Քուրդիստանի անջատման հանրաքվեի անցկացումից հետո հավանական բոլոր զարգացումները
Իրաքից Քուրդիստանի անջատման հանրաքվեն կայացավ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, չնայած բազմաթիվ քննադատություններին: Այդուհանդերձ, հանրաքվեից հետո չի կարելի կոնկրետ ասել, թե այսուհետև ինչ տեղի կունենա: Այս հաղորդումը նվիրված է հանրաքվեի հավանական հետևանքներին:
Ամեկարևոր հետևանքներից մեկը Իրաքի և հարևան երկրների կողմից Քուրդիստանի շրջափակումն է: Իրանը և Թուրքիան փակել են իրենց օդային տարածքը Քուրդիստանի առջև: Պատճառն այն է, որ այս երկրները հայտարարում են, որ բոլոր սահմանային ու օդային համաձայնությունները ձեռք են բերվել Բաղդադի կառավարության հետ: Դրանից բացի, Իրաքի կառավարությունը տարածաշրջանի և դրանից դուրս երկրներին հորդորել է դադարեցնել իրենց թռիչքները դեպի Արբիլ: Լիբանանի ազգային "Շարղ օլ Օսաթ" և Եգիպտոսի ազգային ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարեցնելու են դեպի Իրաքի Քուրդիստան և հակառակ ուղղությամբ թռիչքները:
Քուրդիստանի հատկապես նավթային շրջափակումը հանրաքվեի մյուս հանավական հետևանքն է: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այս կապակցությամբ ասել է. "Եթե արգելվի բեռնատարների մուտքը հյուսիս, Իրաքի քրդերը սոված կմնան: Իսկ եթե Թուրքիան դադարեցնի նավթի արտահանումը դեպի Քուրդիստան, ամեն ինչ կավարտվի":
Իրաքի կառավարությունը այլ երկրների կառավարություններին կոչ է արել չգնել Քուրդիստանի նավթը, որպեսզի շրջանը զրկվի եկամտից: Այս կապակցությամբ, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին խորհրդարանին կոչ է արել ֆինանսական, առևտրի և տրանզիտի ոլորտներում Քուրդիստանի նկատմամբ կիրառել ամենախիստ սահմանափակումները: Հարց է ծագում, թե ինչու է Իրաքի կառավարությունը դեմ Քուրդիստանի առանձնանալուն և ինչ է լինելու շրջափակումների ավարտը:
1. Տնտեսական դժվարություններ
Իրաքի Քուրդիստանը գտնվում է ցամաքում և չունի ծովային ճանապարհ: Այն տեղակայված է չորս երկրների` Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև և նավթ վաճառելու համար պետք է դուրս գա այդ գեոպոլիտիկական փակուղուց: Սակայն հարևան երկրները դեմ են Քուրդիստանի անջատմանը և ամենայն հավանականությամբ այդ տարածքին չի հաջողվի դուրս գալ փակուղուց: Իսկ դա բնականաբար տնտեսական բազմաթիվ դժվարությունների պատճառ կդառնա: Դա այն դեպքում, երբ տարածքը ներկա դրությամբ ունի 22 միլիարդ դոլար պարտք: Քուրդիստանում կա գործազրկության բարձր մակարդակ և շատ գործատուներ դժվարանում են վճարել աշխատավարձերը: Այս կապակցությամբ Էքո Համամ Քյարիմը գրել է, որ Իրաքի Քուրդիստանն այսօր կանգնել է լուրջ խնդրի առջև և տնտեսական ճգնաժամն ավելի է խորանալու: Իրաքի դեմոկրատական կուսակցությունը համոզված է, որ Քուրդիստանը կարող է նավթ վաճառելով և տնտեսական ազատ կառույց հիմնելով, համարվել էներգակիր երկիր: Իսկ դա կարող է զարգացնել տնտեսությունը: Սակայն իրականությունն այն է, որ Քուրդիստանի տնտեսական ինքնաբավության քաղաքականությունը պարտության է մատնված: Նկատի առնելով որ տարածքի տնտեսությունը կախված է նավթից, կարելի է ասել, որ այն չի կարող կայուն տնտեսություն ունենալ: Մյուս կողմից, Իրաքի Քուրդիստանի տնտեսությունը ոչ թափանցիկ է և կոռումպացված: Տնտեսական պատժամիջոցները բազմաթիվ տնտեսական խնդիրներ են առաջացնելու այս տարածքում: Քուրդիստանի տնտեսության 85 տոկոսը հենված է նավթի վաճառքի վրա: Թուրքիան հանդիսանում է Քուրդիստանի նավթի հիմնական գնորդը և հանրաքվեից հետո հավանական է, որ Անկարան դադարեցնի նավթի գնումը այս տարածքից:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Քուրդիստանում կարող է տեղի ունենալ "սովածների հեղափոխություն" և Իրաքի մասնատվելու երազանքը իսպառ վերանալու է:
2. Իրաքի Քուրդիստանի մեկուսացումը
Իրաքից Քուրդիստանի մասնատման հանրաքվեն պատճառ կդառնա, որ տարածքը մեկուսացվի: Այդ մեկուսացումը կլինի աշխարհագրական ու դիվանագիտական: Որովհետև բացի Իսրայելի Սիոնիստական ռեժիմից, որևէ այլ երկիր կողմ չէ Իրաքից Քուրդիստանի մասնատմանը: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեմ է արտահայտվել այս հանրաքվեին: Այս վիճակը պատճառ կդառնա, որ տարածքի անկախությունը չճանաչվի ոչ մի երկրի ու նաև ՄԱԿ-ի կողմից: Ոստի եթե Մասուդ Բարզանին շարունակի պնդել, որ պետք է ստեղծվի Քուրդիստան երկիր, դա պատճառ կդառնա, որ քրդերի դիրքն աշխարհում թուլանա, իսկ Իրաքի Քուրդիստանը մեկուսանա:
Պետք է ասել, որ ոչ միայն Իրաքի կառավարությունը, այլ նաև հարևան երկրները չեն ընդունելու Քուրդիստանի անջատումը: Թուրքիան նույնպես դեմ է դրան, քանի որ այս երկրի բնակչության 10-15 տոկոսը քրդեր են: Բացի այդ, Անկարան լարված հարաբերություններ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ: Ներկայումս Թուրքիան համոզված է, որ քրդական անկախ երկրի ստեղծումը PKK ահաբեկչական խմբին գործելու լավ հնարավորություն կտա: Քուրդիստանի շրջափակումը ավելի կճնշի այդ տարածքի կառավարությանը:
Այսպիսով , կարելի է ասել, որ չնայած քրդերը մեծ մասամբ կողմ քվեարկեցին Քուրդիստանի անկախացմանը, սակայն այդ անկախացումը անպայման չէ, որ կայանա: Հենց այս կապակցությամբ, Թուրքիայի քաղաքական վերլուծաբան Դոգաջաբ Բասարանը համոզված է, որ չնայած հանրաքվեին, Իրաքի Քուրդիստանը շատ քիչ հնարավորություն ունի առանձնանալու Իրաքից, որովհետև հարևան երկրները դեմ են արտահայտվել հանրաքվեին: Իսկ եթե այս ընթացքը շարունակվի, քրդերը մեծ դժվարությունների առջև կկանգնեն:
Թուրք վերլուծաբանի խոսքերով` պատմությունը վկայում է, որ երբ Իրանն ու Թուրքիան դաշնակից են դարձել որևէ նպատակի համար, կիրառելով համընդհանուր դիրքորոշում, կարողացել են հաղթել շատ խոչընդոտներ ու նաև արտաքին ուժերի նախաձեռնությունը` նրանց որևէ պայման կամ վիճակ պարտադրելու կապակցությամբ: Ուստի կարելի է ասել, որ Իրաքի Քուրդիստանը երբեք չի կարող առանձնանալ Իրաքից, քանի որ և' Բաղդադն է դեմ հանրաքվեին և' հարևան երկրները: