Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (38)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանական մի ընկերություն հաջողությամբ արտահանել է զտիչ թղթի վրա էլեկտրոնական մեթոդներով մանված նանո-մանրաթելեր պարունակող (PAN) ավտոմեքենայի ֆիլտրեր (nanoproduction) : Ավտոմեքենայի ֆիլտրի վրա ամրացվելուց առաջ, այն պատվում է նանոթելիկների շերտով: Ֆիլտրի շնորհիվ, օդը մաքրվում է: Արդյունքում, ֆիլտրի մի կողմն ամբողջությամբ մրոտվում է, իսկ մյուս կողմը մնում է սպիտակ: Անզեն աչքով նույնիսկ հնարավոր է տեսնել ֆիլտրի աշխատանքի արդյունքը: Նոր գյուտի շնորհիվ, ավելի քիչ վառելիք է սպառվում, ապահովված է մեքենայի բարձր արագությունը: Բացի դրանից, շարժիչն աշխատում է անխափան: Նոր ֆիլտրերն օգնում է օդի աղտոտվածության նվազմանը:
Իրանի Շահրուդի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականներն արհեստական նյութերին փոխարինող նյութ գտնելու նպատակով, սինտեզավորել են ծիտրոնի խտահյութ պարունակող նանո կապսուլան: Մեծ խնդիր է միսը և այլ սննդամթերքը բակտերիաներից և այլ աղտոտումներից պաշտպանումը: Արհեստական կոնսերվանտների օգնությամբ հնարավոր կլինի երկար ժամանակ պահպանել սննդամթերքը: Սակայն հենց կոնսերվանտներն ինքնին վտանգավոր քիմիական տարրեր են պարունակում, որոնք տարատեսակ հիվանդություններ են առաջացնում:
Ուստի գիտնակնները փորձում են բնական միջոցներով պակսեցնել ապականիչների քանակը և պահպանել սննդամթերքը: Նախագծի հեղինակի խոսքերով, բնական պոլիմերային կապսուլաները լցվում են ծիտրոնի խտանյութով, որն էլ դառնում է բնական կոնսերվանտ: Նանո կապսուլաներն ունեն ախտածին բակտերիաների դեմ մսի նման սննդամթերքի պաշտպանության համար հզոր հակաբակտերիոզ հատկություն: Չիտոսանը՝ որպես բնական պոլիմերային նյութ , շատ ավելի էժան է նանո կապսուլաների համեմատությամբ: Քանի որ չիտոսանը և ծիտրոնը ՝ երկուսն էլ ունեն հակաբակտերիոզ հատկություն, նրանց միաժամանակ օգտագործման շնորհիվ, հնարավոր է կանխել ախտածին բակտերիաների տարածումն ու բազմացումը:
Բոլոր մարդկանց համար անհրաժեշտ է չորացնել մարմինը: Մարմնի խոնավ ծալքերում կարող են բազմազան միկրո-օրգանիզմներ աճել: Մարմնի զգայուն մասերում առաջանում են մաշկային գրգռվածություն և սնկային հիվանդություններ: Ուստի ցամքոցների հակաբակտերիալ հատկությունը կարող է որոշ չափով կանխել հիվանդությունների փոխանցումն ու տարածումը: Իրանական մի ընկերություն նանոտեխնոլոգիաների օգնությամբ, պատրաստել է հակաբակտերիալ սրբիչներ:
Իրանցի գիտնականները Osteomyelitis ոսկրաբորբի բուժման համար հակաբիոտիկներով հագեցված նանոտարրեր պարունակող ոսկրային լաստակ են նախագծել: Ոսկրածուծաբորբը կամ օստեոմիելիտն առաջանում է ոսկրածուծը թարախածին մանրէներով ախտահարվելիս (թարախային ոսկրածուծաբորբ)։ Աստիճանաբար տարածվում է նաև ոսկրի մյուս հյուսվածքների վրա։ Որոշ դեպքերում օրգանիզմը դիմադրողականություն է ձեռք բերում հիվանդությանը հանգեցնող մանրէների դեմ, ուստի սահմանափակվում են հիվանդության բուժման հնարավորությունները և անհրաժեշտ է դառնում նոր և ավելի ուժեղ հակաբիոտիկների օգտագործումը:
Նանոտեխնոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության օգնությամբ, այդ տարածված հիվանդության համար բուժման ելք է գտնվել: Իրանցի գիտնականների ներկայացրած նախագիծը, էկոլոգիապես մաքուր պոլիմերային նյութերով, ոսկրաբորբի դեմ ազդեցիկ հակաբիոտիկների արտանետման համար ոսկրային նպատակահարմար լաստակ պատրաստելու հնարավորություն է տալիս:
Իրանի Հորմոզգանի նահանգի Բեշագրեդի շրջանում իրականացված ծավալուն ուսումնասիրության արդյունքում, հայտնաբերվել է Hemmi Scorpius կարիճի հազվագյուտ տեսակը: Իրանում ապրող կարիճի տարբեր տեսակներն ուսումնասիրելուց հետո, հայտնվեց կարիճի նոր տեսակ, որի նմուշը հաստատվելու համար Չեխիայի հանրապետություն ուղարկվեց: Կարիճի նոր տեսակի գոյությունը հաստատվեց: Իրանցի գիտնական Դկտ. Մեհրան Շահիի պատվին, կարիճի նոր տեսակը հենց նրա անունով էլ կոչեցին ՝ Shahi Hemmi Scorpius:
Իրանցի և արտասահմանցի գիտնականների համագործակցությամբ, պատրաստվել է լյարդի եռաչափ մոդել, որը կրկնօրինակում է դեղորայքի առաքման պրոցեսը: Ներկայումս դեղորայքի ստուգման գործընթացներում, կիրառվում են երկչափ միաշերտ բջջային հյուսվածքներ, որոնք մկանային ցանցեր չունեն: Իսկ եռաչափ տպիչի պատրաստած եռաչափ հյուսվածքն ունի նաև մկանային ցանցեր: Գիտնականներն այդ մոդելը տպել են բիոթանաքներով: Դա շերտավորվել է միկրոմիջանցքների ցանցերով: Այդպիսով, գիտնականները կարող են իրական մեթոդներով դիտարկել օրգանիզմում դեղորայքի յուրացման ընթացը: Դեղորայքի փորձարկման այդ գործընթացը և օրգանիզմի հակազդումները մեծ առաջընթաց են համարվում:
Northwestern համալսարանի գիտնականները ճկուն թուղթ են պատրաստել, որի օգնությամբ հնարավոր է վերականգնել մարմնի վնասված անդամներն ինչպիսիք են լյարդը, երիկամները և արգանդը: Նման թուղթ պատրաստելու համար, գիտնականներն օգտվել են կենդանիների օրգանների բջիջներից: Սկզբում, նրանք հատուկ լվացող հեղուկի օգնությամբ, անջատել են բջիջները ՝ ստանալով բջջային արտաքին մաթրիքս կոչվող բնական սպիտակուցներ: Ստացված նյութը փոշիացվում է՝ որից էլ թղթի հյուսվածքն է ստացվում: Հյուսվածքները թողնում են էգոլոգիապես մաքուր նստվածք և պարունակում են օրգանիզմի սպիտակուցային կառույցը, որից պատրաստվել են: Թղթի այդ տեսակը խթանում է չափահասների մարմնում ցողունային բջիջների աճը ՝ վերականգնելով տվյալ օրգանը: Այն նաև հնարավոր է պահեստավորել: Թղթի շերտը քաղցկեղով հիվանդ կանանց օրգանիզմում հորմոններ է արտադրում: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ թուղթը պատահաբար է հայտնաբերվել:
.