Հաղորդում` նվիրված Սբազան Պաշտպանության շաբաթվան
Սրբազան Պաշտպանության տարիներն իրենցից թողել են բազմաթիվ հուշեր` դառն ու քաղցր: Այն տարիներին բոլորը միահամուռ կերպով ասպարեզ մտան, թողնելով ազգային, կրոնական ու մշակութային տարբերությունները: Մարդիկ ցույց տվեցին իրենց միասնությունը թշնամու դեմ պայքարում:
Պարտադրված պատերազմը, բոլոր դժվարություններով, դառնություններով ու ավերածություններով, նաև անկրկնելի հերոսապատումներ թողեց իրենից հետո, որոնք դարձան Իրանի ժողովրդի պատմության ամենափայլուն էջերից: Այդ տարիներին մարդիկ հավատում էին այնպիսի արժեքների, որոնք եզակի էին: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին, վերջերս հանդիպելով բանակի հրամանատարների, արվեստի ու մշակույթի գործիչների հետ, խոսելով Սրբազան Պաշտպանության տարիների նյութական ու մարդկային կորուստների, ինչպես նաև ձեռքբերումների մասին, ասաց. "Այդ շրջանի կարևոր ձեռքբերումներից էր այն, որ ժողովրդի մոտ պահպանվեց հեղափոխական տրամադրությունը և հեղափոխությունը շարունակեց գոյատևել: Ու եթե չլիներ ջիհադը և նվիրվածությունը, հեղափոխական տրամադրությունը չէր մնա: Այս արժեքների փոխանցումն այսօր ոչ միայն Իրանի ժողովրդի, այլ բոլոր պայքարող ժողովուրդների համար շատ կարևոր է ու հույս է ներշնչում":
Այս հաղորդման ընթացքոմ կներկայացնենք Իրանի հնարավորությունները պաշտպանական ոլորտում:
Իրաքի բռնատեր Սադդամի զավթիչ բանակը 1980թ սեպտեմբերին Իրանի դեմ սարսափելի հարձակում սկսեց օդից ու ցամաքից, այն պատրվակով, թե երկու երկրների միջև գոյություն ունեն սահմանային տարաձայնություններ: Սակայն խնդիրն ընդհանրապես այն է, որ գերտերությունները որոշել էին, որ Սադդամի միջոցով կարող են ոչնչացնել Իրանը: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Բժեզինսկին, ով այդ ընթացքում բազմիցս այցելեց Իրաք, գրել է. "Իրանի ռազմավարական դիրքը Արևմուտքի համար այնքան կարևոր է, որ թեկուզ ռազմական միջամտության միջոցով չի ցանկանում կորցնել Իրանին": Եվ այս գործընթացոում Սադդամն առաջինն էր, որ ռազմական գործողություններ սկսեց Իրանի դեմ: Սակայն նա էլ դարձավ գերտերությունների քաղաքականության զոհը: Հակառակ ԱՄՆ-ի ու Սադդամի հաշվարկների, այս պատեազմը մեծ հարված հասցրեց տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Սադդամը պետք է այնպես աներ, որ երբ ոչնչանար ԻԻՀ-ն, իր վարչակարգը տարածաշրջանում փոխարիներ Իրանին: Սադդամը մեծ երազանքներ ուներ այս պատերազմում:
ԱՄՆ երբեմնի նախագահ Ռիչարդ Նիքսոնն այս պատերազմի մասին ասում է. "Միացյալ Նահանգների ռազմավարությունը 1970թ. Իրաքը չեզոքացնելն էր` Իրանի վրա հենվելով: Սակայն 1980թ. ԱՄՆ-ն որոշեց Իրաքի միջոցով չեզոքացնել Իրանի իսլամական հեղափոխությունը: Եվ այդ նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ն Իրաքին հրահրեց պատերազմ սկսել Իրանի դեմ": Այս պատերազմում ԱՄՆ-ն փորձեց մեծացնել իր ռազմական ազդեցությունը տարածաշրջանում: Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն, տարածաշրջանի մի շարք այլ երկրներ և Սիոնիստական ռեժիմը, միասին փորձում էին ապակայունացնել տարածաշրջանը: Այսօր Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Լիբիայում տիրող ճգնաժամերն այդ իրողության ապացույցն են: Այդ երկրները փորձում են վերացնել ցանկացած արգելք, որը կարող է խաթարել իրենց նախագծի իրականացմանը:
Սրբազան Պաշտպանության ժամանակաշրջանն այս առումով շատ կարևոր է Իրանի ներկա և գալիք սերունդների համար: Սրբազան Պաշտպանության տարիներին Իրանի ժողովուրդը ցույց տվեց սպառնալիքների դեմ իր իրական ուժը: Եվ այսօր, Իրանի ռազմական դոկտրինան հենված է կանխարգելման վրա: Իրանը կարող է պատասխանել յուրաքանչյուր սպառնալիքի: ԻԻՀ ուշի ուշով հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ակածախնդրություններին և թույլ չի տա, որ Վաշինգտոնը տարածաշրջանում նոր լարվածություն առաջացնի:
Իրանի ԶՈՒ աջակցման և Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, վերջերս մի հարցազրույցում նշեց. "Քանի դեռ ոմանք խոսում են սպառնալիքի լեզվով, Իրանը շարունակելու է հզորացնել իր պաշտպանական համակարգը": ԻԻՀ վարում է պաշտպանողական քաղաքականություն և չի ենթարկվելու ոչ մի սպառնալիքի, պատժամիջոցի կամ ճնշման: Իրանի պաշտպանական տեխնիկան համապատասխանում է ժամանակակից նորմերին: Իրանը ցամաքային, ծովային, օդային ու հրթիռային սպառազինություն արտադրելու համար պարտավոր չէ թույլտվություն ստանալ որևէ երկրից":
ԻԻՀ նախգահ Հասան Ռոհանին, վերջերս Թեհրանում կայացած ԶՈՒ շքերթի ժամանակ խոսելով այն մասին, որ Իրանի պաշտպանական համակարգը երկրի կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար է, ասաց. "Իրանն իր ռազմական ուժը երբեք չի գործադրելու այլ երկրի տարածքի վրա հարձակվելու համար: Այս ուժը միայն պաշտպանական ու կանխարգելիչ ուժ է, որն ուղղված է ագրեսորների դեմ": Խոսելով այն մասին, որ ԻԻՀ ռազմական ուժը ինքնապաշտպանության և տարածաշրջանի երկրներին ագրեսորներից պաշտպանելու համար է, դիմելով այդ ուժերին, Ռոհանին ասաց. "Հակառակ ձեր ցանկության, պաշտպանելու ենք Եմենի, Սիրիայի ու Պաղեստինի ժողովուրդներին: Մենք կմշակենք պաշտպանական ու հրթիռային համակարգը որքան որ պետք լինի, որպեսզի կարողանանք լիարժեք կերպով կանխարգելել ագրեսիվ գործողությունները":