Իրանի ձեռարվեստը գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում
Իրանի Քերման նահանգի Սիրջան քաղաքի Շիրքի Փիչ կարպետը, Քուրդստան նահանգի Մարիվան քաղաքի գիվան (թելից հյուսված ոտնաման) և Սիսթան ու Բալուչեսթան նահանգի Քելփորգան գյուղի խեցեգործությունը գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ։
Իրանի ձեռարվեստն այս երկրի հնագույն արվեստի, մշակույթի և քաղաքակրթության արտահայտիչն է: Իրանական ձեռարվեստի վարպետների ստեղծագործությունների մոտիվներն ու նրբությունը շոյում են յուրաքանչյուր դիտողի հոգին: Իրանի ձեռարվեստը վերամարնավորում է այս երկրի վաղեմի և հարուստ քաղաքակրթությունն ու արվեստը և այն աշխարհին է ներկայացնում Իրանի ժողովրդի մշակույթի, ճաշակի և ստեղծագործության խորհրդանիշը:
Ավելի վաղ Մաշհադը որպես թանկարժեք քարերի, Լալջինը որպես խեցեգործության, Սպահանը որպես ձեռարվեստի և Թավրիզը որպես ձեռագործ գորգի համաշխարհային քաղաքներ են հռչակվել և այժմ Քերման նահանգի Սիրջան քաղաքի գելիմը(կարպետ), Քուրդստան նահանգի Մարիվան քաղաքի գիվան (թելից հյուսված ոտնաման) և Սիսթան ու Բալուչեսթան նահանգի Քելփորգան գյուղի խեցեգործությունը գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում:
Իրանի խեցեգործությունը,կարպետը և գիվան համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու գործընթացը մեկնարկել է երկու տարի առաջ: Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներն այցելելով այդ երեք նահանգները մոտկից դիտարկել են ձեռարվեստի արտադրման արհեստանոցները:
Վերջապես անցած շաբաթ Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի նախագահ Ռոզի Գրին Լիզը մի նամակ հղելով Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպությանը, տեղեկացրեց, որ Սիրջան քաղաքի գելիմը (կարպետ), Քուրդստան նահանգի Մարիվան քաղաքի գիվան (թելից և Սիսթան ու Բալուչեսթան նահանգի Քելփորգան գյուղի խեցեգործությունը գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում:
Քրդաբնակ տարածքներում մի տեսակ գիվա է արտադրվում որը կոչվում է քելաշ: Այս գիվան համապատասխանում է քրդական գեղեցիկ հագուստներին: Գիվայի երեսը բամբակե թելով է հյուսված իսկ տակն ընկնող մասը կտորով: Այդ պատճառով քելաշը փափուկ, ճկուն և հարմար կոշիկ է լեռնային միջավայրի համար:
Քելաշը երկու հազարմյա վաղեմություն ունեցող կոշկի տեսակ է: Քելաշը հյուսում են և ՛տղամարդկանց և՛ կանանց համար: Տղամարդկանց քելաշը սրածայր է,ներքևի՝ ոտնաթաթի տակն ընկնող մասն ավելի հաստ ու դիմացկուն է հատկապես ծանր գործերի և լեռնագնացության համար: Կանանց և աղջիկների քելաշը ավելի նուրբ ու խայտաբղետ գույներով է գործված:
Թելով հյուսված քելաշի առանձնահատկություններից մեկը այն է որ ոտնամանի աջ ու ձախ ոտքեի զույգը միանման են: Քելաշի մեջ ոտքերը երբեք չեն քրտնում և ներքին խոնավությունը կտորի և թելի հյուսվածքի միջոցով դեպի դուրս է մղվում և դա օգնում է ոտնամանում ոտքերը զով մնան: Մյուս տեսակի կոշիկները չունեն այդ հատկությունը:
Քելաշով քայլելը շատ հանգիստ է և ոտքերը չեն հոգնում: Քելաշը հյուսելու համար օգտագործում են բնական նյութեր, հետևաբար այն չի ապականում շրջակա միջավայրը: Քելաշը հյուսում են ձեռքով առանց արդյունաբերական սարքեր օգտագործելու: Քելաշը արտադրվում է Իրանի Քուրդստան նահանգի տարբեր քաղաքներում այդ թվում Սանանդաջում, Դիվանդառայում, Սարվաբադում, Քամյարանում, Սաղեզում: Սակայն Մարիվան քաղաքը համարվում է քելաշի արտադրման կենտրոնը:
«Շիրքի փիչ» կոչվող կարպետը Քերման նահանգի Սիրջան քաղաքի ամենակարևոր ձեռարվեստն է: Սիրջանի կարպետը հեռվից նայելիս գորգի է նմանվում:
Քերմանի գյուղացիները և ցեղախմբերը այդ տեսակ կարպետը կոչում են Շիրքի փիչ, իսկ տեղացիները այն անվանում են «Գելիմ սուզանի»: Այս տեսակ կարպետների գործելը գորգագործության հավասար աշխատանք է պահանջում: Կարպետի նախշերը հնարավորությունների և գործվածքի ձևի համապատասխան տարբեր են լինում և երկրաչափական ձևերից անցնելով սիմետրիիկ նախշերի ձև են ստանում: Երբեմն էլ սիմետրիկ նախշերը համակարգված և հավասարակշռված տեսք են ստանում:
Բոթե ջեգայի նախշը երկու կլոր ծաղիկներով ավելի տարածված նախշերից են Շիրքի փիչ կարպետներում: Կարպետի շուրջբոլոր նախշերը կրկնվող շղթայաձև օղակներ են, որոնք գտնվում են զուգահեռ գծերի միջև:
Շիրքի փիչ կարպետի գույները ընդհանրապես մուգ են՝ բաղկացած կարմիր, կապույտ, դեղին, նարնջագուն, կանաչ, դարչնագույն և սև գույներից, որոնք պատրաստվում են բնական մատերիալից:
Շիրքի փիչ կարպետը Սիրջան գավառի կանանց ձեռքով է գործվում: Շիրքի փիչ կարպետի բնօրրանը Դարեսթան գյուղն է, որը գտնվում է Սիրջանից 25 կմ հեռավորության վրա:
Քելփորգան գյուղը գտնվում է Սիսթան և Բալուչեսթան նահանգի Սարավան գավառում: Քելփորգան գյուղը հայտնի է որպես աշխարհի խեցեգործության կենդանի թանգարանը: Բալուչ կանայք այս գյուղում օգտագործելով հին գործիքներ խեցից անոթներ են պատրաստում և այն զարդարում են ավանդական նախշերով: Խեցեգործության մեթոդն այդ գյուղում յոթհազարմյա անցյալ ունի:
Քալփորգանի գյուղի խեցեգործությունը շատ նման է նախապատմական շրջանի խեցեղենին: Քալփորգանի խեցեղենը ջնարակված չեն, իսկ խեցեղենի արտաքին տեսքը զարդարված է կլոր կամ կիսակլոր երկրաչափական նախշերով:
Այդ տեսակ խեցեղենը զարդարելու համար օգտագործվում է Թիթոք տեսակի քարը: Դա մագնեզիում դարչնագույն հանքաքար է: Թիթոք քարի փոշուց պատրաստվում է հատուկ գույն, որը օգտագործվում է խեցեղենը զարդարելու համար:
Բալուչ կանայք իրենց բնակավայրի տարածքից կավ հավաքելով ավանդական ձևով պատրաստում են խեցեղեն անոթներ: Այդ եղանակով պատրաստված խեցեղեն իրերն սկզբում մոխրագույն են, որոնք հնոցում թրծվելուց հետո ստանում են կարմիր գույն: Այս տարածքի խեցեղենի առանձնահատկություններից մեկն այն է որ տեղացիները չեն օգտագործում բրուտի անիվ:
Քելփորգանի խեցեղենը պատրաստվում է անոթի, կաթսայի, բաժակի, կուժի և կասի տեսքով: Պատրաստված անոթները ընդհանրապես ունեն կափարիչ որոնք նույնպես օգտագործվում են առանձին ամանի փոխարեն:
Քելփորգանի հողը սկզբում մոխրագույն է, որը հարում է բաց կանաչ գույնի, իսկ ջրի հետ խառնվելուց հետո դառնում է ձիթապտղի կանաչագույն: Բոլոր խեցեղեն անոթները արտադրվելուց հետո 10 օր պահվում են արևի լույսի ներքո, որպեսզի լիովին չորանան: Խեցեղենը նախքան հնոց դնելը ներկվում են թիթոք գույնով, որպեսզի ամանն ու գույնը միատեղ եփվեն:
«Չաթ Մահիլուք»-ն ու «Գոլ»-ը տեղական նախշերի անուններն են: Այս նախշերը բնական արմատներով պարզ նկարված վերացական պատկերներ են:
Խեցեգործության արվեստի կարևորությունը՝ երկարատև ժամանակաշռջանում խեցեղենի պատրաստման մեթոդի ավանդական և անփոփոխ լինելն է, որը պետք է դառնա հնաբանների ու պատմագետների խորը ուսումանասիրության առարկան: Քելփորգանի խեցեգործության արվեստի հետազոտությունը կարող է օգնել շրջակա քաղաքակրթությունների, ծեսերի, ավանդույթների և առևտրական հարաբերությունների բացահայտմանը: