Աշուրայի հերոսապատումը (Նվիրված Աշուրայի օրվան)
Թերևս կարելի է ասել, որ իսլամի պատմության մեջ ոչ մի հեղափոխություն աշխարհագրական կամ ժամանակի առումով ավելի կարճ ու ավելի փոքր չի եղել Քարբալայի դեպքից:Բայց միևնույն ժամանակ, այս դեպքն իսլամի պատմության մեջ ամենազարմանալի, ամենահրաշալի ու ամենաազդեցիկ դեպքն է եղել:
Քարբալան գտնվում է Իրաքում և պետք է ասել, որ իսլամի պատմության ոչ մի հեղափոխություն աշխարհագարական կամ ժամանակի առումով ավելի կարճ ու ավելի փոքր չի եղել Քարբալայի դեպքից: Այս իրադարձության մեջ Իմամ Հոսեյնի 72 հոգանոց զորքը դիմադրում էր 30 հազար հոգանոց զորքի դեմ: Միևնույն ժամանակ, այս դեպքն իսլամի պատմության մեջ ամենազարմանալի, ամենահրաշալի ու ամենաազդեցիկ դեպքն է եղել: Այս աշխարհագրական փոքրիկ տարածաշրջանում ի հայտ եկան մարդու կյանքի բոլոր գեղեցկությունները և վեհությունը: Երբ Աշուրայի օրը արևը բացվեց, տեղի ունեցավ պատմության ամենամեծ իրադարձությունը: Լուսաբացին իմամ Հոսեյնը զբաղվեց իր զորքի կազմավորմամբ: Այնուհետև նա ընթերցեց առավոտյան աղոթքը և 32 հեծելազորից ու 40 հետիոտնից բաղկացած իր զորքը բաժանեց 3 մասի: Առաջին մասը Մեյմանայում, երկրորդը` Մեյսարայում և երրորդը` դրանց միջև:

Մեյմանայի բաժնի հրամանատարությունը հանձնվեց Զահիր Իբն Ղեյնին, իսկ Մեյսարայինը` Հաբիբ Իբն Մազահերին: Իսկ ինքը տեղավորվեց այդ երկու խմբերի միջև: Այնուհետև սև դրոշակը հանձնեց իր եղբորը` Աբբաս Իբն Ալիին ու ճանապարհ ընկավ: Օմար Իբն Սադն իր ոճրագործ զորայիններին բաժանեց մի քանի մասի: Երկու զորքերը կանգնեցին իրար դիմաց, սպասելով ճակատամարտին:
Որպեսզի կանխի պատերազմը և մուսուլմանների սպանությունը, Հոսեյն Իբն Ալին շատ ջանք թափեց և արեց ամեն ինչ, ոպեսզի արյունահեղություն չլինի: Սակայն իր զորքի մեծությունից գոռոզացած թշնամին ոչ մի դեպքում պատրաստ չեղավ դրական պատասխան տալ ոչ մի առաջարկի: Իմամը Աշուրայի օրն իր հետևորդներից մի քանիսին դեպի թշնամու կողմն ուղարկեց, որպեսզի նրանց հետ բանակցեն ու հորդորեն հրաժարվել ոճրագործությունից: Իմամ Հոսեյնն ինքը նույնպես մի քանի անգամ ելույթ ունենալով, թշնամու զորքին հորդորեց հրաժարվել պատերազմից: Սակայն նրանք ոչ մի ձևով պատրաստ չէին ընդունելու ճշմարտությունը: Թշնամին շարունակեց մնալ իր մոլորության մեջ և պատրաստվել պատերազմին:

Օմար Իբն Սադը, իմամի զորքի ուղղությամբ արձակված նետով սկսեց պատերազմը: Նա իր զորքին հորդորեց պատերազմել իմամի զորքի դեմ: Երկու զորքերը մոտեցան իրար ու կռիվը սկսվեց: Պատերազմի ժամանակ տեղի ունեցավ մի զարմանահրաշ դեպք: Ռազմական գործողությունների վերաբերյալ ստերեոտիպերը ոչնչացվեցին: Մի փոքրիկ զորք կարողացավ ինքն իրեն պաշտպանել մի մեծ զորքից: Իսկ այդ փոքրիկ զորքի մեջ կային նաև պատանիներ ու ծերունիներ: Նրանք, ապավինելով իրենց քաղաքական ու կրոնական սկզբունքներին, անցան պաշտպանության ու չենթարկվեցին թշնամուն: Իմամ Հոսեյնի հավատարիմ աջակիցներն Աստծո այն խոսքի դրսևորումն էին, որ Մարգարեի աջակիցները անհավատների դեմ պայքարում,և իրար նկատմամբ բարի են:

Քարբալայում իմամի հետևորների սրտերը լցվեցին Աստծո և միմյանց նկատմաբ սիրով: Եվ հենց այդ դժվար պայմաններում դրսևորվեց նրանց եզակի դիմադրությունը: Գերմանացի փիլիսոփա Մարբինն իր ուսումնասիրություններում ասում է. "Պատմության ընթացքում ոչ մի անձ կրոնը քարոզելու համար դիտավորյալ կամ գիտակցաբար չի նվիրել իր կյանքը, բացի Հոսեյնից": Իմամ Հոսեյնի հետևորդները հպարտությամբ նահատակվեցին ու իրենց քաջությամբ թշնամուն նվաստացրեցին: Թշնամու պատկերացմամբ, այդ փոքրիկ զորքը պետք է պարտվեր պատերազմի հենց առաջին րոպեներից: Սակայն երբ ճակատամարտը սկսվեց, թշնամու զորքը հասկացավ, որ կանգնած է մի սարի դեմ, որը հավատքի լեռ է և որին ոչնչացնելը հեշտ չէ: Իմամ Հոսեյնի աջակիցները լուսաբացից մինչև երեկո շարունակեցին պատերազմը և մինչև իրենց արյան վերջին կաթիլը պաշտպանեցին իմամ Հոսեյնի շարժումը: Թշնամին, որ ոչ մի արդյոնքի չհասավ բազմակողմանի հարձակումից, որոշեց, որ իր զորքն անհատապես շարունակի պատերազմը: Պատճառն այն է, որ զորքի մի մասը, չնայած եկել էր իմամ Հոսեյնի դեմ պատերազմելու, սակայն շատերը չէին համաձայնվում պատերազմել մարգարեի թոռան դեմ: Նրանց ստիպել էին հայտնվել ճակատամարտի դաշտում: Իհարկե իմամ Հոսեյնի զորքի համար անհատական պատերազմը ավելի լավ էր: Քանի որ նրա զինվորներից ամեն մեկը կարող էր կռվել թշնամու մի քանի զինվորների դեմ: Եվ հենց այդ պատճառով, պատերազմն ավելի երկարեց: Իմամ Հոսեյնի հետևորդները պատերազմի դաշտ մտան` պաշտպանելու նրան, ում մարգարեն հռչակել էր դրախտի երիտասարդների գլխավորը: Նրանք խորը հավատքով ու մեծ կամքով պատերազմի դաշտ մտան ու արժանապատիվ պատերազմից հետո նահատակվեցին: Աշուրայի օրը Հոսենի հետևորդներն աննկարագրելի սիրով կռվեցին ու նրանցից ոչ մեկը չհրաժարվեց պատերազմելուց: Նրանք ասում էին, որ իրենց վերջին արյան կաթիլը կնվիրեն Հոսեյնին ու նրա սրբազան նպատակին: Երբ Հոսեյնը մոտենում էր վիրավոր զինվորներին, նրանք հարցնում էին "Արյդոք գոհ ես ինձանից": Հոսեյնը յուրաքանչյուրին վստահեցնում էր, որ նրանցից ամեն մեկը եզակի է իր հավատարմությամբ ու նվիրվածությամբ: Վերջապես իմամ Հոսեյնն ինքն է դուրս գալիս պատերազմի ու նրա րայան մեջ եռում է Մոհամմադի, Ալիի ու Ֆաթիմայի արյունը: Նա Աստծուն վկա է կանչում և ասում, որ արել է ամեն ինչ, որպեսզի մարդկանց փրկի տգիտությունից: Հոսեյնը քաջարի պայքար է մղում և նշում, որ դա անում է կրոնի համար: Հոսեյնի քաջությունը հիշեցնում է Ալիի խիզախությունը: Սակայն կեսօրին մեծ ողբերգություն է տեղի ունենում և Հոսեյնի մաքրամաքուր արյունը կարմիր գույնով է ներկում Քարբալայի գետինը: Նրա գլուխը հայտնվում է թշնամու ձեռքերում:

իմամ Հոսեյնի շարժման հիմքում ընկած էին գիտակցությունն ու բանակցությունը `մարդկային արժանպատվությունը և կրոնը փրկելու համար: Այս շարժումը տեղի ունեցավ բազմաթիվ բարոյական ու մարդկային արժեքների պաշտպանության համար: Ուստի Հոսեյնի շարժումից ու Քարբալայի արյունալի պատերազմից դարեր անց, պատմության մեջ փայլում են այն մարդկանց անունները, ովքեր կերտեցին այդ հերոսապատումը: Հոսեյնի անունը այն ճշմատությունն է, որ մնալու է մշտապես և նրա շարժման դրոշը մշտապես ծածանվելու է պատմության մեջ: Աշուրայի օրը Իմամ Հոսեյնի նահատակությունը, որը տեղի ունեցավ հանուն ճշմարտության ու արդարության պաշտպանության, մուսուլմանների սրտում բոցավառեց մի ոգևորող և մնայուն սեր: Եվ հենց այդ պատճառով, մուսուլմանները և ազատատենչ մարդիկ, մշտապես մեծարում են այդ հերոսներին:
Այլ խոսքով կարելի է ասել, որ այսօր աշուրան իսլամական ժողովուրդների միասնության ու համերաշխության խորհրդանիշն է: Այս օրերին մուսուլմանները մի մեծ ու ներդաշնակ սիմֆոնիայի ներքո նորից համախմբվել են բռնության դեմ պայքարելու և արդարությունը հաստատելու կոչի տակ:
Աշխարհի ողջ մուսուլմաններին ցավակցություն ենք հայտնում աշխարհի ազատատենչ մարդկանց առաջնորդ և նրա հավատարիմ աջակիցների նահատակության կապակցությամբ:
