Իսլամաֆոբիան արևմուտքում (12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i72429-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(12)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ, ներկայացնում ենք «Իսկալամաֆոբիան արևմուտքում» հաղորդաշարի հերթական զրույցը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 13:06 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ, ներկայացնում ենք «Իսկալամաֆոբիան արևմուտքում» հաղորդաշարի հերթական զրույցը: Ընկերակցեք մեզ:

 

Գերմանիայի Մյունստեր քաղաքը սեպտեմբերի 11-13 հյուրընկալում էր տարբեր կրոնների շուրջ 3 հազար ներկայացուցիչների՝ խաղաղության առանցքայնությամբ մի համաժողովում: Կրոնների միջև երկխոսությունը կրոնները ճանաչելու, տարաձայնությունները վերացնելու և այժմյան աշխարհում միջկրոնական ընդհանրությունները ընդգծելու կարևոր ճանապարհներից մեկն է:

Բոլոր կրոնների հիմնական ուսուցումը մարդկությանը դեպի բարություն հրավիրելն ու չարությունից ու չար արարքներիից հեռու պահելն է: Բարին ու չարը բոլոր կրոնների բանալի բառերն են: Համարյա երկնային ու աշխարհիկ բոլոր կրոնները այդ հարցում համակարծիք են: Սակայն հաշվի առնելով իրենց ուսուցումները յուրաքանչյուր կրոն յուրովի ճանապարհով է իր հետևորդներին ուսուցանում բարի ու չար հասկացությունները: Իսլամի և Աստծու ուղարկած վերջին մարգարե Մուհամմեդի մասին վկայել են իրենից առաջ եկած մարգարեները: Մուհամմեդ մարգարեն ժողովրդին հրավիրում է դեպի իսլամ կրոն և իրականում նա կատարյալ կրոն է ներկայացնում ժողովրդին և իսլամը լրացնում է երկնային կրոնները: Աստված մարգարեներին ուղարկել է ժողովրդին դեպի բարին առաջնորդելու և ասելու, որ այս աշխարհը սահմանափակ է և հավիտենական կյանքը այլ աշխարհում է: Հավիտենական կյանքում մարդու դիրքը կախված է նրա երկրային կյանքից: Մարգարեները հատուկ նպատակով են կանչվել այդ պաշտոնին և հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի ժողովրդի մտային կարողությունները մարգարեները Աստծու պատգամը փոխանցել են այդ ժամանակաշրջանի ժողովրդին: Մուհամմեդ մարգարեն լրացնում է իրեն նախորդող մարգարեների ուսուցումները: Այս հաղորդաշարում, նպատակ չունենք ինչ-որ կրոնի ճշմարտացիությունը ապացուցել, այլև փորձեցում ենք հպանցիկ հայացք նետել իսլամի և այլ կրոնների ուսուցումներին: Երկնային և աշխարհիկ ոչ մի կրոնի մեջ այդ կրոնի հավատալիքները փոխանցելու համար բռնության ու ծայրահեղության դիմելու ուսուցում չկա: Եթե մի խումբ մարդիկ հիմնվելով կրոնական ուսուցումների դիմում են բռնության ու ծայրահեղական քայլերի միայն ուզում են արդար երևալ այդ կրոնի հետևորդների աչքին: Այդ իսկ պատճառով մի խումբ ծայահեղականների ու բռնացող մարդկանց կողմից կրոնական ուսուցումների սխալ մեկնաբանությունը ընդունելի է դառնում մյուսների կողմից:

 

Այս ոլորտում կա մի բացառություն և այն վերաբերում է իսլամ կրոնին: Իսլամաֆոբիա բառը տարածված բառ է արևմուտքի քաղաքական ու լրատվական գրականության մեջ: Ուրիշ ոչ մի կրոնի նկատմամբ ոչ ոք չի փորձում այսպիսի վախ ու սարսափ առաջացնել: Սակայն իսլամի հետ կապված՝ իսլամատյացություն ու իսլամաֆոբիա առաջացնելու համար գոյություն ունեն մեծ դրդապատճառներ: Իսլամաֆոբիան անդրադառնում է իսլամ կրոնի ու մուսուլմանների նկատմամբ ուեցած վախին, նախապաշարումներին ու անտրամաբանական խտրականությանը: Իսլամաֆոբիայի թեման այն է, որ առհասարակ իսլամական աշխարհն ու արևմտյան երկրներում բնակվող մուսուլմանները վտանգ ու սպառնալիք են համարվում արևմուտքցիների, նրանց մշակույթի ու արևմտյան քաղաքակրթության համար: Ընդհանուր առմամբ իսլամաֆոբիան ենթադրում է, որ իսլամ կրոնը ոչ մի ընդհանրություն չունի այլ կրոնների և քաղաքկրթությունների հետ, բռնատիրական, քարացած ու անհանդուրժող կրոն է, իսլամական քաղաքակրթությունը ավելի ցածր դիրքում է քան արևմտյան քաղաքակրթությունը և իսլամը  կրոն լինելուց առավել քաղաքական գաղափարախոսություն է: Այդ հիմունքով էլ մուսուլմանները շարունակ ներկայացվում են որպես արևմուտքի ազգային ու մշակութային արժեքների դեմ ուղղված սպառնալիք: Արևմտյան կառավարություններն ու լրատվամիջոցները՝ իսլամի արդարատենչական ու խաղաղատենչական ուսուցումների նկատմամբ սխալ մոտեցումները վավերականացնելու և սխալ կարծիքները տարածելու համար Թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի հանցագործությունները վերագրում են իսլամ կրոնին: Արևմտյան երկրներում ու առհարակ աշխարհում իսլամաֆոբիայի տարածմամբ նրանք մեծ նպատակներ են հետապնդում: Արևմտյան պետությունների հյուրընկալությամբ անցկացվող միջկրոնական համագումարներում մտքերի փոխանակման և կրոնների նկատմամբ սխալ կարծիքների փարատման նպատակի հետապնդման փոխարեն ցավոք արևմուտքի պետայրերը մյուս երկնային կրոնների ներկայացուցիչների ներկայությամբ իսլամի մասին իրենց սխալ կարիծիքներն են տարածում:

Գերմանիայի Մյունստեր քաղաքի համագումարը նույնպես զերծ չէր այդ մեծ վնասից: Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելը: Գերմանիայի կանցլերը կրոնների ներկայացուցիչներին կոչ արեց խստորեն դիմակայել մարդկության թշնամիների կողմից կրոնի չարաշահման խնդրին: Անգելլա Մերկելն ասաց.«Կրոնները խաղաղության հաստատման երաշխիքներն են: Այդ պատճառով էլ մի կրոնի անունով բռնության տարածման ու պատերազմի շղթայազերծման համար արդարացում չկա»: Իր ելույթի ընթացքում Գերմանիայի կանցլերը՝ աշխարհում բռնությունների տարածման հարցում չանդրադարձավ արևմուտքի դերակատարությանը: Աշխարհում ծայրահեղական հոսանքների մեծ մասը փորձում է հիմնվեով այս կամ այն կրոնի ուսուցումերին օրինականացնել իր հանցագործությունները: Սակայն այս ծայրահեղական հոսանքներն իքնըստինքյան չեն ձևավորվում: Ծայրահեղական հոսանքների առաջացման ենթահողը պատրաստում են նրանք, ովքեր հակառակ իրենց հայտարարություններին չեն հարգում բարոյական ու մարդկային սկզբունքները և նույնիսկ միջազգային օրենքներն ու իրավունքները: Իսլամական երկրներում մեծ թվով անկայություններն ու անապահովությունները արևմտյան պետությունների սխալ  քաղաքականությունների հետևանքներն են: Արևմտյան ու համաշխարհային հասարակության աչքին իսլամի դիմագիծը խափանելու և այդ կրոնը բռնատիրական ու ծայրահեղական կրոն ներկայացնելու հիմնական մեղավորը արևմուտքն է: Այն վայրերում, որտեղ մուսուլմաններն են դառնում ծայրահեղականության ու բռնության զոհեր նրանք սառնասրտությամբ անցնում են այդ երևույթների կողքով: Սակայն ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղայիդայի կողմից իսլամի անվամբ կատարվող հանցագործությունները նրանք տարածում են աշխարհով մեկ: Մյանմայի մուսուլմանների սպանդի նկատմամբ արևմտյան պետությունների ցուցաբերած հակազդեցությունը, արևմտյան կառավարությունների ու լրատվմիջոցների երկստանդարտ մոտեցման կենդանի նմուշն է: Ճնշված ու անպաշտպան ժողովուրդների նկատմամբ հանցագործությունների՝ Ռոհինգյա մուսուլմանների բնակարանների հրդեհման, մուսուլման կանանց ու երեխաների դեմ կատարվող բռնությունների,  մուսուլման տղամարդկանց  խաչելության ու կենդանի հրկիզման և որպես Մյանմայում բնակվող փոքրամասնությունների ամենամեծ համայնքի՝ Ռոհինգյա մուսուլմաններին քաղաքացիությունից զրկման նկատմամբ արևմտյան կառավարությունների ու հզոր լրատվամիջոցների պահած լռությունը վկայում է՝ ցեղասպանության, ապարտեիդի, ծայրահեղականության և ահաբեկչության վերաբերյալ արևմուտքի երկստնադարտ քաղաքականությունների մասին: Արևմտյան կառավարությունները նույնիսկ պատրաստ չեղան քննադատել ու Ռոհինգյա մուսուլմանների սպանդի կասեցման հարցով ինչ-որ բան պահանջել խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անգ Սան Սուչիից: Եթե Ռոհինգյա մուսուլմանների փոխարեն հրեաներ կամ քրիստոնյաներ լինեին արևմտյան կառավարությունները նույն մոտեցումը կդրսևորեի՞ն: Արդյոք դեռ կպաշտպանեին Սուչիին նոբելյան մրցանակի հանձնման արդարացիությունը: