Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օրն է
Սեպտեմբերի 16-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օր է հռչակվել: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ։
1980 թվականների կեսին գիտնականները հայտանաբերեցին որ օզոնի շերտի 50 տոկոսը հյուսիսային բևեռի երկնքում ճեղքվել է: Այս հայտնաբերումն այնքան կարևոր էր, որ աշխարհի երկրների ղեկավարները և ՄԱԿ-ը անմիջապես քայլեր ձեռնարկեցին օզոնի շերտի պահպանման ուղղությամբ համաձայնագիր ձևակերպելու շուրջ: Այս կապակցությամբ 1985 թ.-ին որոշ երկրների և ՄԱԿ-ի կողմից օզոնի շերտը պահպանելու նպատակով ձևավորվեց Վիեննայի կոնվենցիան: Այնուհետև 1987 թ.-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում 50 երկրների կողմից վավերացվեց մի արձանագրություն:Այս արձանագրության համաձայն երկրները համաձայնվեցին միջոցներ ձեռնարկել օզոնի շերտը վնասներից պահպանլու համար: 1994 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակեց օզոնի շերտի պահպանման միջազգային օր: 2017 թ.-ի սեպտեմբերի 16-ը Մոնրեալի արձանագրության վավերացման 30 ամյակն է:
Օզոնը երեք թթվածնային ատոմ ունեցող մոլեկուլ է: Թթվածնի մոլեկուլը ընդհանրապես երեք ատոմ ունի, սակայն ստրատոսֆերայում արևի ճառագայթների առաջացած քիմիական ռեակցիաների հետևանքով թթվածնի մոլեկուլը և ատոմը տարրալուծվում են և երեք ատոմ ունեցող օզոնի մոլեկուլն են կազմում: Երկրագնդի մթնոլորտում մի տեսակ օզոնի մոլեկուլ գույություն ունի, որը հնարավորություն է ընդձեռնում երկրի վրա շարունակվի կյանքը:
Արևի լույսը բաղկացած է միլիարդավոր գույներից,որոնցից ուրաքանչյուրն ունի իր հատուկ ալիքի երկարությունն ու էներգիան:Այդ ալիքներից մեկը ուլտրամանուշակագույն լույսն է: Ուլտրամանուշակագույն լույսի էներգիան մեծ է և վտանգավոր է համարվում կենդանիների համար: Օզոնի շերտը թուլացնելով արևի ուլտրամանուշակագույն լույսի էներգիան երկրագնդի մթնոլորտը պաշտպանում է վնասակար ճառագայթներից: Երբ ուլտրամանուշակագույն լույսը բախվում է օզոնի շերտին կորցնում է իր էներգիան և վերածվում է ինֆրակարմիր ճառագայթների: Հետևաբար օզոնի մոլեկուլի գոյությունը մեծ դերակատարություն ունի երկրի վրա կյանքի շարունակման գործընթացներում:
1913 թ.-ին ֆրանսիացի գիտնականներ Չարլզ Ֆաբերին և Հանրի Բոսոն հայտնաբերեցին օզոնի շերտը, որը պաշտպանում է կյանքը արևի վնասակար ճառագայթներից: Եթե օզոնի շերտը ոչնչանա ապա մարդիկ և այլ կենդանիներ կհայտնվեն ուլտրամանուշակագույն լույսի վնասակար ճառագայթների տակ, որի հետևանքով առաջանում են մաշկի քաղցկեղ, կատարակտ, արևայրուկ, իմունային համակարգի և վաղ ծերացում հիվանդությունները: Բուսական աշխարհը ևս տուժում է ուլտրամանուշակագույն լույսի ճառագայթներից և այն բացասական ազդեցություն է ունենում բույսերի և անտառների ծառերի Ֆոտոսինթեզ գործընթացի վրա:
Ծովային արարածները և հատկապես պլանկտոնները ևս խիստ տուժում են ուլտրամանուշակագույն լույսից: Ծովային սննդի շղթայում պլանկտոնները մեծ դերակատարություն ունեն: Օզոնի շերտի ոչնչացման հետևանքով եթե պակասի պլանկտոնների թիվը ապա կխախտվի նաև ծովային սննդի շղթան: Մյուս կողմից ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության հետևանքով ծովային տարբեր տեսակի արարածները ևս կոչնչանան:
Գիտնականների կարծիքով օզոնի շերտը կարող է ճեղքվել տարբեր գործոնների հետևանքով: Դրանցից մեկը ուլտրաձայնային օդանավերն են: Այս տեսակ օդանավերը բարձունքներում՝ մթնոլորտի ամենավերին շերտերում են թռիչք կատարում, որտեղ օդի մոլեկուլների դիմադրությունը շատ թույլ է: Օդանավի շարժիչներից դուրս մղվող ազոտի գազը ավերիչ ազդեցություն ունի օզոնի շերտի վրա: Ավելին միջուկային ռումբերի փորձարկումը երկրագնդի մթնոլորտում և հրաբուխները ևս ազդում են օզոնի շերտի ոչնչացման վրա: Ամենաավերիչ ազդեցությունը (CFC) քլո ֆլեոր քարբոն գազերի օգտագործումն է մթնոլորտում: Վերջին տաս տարիների ընթացքում (CFC) գազերի օգտագործումը զգալիորեն ոչնչացրել է օզոնի շերտը: Այս տեսակ գազերը օգտագործվում են տարբեր տեսակի սփրեյներում, հետևաբար աշխարհի շատ երկրներում արգելվել է այդ տեսակ սփրեյների օգտագործումը:
Բարեբախտաբար CFC-ի արտադրման առջև դրված արգելքները պատճառ են դարձել որ Օդերևութաբանական Համաշխարհային Կազմակերպությունն այն եզրակացության հասնի որ մինչև 2045 թ.-ը օզոնի շերտի ճեղքվածքը կնվազի: 2014 թ.-ի սեպտեմբերին հետազոտողները հայտարարեցին, որ երկրագնդի մթնոլորտի օզոնի շերտի ճեղքվածքը լցվել է: Հետազոտողների կարծիքով օզոնային շերտի վերականգնման պատճառը այն է որ 1980-ական թվականից ի վեր նվազել է օզոնի շերտը վնասող քիմիական նյութերի արտադրումն ու օգտագործումն աշխարհում: ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտարարել է, որ մինչև 2050 թ.-ը կվերականգնվի օզոնային շերտի բնական վիճակը:
ԻԻՀ կառավարությունը Մոնրեալի արձանագրության համաձայն օրենքներ է հաստատել, ըստ որի Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունը քայլեր է ձեռնարկել օզոնի շերտի պահպանության ուղղությամբ: Վերջին տարիներին Իրանը քայլեր է նախաձեռնել օզոնային շերտը վնասող նյութերի նվազման և անվնաս նյութերի արտադրման տեխնոլոգիայի կիրառման, մասնագիտական ուսուցման և գործունեության մոնիտորիգի ուղղությամբ: Իրանը Ասիայում և Օվկիանիայում որպես առաջին երկիր հաջողել է իր արդյունաբերական և ծառայողական բաժիններում վերացնել օզոնային շերտը վնասող նյութերի կիրառումը: Այս բոլոր քայլերն արվել են մարդկային հասարակության կյանքի պահպանման նպատակով:

Ներկայումս աշխարհի բոլոր երկրները հասկացել են, որ օզոնի շերտի պահպանումը նշանակում է երկիր մոլորակի կյանքի փրկությունը:
Այս տարի ՄԱԿ-ը օզոնի շերտի պահպանման միջազգային օրվա առիթով նշանաբանը ընտրել է.-«Պահպանել կյանքը երկրագնդի վրա»: Այսպես ՄԱԿ-ը կրկին ընդգծում է երկրագնդի վրա բոլոր տեսակի արարածների կյանքի պահպանման ուղղությամբ կատարվող քայլերի կարևորությունը:
Օզոնի շերտի պահպանման միջազգային օրը հարմար առիթ է աշխարհի կառավարություններին և բնակչությանը հուշելու երկիր մոլորակի պահպանման նպատակով հավաքական պատասխանատվության մասին: