Թրաֆիքինգը քաղաքակիրթ Ամերիկայում ծնված երևույթ (1)
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր ամենամյա զեկույցում Իրանին մեղադրեց թրաֆիքինգի մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Իրանը թրաֆիքինգի դեմ պայքարում ոչ միայն չի հարգում միջազգային ստանդարտները, այլև ոչ մի քայլ չի կատարում այդ ուղղությամբ: Եվ ԱՄՆ-ն այդ կապակցությամբ որոշակի սահմանափակումներ է կիրառել Իրանի դեմ:
Թրաֆիքինգը սարսափելի երևույթ է, որն արատավորում է մարդկային արժանապատվությունը: ԻԻՀ տեսանկյունից, մարդկային արժանապատվությունը որպես իսլամական և կրոնական սկզբունք, մշտապես կարևորվել է և հենց այդ պատճառով էլ իսլամական խորհրդարանը օրենք է հաստատել թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ:
ՄԱԿ-ի տեսանկյունից, թրաֆիքինգ նշանակում է մարդկանց անօրինական կերպով տեղափոխել որևէ երկրի ահմաններից դուրս: Դա տեղի է ունենում հիմնականում նոր զարգացող և տնտեսական խնդիրներ ունեցող երկրներում: Այնտեղ թրաֆիքինգը վերածվել է բիզնեսի: ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է մոտ 3 միլիոն թարֆիքինգի դեպք: Դրանցից 56 տոկոսը գրանցվում է Ասիայում, 10 տոկոսը` Հարավային Ամերիկայում և 9 տոկոսը` Միջին Արևելքում ու Հյուսիսային Ամերիկայում: Սակայն ինչու է այս երևույթը տարածվում և ինչու են այն երկրները, որոնք մարդկանց տարհանման պատճառ են դարձել, հայտարարում, թե զերծ են այդ երևույթից և մեղադրում են այլ երկրների: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ- ILO ) զեկույցի համաձայն` տարեկան մոտ 4 միլիոն 200 հազար մարդ դառնում է թրաֆիքինգի զոհ, իսկ թրաֆիքինգից ձեռք է բերվում մոտ 32 միլիարդ դոլարի եկամուտ: Զոհերից 3 միլիոնը տեղափոխվում է ԱՄՆ և Եվրոպա: Նպատակն է ձեռք բերել այնպիսի աշխատուժ , որը չունի որևէ պահանջ, նույնիսկ աշխատավարձ ստանալու և որը կարող է աշխատել առանց ժամերի սահմանափակման ու բարձր արդյունավետությամբ: Տարեկան մոտ 2.5 միլիոն մարդ զարգացող երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի: Զոհերի մոտ կեսը երեխաներ են: Նրանց ավելի քան 100 հազարը տեղափոխվում են ԱՄՆ; Նրանք տեղափոխվում են հիմնականում Հարավային Ամերիկայից, Մեքսիկայից, Չինաստանից ու Վիետնամից: Այս կեղտոտ բիզնեսի եկամտի մոտ 50 տոկոսը պատկանում է ամերիկացիներին:
Թրաֆիքինգի ուսումնասիրության հարցով զբաղվող NHTRC կազմակերպությունը վերջերս հաստատեց վերոնշյալ տվյալները: ԵՄ ներքին հարցերի հաձնակատար Սեսիլյա Մալմստրոմը գերմանական "Դիվելթ" թերթին տված հարցազրույցում ասաց. "Դժվար է հավատալ, սակայն ԵՄ երկրներում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր ենթարկվում են առ ու վաճառքի: Սա դառը իրականություն է, որը պետք է ընդունել": Իսկ ԱՄՆ պաշտոնական ուսումնասիրությունների համաձայն, տարեկան 100 հազար աղջիկներ, սեռահասուն չդարձած, վաճառվում են նույնիսկ Վաշինգտոնում: Եվ նրանցից շատերը թրաֆիքինգի զոհ են դառնում 13 տարին չբոլորած: ԱՄՆ-ն հայտարարում է, որ մարդու իրավունքների պաշտպան է, սակայն հրաժարվել է անդամակցել բազմաթիվ կոնվեցնիաների, այդ թվում` երեխաների իրավունքների, խոշտագումները արգելող, Հաագայի, Կանանց նկատմաբ խտրականությունը արգելող և միջազգային մարդու իրավունքների կոնվենցիաներին: Սակայն ամեն տարի, ԱՄՆ-ն զեկույց է ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ:
Պետք է ասել, որ ԻԻՀ այն երկրներից է, որը թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ սահմանել է հստակ օրենքներ: ԻԻՀ սահմանադրության 8-րդ և 156 -րդ կետերը թրաֆիքինգը համարում են հանցանք, որի դեմ պետք է պայքարել: Բացի այդ, 2004 թվականից Իրանը համաշխարհային մասշտաբով համագործակցություն է ծավալում թրաֆիքինգի դեմ պայքարում:
Անցած տարիների ընթացքում Իրանն ընդունել է բազմաթիվ աֆղան փախստականների, ինչը գնահատվել է բազմաթիվ անկախ կազմակերպությունների և ՄԱԿ-ի կողմից: Իսկ ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Սիվանկա Դանապալան, ով զբաղվում է Իրանում փախստականների հարցերով, հայտարարեց, որ ԻԻՀ-ն, կրոնական ուսմունքների վրա հիմնված խաղաղասիրական ու մարդասիրական տրամադրվածությամբ, ավելին է արել փախստականների համար, քան նախատեսված է միջազգային կոնվենցիաներով: Կասկածից էլ վեր է, որ ԱՄՆ-ն իր հակաիրանական զեկույցներով, նպատակ ունի հեղինակազրկել ԻԻՀ-ին: Դա այն դեպքոմ, երբ ԻԻՀ-ն հենված լինելով իսլամական ուսմունքների վրա, համարվում է այս կապակցությամբ ամենազարգացած սահմանադրական օրենքն ունեցող երկիր:
Պարզ է, որ ԱՄՆ կառավարությունը իրավունք չունի ուրիշ երկրներին մեղադրելով, հրաժարվել այս հարցի կապակցությամբ իր պատասխանատվությունից: