Իմամ Հոսեյնի աջակիցները, անցյալից առայսօր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i73123-Իմամ_Հոսեյնի_աջակիցները_անցյալից_առայսօր
Հոսեյնական ընդվզումը ձևավորվել է ճշմարտության, ազատատենչության, բարոյականության, և արդարատենչության հիմունքներով: Այդ պատճառով էլ այն համաշխարհային տարածում գտավ և պատմության ու հասարակությունների մեջ դարձավ մնայուն երևույթ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 20:36 Asia/Tehran

Հոսեյնական ընդվզումը ձևավորվել է ճշմարտության, ազատատենչության, բարոյականության, և արդարատենչության հիմունքներով: Այդ պատճառով էլ այն համաշխարհային տարածում գտավ և պատմության ու հասարակությունների մեջ դարձավ մնայուն երևույթ:

Այն օրը, որ Քրիստոսն իր առաքյաներին ասաց․«Աստծու ճանապարհին իմ աջակիցները ովքե՞ր են», նրանք թովիչ ձայնով նրան ուրախացրին ու ասացին.«Մենք Աստծու աջակիցներն ենք»: Այդ Աստվածահաճո օրինակով  Ղուրանը հավատացյալներին կոչ է անում լինել Աստծու աջակիցները: Այդ օրը, Բարձրյալը գիտեր, որ կգա ժամանակ և մի խումբ մարդիկ «Հոսեյնի աջակիցներ» կարգախոսը են հնչեցնելու և հանուն իրենց իմամի այնքան են դիմադրելու դժվարություններին, որ դրանից երկնայիններն են ապշելու: Այդ դեպքում այս իրականությունը պարզ է դառնում, որ երբ հրեշտակները մտահոգված էին մարդու արարչագործությամբ երկրի վրա նրա կողմից կատարվելիք անօրեննություններով ինչո՞ւ Աստված ասաց.«Ես մի բան գիտեմ, որ դուք չգիտեք»:

Հիջրեթի 60թ. երկու հակադիր հոսանքներ կանգնեցին իրար դեմ: Յազիդը իր ողջ հզորությամբ հրապարակ իջավ, որպեսզի հասարակության մեջ ոչնչացնի արդարատենչության հոգին և ճանպարհ հարթի իր բռնատիրական նպատակների համար: Եվ Հոսեյնը, ով հասակ էր նետել Ալի Էմիրապետի արդարության դպրոցում սկսեց դիմակայել Յազիդին ու նրա բռնատիրական գաղափարներին:

Հոսեյնական ընդվզումը ձևավորվեց ճշմարտության, ազատատենչության, բարոյականության և արդարատենչության հիմունքներով: Այդ պատճառով էլ հայտնվեց համաշխարհային հարթակի վրա և պատմության ու հասարակությունների մեջ դարձավ մնայուն երևույթ: Նա դիմեց հավատավորների աջակցությանը և ճշմարտություն որոնողները «Ով Հոսեյն» նշանաբանով բոլոր գեղեցկություններից վեր դյուցազներգություններ արարեցին: Ասես Հոսեյնը իր աջակիցներին ընտրաքաղ էր արել միլիոնավոր մուսուլմանների միջից, որոնց մեջ էլ լիովին մարմնավորվել էր իսլամը, Ղուրանը, սերն ու հավատը:

Աշուրայի առավոտյան, 72 հոգի կանգնեցին Յազիդի 30 հազար հոգանոց զորքի առջև, Հոսեյնի աջակիցները սակավաթիվ էին, բայց լցված էին հավատի զորությամբ և պատրաստ էին արյան գնով պաշտպանել Աստծու և նրա մարգարեի ամենասիրելի անհատականությանը: «Բարբար Բին Խազիրը»  սկսեց կատակել, որպեսզի բարձրացնի իր ընկերոջ Աբդոլռահման Բեն Աբդ Ռաբեի տրամադրությունը, սակայն վերջինս դժգոհությամբ նրան զգուշացրեց, որ սա լուրջ պահ է և կատակի ժամ չէ, ճշմատության համար մեռնելու ժամ է ոչ թե աշխարհիկ կյանքի: Պատասխանելով իր ընկերոջը Բարբարն ասաց.«Իմ ազգը գիտի, որ ես ոչ երիտասարդության և ոչ էլ ծերության տարիներին կատակասեր չեմ եղել, սակայն Աստված գիտե, որ այն ինչ այսօր ես տեսնում եմ այսքան մեծ ուրախություն է պատճառել ինձ: Ես համոզված եմ, որ մեր և դրախտային հուրիների միջև ոչ մի տարածություն չկա: Միակ տարածությունը այն ժամն է, որ թշնամու սուրը իջնում է մեզ վրա»:

Հոսեյն Իբն Ալիի հավատարիմ աջակիցները հավատի աղբյուրներ էին և նրանց սիրտն ու հոգին լցված էր Աստծու սիրով, հետևաբար ոչ մի բանից չէին վախենում: Պատերազմի դաշտում բոլորն էլ զոհվեցին և իրենց իմամի հետ միասին իրենց արյամբ սնեցին ազատատենչության ու դիմադրության նորատունկ ծառը: Գուցե հենց դա էր պատճառը, որ Մեծ մարգարեն հայտնեց.«Հավատացյալների սրտում Հոսեյն Իբն Ալիի նահատակությամբ վառված կրակն ու ջերմությունը երբեք չի սառչի»:

ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի մեկնաբանությամբ հենց այդ եռանդն ու ջերմությունն էր, որ 1979թ. իսլամական հեղափոխության հաղթանակի պատճառ դարձավ: Նա ասել է.«Եթե աշուրան ու նրա պարգևած ջերմությունն ու եռանդը չլիներ հայտնի չէր թե այսպիսի մի ընդվզում տեղի կունենար թե ոչ»:

Իրանում, Իսլամական հեղափուխության առաջին իսկ օրերից հեղափոխության իրական հետևորդները նրանք էին, որոնք իրենց Իմամի՝ Հոսեյնի անվամբ սկսեցին իրենց կրոնական ու իսլամական շարժումը: Ասես Աշուրայի սխրանքի ամեն մի րոպեն նրանց դասեր էր սովորեցրել և Հոսեյն իբն Ալիի հավատարիմ աջակիցների նման դարձել էին հավատարիմ, դիմացկուն ու համբերատար: Ժողովուրդը իր մեծ սխրանքը կապեց այդ քաջերի հիշատակի հետ, որոնք չլքեցին իրենց առաջնոորդին ու իմամին և Աշուրայի գիշերը նրան ասացին.«Եթե հազար անգամ էլ Ձեր ճանապարհին սպանվենք ու վերակենդանանք նորից ու նորից ձեր ծառան ենք»:

Այս յուրահատկությունը հատուկ է Հոսեյն իբն Ալիի ընդվզմանը, որ ցանկացած մարդ, ով միանում  է դրան իր մեջ նոր եռանդ, ծաղկունք ու կյանք է զգում: Այն հասարակությունը, որ միանա և ծանոթանա հոսեյնական աշուրայի գաղափարներին առատորեն  կլցվի ունակությամբ, կյանքով ու աճելու հատկությամբ: Այդ պատճառով էլ իսլամական հեղափոխության շնորհիվ հասարակության մեջ ծնվեց նոր որակով մարդ, որ պատմություն կերտեց ու այնպիսի էջեր բացեց պատմության մեջ, որոնցում կարող ենք տեսնել Հոսեյնական աշուրայի եռանդը, սխրանքն ու փառքը: Լուսահոգի իմամի խոսքերով.«Հաղթանակների հաղթանակ համարվող հեղափոխությունը մի հեղաշրջում էր, որ առաջացավ իրանցիների մեջ»:

Աշուրան և Իսլամական հեղափոխությունը

Իմամ խոմեյնիի սրբազան շունչը նոր կյանք պարգևեց Իրանի ժողովրդին, որոնք ամեն տարի շահի բռնության ներքո նվաստացվում ու շահագործվում էին: Իսլամի, Ղուրանի ու  Մուհամմադ մարգարեի  ընտանիքի անդամների՝ Ահլ ալ-Բեյթի  նկատմամբ իրանիցների անթեղված սերը բոցավառվեց իսլամական հեղափոխության ընթացքում: Իմամ Խոմեյնին ավելի հավատարիմ աջակիցներով Իրանի հեղափոխությունը վերածեց դարի այս հրաշքին, որի ճաճանչներով է ողողված ողջ աշխարհը:

Դեռ իսլամական նորատունկ ծառի արմատները չէին ամրացել, երբ սկսվեց Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը: Այս անգամ երիտասարդներն ու ծերերը կանգնեցին պատերազմի ճակատների պատնեշներում և հոգով ու սրտով պաշտպանեցին իրենց երկիրը: 8 տարի տևած պատերազմը Իրանից խլեց այնպիսի երիտասարդների, որոնք անկեղծության, հավատքի ու քաջության խորհրդանիշներ էին: Իմամ Հոսեյնի նկատմամբ նվիրվածությունը և կրոնի ու ազատատենչության պաշտպանումը ավելի արթնացրեց Իրանի ժողովրդին, այնպես որ իրանցի պատանիները փոխելով ծննդյան վկայականի մեջ նշված իրենց ծննդյան տարեթիվը, հայրենիքը պաշտպաելու համար մեկնեցին պատերազմի ճակատներ: Հոսեյն Ֆահմիդեն 13 տարեկան պատանի էր, ով իր անկրկնելի քաջությամբ վառ պահեց Բանի Հաշեմի որդու՝ Ղասեմ իբն Հասանի հիշատակը, որ իր հորեղբորն ու առաջնորդին պաշտպանելու համար քաջությամբ պատերազմի դաշտ իջավ և մի քանի հոգու նահատակությունից հետո ինքը ևս նահատակվեց:

Մոհամմեդ Հոսեյն Ֆահմիդե

Իրաքի 5 տանկեր գրոհել էին դեպի Իրանի դիրքերը և փորձում էին պաշարել իրանցի զինվորներին: Հոսեյն Ֆահմիդեն, որ մի քանի նռնակ էր կապել իր մեջքին և նռնակներ ուներ իր ձեռքում շարժվեց դեպի այդ տանկերը: Թշնամու արձակած փամփուշտը դիպավ նրա ոտքին և վիրավորվեց, սակայն նա առանց որևէ մտահուգության ու կասկածի գործադրեց իր որոշումը և փամփուշտների տարափի միջից ինքն իրեն հասցրեց առաջատար տանկին ու պայթեցրեց այդ տանկը ու ինքն էլ կտոր-կտոր եղավ: Թշնամու ուժերը, որոնք կարծում էին իրանցիների կողմից հարձակում է սկսվել վախից լքեցին տակերը և փախան: Եվ արդյունքում պաշարման օղակը կոտրվեց և իրանցի օգնական ուժերն էլ տեղ հասան: Իրանի զինվորները այդ տարածքից քշեցին իրաքցի զինվորներին: Հոսեյն Ֆահմիդիեի նահատակությունից հետո Իմամ Խոմեյնին մի ուղերձում ասաց.«Մեր առաջնորդը այն 13-ամյա պատանին է, որ հարյուրավոր գրիչներից ու խոսքերից ավելի մեծ, իր փոքրիկ սրտով նռնակ կապած ինքն  իրեն գցեց թշնամու տանկի տակ և պայթեցրեց այդ տակն ու ինքն էլ նահատակվեց»:

Իսլամական հեղափոխության պատմությունը լի է նահատակներ՝ Հեմմաթի, Զեյնոլդինի, Բաղերիի և Բաքերիի պես հավատացյալ ու նախանձախնդիր երիտասարդներով, ովքեր գիտակցաբար ընտրեցին նահատակության ուղին և դարձան սրտերի թագավոր: Նրանք ինչպես իրենց իմամ Հոսեյնը՝ Աստծու գոհունակության ու նրան հանդիպելու համար րոպեներն էին հաշվում: Իմամ Խոմեյնիի գեղեցիկ մեկնաբանությամբ.«Աշուրայի օրը Հոսեյն իբն Ալին ինչքան մոտենում էր նահատակության ավելի էր շիկանում: Նրան աջակցող երիտասարդները նահատակության համար մրցում էին: Նրանք գիտեին, որ մի քանի ժամ հետո բոլորը նահատակվելու են: Նրանք գիտեին ինչ նպատակի համար են եկել: Գիտեին, որ եկել են իրենց պարտքը կատարեն և իսլամը պաշտպանեն»:

 Ժամանակի աշուրայականները

Հանգուցյալ դոկտոր Սեյեդ Ջաաֆար Շահիդին գրում է.«Աշուրայի շարժումը մեծ ընդվզում էր, որ այն օրերին առերևույթ անպտուղ մնաց, սակայն այնուհետև ոչ թե մի, այլև բազում պտուղներ տվեց և հիմա էլ դեռ տեսնում ենք այդ շարժման նոր պտուղները: Այդ շարժումը առերևույթ մարեց, սակայն երբեք փառքից չընկավ: Երբեմն Սորեդի որդի Սուլեյմանի ընդվզմամբ և երբեմն Մուխթարի իշխանությամբ, որ Հոսեյն իբն Ալիի արյան վրիժառության անվամբ միառժամանակ ամրացրեց իր իշխանության հիմքերը: Իմամ Հոսեյնի ուղերձը կենդանացավ և դարձավ ներշնչանքի աղբյուր՝ նրանց համար, ովքեր տանջվում էին բռնատերների ճնշումներից»: