Վիրտուալ աշխարհ,հնարավորություններ ու մարտահրավերներ-3 (Ընտանիք)
Ընտանիքը որպես հասարակության կարևոր միավոր, ունի նշանակալից դեր, որն անուղղակի կամ ուղղակի կերպով հանգեցնում է հասարակության զարգացմանը: Ուստի պետք է ուշադրություն դարձնել ընտանիքի դերին և չեզոքացնել դրա կայացմանը վտանգող բոլոր սպառնալիքները:
Այսօր ինտերնետը և վիրտուալ աշխարհը սպառնալիք են համարվում ընտանիքի և դրա դերի ամրապնդման համար: Այս նորագույն տեխնոլոգիան խորը կապեր է հաստատել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ, թելադրում է նրանց միջև շփումները և ապրելաձևը: Ուստի այսօր սոցիոլոգները և մտավորականները լուրջ ուսումնասիրություններ են անցկացնում այս կապակցությամբ, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է լուծել այս խնդիրը:
Պետք է ասել, որ ընտանիքի համար ինտերնետի առաջացրած ամենամեծ վնասներից մեկն այն է, որ այս երևույթը ներխուժել է ընտանիք և ազդում է դրա անդամների հարաբերության վրա: Այն նույնիսկ ընտանիքի անդամներին թելադրում է ապրելաոճ, արժեքներ, մշակութային ինքնություն: Այս ամենն ինտերնետից կախվածության արդյունքն է: Ընտանիքն այն միավորն է, որտեղ անդամները կապված են միմյանց հետ և յուրաքանչյուրն ունի որոշակի դերակատարություն: Իսկ եթե ընտանիքի կապերը խաթարվեն, այն փրկել այլևս հնարավոր չէ:
Հենց ընտանիքում են երեխաները հասկանում իրենց հասարակական դերը: Սակայն այսօր ընտանիքի անդամները կախված լինելով ինտերնետից, թույլ չեն տալիս, որպեսզի ընտանեկան կապերը զարգանան և երեխանեը դուրս գալով հասարակություն, այնտեղ իրենց ճշմարիտ դրևսորեն: Որոշ սոցիոլոգների վախեցնում է այն փաստը, որ ինտերնետը պատճառ կդառնա, որպեսզի հասարակության մեջ էգոիզմն ավելի զարգանա, ինչը մեկուսացման պատճառ կդառնա: Սոցիոլոգները համոզված են, որ ինտերնետից կախված լինելու պատճառով, ընտանիքի անդամներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում իրար հետ և արդյունքում ընտանեկան կապերը խզվում են: Ինտերնետից կախվածությունը նաև պատճառ է դառնում որպեսզի անհատն իրական կյանքում դժվարությամբ շփվի մարդկանց հետ, քանի որ հարմարվել է վիրտուալ շփմանը: Իսկ դա պատճառ է դարձել, որպեսզի դադարեցվեն ընտանիքի անդամների միջև ամենօրյա շփումները: Բացի այդ, թուլացել են նաև բարեկամական կապերը: Նախկինում մարդիկ այցելում էին իրենց հարազատներին ու բարեկամներին: Իսկ այսօր վիրտուալ կյանքը խաթարել է բարեկամական կապերը և մարդիկ խուսափում են իրական կյանքում միմյանց հետ շփվելուց: Մոռանալով, որ ուղղակի շփումը ոչ միայն օգնում է, որպեսզի ընտանիքը լուծի իր հարցերը, այլ այդ շփումների ընթացքում փոխանցվում են արժեքներ: Ինտերնետը և վիրտուալ կյանքը չունեն տեղ ու ժամանակ և միշտ հասանելի են: Հենց այդ պատճառով էլ այս երևույթը վերացրել է բոլոր սահմանները և հասարակության անդամները մեծ մասամբ իրենց աշխատանքները, այդ թվում` առևտրային ու վարչական գործերն իրականացնում են այս տեխնոլոգիայի միջոցով: Սա իհարկե ունի իր դրական արդյունքները: Սակայն մյուս կողմից, աշխատանքային ամբողջ գործունեությունը տեղափոխվել է տուն, ինչը նույնպես խաթարում է ընտանեկան կապերը: Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ ընտանիքի անդամները հոգեբանական կապվածություն ունեն իրար հետ և ընտանիքը պետք է բավարարի այդ պահանջը: Իսկ համացանցի օգտագործումը պատճառ է դառնում, որ ընտանիքի անդամները անտեսեն այդ կարիքը: