Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i72173-Սեպտեմբերի_16_ը_օզոնի_շերտի_պահպանման_միջազգային_օրն_է
Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օր է հռչակվել: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 10:13 Asia/Tehran

Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օր է հռչակվել: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ։

1980 թվականների կեսին գիտնականները հայտանաբերեցին որ օզոնի շերտի 50 տոկոսը հյուսիսային բևեռի երկնքում ճեղքվել է: Այս հայտնաբերումն այնքան կարևոր էր, որ աշխարհի երկրների ղեկավարները  և ՄԱԿ-ը անմիջապես քայլեր ձեռնարկեցին օզոնի շերտի պահպանման ուղղությամբ համաձայնագիր ձևակերպելու շուրջ: Այս կապակցությամբ 1985 թ.-ին որոշ երկրների և ՄԱԿ-ի կողմից օզոնի շերտը պահպանելու նպատակով ձևավորվեց Վիեննայի կոնվենցիան: Այնուհետև 1987 թ.-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում 50 երկրների կողմից վավերացվեց մի արձանագրություն:Այս արձանագրության համաձայն երկրները համաձայնվեցին միջոցներ ձեռնարկել օզոնի շերտը վնասներից պահպանլու համար: 1994 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակեց օզոնի շերտի պահպանման միջազգային օր: 2017 թ.-ի սեպտեմբերի 16-ը Մոնրեալի արձանագրության վավերացման 30 ամյակն է: 

Օզոնը երեք թթվածնային ատոմ ունեցող մոլեկուլ  է: Թթվածնի մոլեկուլը ընդհանրապես երեք ատոմ ունի, սակայն  ստրատոսֆերայում արևի ճառագայթների առաջացած քիմիական  ռեակցիաների հետևանքով թթվածնի մոլեկուլը և ատոմը տարրալուծվում են և երեք ատոմ ունեցող օզոնի մոլեկուլն են կազմում: Երկրագնդի մթնոլորտում  մի տեսակ օզոնի մոլեկուլ գույություն ունի, որը հնարավորություն է ընդձեռնում երկրի վրա շարունակվի կյանքը:

 

Արևի լույսը բաղկացած է միլիարդավոր գույներից,որոնցից ուրաքանչյուրն ունի  իր հատուկ ալիքի երկարությունն ու էներգիան:Այդ ալիքներից մեկը ուլտրամանուշակագույն լույսն է: Ուլտրամանուշակագույն լույսի էներգիան մեծ է և վտանգավոր է համարվում կենդանիների համար: Օզոնի շերտը թուլացնելով  արևի ուլտրամանուշակագույն լույսի էներգիան երկրագնդի մթնոլորտը  պաշտպանում է  վնասակար ճառագայթներից: Երբ ուլտրամանուշակագույն լույսը բախվում է օզոնի շերտին կորցնում է իր էներգիան և վերածվում է ինֆրակարմիր ճառագայթների: Հետևաբար օզոնի մոլեկուլի գոյությունը մեծ դերակատարություն ունի երկրի վրա կյանքի շարունակման գործընթացներում: 

Օզոնի շերտը պաշտպանում է երկրագնդի վրա կյանքը

1913 թ.-ին  ֆրանսիացի գիտնականներ Չարլզ Ֆաբերին և Հանրի Բոսոն հայտնաբերեցին օզոնի շերտը, որը պաշտպանում է կյանքը արևի վնասակար ճառագայթներից: Եթե օզոնի շերտը ոչնչանա ապա մարդիկ և այլ կենդանիներ կհայտնվեն ուլտրամանուշակագույն լույսի վնասակար ճառագայթների տակ, որի հետևանքով առաջանում են մաշկի քաղցկեղ, կատարակտ, արևայրուկ, իմունային համակարգի և  վաղ ծերացում հիվանդությունները: Բուսական աշխարհը ևս տուժում է ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթներից և այն բացասական ազդեցություն է ունենում բույսերի և անտառների ծառերի Ֆոտոսինթեզ գործընթացի վրա:

Ծովային արարածները և հատկապես պլանկտոնները ևս խիստ տուժում են ուլտրամանուշակագույն լույսից: Ծովային սննդի շղթայում պլանկտոնները մեծ դերակատարություն ունեն: Օզոնի շերտի ոչնչացման հետևանքով եթե պակասի պլանկտոնների թիվը ապա կխախտվի նաև ծովային սննդի շղթան: Մյուս կողմից ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության հետևանքով ծովային տարբեր տեսակի արարածները ևս կոչնչանան: 

Գիտնականների կարծիքով օզոնի շերտը  կարող է ճեղքվել տարբեր գործոնների հետևանքով: Դրանցից մեկը ուլտրաձայնային օդանավերն են: Այս տեսակ օդանավերը  բարձունքներում՝ մթնոլորտի ամենավերին շերտերում են թռիչք կատարում, որտեղ օդի մոլեկուլների դիմադրությունը շատ թույլ է: Օդանավի շարժիչներից դուրս մղվող ազոտի գազը ավերիչ ազդեցություն ունի  օզոնի շերտի վրա: Ավելին միջուկային ռումբերի փորձարկումը երկրագնդի մթնոլորտում և  հրաբուխները ևս ազդում են օզոնի շերտի ոչնչացման վրա: Ամենաավերիչ ազդեցությունը (CFC)  քլո ֆլեոր քարբոն գազերի օգտագործումն է մթնոլորտում:  Վերջին տաս տարիների ընթացքում (CFC) գազերի օգտագործումը զգալիորեն ոչնչացրել է օզոնի շերտը:  Այս տեսակ գազերը օգտագործվում են տարբեր տեսակի սփրեյներում, հետևաբար աշխարհի շատ երկրներում արգելվել է այդ տեսակ սփրեյների օգտագործումը: 

Ջերմոցային գազերի ավերիչ ազդեցությունն օզոնի շերտի վրա

Բարեբախտաբար CFC-ի  արտադրման առջև դրված արգելքները պատճառ են դարձել որ  Օդերևութաբանական Համաշխարհային Կազմակերպությունն այն եզրակացության հասնի որ մինչև 2045 թ.-ը օզոնի շերտի ճեղքվածքը կնվազի: 2014 թ.-ի սեպտեմբերին  հետազոտողները հայտարարեցին, որ երկրագնդի մթնոլորտի օզոնի շերտի ճեղքվածքը լցվել է:  Հետազոտողների կարծիքով օզոնային շերտի վերականգնման պատճառը  այն է որ 1980-ական թվականից ի վեր նվազել է օզոնի շերտը վնասող քիմիական նյութերի արտադրումն ու օգտագործումն աշխարհում: ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտարարել է, որ մինչև 2050 թ.-ը  կվերականգնվի օզոնային  շերտի   բնական վիճակը:

ԻԻՀ կառավարությունը Մոնրեալի արձանագրության համաձայն օրենքներ է հաստատել, ըստ որի Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը քայլեր է ձեռնարկել  օզոնի շերտի պահպանության ուղղությամբ: Վերջին տարիներին Իրանը քայլեր է նախաձեռնել  օզոնային շերտը  վնասող նյութերի նվազման և անվնաս նյութերի արտադրման տեխնոլոգիայի կիրառման, մասնագիտական ուսուցման և գործունեության մոնիտորիգի ուղղությամբ: Իրանը Ասիայում և  Օվկիանիայում որպես առաջին երկիր հաջողել է իր արդյունաբերական և ծառայողական բաժիններում վերացնել օզոնային շերտը վնասող նյութերի կիրառումը: Այս բոլոր քայլերն արվել են մարդկային հասարակության կյանքի պահպանման նպատակով:  

Ներկայումս աշխարհի բոլոր երկրները հասկացել են, որ օզոնի շերտի պահպանումը նշանակում է երկիր մոլորակի կյանքի փրկությունը: 

Այս տարի ՄԱԿ-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օրվա առիթով նշանաբանը ընտրել է.-«Պահպանել կյանքը երկրագնդի վրա»: Այսպես ՄԱԿ-ը կրկին ընդգծում է երկրագնդի վրա բոլոր տեսակի արարածների կյանքի պահպանման ուղղությամբ  կատարվող քայլերի կարևորությունը: 

Օզոնի շերտի պահպանման միջազգային օրը հարմար առիթ է աշխարհի կառավարություններին և բնակչությանը հուշելու երկիր մոլորակի պահպանման նպատակով հավաքական պատասխանատվության մասին: