Թուրքիան 2017 թվականին
2017 թ.-ը Թուրքիայում ավարտվեց այն պայմաններում երբ Ստամբուլում և այլ քաղաքներում տիրում էր լարված մթնոլորտ:
2017 թ.-ի Ամանորի գիշերը զինված մեկ անձ հարձակվելով Reina գիշերային ակումբի վրա հրազենի կրակ բացեց ներկաների վրա, որի հետևանքով զոհվեց 39 և վիրավորվեց 79 մարդ: Դեպքի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Այդ կապակցությամբ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալեց Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլղադիր Մաշարիփովին:
Մաշարիփովը խոստովանեց, որ Սիրիայի ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հրամանով է դիմել այդ ահաբեկչական քայլին և իրեն հանձնարարված էր նաև հարձակում իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Ավելի ուշ Իզմիրի դատարանի դեմ ևս մի ահաբեկչական հարձակում իրականացվեց, որի հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և դատարանի մեկ այլ պաշտոնյա:
Թուրքիան 2017-ի նոր տարին դիմավորեց Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումով, որի հետևանքով սարսափի և վախի մթնոլորտ ստեղծվեց ամբողջ Թուրքիայում:
Չնայած 2018 թ.-ը Թուրքիայում մեկնարկեց խաղաղ պայմաններում,սակայն թուրք քաղաքացիների նկատմամբ ոստիկանության և անվտանգության ուժերի վերաբերմունքը ավելի է մեծացրել անվստահության մթնոլորտը այդ երկրում և մյուս կողմից ազգային դրամի արժեզրկումը մտահոգություն է առաջացրել թուրք քաղաքացիների մոտ:
2017 թ.-ի սկզբից մինչև ապրիլի 16-ը Թուրքիայի սահմանադրության փոփոխության կապակցությամբ անցկացված հանրաքվեն, այդ երկրի քաղաքական և ռազմական պաշտոնատարները զբաղված էին՝ ահաբեկչության և Աբդուլլահ Գյուլենի գլխավորությամբ հասարակական խմբի դիմակայման երկու կարևոր խնդիրներով: Ապրիլի 16-ին Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ անցկացված հանրաքվեի արդյունքում ձայների փոքր տարբերությամբ հաստավեց սահմանդրության փոփոխության նախագիծը: Սակայն այս հանրաքվեն քաղաքական ծանր հետևանքներ թողեց Անկարայի կառավարության համար: Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները բավականին սրվեցին: Պատճառը որոշ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Նիդեռլանդներում թուրքական իշխանությունների կողմից քարոզչական միջոցառումների անցկացման արգելքն էր:
2017 թ.-ի ապրիլին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որի արդյունքում մասնակցողների 51.41 տոկոսը կողմ քվեարկեցին երկրի համակարգը նախագահականի փոխանցելու օգտին: Ապրիլի 27-ին ուժի մեջ մտավ երկրի սահմանադրության փոփոխության օրենքը: Միայն Ստամբուլ և Իզմիր քաղաքի բնակչության մեծամասնությունը դեմ քվեարկեցին սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացումից հետո ընդդիմադիր կուսակցությունները այդ թվում Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները հայտարարեցին տեղի ունեցած ընտրախախտումների մասին: Այդ կուսակցությունները կոչ արեցին վերանայել հանրահավաքների արդյունքները, սակայն ընտրությունների հանձնաժողովը մերժեց նրանց պահանջը:
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի գործադրմամբ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2017թ-ին ոչ միայն ամրապնդեց սեփական դիրքը «Արդարություն և Զարգացում» կուսակցությունում այլև ընտրվեց կուսակցության ղեկավար:
Թուրքիայի պաշտոնական և կառավարությանը կապված որոշ ԶԼՄ-ներ փորձեցին այնպես ձևացնել թէ 2017թ.-ի ապրիլին Թուրքիայի բանակի կողմից Սիրիայում մեկնարկած «Եփրատի վահան» անվան ռազմական օպերացիան հաջող է ընթացել, սակայն Թուրքիայի հանրային կարծիքը գիտակցում է Սիրիայում իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ է թողել այդ երկրի համար:
2017 թ.-ին Թուրքիան կարծում էր, որ հնարավոր կլինի ի վերջո լուծել ընդդիմադիր հոգևորական Ֆաթոլլահ Գյուլենի ԱՄՆ-ից արտահանձման հարցը, ինչը, սակայն չհաջողվեց: Այնպես որ Թուրքիայի պաշտոնատարները փորձում են մի ելք գտնել Վաշինգտոնին համոզելու Գյուլենի արտահանձման համար:
2017 թ.-ին ոչ պակաս մեծ արձագանք առաջացրեց Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման կապակցությամբ Թուրքիայի դատարանի արձակած դատավճիռը: Ստամբուլ քաղաքի ժողովրդահանրապետական կուսակցության պառլամենտի պատգամավոր Էնիս Բերբերօղլին պատկերներ էր հրապարակել ԻԼԻՊ-ի զինյալներին օգնություն հասցնելու նպատակով սպառազինությամբ բեռնավորված Թուրքիայի անվտանգության կազմակերպության պատկանող բեռնատար մեքենաների Սիրիա մուտք գործելու մասին : Դատարանը նրան դատապարտել է 25 տարվա ազատազկման:
«Արդարություն և Զարգացում» իշխող կուսակցության կաբինետում արված փոփոխությունները, Գյուլենի հետևորդների զանգվածային ձերբալկալությունները ևս այն զարգացումներն էին որ շարունակվեցին Թուրքիայի հասարակական կայնքում 2017 թ.-ին:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 2017թ-ին բավականին լարված էին: Լրտեսության և ազգային անվտանգության դեմ ուղղված քայլերի մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվեց ամերիկյան հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը, ինչի հետևանքվ ավելի սրվեցին Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները: Այս դեպքից հետո կողմերը ժամանակավորապես դադարեցրեցին վիզաների տրամադրումը:
ԿՀՎ-ի նախկին պաշտոնյա Ռոբերտ Բիերը CNN հեռուստակայանին տված հարցազրույցում կանխատեսել էր, որ 2017 թ.-ին Թուրքիայում կշարունակվեն ահաբեկչական գործողությունները: Թուրքիայի որոշ շրջանակներ ԿՀՎ-ի այդ կանխատեսումը վերագրեցին այն բանին որ արտասահամանյան կառավարությունները փորձում են միջամտելով Թուրքիայի ներքին գործերին անապահովություն ստեղծել այդ երկրում: Թուրքիայի արևելյան տարածքի տարբեր հատկապես քրդաբնակ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կամ պայթյունների հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ և անվտանգության աշխատաիկիցներ: Այդ դեպքերը վկայում են, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները և ոստիկանությունը չեն կարողանում անվտանգություն հաստատել այդ շրջաններում:
Թուրքիայում քաղաքական և անվտնագության ճգնաժամերին նաև պետք է ավելացնել տնտեսական խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ Անկարայի իշխանությունները չեն կարողացել որևէ քայլ վերցնել: Թուրքիայում գրաքննության ենթարկվող ԶԼՄ-ները նույիսկ անդրադարձան այդ խնդիրներին: Թուրքական Ենի Շաֆաղ օրաթերթն այդ կապակցությամբ գրել էր, որ 2017 թ.-ին Թուրքիայի արտահանումների ծավալը 10 տոկոսով աճել է, իսկ 2016 թ.-ի համեմատությամբ այդ երկրի ներմուծումը 2017 թ.-ին 17.92 տոկոս աճ արձանագրելով կազմել է 198 միլիարդ 576 միլիոն դոլար:
Թուրքիայի առևտրի նախարարության կողմից հրապարակված տվյալների համաձայն այդ երկրի արտաքին առևտրի ցուցանիշները աճ են արձանագրել: Չնայած ներքին և արտաքին քաղաքական լարվածությունների առկայությանը Ստամբուլի Ֆոնդային բորսայի ինդեքսը 15 տոկոս աճ է արձանագրել: Այս ցուցանիշները վկայում են Թուրքիայի տնտեսական աճի մասին: Սակայն Թուրքիայի քաղաքական և տնտեսական փորձագետները երբեք չեն փորձել հանրությանը բացատրել թե ինչու այդ երկրի զբոսաշրջության և տեքստիլ արդյունաբերությունը լճացում է ապրում:
Մյուս կողմից Թուրքիայի քաղաքական և տնտեսական պաշտոնատարները երբեք այդ երկրի ժողովրդին չեն ասել թէ ինչու Էրդողանի նախագահության ժամանակշրջանում Թուրքիայի ազգային դրամը արժեզրկվել է և երկրում ավելացել է գնաճն ու աշխատազրկությունը: