Քրդստանի անջատման հանրաքվեի բոլոր հնարավոր հետևանքները(Բռնություն ու պատերազմ)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i74709-Քրդստանի_անջատման_հանրաքվեի_բոլոր_հնարավոր_հետևանքները(Բռնություն_ու_պատերազմ)
Իրաքից Քրդստանի անջատման հանրաքվեն տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 25-ին` բոլոր հակառակություններով հանդերձ: Այնուամենայնիվ, դեռևս հնարավոր չէ կոնկրետ կարծիք հայտնել Քրդստանի իրավիճակի վերաբերյալ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 22:54 Asia/Tehran

Իրաքից Քրդստանի անջատման հանրաքվեն տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 25-ին` բոլոր հակառակություններով հանդերձ: Այնուամենայնիվ, դեռևս հնարավոր չէ կոնկրետ կարծիք հայտնել Քրդստանի իրավիճակի վերաբերյալ:

 

Վերջին հաղորդումների ընթացքում մենք քննարկեցինք այն բոլոր հետևանքնեը, որ կարող է ունենալ այս հանրաքվեն: Այս հաղորդման ընթացքում կխոսենք բռնությունների և պատերազմի հավանականության մասին: Կփորձենք նաև պատասխանել այն հարցին, թե արդյոք Քրդստանի մասնավելու ջանքերը կարող են հանգեցնել պատերազմի:

Պետք է ասել, որ քրդերը մշտապես տարաձայնություններ են ունեցել Իրաքի կառավարության հետ: Պատճառն այն է, որ Իրաքի իշխանություններն իրականացրել են քրդերի ինքնությունը վերացնելուն ուղղված քաղաքականություն: Ադյունքում, քրդերի և Իրաքի կենտրոնական իշխանության միջև տեղի են ունեցել բախումներ: Քրդերը 1920, 1930, 1940, 1960, 1970 և 1980թթ իրականացրել են ապստամբություններ, որոնք ղեկավարել է Մոլլա Մոսթաֆա Բարեզանին: 1975թ Իրաքի առաջնորդ Սադդամը ոչնչացրեց 1500 քրդական գյուղ: Արդյունքում զոհվեցին մեծ թվով մարդիկ: Սադդամը որոշել էր քրդերի ինքնությունը դարձնել արաբական: Ընդդիմացող բոլոր քաղաքներն ու գյուղերը ոչնչացվում էին, իսկ դրանց բնակիչները` տարագիր դառնում:

Սադդամը հատկապես Անֆալ գործողության ժամանակ սարսափելի ոճիր գործեց Իրաքի քրդերի դեմ: Գործողությունն իրականացվեց 1988թ., Սադդամի հորեղբոր որդի` Ալի Հասան Ալ Մաջիդի կողմից: Գործողության հետևանքով ոչնչացվեցին քրդերի բնակավայրերը և գյուղատնտեսական հողերը: Գործողության ժամանակ Ալ Մաջիդն օգտագործեց քիմիական ու բիոլոգիական զենք: Ամենասարսափելի քիմիկան հարձակոմը տեղի ունեցավ 1988թ` Հալաբչե շրջանում: Հարձակման նպատակն էր սանձել քրդերի ընդդիմությունը:  Գործողության ժամանակ ավելի քան 4 հազար գյուղ ավերվեց և 180 հազար մարդ սպանվեց: Հազարավոր մարդիկ փախստական դարձան: Վերջին 3 տասնամյակներում, երբ Քրդստանը ձեռք բերեց ինքնավարություն, 1991թ. Բաղդադի և Քրդստանի շրջանի տեղական կառավարման մարմնի միջև որևէ պատերազմ տեղի չի ունեցել: Եվ այժմ հարց է ծագում, թե նկատի առնելով Բաղդադի և Քրդստանի շրջանի տեղական կառավարման մարմնի միջև որևէ պատերազմ տեղի չի ունեցել, արդյոք կարող է այս հանրաքվեն բախումների պատճառ դառնալ: Նախ պետք է ասել, որ հանրաքվեն անց է կացվել այն հանգամանքի հիման վրա, երբ ցեղային խնդիրը դառնում է առանցք: Ու թերևս այդ պատճառով խնդիրն ավելի սուր է դրված: Ուստի հնարավոր է, որ տեղի ունենան բռնություններ ու նույնիսկ ներքին պատերազմ: Քրդստանի հանրաքվեի նկատմամբ Իրաքի  վարքագիծն ապացույցն է այն իրողության, որ Բաղդադը չի ցանկանում, որպեսզի պատերազմ սկսվի: Պատճառն այն է, որ Իրաքը ծախսատար պատերազմ է վարում ԻԼԻՊ-ի դեմ և այդ երկրի տարածքի մի մասը դեռևս գտնվում է ահաբեկիչների ձեռքում: Իրաքի պաշտոնյաների, հատկապես` վարչապետ Հեյդար Ալ Աբադիի հակազդեցությունը հանրաքվեին ցույց է տալիս, որ Իրաքի կենտրոնական իշխանությունը դեռևս պատերազմելու ցանկություն չունի: Իրաքի կառավարությունը հենց այդ պատճառով փակեց սահմանը Քրդստանի շրջանի առջև:

News Week օրաթերթն այս կապակցությամբ գրել է, որ Քրդստանի հանրաքվեն պատճառ կդանա, որպեսզի Իրաքում սկսվեն ցեղային բռնություններ: Իհարկե հարցն ավելի կխորանա, եթե քրդերի ղեկավարները փորձեն որոշ շրջաններ, այդ թվում` Քերքուկը միացնել Քրդստանին: Այդ ժամանակ արդեն կարելի է ասել, որ պատերազմը կանխել անհնար կլինի, քանի որ Քերքուկն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք և  էներգիայի հարուստ պաշարներ: Իսկ եթե այս վիճակը շարունակվի, պետք է սպասել նաև քրդերի ու թուրքմենների միջև բախումների: Ու այս դեպքում չի բացառվում ներքին պատերազմի հավանականությունը:

2. Բռնություն և պատերազմ` սահմաններից դուրս

Հանրաքվեի խնդիրը միայն Իրաքինը չէ: Այն կարևոր է նաև տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում` Իրանի, Թուրքիայի և Սիրիայի համար: Այս երկրները Քրդստանի անջատումը սպառնալիք են համարում: Օրինակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին մտահոգում  է այս խնդիրը, որոհետև Թուրքիայում ապրում է 15 միլիոն քուրդ: Իսկ Իրանը, չնայած մտահոգված չէ հանրավքեի հետևանքների կապակցությամբ, սակայն համոզված է, որ այս խնդիրը կարող է սկիզբ դնել նոր Իսրայելի ձևավորմանը, այն էլ` ԻԻՀ սահմանների մոտ: Հետևաբար Իրանը և Թուրքիան հենց սկզբից դեմ են արտահայտվել Քրդստանի հանրաքվեին, ինչն էլ ավելի է մոտեցրել երկու երկրին:

Հենց այդ պատճառով, Թուրքիայի բանակի շտաբի պետ, գեներալ Աքարը և նախագահ Էրդողանը ժամանեցին Թեհրան` իրանցի պաշտոնյաների հետ այդ կապակցությամբ քննարկումներ անցկացնելու նպատակով:

News Week օրաթերթը գրել է. "Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեն պատճառ դարձավ, որ տարածաշրջանային մրցակիցներ համարվող Թուրքիան և Իրանը միավորվեն":

Իհարկե  դժվար թե կարելի է մտածել, որ Իրաքի սահմաններից դուրս կարող է նոր պատերազմ սկսել քրդերի հարցով: Սակայն որոշ փորձագետներ մտածում են, որ Միջին Արևելքի ապագա պատերազմը լինելու է քրդական հարցի կապակցությամբ: Որպես օրինակ, եթե այս հանրաքվեն լրջորեն ազդի Թուրքիայի քրդաբնակ շրջանների տրամադրությունների վրա, հնարավոր է, որ Թուրքիան հարձակվի Արբիլի վրա: Հանրաքվեի անցկացման օրը Թուրքիան հայտարարեց, որ եթե այն վտանգի Անկարայի անվտանգությունը, այդ երկիրը կդիմի կոնկրետ գործողությունների: Իսկ եթե Իրանում նորից ակտիվանան այնպիսի քրդական խմբեր, ինչպես` Քոմոլեն և Փեժաքը, որոնք երկրում զինված ապստամբություններ են կազմակերպել, Թեհրանը բնականաբար կհակազդի: Երկրորդ խնդիրն այն է, որ եթե Իրաքի կառավարությունը որոշի թոյլ չտալ, որպեսզի Քրդստանի հանրաքվեի արդյունքներն ընդունվեն, բնականաբար կարելի է սպասել տարածաշրջանային պատերազմի:

3. Բռնության ու պատերազմի հետևանքները

Ակասկած բռնությունը և պատերազմն Իրաքի ներսում կամ դրա սահմաններից դուրս, բացասաբար են ազդելու հենց Քրդստանի վրա, քանի որ այդ տարածքը կշրջափակվի Իրանի, Թուրքիայի և Սիրիայի կողմից: Իսկ դա կարող է նոր բողոքների տեղիք տալ, հատկապես եթե այդ տարածքում  սկսվեն տնտեսական խնդիրներ: Հնարավոր է նաև, որ Քրդստանում հասարակական բողոքի ալիք բարձրանա: