Իրաքից Քուրդիստանի անկախացման հանրաքվեն(Սցենարներ և հետևանքներ)
2017թ հունիսի 17-ին Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին կանցկացվի այդ տարածքի Իրաքից բաժանվելու վերաբերյալ հանրաքվե:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե ինչ դեր են ունեցել քրդերն Իրաքի նորագույն պատմության մեջ, թե ընդհանրապես ինչու է այս պահին արծարծվում հանրաքվեի խնդիրը, ինչպես նաև անդրադարձանք այս հարցի վերաբերյալ որոշ երկրների վերաբերմունքին:
Այս հաղորդման ընթացքում կխոսենք հանրաքվեի հնարավոր սցենարների ու հետևանքների մասին: Ընդհանրապես Իրաքից Քուրդիստանի անկախացման կապակցությամբ առաջ է քաշվել 5 սցենար: Դրանցից առաջինը սեպտեմբերի 25-ի հանրաքվեի չեղարկումն է: Որոշ փարձագետների կարծիքով, սա ամենահավանական տարբերակն է, հատկապես որ մի շարք տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս ուժեր դեմ են հանրաքվեին: Նախատեսվում է, որ հանրաքվեն չի կայանա:
Եվ որոնք կլինեն դրա հետևանքները: Նախ` Քուրդիստանը որպես ինքնավար մարզ կշարունակի իր կյանքը` Իրաքի տարածքային ամբողջականության շրջանակներում: Երկրորդ հերթին, Քուրդիստանը կստանա որոշակի արտոնություններ` քրդերի հասարակական ու տնտեսական ծանր բեռը թեթևացնելու համար: Դրա դիմաց, Բարզանին կչեղարկի հանրաքվեն: Երրորդն այն է, որ Քուրդիստանի տեղական իշխանությունները որոշակի քայլեր կձեռնարկեն`քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար և կնվազեցնեն դեմոկրատական ու մյուս ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես օրինակ` Փոփոխության շարժում կուսակցության միջև առկա տարաձայնությունները: Հաջորդ կետն այն է, որ քրդական տեղական կառավարութունը որոշակի երաշխիքներ կստանա և կփորձի հետաձգել ընտրությունները:
Երկրորդ սցենարն այն է, որ հանրաքվեն կանցկացվի և Քուրդիստանի բնակչությունը դրական կարձագանքի անկախացմանը: Սակայն հնարավոր է որ հանրաքվեի արդյունքում քրդերը չընտրեն անկախությունը: Քուրդիստանի տեղական իշխանությունները և առաջին հերթին դեմոկրատական կուսակցությունն ու դրա ղեկավար Մասուդ Բարզանին և' Իրաքի կառավարությանը և ' տարածաշրջանի ու դրանից դուրս երկրներին ցույց կտան, որ չեն ցանկանում միակողմանիորեն առանձնանալ Իրաքից և դա պետք է արվի միայն այդ երկրի ղեկավարության հետ համագործակցաբար: Այդպիսով հնարավոր կլինի խուսափել բռնությունների նոր ալիքից և Քուրդիստանը կշարունակի մնալ Իրաքի կազմում:
Երրորդ տարբերակն այն է, որ Իրաքի իշխանությունները և Մասուդ Բարզանին, չիրականացնելով հանրաքվեն, կստանան որոշակի արտոնություններ:
Հաջորդ սցենարն այն է, որ մարդիկ Ոչ կասեն Քուրդիստանի անկախությանը: Այս սցենաը նույնպես կարող է ունենալ բացասական հետևանքներ: Նախ` Քուրդիստանի շրջանը կմնա Իրաքի կզզմում, երկրորդ հերթին Մասուդ Բարզանին կարող է պաշտոնանակ լինել և կբարձրանա այլ կուսակցությունների դերը: Այդ կուսակցություններից են "Գորան", "Իսլամական համաժողով" կուսակցությունները և Քուրդիստանի հայրենակցական միությունը: Այսպիսով, երկար տարիներ կմոռացվի Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցը:
Մյուս սցենարի համաձայն` Քրդերն Այո կասեն անկախացմանը և Քուրդիստանը միակողմանիորեն դուրս կգա Իրաքի կազմից: Սա ինչպես նշում են, փորձագետները, ամենավտանգավոր սցենարն է: Առաջին հերթին այն պատճառով, որ Իրաքի կառավարությունը չի ընդունի հանրաքվեի արդյունքները և կդիմի ռազմական միջոցի: Բնականաբար կսկսվի բռնությունների նոր ալիք և հազարավոր քրդեր պարտավոր կլինեն լքել իրենց բնակավայրերը: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին վերջերս հայտարարեց, որ Բաղդադը չի ընդունելու հանրաքվեի արդյունքները: Այս պայմաններում, Իրաքի կառավարությունը շարունակելու է Քուրդիստանը համարել այդ երկրի մի մասը: Իսկ Քուրդիստանն իրեն համարելու է անկախ երկիր: Արդյունքում կառաջանան բախումներ, որոնք բացասաբար կազդեն կողմերի վրա:
Մյուս խնդիրը Քուրդիստանի շրջանի և Իրաքի իշխանության վերաբերմունքն է այն տարածքների նկատմամբ, որոնց շուրջ առկա է տարաձայնություն: Այդ շրջաններից է Քերքուկը: Մի կողմից Քուրդիստանի տեղական իշխանությունները փորձոմ են այստեղ անցկացնել հանրաքվե: Իսկ Բաղդադը այս շրջանը համարում է իրենը և ռազմական ուժ է տեղակայել այնտեղ: Բացի այդ, Իրաքի կառավարությունը կարող է ձեռք բերել այդ շրջանների ոչ քրդական ուժերի աջակցությունը: Եվ եթե Քուրդիստանի ինքնավար մարզը հետևողական լինի տարաձանության առարկա տարածքների հարցում, հնարավոր է տարաձայնության նոր ալիք բարձրանա քրդերի և ոչ քրդերի միջև, ինչպես օրինակ բախումները թուրքմենների և քրդերի միջ:
Հաջորդ հետևանքը կլինի այն, որ Քուրդիստանի անկախանալու դեպքում, հարևան երկրներում կստեղծվի անպահով վիճակ: Դա վերաբերում է հատկապես Թուքրիային, որտեղ ապրում է 20 միլիոն քուրդ: Բացի այդ, Իրաքից Քուրդիստանի միակողմանի առանձնանալը կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ հենց այս շրջանի համար, քանի որ այն շրջափակված է մնալու Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև: Եվ եթե այս երկրները պաշտոնապես չճանաչեն Քուրդիստանի անկախությունը, այս վիճակը կարող է բազմաթիվ տնտեսական խնդիրների առջև կանգնեցնել Քուրդիստանին:
Մյուս հավանական տարբերակը անկախացման հարցի հետ Բաղդադի համաձայնությունն է: Իսկ դա գործնականում անհնար է: Այս վիճակի հետևանքը կլինի այն, որ չեն լինի բռնություններ, հատկապես եթե համաձայնություն ձեռք բերվի մի շարք շրջանների, այդ թվում` Քերքուկի շուրջ: Իսկ եթե այս շրջանը մնա Իրաքի տարածքում, Քուրդիստանի ինքնավար մարզը կկորցնի իր եկամուտների մեծ մասը, ինչը կունենա տնտեսական լուրջ հետևանքներ: Քուրդիստանի նավթի արտահանման կեսն իրականացվում է Քերքուկի նավթային պաշարներից: Բացի այդ, Իրանն ու Թուրքիան կհարգեն երկու կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը միայն այն դեպքում, եթե այս երկրների համար անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Հակառակ դեպքում, տարածաշրջանում կառաջանան նոր տարաձայնություններ: Թերևս Քուրդիստանի կառավարությունը հնարավորություն չունենա տնտեսական ծրագրեր իրականացնել այս երկրների տարածքներով:
Ամեն դեպքում պետք է ասել, որ հանրաքվեի կապակցությամբ լավագույն տարբերակը կլինի դրա չկայացումը, իսկ վատագույնը` Իրաքից Քուրդիստանի միակողմանի առանձնացումը: