ԻԼԻՊ-ի ավարտը` Դիմադրութան առանցքի ոչնչացման սցենարի պարտությունը
(last modified Wed, 29 Nov 2017 16:47:01 GMT )
Նոյեմբեր 29, 2017 20:17 Asia/Tehran

Այսօր կխոսենք Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին և թե ինչ նպատակով ձևավորվեց այս խմբավորումը: Երկար տարիներ դիմադրությունից հետո, ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում ոչնչացվեց: Ղոդսի պահակազորի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ուղղված նամակում գրել է. «Աբու Քամալի ազատագրումից հետո ԻԼԻՊ-ի վերջին ամրոցի վրայից ամերիկյան-սիոնիստական խմբի դրոշակի իջեցմամբ ու Սիրիայի դրոշակի բարձրացմամբ հայտարարում եմ ԻԼԻՊ-ի պարտությունը»:

 Ղասեմ Սոլեյմանին ու նրա ենթակա ուժերը շատ կարևոր դեր ունեցան Բաղդադը, Դամասկոսն ու Արբիլն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից կործանումից փրկելու հարցում: Նրանք համախմբելով ժողովրդական և բանակի ուժերին, հատկապես Իրաքում ու Սիրիայում և կազմակերպելով Իրանից, Աֆղանստանից ու Պակիստանից եկած կամավորներին, ու Լիբանանի Հեզբոլլահին, հզոր ճակատ կազմավորեցին ԻԼԻՊ-ի դեմ, այսպիսով կանխելով խմբավորման առաջխաղացումը: Այս ռազմաճակատում ներկա էին ոչ միայն սուննիները, այլև   եզդիները և քրիստոնյաները: Բանակն ու աշխարհազորային ուժերն Իրաքից, Իրանից, Աֆղանստանից ու Պակիստանից եկած հազարավոր կամավոների հետ միասին անկարելին կարելի  դարձրին: Երբ ԻԼԻՊ-ը գրավեց Մոսուլը, ամերիկացի ստրատեգները հայտարարեցին, որ քաղաքի ազատագրումը կտևի ավելի քան 30 տարի:

 

Ամերիկացիներն Իրաքում ԻԼԻՊ-ի սերմը ցանեցին և ոչ ոք չգիտեր, թե ինչ հնարավորություններ ունի այս խմբավորումը: ԻԼԻՊ-ը երկարատև նպատակներով և Սաուդյան Արաբիայի, Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի ֆինանսական, քաղաքական ու ռազմական օգնություններով,  վերածվեց Միջին Արևելքի ամենամեծ ահաբեկչական խմբի: ԻԼԻՊ-ը գրավեց Սիրիայի և Իրաքի տարածքների մեծ մասը, նպատակ ունենալով հարձակվել նաև տարածաշրջանի այլ երկրների վրա ու ոչնչացնել Դիմադրության շարժումը: Այն շարժումը, որը պայքարում էր սիոնիստական ոտնձգիչ ուժերի դեմ: ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային դաշնակիցները վերջին մի քանի տարիների ընթացքում բազմակողմանի խաղ սկսեցին տարածաշրջանում: Նրանք ստեղծեցին ԻԼԻՊ-ը և մյուս կողմից հայտարարեցին, որ պայքարում են այդ խմբավորման դեմ: Նրանք ժամանակ առ ժամանակ իրենց կործանիչներով ռմբակոծում էին ԻԼԻՊ-ի ռազմակայանները, որպեսզի համաշխարհային հանրությանն ապացուցեն, որ պայքարում են ահաբեկիչների դեմ:

Գեներալ Ղասեմ Սուլեյմանին մեծ դերակատարություն ունեցավ ԻԼԻՊ-ի ոչնչացման գործում

 

Քանի որ Իրանը վերջին տարիների ընթացքում մուսուլման երկրների միասնության ու ինտեգրման կենտրոնի է վերածվել, ԻԼԻՊ-ի ամենակարևոր նպատակներից էր ԻԻՀ վրա հարձակումը և Իրանի սահմանների անվտանգությունը խաթարելը:  ԻԼԻՊ-ը հենց այնպես չի ստեղծվել, որպեսզի հեշտ ոչնչանա: Այս խումբը ձևավորվել է, որպեսզի շարունակի գոյատևել և Իրանի ու իսլամական երկրների հավասարաությունները խառնաշփոթի մատնել: Հակառակ ԱՄՆ-ի, սիոնիստների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների սպասելիքներին ու պահանջներին, ԻԼԻՊ-ի հանցագործություններն ավելի լավ ներկայացրեց այս խմբին ` իսլամական տարբեր խմբերի հետևորդների համար: Շատ երկրներ հենց այս նպատակին հասնելու համար ավելի շատ միավորվեցին: Հակաիլիպական շարժումը միավորեց տարբեր երկրներից` Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, և Պակիստանից հազարավոր երիտասարդների: Նրանցից շատերը նահատակվեցին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Սակայն  այդ խմբավորմանը ոչնչացնելու նպատակով պայքարը երբեք չխամրեց: ԻԼԻՊ-ը, որ ստեղծվել էր Դիմադրության առանցքը ոչնչացնելու և իսլամական երկրների միջև պառակտում առաջացնելու համար,  պատճառ դարձավ, որ մուսուլմաններն ավելի միավորվեն:

 

Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ոչնչացումն ապացույցն էր իսլամական աշխարհի իրական միասնության: Այժմ, երբ ավարտին է մոտենում այս խմբավորման սադրանքների ժամանակը, պետք  է մտածել իսլամ աշխարհի միասնության մասին և որոշակի քայլեր ձեռնարկել` մուսուլման ժողովուրդների միջև միմյանց ընկալելու մշակույթը տարածելու համար: Այսօր ամբողջ աշխարհը ճանաչում է  ԻԼԻՊ-ն և ոչ ոք այդ խմբավորմանը չի համարում իսլամի ներկայացուցիչը: Իհարկե պետք է հասկանալ, որ ԻԼԻՊ-ի շարժումն ունի տարբեր փուլեր: Դրանցից  մեկը ռազմական գործողություններն են, ինչն ավարտվել է և ընդամենը մի փոքրիկ խումբ մնացել է Միջին Արևելքի անապատներում ու ավաններում: Նրանք չունեն մուսուլմանկան երկրների դեմ ռազմավարական գործողություններ իրականացնելու կարողությունը: Սակայն փաստը մնում է փաստ, որ այս խմբավորման անդամները շարունակում են իրականացնել մահապարտական գործողություններ: