Լուսանկարիչները և պատերազմի իրական պատմությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i73841-Լուսանկարիչները_և_պատերազմի_իրական_պատմությունը
Լուսանկարչությունն արվեստ է, որն իր մեջ թաքուն է պահում պատմությունը, իսկ մարդկային պատմությունը բազմաթիվ պատերազմների ականատես է եղել և դրանցից որոշների տեսարանները լուսանկարչական սարքի ստեղծումից հետո արձանագրվել են լուսանկարիչների կողմից : Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք պատերազմի թեմայով լուսանկարչական մի քանի ցուցահանդեսների:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 15:49 Asia/Tehran

Լուսանկարչությունն արվեստ է, որն իր մեջ թաքուն է պահում պատմությունը, իսկ մարդկային պատմությունը բազմաթիվ պատերազմների ականատես է եղել և դրանցից որոշների տեսարանները լուսանկարչական սարքի ստեղծումից հետո արձանագրվել են լուսանկարիչների կողմից : Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք պատերազմի թեմայով լուսանկարչական մի քանի ցուցահանդեսների:

Պատմական իրողություններն անհնարին է ընկալել միայն այն ինչի միջոցով որը փոխանցվում է բանավոր կերպով ու երբեմն էլ ենթարկվում է աղավաղումների: Ավելի շատ պատկերն ու գրությունն է, որ կարող են արձանագրել իրողությունները: պատերազմի շրջանում արձանագրված պատկերները յուրահատուկ նշանակություն ունեն, քանի որ լրագրողները հաճախ ներկա են դեպքի վայրում ու չեն կորցնում այն պահերը, որոնց արձանագրումն ու ցուցադրումը երբեմն կարող է պատերազմի ճակատագիրը փոխել:

Հրապարակային դատավարություն Վիետնամի պատերազմում, լուսանկար՝ Ադայ Ադամ

 

Այն աշխարհում, որտեղ պատերազմը սովորական երևույթ է դարձել և մարդն ու ժողովուրդները շատ քիչ օրեր են անդորր ու հանգիստ զգացել, մարդը պիտի խորհի պահը արձանագրելու մասին, ինչը դարեր տևած պատերազմները կարող է դնել անդորրի տարիների կողքին: Պատերազմի մեջ մխրճված շատ քիչ երկրներում է, որ պատերազմի դաշտը ներկայացնող լուսանկարները ցուցադրված լինեն հենց ճգնաժամի տարիներին: Դրա գլխավոր պատճառը ժողովրդի մոտ ավելորդ տագնապ չառաջացնելն ու նրանց հանգիստն ապահովելն է, քանի որ դիակներով լցված դաշտերի, պարտություն կրած զինվորների, ռմբակոծության ու ավերածության պատկերները դիտողին կարող են պայքարը շարունակելու հանդեպ հիասթափեցնել: Լուսանկարները պատերազմի ժամանակ ծառայում են պատերազմին, զինվորին ճակատ են կանչում, իսկ ընտանիքներին կոչ են անում համբերել ու սատարել պատերազմի ճակատներին, հասարակական կարծիքը համոզում են իրենց իրավացի լինելու հարցում և նրան զգացմունքները հրահրում եմ թշնամու դեմ:

Լուսանկար՝ Ջեյմս Նեչոյ

 

Բացի դրանից լուսանկարն ամենաազդեցիկ միջոցներից մեկն է: Լուսանկարը մի մեծ իրադարձության արձանագրումն է, որին շաղախվում է պատերազմի դաշտում հայտնված լուսանկարչի աշխարհահայացքն ու գաղափարական ընկալումները:

Իրանցի լուսանկարիչ և լրագրող Մարյամ Մազրուին Մոսուլի ազատագրումից մեկ ամիս առաջ Իրաք մեկնեց և այդ ուղևորության ընթացքում լուսանկարեց տարհանվածների գաղթակայանները և առանց ապաստան կանանց ու երեխաների: Մոսուլի շրջակա տարածքներ կատարած Մարյամ Մազրուիի այցի և Մոսուլի, Քոբանիի, Շենգալիի տարհանվածների ու նաև եզդիների հետ հանդիպման արդյունքը մի շարք լուսանկարներ են, որոնք ներկայացվել են «Մոսուլը՝ տագնապի ռալի» խորագրով ցուցահանդեսում:

«Մոսուլը՝ տագնապի ռալի» խորագրով ցուցահանդես

 

Այս հավաքածուի լուսանկարները բաժանվում են երեք խմբի: Տարհանված երեխաներ, մի բարակ ճանապարհ, որով ամեն օր մի քանի անգամ երթևեկում են մոլորված ու տագնապահար տարհանվածները և այն լուսանկարները, որոնք պատկերում եմ մի ընտանիքի, որի անդամներից միայն մի քանի կանայք ու ծերունիներ են մնացել:

Լուսանկարիչն այս ցուցահանդեսի լուսանկարներն արձանագրել է իր հիշողության մեջ և դրանց մասին բազմաթիվ չասված խոսքեր ունի:

Նա ասում է. «Ավելի վաղ Աֆղանստանում և Սիրիայի ու Թուրքիայի սահմանի մերձակայքում լուսանկարելու փորձ եմ ունեցել: Որպես մի կին լուսնակարիչ ակամայից իմ լուսանկարչական սարքի ոսպնյակն ուղղվում է կանանց կողմն ու նրանք դառնում եմ իմ լուսանկարների թեմաները: Մոսուլում արված լուսանկարներում ցանկանում էի կենտրոնանալ կանանց ու երեխաների վրա, սակայն դա հեշտ գործ չէր: Իրաքում իրավիճակն իմ պատկերացումներից շատ ավելի բարդ էր: Մոսուլի ու Արբիլի մերձակայքում տարագրված շենգալցի, քոբանցի ու եզդի կանանց լուսանկարելու համար մեկնեցի այդ տարածքները: Այդուհանդերձ հուսով էի, որ կկարողանամ զորանոցներում հանդիպել փիշմերգե կանանց, սակայն զորանոցների կառույցն արական էր»:

 

«Այս ուղևորության ընթացքում ինձ ամենաշատը հուզեց փոքրամասնությունների, քոբանցիների ու եզդիների բռնահարվածությունը: Արաբները ցեղախմբային կերպով գաղթակայաններում հավաքված էին իրար շուրջ: Ճիշտ է, որ տարագրությունը աղետալի է, սակայն շուտով Մոսուլ վերադառնալու հույսի նշույլ գոյություն ուներ: Սակայն եզդիներն ու քոբանցիներն ապրում էին վրաններում ու ձեռքով պատրաստված փոքր հյուղակներում: Այդտեղ որպես փրկարար ու թարգմանիչ աշխատող իրանցի մի քուրդի վկայությամբ նույնիսկ ՄԱԿ-ի օժանդակությունները լիովին նրանց չեն փոխանցվում: Ձմռան ցրտին նույնիսկ կարպետ կամ տաքացնող միջոցներ չունեին»,-հավելել է Մարյամ Մազրուին:

«Մոսուլը՝ տագնապի ռալի» ցուցահանդեսը մեծ ընդառաջման արժանացավ:

---

Անցած շաբաթ Թեհրանում գտնվող Իրանի արվեստագետների տանը կազմակերպվեց մի խումբ գրաֆիստ արվեստագետների որմազդերի ու լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում էր «Այն կապույտ պահերը» խորագիրը, որը համեմվելով հին դարերից սկսած մինչև մեր օրերի ստեղծագործություններով ներկայացվել էին 48 լուսանկարներ ու 48 որմազդեր: Ցուցահանդեսին ներկայացված էին Էսմայիլ Դավարիի, Քազեմ Ախավանի, Սաիդ Սադեղիի, Ալի Ֆերեյդունիի, Ալի Ռահբարի, Մոհամմեդ Էսլամի և մի քանի այլ լուսանկարիչների լուսանկարներն ու նաև Մոսթաֆա Գուդարզիի, Ալի Վազիրիանի, Ահմեդռեզա Դալվանդի, Քուրոշ Փարսանեժադի, Մոհամմեդ Թավաքոլիի, Մինու Հայաթբախշի, Սաիդ Սաֆարնեժադի, Մոհամմեդ Սամադիի և այլ արվեստագետների որմազդերը:

«Պատերազմի գանձը» խորագրով լուսանկարի ու որմազդի ցուցահանդես

 

Սրբազան պաշտպանության հետ միաժամանակ Իրանի մի քանի նահանգներում կազմակերպվեց «Պատերազմի գանձը» խորագրով լուսանկարի ու որմազդի ցուցահանդես: Սրբազան պաշտպանության արժեքները երիտասարդ սերնդին փոխանցելու նպատակով կազմակերպված այս ցուցահանդեսներում ներկայացվեցին ռազմիկների թեմայով լուսանկարներ ու որմազդեր: Թեհրանում այդ ցուցահանդեսը ներկայացվեց քաղաքի գլխավոր հրապարակներում, մետրոյի կայարաններում ու մի քանի ցուցասրահներում և ժողովրդի մոտ կենդանացրեց պատերազմի դաշտում ռազմիկների հերոսության ու սխրանքի հիշատակը:

Գիտենք, որ պատերազմը միայն ներխուժում ու հարձակում չէ, այլ երբեմն դա ժողովրդային պաշտպանության տեսքով է երևան գալիս: Ժողովուրդը ինքնապաշտպանության է դիմում մի այլ երկրի դեմ, որը սահմանային հարցերը պատրվակ ծառայեցնելով ոտնձգել է իր սահմանները: Պատռում է համաձայնագիրը և հանկարծակի հարձակման է դիմում: Այս դեպքում այն ինչը որ պատերազմի մասին ասվել է պաշտպանության դեպքում չի կարող իրավացի լինել: Ճիշտ է, որ պատերազմը դառը տեսարաններ է ունենում, սակայն պատերազմը միայն այդ դառնությունը չէ: Նման պայմաններում պատերազմի հոգևոր ու հերոսական կողմը գերազանցում է ցանկացած այլ պատկերի ու իմաստի: Այդ պատճառով լուսանկարիչները հայտնվում են այդ շրջանում ստեղծված մթնոլորտի ազդեցության տակ և նրանց ստեղծագործությունները միայն չեն ցուցադրում մահվան կամ տարագրության սառը դեմքն ու քիմիական ռմբակոծությունների ջերմությունից այրվող ռազմիկներին: Այս բացատրությամբ լուսանկարն իր ժամանակաշրջանի ու հետագա սերունդների համար ապացույց ու փաստ լինելուց բացի, դիտողին փոխանցում է այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավոր չէ գտնել պատմության որևէ գրքում:

Իրաքի բաըսական ռեժիմի հարձակման դիմաց Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանության շրջանից հիշատակ մնացած ու բազմաթիվ ցուցահանդեսներում եզակի լուսանկարներից մեկը պատկերում է Հասան Ջանգջու կոչվող մի ռազմիկի: Նահատակ Հասան Ջանգջուն ծնվել էր Թավրիզ քաղաքում և 1983 թվականին նահատակվեց Տիգրիսի արևելքում՝ «Խեյբար» գործողության ընթացքում: Նահատակ Ջանգջուի աճյուններն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին հայտնաբերվելուց հետո հայրենիք  բերվեցին ու ամփոփվեցին նրա ծննդավայրում:

Նահատակ Հասան Ջանգջու, Իրան-Իրաք պատերազմ, լուսանկար՝ Ալֆրեդ Յաղուբզադե

 

Իրանցի հայտնի լուսանկարիչ Ալֆրեդ Յաղուբզադեն 1980 թվականին լուսանկարեց Հասան Ջանգջուին, որը դարձավ Իրանի ու Իրաքի պատերազմին մասնակցած իրանցի ռազմիկների ամենահայտնի լուսանկարներից մեկը: Հասանի նահատակությունից երեք տարի առաջ արված այդ լուսանկարը պարտադրյալ պատերազմի ամենաճանաչված լուսանկարներից է, որը նրան պատկերում է M1 հրացանը ձեռքին՝ սողալիս: Այդտեղ պատկերված է վճռակամ ու ցեխակալած մի պատանու դեմքը, որը ներկայացվել է, որպես Իրանի երիտասարդության դիմադրության ու սխրանքի խորհրդանիշը:

Դա Սրբազան պաշտպանության շրջանի ամենալավ ու մնայուն լուսանկարներից է, որը ցանկացած սերնդի հիշեցնում է նվազագույն հնարավորություններով ու ամենածանր պայմաններում պաշտպանությունը: Լուսանկարը պատերազմի հանդեպ ատելության զգացմունք չի առաջացնում, սակայն լավապես հանդիսատեսին փոխանցում է ամենածանր պայմաններում պատերազմելու արդյունքում հասունացումը: Լուսանկարը դիտելիս նրա մարմնի ու դեմքի արտահայտությունը մեր զգացմունքներում փոփոխություն է առաջացնում:

Պատանու դեմքը, ճակատին դաջված կնճիռներով ու դեմքին երևացող մուգ բիծերով ցուցադրում է նրա վճռակամությունը և թաքցնում է նրա տարիքը: Նա աչքերը հառել է ոչ թե առջևում գտնվող անձին, այլ հեռուներին: Սակայն նրա դեմքին պարզ երևում են քաջության ու ճարպիկության և դրանց հետ միասին նաև անցանկալի պատերազմի հանդեպ զայրույթի նշույլները:

Թեև լուսանկարում պարզ չէ խմբին մաս կազմող ռազմիկների թիվը, սակայն այդ տարիներին 20-ամյա լուսանկարչի վարպետություն ու ընտրած կադրը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ գլխավոր կերպարի առջևում ավելի մեծ թվով ռազմիկներ կան: Առջևում գտնվող ռազմիկի ոտքերը պատկանում են տարիքով ավելի մեծ մարդու, որն առաջատարի դիրք ունի և պատանին ապահով մնալու համար հետևում է նրան:

Ալֆրեդ Յաղուբզադե

 

Անկախ նրանից թե ռազմիկը կռվելով ինչ նպատակ է հետապնդում, զգում ենք թշնամուն դիմադրելու նրա վճռակամությունը: Թեև շրջապատը թաց ու խոնավ է, սակայն սև ու սպիտակ լուսանկարի և հագուստի գույնի ու դրա հյուսվածքի հակադրության շնորհիվ, նրա հագուստը զրահի տպավորություն է թողնում, որը անխոցելի թվալով պահպանում է նրա մարմինը:

Հիշեցնենք, որ նահատակ Հասան Ջանգջուի մայրը 34 տարի սպասեց իր որդու աճյունների վերադարձին և ի վերջո մահացավ իր որդու աճյունների հուղարկավորության ու հողին հանձնվելու օրը: