Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (39)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականները պատրաստել են նանոսենսորներ, որոնք կարող են բարձր ճշգրտությամբ և քիչ ծախսերով, հայտնաբերել և գնահատել ծովամթերքում առկա ալերգեններ: Ալերգենի հետևանքով առաջացած սննդային ալերգիան լուրջ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թեև եփման ընթացքում, ալերգեն նյութերը կորցնում են իրենց համային հատկությունը, սակայն դրանք չափազանց դիմացկուն են ջերմության նկատմամբ: Ուստի այդ հիվանդությունները կանխելու համար, անհրաժեշտ է սննդում առկա ալերգեններն առաջին պահին հայտնաբերել և գնահատել սննդում դրանց մակարդակը:
Ինչպես ասել է նախագծի հեղինակը, Tropomyosin սպիտակուցը ջերմության նկատմամբ դիմացկուն ալերգեն է: Պետք է անհապաղ հայտնաբերել սպիտակուցի այդ տեսակը, որը գոյանում է ծովամթերքում : Նանո սենսորը պատրաստվել է քիմիական էլեկտրալուսային մեթոդով: Tropomyosin-ի բաղադրությունը գնահատվում է միլիլիտրում նանո մասշտաբի չափսերով: Նանո սենսորի օգնությամբ թոքսինների հայտնաբերման ու գնահատման ծախսերը շատ ավելի քիչ են առկա եղանակներից:
Նանո սենսորը Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Քերմանշահի Ռազիի անվան համալսարանի գիտական կազմի մի քանի գիտնականների ջանքերի արդյունքն է: Սենսորի պատրաստման համար, միաժամանակ օգտագործվել են TiO-2 և N3C-4 նանո տարրեր: Վերջիններս կարող են լուսային էներգիան փոխակերպել քիմիական էլեկտրաազդանշանի, սակայն հիշյալ երկու նյութերի միաժամանակ օգտագործման շնորհիվ , նվազում է կրիչ շերտին այլ շերտերի էլեկտրոնի փոխադրման համար անհրաժեշտ էներգիան: Ուստի ուլտրամանուշակագույն ճառագայթի փոխարեն կարելի է դա կատարել տեսանելի լույսի ճառագայթման միջոցով: Հաշվի առնելով ուլտրամանուշակագույն պրոցեսի բարձր գինը և վտանգները, տեսանելի ճառագայների կիրառումը մեծ առավելություն ունի:
Իրանցի գիտնականները նանոկամպոզիտային շերտերի լաբորատորիա են պատրաստել: Շերտերը գազերի տարատեսակների անջատման մեծ հնարավորություն են տալիս: Գազի քաղցրացման գործընթացի իրականացումը պահանջում է ավելի քիչ էներգիա ու ժամանակ: Բնական գազի մնացուկների զտման ու կրճատման միջոցով հնարավոր կլինի կանխել գազախողովակների կոռոզիոնը, պակսեցնել պահպանման ու տրանսպորտային ծախսերը, խնայողաբար օգտվել վառելիքային գազից, նաև նվազեցնել շրջակա միջավայրի հետ կապված հետևանքները և թողած աղտոտվածությունը:
Մեթանը ՝ ճահճագազը կամ հանքագազը հագեցած ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։ Մեթանն անգույն, անհոտ գազ է և օգտագործվում է որպես վառելագազ և օրգանական նյութերի արտադրության հումք։ Մեթանը բնական գազերի (77-99 ծավալային%), նավթագազերի (31-90%) և հանքագազի (34-40%) հիմնական բաղադրիչն է։ Իրանի Արաք քաղաքի համալսարանի հետազոտողները սինտեզավորել են նանոկամպոզիտային շերտերը: Բնական այրվող գազերի արդյունահանումն ընդգրկում է ընդերքից գազի հանումը, հավաքումը, հաշվառումը, նախապատրաստումը փոխադրման համար (գազից պինդ և հեղուկ խառնուկների, ծանր ածխաջրածինների, կոնդենսատների հեռացումը, գազի չորացումը, մաքրումը ծծմբածխածնից), ինչպես նաև հորատանցքերի և վերգետնյա սարքավորման շահագործումը։ Գազի շերտի յուրացումը կատարվում է փուլերով։ Բնական այրվող գազերի հիմնական բաղադրամասից՝ մեթանից, ստանում են սինթեզգազ , որը լայնորեն օգտագործվում է ամոնիակ, սպիրտներ ստանալու համար։ Նավթաքիմիական արդյունաբերության համար կարևոր նյութերը ստացվում են ֆիզիկական ՝ թորում, լուծահանում, բյուրեղացում, ադսորբում և երկրորդային վերամշակման եղանակների կիրառմամբ։ Հիշյալ մեթոդները մեծ ծախսեր և հետևանքներ ունեն հատկապես շրջակա միջավայրի վրա: Հեղինակ գիտնականի ասածով, շերտերն ավելի էկոնոմիկ են առկա մեթոդների համեմատությամբ: Այդպիսով վերամշակման փուլերն ավելի էժան ու արագ են կատարվում, ինչպես նաև չեն օգտագործվում լուծույթներ:
Գերմանացի , չեխ և իրանցի գիտնականների համագործակցությամբ, կրկին անգամ ապացուցվել է Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը: Դրան հետևեց 1916 թ. գրավիտացիոն տեսության ստեղծումը : Էյնշտեյնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։ Ըստ հայտնի տեսության`տիեզերքի բոլոր մարմինները շարժվում են սև անցքերի շուրջ: Գրեթե բոլոր հայտնի գալակտիկաների կենտրոնում կան սև անցքեր: Սա կարող է նշանակել, որ աստղերը, և նույնիսկ ամբողջ գալակտիկաները, ի վերջո պետք է վերանան: Չիլիում գերհզոր աստղադիտակի օգնությամբ, գիտնականներն ուսումնասիրել են գալակտիկայի սև անցքերին մոտ երեք աստղերը : Նրանց ուշադրությունը գրավեց S-2 կոչվող աստղը, որը շեղվել էր իր ուղեծրից : Դա ապացուցում է , որ տիեզերական մարմինները շարժվում են սև անցքերի շուրջ: Սև անցքերի ծավալը 4 միլիոն անգամ գերազանցում է արեգակի ծավալը:
Ավելի վաղ, մերկուրիի շարժումն ապացուցել էր Էյնշտեյնի տեսությունը, սակայն արեգակի ձգողականությունը սև անցքի ստեղծած ամպի համեմատությամբ, չափազանց թույլ է: Ուստի գիտնականները որոշեցին ավելի բարդ պայմաններում ուսումնասիրել Էյնշտեյնի տեսությունը: Հետազոտությունը կարող է տիեզերքում նոր սև անցքերի ուսումնասիրման ուղի հարթել:
Գենետիկական փոփոխման արդյունքում, գիտնականները գտել են քրոնիկ պրոգրեսիվ ALS (amyotrophic lateral sclerosis) և գլխուղեղի քրոնիկականի Հանտինգտոնի հիվանդությունների բուժումը: Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը ( ALS) աստիճանական նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը ազդում է նյարդային բջիջների ուղեղի կամ ողնաշարի վրա: Հանտինգտոնի դեպքում, գլխուղեղի նյարդային բջիջները ժամանակի ընթացքում քայքայվում են:
CRISPR-Cas-9-ը գենետիկական փոփոխման ամենաարդիական մեթոդն է, որը կարող է փոփոխություն կատարել մարդու ԴՆԹ-ում: Թեև այդ մեթոդն օգնում է որոշ հիվանդությունների բուժմանը, սակայն այն կիրառելի չէ ALS և Հանտինգտոնի հիվանդությունների բուժման համար: Սան Դիեգոյի համալսարանի գիտնականները RNA՝ բոլոր բիոտեսակների հիմնական երեք խոշոր մոլեկուլների փոխփոխման համար գործնական մեթոդ են գտել: Գյուտը կոչվում է Rcas-9-ը, որի օգնությամբ վերանում են վերոնշյալ երկու հիվանդություններին հանգեցնող մոլեկուլային խախտումները: