Իմամ Հոսեյնի առանձնահատկությունները
Պատմության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ շարժումներ ու ընդվզումներ: Սակայն միայն մի ընդվզում կա, որ անցնելով դարեր, չի կորցրել իր արժեքը: Դա իմամ Հոսենի ընդվզումն է: Այն նոր շունչ տվեց Իսլամին: Այսօր մենք խոսելու ենք իմամ Հոսեյնի բնավորության առանձնահատկությունների մասին:
Իսլամի մարգարեն Հոսեյնի մասին ասում է. "Հոսեյնն ինձանից է և ես` Հոսեյնից": Այսինքն` մարգարեն ցանկանում էր ասել, որ Հոսեյնը ոչ միայն իր որդին է, այլ կրոնի շարունակությունը պայմանավորված էր նրանով: Եվ Իսլամը նրա ու իր հետևորդների նվիրվածության շնորհիվ շարունակեց գոյատևել:
Իմամ Հոսեյնն ուներ մեծ կամք: Իհարկե կամքը գործի սկիզբն է և ունի մեծ նշանակություն մարդու կատարելագործման գործընթացում: Կամքը դրսևորովում է այն ժամանակ, երբ մարդը չի ենթարկվում հասարակական ճնշումների և չի ազդվում ուրիշների սխալ մեկնաբանություններից ու ընկալումներից: Նա ընտրում է ճիշտ ճանապարհը և այն շարունակում մինչև վերջ: Այս առանձնահատկությունը կարելի է լավագույն կերպով նկատել Քարբալայի դեպքի ժամանակ: Երբ իմամ Հոսեյնը Մեդինայից ուղևորվեց, որոշ մարդիկ նրան սրտցավորեն առաջարկեցին որոշ ժամանակով գնալ Եմեն կամ այլ երկիր, մինչև քաղաքական վիճակը հանդարտվեր: Սակայն իմամը պատասխանեց. "Երդվում եմ հանուն Աստծո. եթե աշխարհում ինձ համար ոչ մի ապաստարան չլինի, չեմ հաշտվի Եզիդի համակարգի հետ: Ես այժմ պատրաստվում եմ Մեքքա գնալ":
Իմամ Հոսեյնի ինքնավստահությունը և անկոտրում կամքը նրա յուրահատուկ կողմերից էր: Այս առանձնահատկությունը շատ կարևոր է և անհատի և խմբի համար: Դա նշանակում է լինել անկոտրում և ինքնավստահ, պահպանել մարդկային արժանապատվությունը: Նրանք, ովքեր ունեն այս հատկությունը, երբեք չեն նվաստանում և իրենց ու իրենց հետևորդների արժանապատվությունը պահպանելու համար պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը: Նման մարդիկ չեն ենթարկվում բռնությանը և չեն հնազանդվում ստոր արարածներին, կամ անհավատներին:
Բանի Օմայեյի իշխանավորները ցանկանում էին իմամին պարտադրել այս ամենը, նրան նվաստացնել ու ենթարկել իրենց: Սակայն իմամ Հոսեյնը չհնազանդվեց նրանց և նույնիսկ պատրաստ եղավ նահատակվել ու ականատես լինել իր ընտանիքի գերեվարությանը: Երբ Մեդինայի կառավարիչն իմամ Հոսեյնին առաջարկեց ենթարկվել Եզիդին ու հաշտվել նրա հետ, իմամն այդ քայլը համարեց նվաստացուցիչ: Նա խոսեց Եզիդի անբարոյականության մասին, ասելով. "Ինձ նման մեկը երբեք չի կարող հաշտվել Եզիդի հետ": Աշուրայի առավոտյան, երբ սկսվում էր պայքարը, իմամ Հոսեյնն իր ելույթում ասաց. "Հավատացնում եմ Ձեզ, որ չեմ կարող ընդունել այն, ինչ ինձանից պահանջում են: Եվ կշարունակեմ իմ ուղին, մինչև որ արնաշաղախ մարմնով հանդիպեմ Աստծուն": Քարբալայում, դիմելով Քուֆեյի զորքին, նա ասաց. "Իբնե Զիադն ինձանից պահանջում է ընտրել սպանվելը կամ նվաստանալը: Ես երբեք չեմ ընդունելու նվաստացումը: Սա անընդունելի է նաև Աստծո ու նրա մարգարեի, ինչպես նաև նրանց համար, ովքեր ստորներին ենթարկվելը չեն նախընտրել նահատակությունից":

Հոռի զորքի հետ պայքարի ժամանակ, ուրիշների բռնությանը ենթակվելը նվաստացուցիչ համարելով, իմամն ասաց. "Ես մահից չեմ վախենում: Մահն ամենահեշտ ճանապարհն է արժանապատվությանը հասնելու համար: Մահ հանուն արժանապատվության, նշանակում է հավերժ կյանք: Իսկ նվաստացուցիչ կյանքը նույն ինքը մահն է: Ինձ մահո՞վ ես վախեցնում: Ինչպիսի սխալ ենթադրություն: Իմ նպատակն ավելի վեհ է, քան վախը մահից, կամ բռնությանը համբերելը: Ուրեմն կեցցե մահը հանուն Աստծո: Ինձ սպանելով, դուք չեք կարող ոչնչացնել իմ վեհությունը, արժանապատվությունն ու պատիվը: Ուրեմն ինչո՞ւ պետք է մահից վախենամ": Այսպիսի տրամադրություն ունեին նաև նրա երեխաները, զինվորներն ու հետևորդները: Երբ Աբբաս էբն Ալիին առաջարկում են ստորագրել ապաստան խնդրելու թուղթը, նա նույնպես հրաժարվում է դա անել: Իսկ եթե այդ առաջարկությունն ընդունվեր, նրանք կարող էին կենդանի մնալ: Սակայն նրանք մի կյանք ապրելու էին նվաստացուցիչ պայմաններում: Եվ հպատակվելու առաջարկությունը մերժելը դարձավ նրանց արժանապատվության խորհրդանիշը: Ու նրանք ասացին."Աստծո անեծքը քո և քո առաջարկության վրա: Ով Աստծո թշնամի, դու առաջարկում ես խոնահրվել բռնության առջև և հրաժարվել իմամ Հոսեյնին պաշտպանելուց":
Իմամ Հոսեյնի համեստությունը նույնպես նրա առանձնահատկություններից էր: Ասվում է, որ մի օր, իմամ Հոսեյնը, անցնում է աղքատիկ սեղանի շուրջ նստած կարիքավորների կողքից, ովքեր ուտում էին ցամաք հաց: Նրանք իմամին առաջարկում են միանալ իրենց: Իմամ Հոսեյնը նստում է նրանց մոտ և նանց հետ կիսում չոր հացը: Քիչ անց նա ասում է. "Արդյոք դուք էլ կընդունե՞ք իմ հրավերը": Մարդիկ պատասխանում են. "Ով մարգարեի որդի, իհարկե կընդունենք": Այնուհետև նրանք իմամի հետ գնում են նրա տուն, որտեղ արժանանում են մեծ հյուրասիրության: Իմամ Հոսենի մյուս առանձնահատկություններից էր համբերատարությունը: Իմամ Հոսեյնը համբերատարության լավագույն խորհրդանիշն էր, որը մարդկությանը ցույց տվեց, թե ինչ է նշանակում համբերատարություն: Աշուրայի օրը, երբ ամեն կողմից կար ճնշում և չկար խմելու ջուր, իմամը դիմեց իր հետևորդներին, ասելով. "Ով արժանապատվության ու վեհության որդիներ, համբերատար եղեք: Մահն ընդամենը մի կամուրջ է, որը մեզ դժվարություններից ու տառանքներից ուղեկցում է դեպի դրախտ: Դրախտ, որտեղ գոյություն ունեն հավերժական բարիքներ":

Ժամանակի ընթացքում իմամի վրա եկած ճնշումները կրկնապատկվում էին: Սակայն կրկնապատկվում էր նաև նրա տոկունությունը: Թշնամու զինվորներից մեկն ասում է. "Ես Հոսեյնին տեսա Աշուրայի և պատերազմի ամենադժվար ժամանակ: Երդվում եմ հանուն Աստծո, որ երբեք չեմ տեսել մի տղամարդու, որը շարունակի մնալ վեհ , քաջ և կանգուն, չնայած իր ընտանիքի անդամների սպանությանը ":
Իհարկե իմամ Հոսեյնի տոկունության ու համբերության լավագույն դրսևորումն այն պահն է, երբ նա Աշուրայի դաշտում ընկնում է գետին ու ապրում է իր կյանքի վերջին պահերը: Այդ ժամանակ նա շշնջոմ է. "Տեր իմ, ընդունում եմ քո վճիռը: Դու ես միակ Աստվածը: Դու ես ապաստանյալների միակ ապաստանը: Քեզանից բացի չկա այլ Աստված: Ուրմն ենթարկվում եմ քո վճռին": Իմամ Հոսենի առանձնահատկությոններից էր նաև քաջությունը: Աշուրայի օրը, չնայած նա կորցրեց իր բոլոր աջակիցներին աջակիցներին ու մերձավորներին, երբ մի կողմից նրան խեղդում էր ծարավը, իսկ մյուս կողմից` սովը, նա հարձակվում էր թշնամու վրա և պայքարում նրանց դեմ: Այդ պայքարի ժամանակ եղած զինվորներից մեկն ասում է. "Իմամ Հոսեյնից ավելի խիզախին չեմ տեսել: Երբ նա հարձակվում էր, թշնամիները, առյուծին տեսած կենդանիների նման փախչում էին":
Եգիպտացի գրող Աբաս Մահմուդն այս մասին գրում է. "Իր տեսակով ոչ մեկը Աշուրայի ժամանակ իմամ Հոսեյնից ավելի քաջ չի եղել": Իմամ Հոսեյնի առանձնահատկությոններց էր այն, որ նա միշտ դիմում էր Աստծուն: Աշուրայի գիշերը, երբ իմամը շրջափակված էր ու թշնամին պատրաստվում էր հարձակվել նրա վրա, նա իր եղբայր Աբբասին երկու այլ զինվորների հետ ուղարկեց թշնամու մոտ, առաջարկելով մեկ օրով հետաձգել պատերազմը, որպեսզի կարողանա աղոթել: Հոսեյնն առաքինության ու մաքրության խորհրդանիշ էր: Մարգարեի միակ ժառանգորդը, ով իրեն իսլամի շարիաթի և Ղուրանի հետևորդն էր համարում: Մի գիշեր նամազ անելու համար նա ժամանակ խնդրեց, ասելով. "Այս գիշեր ինձ ժամանակ տվեք: Աստված գիտի, թե ես որքան եմ սիրում Ղուրան ընթեցել և Աստծո հետ խորհրդակցել": Իմամ Հոսեյնն այդ գիշեր լուսացրեց Ղուրան ընթերցելով ու նամազ անելով: Սակայն ամենագեղեցիկ աղոթքը նա ընթերցեց Աշուրայի երեկոյան, իր կանքի վերջին պահերին, երբ նետը խրված էր սրտում և ընկնում էր ձիուց: Ձեռքը մեկնելով Աստծուն, նա ասաց."Տեր, որ անբիծ ես ու վեհ: Քո զորությունն անեզր ու անսահման է, իսկ քո պատիժը` խիստ: Դու չունես ոչ մեկի կարիքը: Այս ցեղը մեր դեմ կռվեց ու սադրանք նյութեց: Եվ մեզ չաջակցեցին ու սպանեցին": Ապա նա խոնարհվեց, երեսը հպեց հողին ու նրա հոգին ազատվեց մարմնից: Իսկ այն պահին, երբ նրա մարմինը պատված էր նիզակներով, նա արտասանում էր Քաաֆի սուրայի այաներից: