Սեպտեմբեր 16, 2017 20:51 Asia/Tehran

Մոսուլում ԻԼԻՊ-ի նահանջն այդ խմբի ինքնահռչակ իշխանության ավարտի սկիզբն էր Իրաքում և Սիրիայում:Ինքնահռչակ իշխանություն, որն ստեղծվեց որոշ արևմտյան երկրների աջակցությամբ, որպեսզի ծածկի 2003թ. նրանց խայտառակ հարձակումները և հնարավորություն տա կառավարել Միջին Արևելքի իրադարձությունները:

Իրաքում և Սիրիայում աշխարհազորայինների ու բանակի հաջողությունների շնորհիվ, որի արդյունքում ազատագրվեցին մի շարք գյուղեր ու քաղաքներ, սկսվել է ԻԼԻՊ-ի գործունեության ավարտի հետհաշվարկն այդ երկրում: Ռազմական առումով, արդեն ավարտվում է  այս թաքֆիրական ահաբեկչական  խմբի կյանքը: Մոսուլից սկսած մինչև Լիբանանի ուՍիրիայի բարձունքներում կրած անընդմեջ պարտություններն ավելի են արագացրել այս խմբի պարտությունը:

Լիբանանյան «Ալ Նահար»  օրաթերթը վերջերս հրապարակած հոդվածում խոսելով Դեյր-Էլ- Զորում Սիրիայի բանակի հաջողությունների մասին, նշեց, որ դա ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մեծ հաղթանակ էր Բաշար Ասադի համար և մեծ հարված` ԻԼԻՊ-ի: Դեյր-Էլ Զորը գտնվում է Եփրատ գետի ափին և համարվում է  Սիրիայի նավթարդյունաբերության կենտրոնը: ԻԼԻՊ-ն այս քաղաքի գրավմամբ ձեռք էր բերել մեծ հարստություն: Ալ Նահարը գրում է, որ Սիրիայի այս հաղթանակը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Թերթը հավելում է, որ այս իրադարձությունն այն իրողության ապացույցն է, որ Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի գոյությունն ավարտվել է:

Լիբանանի «Ալ Բանա» օրաթերթը գրել է. «Նախքան Դեյր-Էլ Զորի ազատագրումը, եվրոպական մի շարք երկրներ փոխեցին Սիրիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը և դադարեցին խոսել Բաշար Ասադի պաշտոնանկության մասին: Սիոնիստական ռեժիմի և արտասահմանյան մի շարք այլ վերլուծաբաններ հիմա պարտավոր են հաշտվել Ասադի հաղթանակի հետ»:

 

 

Թերթը հավելում է. «ՌԴ նախագահը և ԻԻՀ ԱԳ նախարարն այս հաղթանակը կարևոր հաղթանակ բնութագրեցին: Այն մեծ հետևանքներ է ունենալու ահաբեկչական խմբերի հովանավորների համար: ՌԴ նախագահը Բաշար Ասադին շնորհավորելով հայտարարեց, որ Դեյր-Էլ Զորի ազատագրումը ռազմավարական հրաշալի հաղթանակ էր և կարևոր իրադարձություն` Սիրիան ահաբեկիչներից մաքրելու հարցում»:

Այս հաջողություններից հետո, եվրոպական մի շարք պետություններ, հատկապես` Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարեցին, որ Բաշար Ասադի պաշտոնանկությունն այլևս նախապայման չի համարվում Սիրիայի խաղաղության գործընթացի համար: Ֆրանսիայի ԱԳ Նախարար Ժան Իվ Լե Դրիանը Բաղդադ ժամանելիս, որպեսզի ապացուցեր, որ  իր երկիրը չի ձգտում Սիրիայի ճգնաժամի խորացմանը,  հայտարարեց, որ Ֆրանսիան այլևս ոչ մի նախապայման չի առաջարկում Բաշար Ասադի պաշտոնանկութան վերաբերյալ: Նա հավելեց, որ Փարիզը հետևում է  սիրիացիների ընտրությանը:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարեց. «Նախապես մենք նշում էինք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա պաշտոնից: Սակայն այսօր գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա քաղաքական որոշակի պրոցեսի արդյունքում»:

 

Թեև ֆրանսիացի մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Բաշար Ասադը որևէ տեղ չի զբաղեցնում Սիրիայի խաղաղության գործընթացում, սակայն հենց այս երկակի հայտարարություններն ապացուցում են, որ վերջին 6 տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում նրանց վարած քաղաքականությունը պարտության է մատնվել: Նրանք չէին էլ պատկերացնում, որ Սիրիայում իրադարձությունները նման զարգացում են ունենալու:  Արևմտյան պաշտոնյաները կարծում էին, որ երեք ամսից ավելի  շուտ ժամանակահատվածում, Ասադը կհրաժարվի պաշտոնից և այդ երկրում կհաստատվի արևմտամետ իշխանություն, որը կապեր կհաստատի Իսրայելի ռեժիմի հետ: Արդյունքում Սիրիայում վերջ կդրվեր Իսրայելի ռեժիմին ընդդիմացող խմբերի գործունեությանը:

Պետք է ասել, որ ԻԼԻՊ-ը խառնաշփոթ վիճակի և 2003թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակման ու պատերազմի հետևանքն էր:  ԱՄՆ կառավարությունը հույս ուներ, որ ԻԼԻՊ-ի  ձևավորվելուց հետո, կկարողանա իր ուժերի մի մասը դուրս բերելով Իրաքից  այդ երկրում անապահովության վիճակ ստեղծել, առաջ տանելով իր նպատակները: Այլ խոսքով, Իրաքում ստեղծելով անապահով վիճակ, և մյուս կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկչների այդ երկրում հաստատվելուց հետո, Բաղդադում կհաստատվեր թույլ կառվարություն, որի ուժը կկենտրոնանար երկրի ապահովությունը վերականգնելու վրա: Բնականաբար նման կառավարությունը կունենար ԱՄՆ-ի աջակցության կարիքը: Աֆրիկայի հյուսիսում բռնատիրական երկրների շարժումները ԱՄՆ-ին նոր հնարավորություն տվեցին, որպեսզի սկիզբ դրվի «Մեծ Միջին Արևելք» նախագծին: Եվ այդ նպատակով, 2003թ ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա` նպատակ ունենալով իրականացնել իր ծրագիրը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ում նրա եվրոպացի դաշնակիցները փորձեցին արաբական հեղափոխությունների ալիքը շեղել դեպի Միջին Արևելքում իրենց քաղաքականությունը: Եգիպտոսում խորտակվեց «Մուսուլման եղբայրներ»  խմբակցության  կողմից հովանավորվող Մորսիի իշխանությունը, Լիբիայում` Մոհամմադ Ղադաֆիի կործանմամբ  երկիրը մասնատվեց` դառնալով թաքֆիրական -ահաբեկչական խմբավորումների թատերաբեմ: Սակայն Սիրիայում ամեն ինչ ընթացավ այլ կերպ: Սիրիան նման չէր Թունիսին, Եգիպտոսին և Լիբիային: Սիրիայի ռազմավարական դիրքի շնորհիվ, տարածաշրջանային և դրանից դուրս երկրներն ավելի կենտրոնացան այս երկրի ճգնաժամի վրա: Եվրոպական պետությունները մտածում էին, որ Սիրիայի ընդդիմադրներին պաշտպանելով, կարող են ավելի պակաս քան երեք ամսում  խորտակել Բաշար Ասադի իշխանությունը: Սակայն դա տեղի չունեցավ:  Սիրիային աջակցեցին ու պաշտպանեցին այնպիսի երկրներ և ուժեր, ինչպես` Իրանը և Հեզբոլլահը: Բացի այդ, Ռուսաստանը մեծ շահեր ուներ Սիրիայում և դրանք կարող էին վտանգվել եվրոպական  երկրների ու նրանց դաշնակիցների քաղաքականությունների հետևանքով: Տարտուս նավահանգստում այդ ժամանակ գտնվում էր Միջերկրական ծովում ՌԴ հենակայանը: Եվ եթե Բաշար Ասադը գահընկեց լիներ, Մոսկվան կկորցներ իր վերջին հենակայանը Միջին Արևելքում: Այսպիսով ստեղծված քաղաքական ու աշխարհագրական վիճակը պատճառ դարձավ, որ Սիրիայում ձևավորվեն միջազգային ու տարածաշրջանային կոալիցիաներ: Նման պայմաններում, Եմ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան, սկսեցին հովանավորել Սիրիայի ընդդիմադիրներին` նպատակ ունենալով վերջ տալ Ասադի իշխանությանը: Սակայն նրանք չկարողացան կազմակերպել ընդդիմադիրներին ու նրանց տալ բավականաչափ ֆինասնական ու ռազմական օգնություն: Սա պատճառ դարձավ, որ թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի ներգործությունը Սիրիայում տարածվի: Ահաբեկիչներն այլևս Իրաքում ու Սիրիայում դադարեցին գործել արևմտյան երկրների հովանու ներքո: Նրանք սկսեցին գործել անկախ և վերածվեցին լուրջ սպառնալիքի` եվրոպական երկրների համար:


ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումները

 

Եվրոպացիները կարծում էին, որ երկարատև պատերազմի արդյունքում և ահաբեկչական ու թաքֆիրական խմբերին պաշտպանելով, կարող են իրականացնել Սիրիայում իրենց նպատակները և հասնել Միջին Արևելքի համար նախատեսված ավելի խոշոր նպատակներին: Սակայն այս պատերազմի շարունակությունը սպառնալիք դարձավ հենց Եվրոպայի համար: Արդյունքում եվրոպական երկրները ձևավորեցին հակաիլիպական կոալիցիա: Պետք է ասել, որ հենց այդ պատճառով, եվրոպական երկրները պարտավոր եղան վերանայել իրենց քաղաքականությունը: Սակայն պետք է ասել, որ միակ ուժը, որը կարողացել է առ այսօր թաքֆիրական և ահաբեկչական խմբերի գործողությունների և սպառնալիքների դեմ կանգնել, Դիմադրության առանցնքն է, որի մաս են կազմում աշխարհազորայինները, Սիրիայի և Իրաքի բանակները, Լիբանանի Հեզբոլլահը: Իհարկե պետք  է կարևորել նաև այդ առանցքի նկատմամբ Իրանի հովանավորությունը: Իհարկե սա չի նշանակում, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն վերջ են տվել Միջին Արևելքում իրենց քաղաքականություններին, որոնք միայն ճգնաժամերի պատճառ են դառնում: Ներկա դրությամբ, ընդդիմադիր առանցքը Սիրիայում, Իրաքում և Լիբանանոմ, կարողացել է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և եվրոպացիներն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները չեն կարող անտեսել այս առանցքի դերը տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարություններում:

 

 

Պիտակ