Իրանը և միջազգային կոնվենցիաները (Ռասիզմը և այսօրվա աշխարհի իրողությունները-1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i72175-Իրանը_և_միջազգային_կոնվենցիաները_(Ռասիզմը_և_այսօրվա_աշխարհի_իրողությունները_1)
Ռասիզմը այն սարսափելի երևույթն է, որը մշտապես ոտնահարել է մարդու իրավունքները և պատճառ դարձել, որ մի խումբ իշխի մյուս խմբի վրա: Արդյունքը եղել է պատերազմն ու անապահովությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 10:33 Asia/Tehran

Ռասիզմը այն սարսափելի երևույթն է, որը մշտապես ոտնահարել է մարդու իրավունքները և պատճառ դարձել, որ մի խումբ իշխի մյուս խմբի վրա: Արդյունքը եղել է պատերազմն ու անապահովությունը:

 

1948թ վավերացվեց մարդու իրավունքների ՄԱԿ-ի առաջին հռչակագիրը, որով մարդիկ հավասար են և ունեն հավասար իրավունքներ: ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերում այս հարցը բազմիցս նշվել է: 1965թ ՄԱԿ-ը հաստատեց մի կոնվենցիա, որով ամեն տեսակի ռասիզմը դատապարտվում էր և արգելվում: 1973թ. հատուկ կարևորվեց այս խնդրի դեմ պայքարի հարցը: ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն` ռասիզմը  մի ռասայի գերազանցությունն է մեկ այլ ռասայի նկատմամբ: Այս դեպքում արտոնություններից զրկված և բռնության ենթարկված խմբի հասարակական, քաղաքական, տնտեսական իրավունքները սահմանափակվում են: Կոնվենցիայի երկրորդ կետը աշխարհի երկրներին կոչ է անում դատապարտել ռասիզմը և հաստատել ազգային միասնություն, չպաշտպանել այն խմբերին, որոնք տարածում են ռասիզմը:

Միջազգային կոնվենցիաների համաձայն` ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են ոչ միայն ընթացք չտալ ռասիզմին, այլ արգելել դրա դրսևորումները` հատուկ միջոցառումներով: Երկրները պարտավոր են նաև թույլ չտալ որևէ խմբի` տարածել ռասիզմը: ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ և 4-րդ կետերն անդամ երկրներին պարտավորեցնում են արգելել նաև որևէ տեսակի քարոզարշավ` հօգուտ որևէ ռասայի կամ խմբի, որում կան ռասիմզի դրսևորումներ: Եվ չնայած   գոյություն ունեն օրենքներ, որոնք ռասիզմը որակում են բռնություն  մարդու իրավունքների նկատմամբ, սակայն փաստերը վկայում են, որ դեռևս մի խումբ մարդկանց շահերի պատճառով, ռասիզմը շարունակվում է: Իսկ որոշ երկրների կառավարություններ նույնիսկ խրախուսում են ռասիզմի դրսևորումները: Այս երկրներում մարդկանց տրվում են առավելություններ` ըստ իրենց մաշկի գույնի, կրոնի կամ այլ չափանիշի: Եվ բազմաթիվ մարդիկ տառապում են այս երևույթի պատճառով: Նույնիսկ զարգացած երկրներում ռասիստական գաղափարները գոյություն ունեն  գաղտնի կամ բացահայտ կերպով: Այս երկրներում ավելի շատ ստորադասվում են ոչ սպիտակամորթ ռասաները, զրկվելով մի շարք առավելություններից: Նման գաղափարախոսություն կարելի է հանդիպել նաև արևմտյան որոշ երկրներում: Ներկայումս  հատկապես հյուսիսային Եվրոպայի երկրներում` Նորվեգիայում, ինչպես նաև Հունաստանում և Ֆրանսիայում, բարձրացել է ռասիզմի նոր ալիք: Հատկանշական է, որ Ֆրանսիան իրեն համարում է ազատության ու արդարության դրոշակակիրը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ռասիզմի խնդիրը լրջորեն գլուխ է բարձրացրել նաև ԱՄՆ-ում, որն իրեն համարում է մարդու իրավունքների ջատագով: Այս երկրում այսօր ռասիզմը դրսևորվում է  բացահայտ կերպով: Որոշ փորձագետներ այն կարծիքի են, որ ռասիզմն ավելին է, քան մի փոքր  խմբի գաղափարախոսություն: Նրանք համոզված են, որ ռասիզմն արմատավորվել է հասարակությունների մեջ: Այսինքն` ռասիզմն առկա է որոշ երկրների տարբեր կառույցնեում: Օրինակ` նման երկրներում առողջապահության և կրթական ոլորտներում  բոլորը ենթարկվում են ռասիզմի գաղափարախոսությանը:  

Այլատյացությունը ոչ միայն մարդկանց որոշ շրջանակներում է  առկա, այլ նաև քաղաքական էլիտայում: Որպես օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ այս իրողության ապացույցն էր: Իհարկե սա առաջին դեպքը չէր, երբ ԱՄՆ կառվարությունը նման վերաբերմունք ցուցաբերեց: Ամեն դեպքում, ԱՄՆ-ում տեղի ունեցող դեպքերը վկայում են, որ Նահանգներում առկա է ռասիզմը, կրոնական փոքրամասնությունների, հատկապես` մուսուլմանների նկատմամբ: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Ռասիզմը դեռևս առկա է այն երկրոմ, որն իրեն համարում է մարդու իրավունքների ջատագով: Այդ երկրում մարդը ապահով չէ` սևամորթ լինելու պատճառով: Բացի այդ, նա կարող է բռնության ենթարկվել ոստիկանության կողմից»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի վերջին զեկույցը դրա ապացույցն է: Զեկույցում ասվում է, որ ավելի քան երկու միլիոն ԱՄՆ քաղաքացիներ, ովքեր ունեն աֆրիկյան ծագում, քվեարկության ժամանակ ունեն որոշակի սահմանափակումներ: Բացի այդ նրանք ունեն նաև սահմանափակություններ աշխատանք  գտնելու ժամանակ: Սևամորթների շրջանում անգործությունը հասել է 14 տոկոսի: Իսկ ուսումնասիրությունները վկայոմ են, որ ապարտեիդն  ԱՄՆ-ում նորից գլուխ է բարձրացնում:

Տվյալների համաձայն` ԱՄՆ-ում 58 աշխատանքից 19-ում առկա է ռասիզմ: Ռասիզմը դրսևորվում է նաև աշխատավարձերում: Չնայած ԱՄՆ-ում փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են, սակայն այս երկրի քաղաքագետները այնտեղ որտեղ անհրաժեշտ է, իրենց հակառակորդներին մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Որպես օրինակ, ԱՄՆ  Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջերս հայտարարեց, որ Իրանը ոտնահարում է կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Նա նշեց, որ քրիստոնյաները և մյուս կրոնական փոքրամասնություններն Իրանում ճնշման են ենթարկվում: Դա այն դեպքում, երբ ԻԻՀ օրենքները հիմնված են իսլամի ուսմունքների վրա և սահմանարդությունը հստակորեն դատապարտում է խտրականությունը և խրախուսում մարդկանց հավասարությունը՝ անկախ մաշկի գույնից, ազգային ու կրոնական պատկանելիությունից և հիմնվելով միջազգային կոնվենցիաների վրա: