Արվեստը` խաղաղության և հույսի ուղերձով (Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ)
Խաղաղության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 21-ին: Առաջին անգամ այն նշվել է 1982թ: Այդ օրվանից մինչ օրս աշխարհի համարյա բոլոր երկրներում այս օրը նշվում է: Կան մարդիկ, ովքեր այս օրվա կապակցությամբ հագնում են սպիտակ վերնաշապիկներ, կամ կրում են աղավնիների նշանով վզնոցներ: Սակայն արդյոք նման խորհրդանշական քայլերով հնարավոր է խաղաղություն հաստատել:
Այսօր, առավել քան երբևէ, մարդը կարիք ունի բարելավելու աշխարհի վիճակը: Եվ մարդու առաջին պահանջը խաղաղությունը և արդարությունն է: Այսօր առավել քան երբևէ, պետք է օգտագործել համաշխարհային հնարավորությունները, որպեսզի հնարավոր լինի լուծել այն խնդիրները, որ ծառացել են մարդկության առջև: Համաշխարհային ազատությունը, ուրախությունը, այսօր պակասում են համարյա բոլոր երկներում: Համաշխարհային խաղաղություն նշանակում է առանց բռնության աշխարհ: Սակայն այս բառակապակցությունը երբեմն օգտագործվում է բոլոր հակամարտությունների կանխման իմաստով: Որպես օրինակ, համաշխարհային խաղաղությունը կարող է հաստատվել մարդու կամ կենդանիների իրավունքների պաշտպանության, ժամանակակից տեխնոլոգիաների, բժշկության, դիվանագիտական և շատ այլ խողովակներով: Սակայն այստեղ խոսքը գնում է համաշխարհային գաղափարախոսության մասին, որի համար այսօր պայքարում են ողջ աշխարհում: Իհարկե շատերը համոզված են, որ մարդու էությունն այնպիսին է, որ թույլ չի տալիս, որպեսի խաղաղություն հաստատվի: Այդ գաղափարի կողմնակիցները գտնում են, որ պատճառը մարդու ագրեսիվությունն է: Սակայն մեկ այլ խումբ համոզված է, որ մարդն իր էությամբ պատերազմ չի ցանկանում, սակայն ստեղծում է այն: Եվ այսօր պետությունների միջև հարաբերությունները պատճառ են դառնում, որ մարդիկ չհասնեն խաղաղության: Այդուհանդերձ չպետք է մոռանան, որ խաղաղությունն անհրաժեշտություն է և չի կարելի խաղաղության պատրվակով զոհել սոցիալական արդարությունը: Հենց այս պատճառով, շատ մտավորականներ համոզված են, որ հասարակության մեջ արդարության հաստատումը կնպաստի նաև խաղաղության հաստատմանը: Տարբեր առիթներով օրեր ու շաբաթներ հռչակելու նպատակը մարդկանց ուշադրությունը կոնկրետ խնդրի վրա սևեռելն է:

Նշելով Խաղաղության համաշխարհային օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարծում է, որ ինչպես պատերազմի միտքն է ձևավորվում մարդկանց մտքերում, այնպես էլ պետք է խաղաղության միտքը ձևավորվի և դառնա մի կարևոր երևույթ: Խաղաղությունն ունի հատուկ միջոցների ու գործիքների կարիք, որոնցից ամենակարևորն արվեստն է, որը կարող է մեծ դեր կատարել մարդկանց մեջ խաղաղասիրության հոգեբանությունը զարգացնելու գործում:
Վերջերս Իրանում տեղի ունեցավ "Արվեստը հանուն խաղաղության" միջազգային փառատոնը, որտեղ ներկայացվեցին արվեստի տարբեր ոլորտներ, ինչպես` թատրոն, երաժշտություն և կինո: Փառատոնի ուղերձն էր . "Պատկերացրու խաղաղությունը": Այն կայացավ Իրանի "Արվեստագետների տանը": Փառատոնին մասնակցել էին խմբեր ավելի քան 20 երկրներից: Այս ընթացքում մեծարվեցին իրանցի մի շարք արվեստագետներ` երկրին մատուցած ծառայությունների համար:

Իրանցի հռչակավոր գրող Մահմուդ Դոլաթաբադին, ստանալով Խաղաղության մրցանակն ասաց. "Դժբախտաբար պատերազմի առկայությունն է պատճառ դարձել, որ խաղաղությունն իմաստ գտնի: Մարդկանց միջև հաշտությունը վերածվել է մի մեծ երազանքի: Սակայն պետք է ասել, որ պատերազմն իմպերիալիզմի ծնունդն է և նրանք ովքեր այսօր կառավարում են աշխարհը, եթե չպատերազմեն, կկորցնեն իրենց ուժը: Ուրեմն ես առաջարկում եմ խաղաղությունը: Սակայն նաև կարևորելով ինքնապաշտպանության իրավունքը: Մենք պետք է ունենանք կանխարգելիչ ուժ: Եվ մենք, արվեստագետներս և մեր զինվորները, կմնանք որպես խաղաղության պահապաններ":
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ- ի ներկայացուցիչ, տիկին Էսթեր Կուիշ Լարոշը նույնպես ներկա էր միջոցառմանը: Մի քանի ցուցահանդեսներ այցելելուց հետո նա ասաց. "Երաժշտությունն ու արվեստը չեն ճանաչում սահմաններ և միացնում են մշակույթներն ու ժողովուրդներին" :
Լարոշը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համագործակցում է աշխարհի շատ արվեստագետների հետ և փորձում է արվեստի միջոցով մարդկանց մեջ զարգացնել խաղաղության ու մշակութային երկխոսության մշակույթը: Փառատոնին մասնակցել են տարբեր ոլորտների 240 արվեստագետներ: Փառատոնին ներկայացված էին իրանցի 64 արվեստագետների գործերը, ինչպես` Նասեր Օվեյսի, Ջաֆար Ռուդբախշի, Կյուրոշ Շիշեգյարանի, Բահրամ Դաբիրի և այլն: Ցուցադրվեցին նաև ֆրանսիացի ու իտալացի արվեստագետների ստեղծագործություններ: Ցուցահանդեսի ընթացքում կայացավ լուսանկարների ցուցահանես` 54 արվեստագետների, այդ թվում` Աբբաս Քիառոսթամիի, Ռեզա Քիանյանի և Ֆրանսիայից, Աֆղանստանից ու Իրաքից լուսանկարիչների աշխատանքներով: Քանդակագործության բաժնում ներկայացվեցին 34 ավեստագետների աշխատանքներ: Վիդեոարթի բաժնում ներկայացվել էին 28 արվեստագետներ` Իրանից, Հունաստանից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից և այլն:

Փառատոնի շրջանակներոմ վաճառված բոլոր ստեղծագործությունների հասույթն ուղղվելու է բարեգործությանը: Փառատոնի ընթացքում նաև ցուցադրվեցին հիմնականում կարճամետրաժ 28 ֆիլմեր:
Փառատոնի շրջանակներում, Թեհրանի Ազատության աշտարակում տեղի ունեցավ "Խաղաղության սիմորղ" նախագիծը, որը տևեց 4 օր: Նախագծի շրջանակներում ներկայացվեց սիմֆոնիկ երաժշտություն` պատկերների ուղեկցությամբ: Միջոցառման ընթացքում ասմունքողները կարդացին անգլերեն ու ֆրանսերեն ստեղծագործություններ: Նախագծի հեղինակն էր Ալիռեզա Սալարին, ով ավելի վաղ նույն միջոցառումը կազմակերպել էր Թեհրանի համալասարանում: Նախագիծը շատ խորհրդանշական էր: Դրա ընթացքում խոսվեց արարչագործության մասին, այնուհտետև հարության և այն մասին, թե ինչպես է մարդը կատարելագործվում և հասնում սիմորղին, որը իրանական գրականության մեջ բացարձակ ճշմարտության և Բարձրյալն Աստծո գոյության խորհրդանիշն է ու գաղտնիքը: Նախագծի շրջանակում հատուկ ուշադրություն էր դարձվել պատկերներին, որպեսզի այն պատգամը, որ ունեցել էր ռեժիսորը, հասներ հանդիսատեսին: Այստեղ ներկայացվել էին աստվածային կրոնների պատմությունը և գրականությունը: "Խաղաղության սիմորղ" նախագիծը, հիմնվելով Իրանի քաղաքակրթության, և կրոնական ու ազգային ուսմունքներին, կարողացավ շատ հետաքրքիր ու գեղեցիկ մթնոլորտ ստեղծել, որի հիմքում ընկած էր խաղաղությունը:
Ինչևէ, Իրանն ու իրանցին մշտապես եղել են խաղաղասեր: Եվ այսպիսով, իրանցի արվեստագետները փորձեցին աշխարհին հասցնել իրենց ուղերձը և ասել, որ իրենք հեռու են պատերազմից ու չեն ցանկանում պատերազմել: Դա այն դեպքում, երբ պատերազմ հրահրողները ոչնչացնում են աշխարհը: Իսկ խաղաղության շաբաթվա շրջանակներում իրանցի արվեստագետները բարձրաձայնեցին այն միտքը, որ աշխարհը պատերազմելու տեղ չէ և խաղաղությունը համաշխարհային հասարակության ամենակարևոր պահանջն է: