Brexit-ը և Բրիտանիայի փափուկ ուժի թուլացումը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i71755-brexit_ը_և_Բրիտանիայի_փափուկ_ուժի_թուլացումը
2016 թ.-ի հունիսին Բրիտանիայի ժողովուրդի 52 տոկոսը կողմ քվեարկեց Brexit-ին: 2017 թ.-ի մարտին Եվրամիության և Բրիտանիայի միջև մեկնարկեցին Brexit-ի կապակցությամբ բանակցությունները: Մինչ այժմ բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 16:18 Asia/Tehran
  • Brexit-ը և Բրիտանիայի փափուկ ուժի թուլացումը

2016 թ.-ի հունիսին Բրիտանիայի ժողովուրդի 52 տոկոսը կողմ քվեարկեց Brexit-ին: 2017 թ.-ի մարտին Եվրամիության և Բրիտանիայի միջև մեկնարկեցին Brexit-ի կապակցությամբ բանակցությունները: Մինչ այժմ բանակցությունների երեք փուլ է տեղի ունեցել:

Նախատեսված է մինչև 2019 թ.-ը Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Ընդհանուր առմամբ Brexit-ը կթուլացնի Բրիտանիայի կոշտ ու փափուկ ուժերը: Կոշտ ուժի տեսակետից Բրիտանիան կթուլանա տնտեսական և անվտանգության ոլորտներում: Եվրամիության անվտանգության կառույցների հետ կապերի թուլացումը պատճառ կդառնա, որ Բրիտանիային սպառնան անվտանգության խնդիրները: 

Գերմանիայի կանցլերի գրասենյակի վարիչ Փիթեր Ալթմայերի խոսքերով Brexit-ը մեծ վնաս կպատճառի Բրիտանիային: 

Վերջին մի քանի հարյուրամյակներում Բրիտանիան համարվում էր  ամենամեծ գերուժը աշխարհում, որի տիրապետության տակ էին գտնվում Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում հսկայական տարածքներ: Երկար տարիների տիրապետության ընթացքում Բրիտանիան փորձում էր իր լեզուն և մշակույթը տարածել գաղութներում:  

Ի դեպ դարերի ընթացքում Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող երկրներից մեծ թվով ուսանողներ մեկնում էին Բրիտանիա այնտեղի համալսարաններում կրթություն ստանալու համար, որի հետևանքով ասիական և աֆրիկյան երկրների քաղաքական, գիտական և տնտեսական ոլորտների գործիչները ազդվում  էին բրիտանական մշակույթից ու մտածելակերպից: Այսպես Բրիտանիան այդ երկրների ղեկավարներին օգտագործում էր իր ազդեցությունը տարածելու նպատակով գաղութներում: Այդ քաղաքականության պարզ օրինակը Հնդկաստանն է, որը դարեր շարունակ եղել է Բրիտանիայի գաղութը և ներկայումս այդ երկրի պաշտոնական լեզուն անգլերնն է և վարչակառավարական համակարգն ընդօրինակվել է Բրիտանիայից: Ներկայումս Բրիտանիան  փորձում է « Ազգերի Բրիտանական համագործակցության» շրջանակում իր տնտեսական և մշակութային ներկայությունը հաստատել այդ երկներում: Թվում է Brexit-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ Բրիտանիայի գիտական և մշակութային փափուկ ուժի տարածման վրա:   

Գլոբալիզացիայի արդյունքներից մեկը բարձրագույն կրթության համաշխարհայնացումն է եղել, որը Բրիտանիայի համար ֆինանսական և գիտական մեծ շահեր է ապահովել: Ի դեպ Բրիտանիայի համալսարանական քաղաքները ֆինանսական մեծ եկամուտ են ապահովում այդ երկրի համար:Շուրջ մեկ միլիոն ուսանողներ Բրիտանիայում կամ Բրիտանիային պատկանող այլ երկրների համալսարաններն են հաճախում: 2012 թ.-ին այդ համալսարանները 12 միլիարդ Ֆունտ ստեռլինգ եկամուտ է ապահովել Բրիտանիայի համար:  Սակայն Brexit-ի կապակցությամբ տեղի ունեցած հանրաքվեից հետո հարցականի տակ է դրվել Բրիտանիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Չնայած Brexit-ը  Բրիտանայի համալասարանների դասախաոսներին չի արգելում  դասավանդել  այլ երկրների համալսարաններում :Նաև չի արգելում  օտարերկրյա ուսանողների մուտքը Բրիտանիա, սակայն Brexit-ն անկասկած բացասական ազդեցություն կթողնի բրիտանական համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու և ուսանողներ ներգրավելու գործընթացի վրա: 

Բրիտանիայի համալսարանների պաշտոնյաներին մտահոգում է  արտասահմանցի ուսանողների թվի նվազումը: Բրիտանիայի համալսարաններում ուսանողների ընդունման հաստատության UCAS հաղորդման համաձայն 2017 թ.-ին 9 տոկոսով նվազել է ուսանողների մուտքը համալսարան: Արտասահմանցի ուսանողների թվի նվազման պատճառներից մեկը Brexit-ի հարցով Բրիտանիայի և Եվրանության միջև ընթացող բարդ բանակցությունները և արտասահմանցի ուսանողների այդ երկրում կեցության վիճակի մասին գոյություն ունեցող անորոշ հեռանկարն է: Այս կապակցությամբ Բրիստոլի համալսարանի փոխտնորեն պրոֆ. Հյու Բրիդին ասել է, որ  չպետք է Brexit-ի հարցով արտասահմանցի ուսանողներին անորոշ վիճակում պահել քանի որ նրանք մեծ կապիտալ են բերում երկիր:

