Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (36)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականները դիաբետով և պարկինսոնով հիվանդների բուժման համար, նախագծել ու պատրաստել են մերսող կոշիկներ: Օրվա ընթացքում, մարմնի ծանրության պատճառով ստորին վերջույթները ճնշման են ենթարկվում: Ճնշվում են նաև ողնաշարը և ծնկները : Ոտնաթաթումխ կան չակրաներ, որոնց ակտիվացման արդյունքում, էներգիա է ստեղծվում: Այդ սկզբունքով առաջնորդվելով, իրանցի գիտնականները պատրաստել են ոտնաթաթի մերսող կոշիկներ, որոնք նպաստում են ոտքերում արյան շրջանառության բարելավմանը և վերացնում են ոտքերի ստորին բաժիններում անոթային խցանումները:
Իրանի «Թարբիաթ մոդդարես» համալսարանի մի հետազոտող բուսական մզվածքից ծերության դեմ պայքարող Ursolic acid պարունակող քսուկ է պատրաստել: Իրանցի գիտնականի խոսքերով, քսուկը պարունակում է խնձորի կեղևից ստացած հյութից, որը կարող է պայքարել ծերության դեմ: Խնձորի կեղևում կա Ursolic acid: 1920 թվականին թթվի տարբերակը հայտնաբերվել է ուրցի և հազրեվարդի նման բույսերում: Ursolic acid-ը մեծացնում է մկանային շերտը ՝ փոքրացնելով ճարպային հատվածը: Թթվի այդ տեսակն իջեցնում է արյան շաքարի մակարդակը, խոլեստերինը և վնասակար ճարպերը:
Իրանի Շիրազ քաղաքի բժշկական գիտությունների համալսարանում, քաղցկեղի բուժման համար գենետիկ թերապիայի ոլորտում նանոկրիչներ են պատրաստվել: Նախագծի հեղինակի ասածով, առաջին անգամ Ֆոլքմենը ներկայացրեց մի նախագիծ, համաձայն որի ուռուցքների աճը պայմանավորված է անգիոգենեզով: Դա գործընթաց է, որտեղ նոր արյունատար անոթներ ձևավորվում են հենց առկա անոթներից: Այս բնական պրոցեսը մեծ դեր ունի օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխություններում, ինչպիսիք են աճը, ճարպաշերտերի ձևավորումը և վերքերի ապաքինումը : Այնուամենայնիվ, անգիոգենեզը դերակատար է նաև պատոլոգիկ գործընթացներում: Այս նույն գործընթացով է տեղի ունենում չարորակ գոյակցությունների փոխակերպումը, քանի որ ուռուցքների աճի համար անհրաժեշտ են արյունատար անոթների ստեղծումը:
Նախագծի հեղինակի խոսքերով, հետազոտական հուսալի ոլորտներից հակա-անգիոգենեզի մեթոդի օգնությամբ բուժումն է: Նպաստավոր բուժման ելքեր գտնելով, հնարավոր է լինելու կանխել ուռուցքի մետաստազը , նաև բուժել անգիոգենեզից կախված խանգարումները:
Նախագծի նպատակը քաղցկեղային բջիջներում բջջային մահվան արդյունքում անգիոգենեզիայի գլխավոր գործոնի կանխման համար գենոթերապիայի նանոհամակարգ ներկայացնելն է: Իրանցի գիտնականի ներկայացրած նանոհամակարգը կարող է նպատակակետ բջիջներին գեներ տրամադրել: Գեներ պարունակող նանոհամակարգը կարող է կիրառվել անբնականոն անոթների ձևավորման հետևանքով ստեղծված խանգարումների կանխման համար:
Իրանական հինգ համալսարաններ դասվել են աշխարհի մեկ տոկոս առաջատար գիտական կենտրոնների խմբում:
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ Գիտական տեղեկատվության ինստիտուտի (Institute for Scientific Information -ISI) գնահատումների համաձայն , աշխարհի մեկ տոկոս առաջատար ուսումնական հաստատությունների խմբում են դասվել Իմամ Խոմեյնիի անվան, Նավթարդյունաբերության, Շահրե Քորդի, Մազանդարանի և Մողադդաս Արդեբիլիի համալսարանները: Կենտրոնի տվյալները թարմացվում են երկու ամիս մեկ: Վերջին տվյալների համաձայն, Իրանի մեկ տոկոս առաջատար հետազոտական կենտրոնների թիվը 2015 թվականի 30-ից, 50-ի է հասել : Այդ խմբում են բժշկական գիտությունների 12 համալսարաններ, չորս հետազոտարաններ, 22 համապարփակ համալսարաններ, տասը արդյունաբերական և երկու ոչ-կենտրոնացած համալսարաններ:
Բրազիլիայում կայացած Մաթեմատիկայի 58-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակից իրանց աշակերտները շահել են երկու ոսկե, երեք արծաթե և մեծ բրոնզե մեդալներ ՝ արժանանալով հինգերորդ տեղի տիտղոսին:
Ինդոնեզիայի Ֆիզիկայի 48-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակից իրանցի աշակերտներն արժանացել են երկու ոսկե և երեք արծաթե մեդալների, հայտնվելով 11-րդ հորիզոնականում:
Բրիտանիայի Բրիստոլ համալսարանի գիտնականները պարզել են, որ մոր կողմից հակադեպրեսանտ դեղերի ընդունման դեպքում, մեծանալու է սաղմի աուտիզմով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես հայտնել են բրիտանացի գիտնականները, դեպրեսայի դեմ դեղեր օգտագործող կանանց մոտ սաղեմի աուտիզմով հիվանդանալու հավանակությունը 45 տոկոսով բարձր է այն դեպքերից , որտեղ մայրն ունի հոգեկան խանգարում, սակայն դեղեր չի օգտագործում: Ուսումնասիրության ղեկավարի ասածով, սերտ կապեր են հայտնաբերվել դեղերի օգտագործման և աուտիզմով հիվանդանալու միջև: Հստակ պատճառներ դեռևս չկան, սակայն պարզ է , որ հակադեպրեսանտներն օրգանիզմում գործում են սերոտոնինի նյարդային փոխադրիչների նման: Սերոտոնինն իր հերթին ազդում է գլխուղեղի զարգացման վրա: Աուտիզմով տառապող երեխաների մոտ նկատվել է սերոտոնինի բարձր մակարդակ: