Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (40)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i74457-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(40)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 21:42 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները նախագծել ու պատրաստել են ռենտգենյան և գամմա ճառագայթների տարածման նախազգուշացման սարք: Ճառագայթն էներգիայի այն տեսակն է , որը տարածվում է լույսի արագությամբ : Կան բնական ու արհեսատական ճառագայթներ, որոնք կարող են թիրախավորել բոլոր էակները: Ճառագայթները կարող են լինել վնասակար  , չեզոք և օգտակար: Որոշ ճառագայթների օգնությամբ հնարավոր է  ախտորոշել ու բուժել հիվանդությունները: Ճառագայթների հետ աշխատելիս պետք է պահպանել մի շարք անվտանգության կանոններ: Բուժհաստատություններում լայն կիրառում ունենալու պատճառով, ճառագայթներից պաշտպանությանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Նանո կառուցվածքով զգուշացնող համակարգ նախագծելով ու պատրաստելով, գիտնականները փորձել են մեծացնել վտանգավոր ճառագայթներից պաշտպանության գործակիցը : Նախագծի հեղինակի ասածով, համակարգն ունի շատ առավելություններ ՝ , լայն կիրառման հնարավորություն, բարձր ճշգրտություն  և փոքր ծախսեր:

Իրանի Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները նախագծել ու պատրաստել են ռենտգենյան և գամմա ճառագայթների տարածման նախազգուշացման սարք:

 

Թավրիզի «Սահանդ» պոլիտեխնիկական համալսարանի  գիտնականները սինտեզավորել են նանոծածկույթներ , որոնք նույնիսկ վառվելուց հետո, պահպանում են իրենց հարաբերական կառուցվածքը: Արդյունաբերական տարբեր մասերի պատրաստման ժամանակ, ջերմության նկատմամբ  տվյալ մասի բարձր դիմակայունությունը : Ավիատեիզերական ինդուստրիայի ոլորտում, այրման շարժիչներն ու տուրբինները կարևոր դետալներ են համարվում: Որոշ դեպքերում ջերմակայուն ծածկույթները օգտագործվում են մի դետալի ջերմակայունությունը բարձրացնելու և ջերմակայուն շերտեր ջերմության փոխանցումը կանխելու համար: Այդ շերտերից  են ռետինե ծածկույթները:

Նախագծի հեղինակի խոսքերով, ուսումնասիրությունը կատարվել է էպոքսիդային ռետինների ջերմային գործառույթը բարելավելու նպատակով: Էպոքսիդային ռետինային ֆոնին  ածխածնի նանոխողովակներ ավելացնելով և նանոկամպոզիտային համակարգ ստեղծելով, բարելավվել է ռետինե մասնիկի ջերմակայունությունը: Արդյունքում , վերջնական ռետինե հատվածը վառվելուց հետո, պահպանի իր նախնական տեսքը: Ուսումնասիրության արդյունքում ստացված ռետինե հատվածը կարող է կիրառվել և ՛որպես ծածկույթ  ջերմության ենթակա մասնիկներում , և՛  ձուլման արդյունքում ստանալ կրկնօրինակը: Լաբորատորային ծածկույթները պատրաստվում են ածխածնի նանոխողովակների միջոցով և կիրառվելու են բարձր ջերմաստիճանային պայմաններում մասնիկները ծածկելու համար:

Թավրիզի «Սահանդ» պոլիտեխնիկական համալսարանի  գիտնականները սինտեզավորել են նանոծածկույթներ:

 

Իրանցի գիտնականները տարբեր վիտամիններ պարունակող ուռչող բրինձ են արտադրել, որն օգտակար է մարզիկների և Գրգռված աղու համախտանիշով հիվանդների համար: Միայն եվրոպայում Celiac հիվանդությամբ կամ Գրգռված աղու համախտանիշով հիվանդ է 30 միլիոն հոգի: Նոր ստացված բրնձի տեսակը պարունակում է D,E և B վիտամիններ, որոնք օգտակար են մարզիկների և Գրգռված աղու համախտանիշով  հիվանդների համար:

Նման արդյունք առաջին անգամ գրանցվել է Իրանում: Գիտնականներն օգտվել են Իրանի հյուսիսային Գիլանի նահանգի տեղական բրնձից: Բրնձի այդ տեսակից պատրաստվել են ձողիկներ, շոկոլադե կամ քնջութով չորաբլիթներ: Դրանք օգտակար են նաև երեխաների համար:

 

 

Իրանցի գիտնականները տարբեր վիտամիններ պարունակող ուռչող բրինձ են արտադրել, որն օգտակար է մարզիկների և գրգռված աղու համախտանիշով հիվանդների համար․

 

Գիտնականները հայտնաբերել են սրտամկանի գրգռման միջոց, որի օգնությամբ հնարավոր է բուժել հենց ախտահարված մկանի խանգարումը: Գյուտը կարող է օգնել կանխել սրտանոթային հիվանդությունները: Գիտնականները գտել են ncRNA գործոնը, որը կարող է վերահսկել մկանային վերականգմանը մասնակից  պրոցեսը: Նոր ՌՆԹ-ն կոչվում է Singheart: Սրտանոթային հիվանդություններն են մահվան շատ դեպքերի պատճառը: Հակառակ օրգանիզմի մյուս մկանների, սրտի մկաններն ինքնուրույն վերականգնվելու կարողություն չունեն: Հենց դա էլ լինում է սրտի անբավարարության կամ կաթվածի պատճառ:

Սինգապուրի ժենոմ հաստատության և այդ երկրի ազգային համալսարանի առողջապահության բաժնի աշխատակիցները միաբջիջ տեխնոլոգիայից են օգտվել ՝ առողջ և հիվանդ սրտերում գենային մոդելների հայտնաբերման համար: Թիմը պարզել է, որ հիվանդ սրտի եզակի բջջային ենթախումբն ակտիվացնում է սրտի բջջային բազմացմանն առնչվող գենոտիպերը: Այդպիսով, առաջին անգամ պարզվել է  սրտի բջիջների գեների անհամաչափություը: Բացի դրանից, գիտնականները գտել են նաև ինքնաբուժության հետևանքով սրտի բջջային բազմացումը խոչընդոտող արգելակը: Այդ արգելակների կանխումը կարող է օգնել սրտի բջիջների վերակառուցմանը:

Սինգապուրի ժենոմ հաստատության և այդ երկրի ազգային համալսարանի առողջապահության բաժնի աշխատակիցները միաբջիջ տեխնոլոգիայից են օգտվել ՝ առողջ և հիվանդ սրտերում գենային մոդելների հայտնաբերման համար․