Հյուի խոսքով Բրիտանիան կարիք ունի Եվրամության ակադեմիական լիդերների, նրանք մեծ դերակատարություն ունեն  Բրիտանիայի կառույցներում հետևաբար պետք է նրանց վստահեցնել որ կարող են համագործակցել Բրիտանիայի ակադեմիական կենտրոնների հետ: 

Ներկայումս Բրիտանիայի շատ համալսարաններում և քոլեջներում եվրոպական երկրների դասախոսներ են աշխատում և բրիտանական համալսարանները և հետազոտական կենտրոնները ֆինանսավորվում են Եվրոպայի կառույցների կողմից:

Brexit իրագործմամբ անկասկած այս վիճակը չի կարող շարունակվել: Ներկայումս Բրիտանիայի համալսարանները այդ երկրի պահպանողական կառավարությունից պահանջում են արտասահմանցի ուսանողների ներկայությունից գոյացող ֆինանսական եկամուտը չկրճատել, քանի որ կառավարությունը ստիպված կլինի ավելացնել բրիտանացի ուսանողների համալսարանական թոշակը: Մյուս խնդիրը արտասահմանցի ուսանողների Բրիտանիա մուտք գործելու և այնտեղի կեցության պայմանների խստացումն է ինչը կարող է ազդել արտասահմանցի ուսանողների թվի կրճատման վրա: 

Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է որ Brexit-ից հետո չպետք է մտահոգվել  Բրիտանիայի համալսարանների ապագայի մասին: Բրիտանիայի կառավարության խոսնակն ասել է.-«Բրիտանիայի համալսարանները բարձր դիրք ունեն աշխարհում և Բրիտանիայի կառավարությունը տարեկան 2 միլիարդ ֆունտ ստերլինգ բյուջե է հատկացնում համալսարանների հետազոտական և զարգացման բաժնին և դա կօգնի որ Բրիտանիան դառնա աշխարհի գիտական առաջատար կենտրոններից մեկը»: Նա հավաստել է, որ Brexit-ը չի կարող խանգարել Բրիտանիայի գիտական և հետազոտական առաջադիմությանը: 

Բրիտանիայի համալսարանների և քոլեջների  միության գլխավոր քարտուղար Սալի Հանթի կարծիքով Բրիտանիայի պահպանողական կառավարության կողմից արտասահմանյան ուսանողներին տված խոստումները  ապարդյուն են անցել, քանի որ Brexit-ից հետո  Բրիտանիան այլևս չի կարող նախկինի պես աշխատանքային հարմար պայմաններ ստեղծել: 

Brexit-ին կողմ կամ դեմ բրիտանացիները համոզված են արտասահմանցի ուսանողները նպաստում են Բրիտանիայի ֆինանսական, մշակութային և գիտական արդյունավետությանը: 

Ի հարկե այն ինչ որ կարևոր է՝ Brexit ի  բանակցությունների շրջանակում  Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարչակարգի որդեգրած գիտական քաղաքականությունն է, որը կարող է ազդել արտասահմանցի ուսանողներին Բրիտանիայի համալսարաններում ընդունելու գործընթացի վրա: 

Ներկայումս Եվրամիության և Բրիտանիայի պահպանողական կառավարության միջև ընթացող բանակցություններում Եվրամիությունը կոշտ դիրքորոշում է ընդունել Լոնդոնի հանդեպ, ինչը կարող է ազդել աշխարհի այլ երկրներից Բրիտանիայի համալսարաններում ուսանողների ընդունման գործընթացի վրա:

Կարելի է կանխատեսել, որ Բրիտանիայի համալսարաններում այլ երկրների ուսանողների թվի կրճատումը և Եվրամության կառույցների կողմից այդ երկրի գիտական ու հետազոտական կենտրոններին հատկացվող բյուջեի  կրճատումը կամ կասեցումը կարող է ֆինանսական խնդիրներ հարուցել այդ երկրի գիտական  կենտրոնների համար:

Բրիտանաիայի համալսարանների պաշտոնատարների խոսքերով  Եվրամության համալսարանների գիտահետազոտական կենտրոններին անհասանելիությունը և Բրիտանիայի համալսարաններին ֆինանսական օգնությունների կրճատումը կարող են այդ երկրի համալսարանների ծրագրերը փոփոխության ենթարկել: Ոմանք հուսով են որ  Brexit-ից հետո կմեծանա Բրիտանիայի գիտահետազոտական կենտրոններին հատկացվելիք բյուջեն և Բրիտանիայի համալսարաններն այլևս արտասահմանյան ֆինանսական և տեխնիկական օգնությունների կարիք չեն ունենա : 

Բրիտանիայի պահպանողական կառավարությունը ևս խնայողական տնտեսության քաղաքականություն վարելով այլևս անկարող է սուբսիդավորել այդ երկրի համալսարանները:  

Իրականում Բրիտանիայի պահպանողական կառավարությունը պետք է վերանայման ենթարկի այդ երկրի կրթական համակարգի օրինագիծը և ավելի շատ ուշադրություն դարձնի այն հարցին, որ Brexit-ը ինչ հետևանքներ կարող է թողնել  Բրիտանիայի համալսարանների վրա: 

Փորձագետների կարծիքով  Թերեզա Մեյի կառավարությունը նախ պետք է կարգավորի Բրիտանիայի համալսարաններում աշխատող եվրոպական երկրների քաղաքացիների հարցը: 

Վերոհիշյալ խնդիրները և ազգային ուժի ցուցանիշերի նվազումը կարող է առաջիկա տարիներին ընդհանուր առմամբ թուլացնել Բրիտանիայի փափուկ ուժը: