Հատուկ հաղորդում՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի օրացույցում նոյեմբերի 29-ը հռչակվել է որպես Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության համաշխարհային օր: ՄԱԿ-ի ԳԱ -ն 1977թ նոյեմբեի 29-ին Պաղեստինի ժողովրդի անկախության իրավունքը հաստատելու նպատակով, այդ օրը հռչակեց որպես Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր:
Աշխարհի տարբեր երկրներում իրականացվոմ են այս օրվան նվիրված միջոցառումներ: Իհարկե ՄԱԿ-ը մինչև նոյեմբերի 29-ը մեծ սխալ թուլ տվեց Պաղեստինի ժողովրդի նկատմամբ` Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի տարածքի բռնագրավումը ճանաչելով: Դա տեղի ունեցավ նույն օրը, սակայն` 1947թ.: ՄԱԿ-ի ԱԽ 18-րդ բանաձևով Պաղեստինը բաժանվեց երկու մասի`տարածքի 57 տոկոսը տրվեց Իսրայելի զավթիչներին, իսկ 43 տոկոսը հռչակվեց որպես Պաղեստին երկիր: Սակայն 1948թ մայիսին սիոնիստները նույնիսկ պատրաստ չեղան թույլ տալ, որ Պաղեստինի տարածքի գոնե կեսը պատկանի պաղեստնիցիներին: Գրավելով այդ երկրի մյուս կեսը, նրանք թույլ տվեցին, որ կազմավորվի Պաղեստին պետություն: Դրա փոխարեն ստեղծվեց ռասիզմի վրա հիմնված ռեժիմ: 20-րդ դարի երկրորդ կեսին Արևմուտքը մեծ անարդարություն գործեց պաղեստինցիների նկատմամբ: Այս քայլը ապացուցեց, թե ինչպես է հնարավոր ճշմարտությունը փոխարինել սխալով: Հատկանշական է, որ այսօր, պաղեստինցի երիտասարդները, սինոսիտական ռեժիմի դեմ պայքարելու պատճառով ահաբեկիչ են կոչվել, իսկ Իսրայելի կեղծ ռեժիմը հանդես է գալիս մարդասիրության ու ազատության ջատագովի դերում :

Իսրայելի ձևավորման գործում առաջին քայլը կատարեցին անգլիացիները: Բրիտանիայի ԱԳ նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը 1917թ նոյեմբերի 2-ին բրիտանական ականավոր սիոնիստ Վոլտեր Ռոտշիլդին ուղղված նամակում հատարարեց, որ Լոնդոնը դրական է վերաբերվում Պաղեստինի տարածքում հրեաների համար "Ազգային տուն" կառուցելու պահանջին:

1920թ, երբ առաջին աշխարհամարտն ավարտվեց և Օսմանյան կայսրությունը մասնատվեց, Պաղեստինը դարձավ Բրիտանական կայսրության գաղութը: Բրիտանիան, ինչպես հայտարարվել էր Բալֆուրի հռչակագրում, հարմար պայմաններ ստեղծեց դեպի Պաղեստին հրեաների գաղթի համար: Այս գաղթը դանդաղ և առանց լարվածության չանցավ: Սիոնիստական կազմակերպությունները տարբեր միջոցներ օգտագործեցին` Պաղեստինի տարածքը գրավելու համար: Նրանք փորձեցին գնել պաղեստինյան հողերը: Իսկ այն վայրերում, որտեղ համաձայնություն չէր կայանում, նրանք բռնություն էին իրականացնում և զավթում պաղեստինցիների տներն ու տարածքները: Այդ ժամանակ, Պաղեստինի տարբեր շրջաններում Քյաֆար Ղասեմից մինչև Դեյր Յասին սպանվեցին հազարավոր մարդիկ: Հազարավոր պաղեստինցիներ սպանվեցին, իսկ հարյուր հազարվոր պաղեստինցներ տեղափոխվեցին հարևան երկրներ: Սիոնիստներն իրենց ռեժիմը հիմնեցին հազարավոր կանանց, տղամարդկանց ու երեխաների արյան վրա և արևմտյան երկրների հովանավորությամբ: Այնուհետև, 1948թ., արևմտյան պետությունները ՄԱԿ-ում հաստատեցին թիվ 181 բանաձևը, որը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի գոյությունը:
30 տարի անց, 1977թ., երբ ՄԱԿ-ն արդեն լեգիտիմացրել էր Սիոնսիտական ռեժիմը, Պաղեստինի ժողովրդի պաշտպանների ջանքերի շնորհիվ, նոյեմբերի 29-ը հռչակվեց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր: Արևմտյան պետությունները, ԶԼՄ-ները և սիոնիստները, չեն նշում նոյեմբերի 29-ը: Այս տարի Բրիտանիայի կառավարությունը Բալֆուրի հռչակագրի հարյուրամյակին նվիրված հատուկ միջոցառում է կազմակերպել Լոնդոնում և Սիոնիստական ռեժիմի վարպաչետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է այդ երկիր: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, այս կապակցությամբ հայտարարեց. "Հպարտ եմ, որ կարողացել ենք դերակատարություն ունենալ Իսրայելի ձևավորման հարցում": Այլ խոսքով, անցած 70 տարիների ընթացքում, Բրիտանիայի կառավարությունը Իսրայելի կեղծ ռեժմի հանցագործությունների մասնակիցն է եղել: Սակայն Թերեզա Մեյը, Պաղեստինի ժողովրդից Միջին Արևելքի այս արհավիրքի համար ներողություն խնդրելու փոխարեն, պաշտպանում է Բալֆուրի հռչակագիրը:

Թերեզա Մեյի ելույթը` Սիոնսիտական ռեժիմի կազմավորման վերաբերյալ
Ժամանակը չի կարող օրինականացնել մի ռեժիմի, որը հիմնված է բռնագրավելու և ցեղասպանության վրա: 70 տարի է անցել Իսրայելի կեղծ ռեժիմի կազմավորումից: Սակայն ԻԻՀ լուահոգի առաջնորդ Իմամ Խոմեյնիի հրավերով 1979թ սկսած, ամեն տարի, աշխարհի տարբեր երկրների մարդիկ, Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը փողոց դուրս գալով, իրենց համերաշխությունն են հայտնում Պաղեստինի բռնադատված ժողովրդի հետ: Դժբախտաբար, այսօր որոշ պետություններ, ենթարկվելով արևմտյան պետությունների հորդորներին, փորձում են մոռացության տալ Պաղեստինի ժողովրդի հարցը և կարգավորել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությոնները: Դա այն դեպքոմ, երբ իսլամական երկրների արտաքին քաղաքականության կարևոր կետերից մեկը պետք է լինի Պաղեստինի հարցը: Եվ ընդհանրապես Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է հենց այս նպատակով:
Պաղեստինցի երիտասարդների դիմադրությունը սիոնսիտ բռնագրավողների դեմ ցույց է տալիս, որ Պաղեստինի ազատությունը բանակցելով ձեռք չի բերվում: Անցած մի քանի տասնամյակների ընթացքում Սիոնսիտական ռեժիմի հետ բանակցությունները ցույց են տվել, որ նրանք ոչ մի սկզբունքի չեն ենթարկվում և ամենաչնչին պատրվակով ոտնահարում են իրենց պարտավորությունները: Հարց է ծագում, թե այսօր Սիոնիստական ռեժիմը որ պարտավորությունն է կատարել Մահմուդ Աբբասի ղեկավարած Պաղեստինի ինքնավար վարչակազմի նկատմամբ: Սիոնիստական ռեժիմն այսօր շարունակում է տներ կառուցել Երուսաղեմում և փորձում է ոչ միայն Պաղեստինին, այլև ողջ աշխարհին կանգնեցնել փաստի առջև: Իսկ արևմտյան երկրների լռությունը կամ սիոնիստների ոճրագործությունների պաշտպանությունը, վկայում է այն մասին, որ նրանք կանաչ լույս են ցույց տալիս այդ սպանություններին: Սակայն ներկա ժամանակաշրջանը ժողովուրդների զարթոնքի ժամանակաշրջանն է: Եվ այսօր առավել քան երբևէ պարզվել է Սիոնիստական ռեժիմի իսկական էությունը և այն բոլոր հանցագործությունները, որ կատարվել են այդ ռեժիմի կողմից Լիբանանում ու Գազայի հատվածում: 2006 և 2009թթ եվրոպական ու ամերիկյան քաղաքներում տեղի ունեցան հակասիոնիստական ցույցեր: Ցուցարարները բողոքում էին Լիբանանում ու Գազայում Սիոնսիտական ռեժիմի ոճրագործությունների դեմ: Այսօր նույնիսկ եվրոպական պետությունները չեն կարողանում շարունակել սիոնիստական ռեժմի նկատմամբ իրենց քաղաքականությունը: Շատ երկրներ ճանաչել են ռեժիմի ինքնությունը և դա վկայում է, որ Սիոնիստական ռեժիմի համար ժամանակները փոխվել են: