Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում, Երևակայությունից մինչև իրականություն(28)
(last modified Sun, 14 Jan 2018 16:13:13 GMT )
Հունվար 14, 2018 19:43 Asia/Tehran

Չնայած 200 տարի անցել է ստրկատիրության պաշտոնական վերացման ժամանակաշրջանից սակայն մարդու կեղեքման այդ ձևը դեռ շարունակվում է և տարբեր ձեւերով տարածվել է աշխարհում:

Ստրկությունը մարդկային հասարակություններում պատմական վաղեմություն ունի: Այնպես որ հասարակության ավելի հզոր խավը միշտ փորձել է կեղեքել ավելի թույլերին: Վերջապես մարդկային հասարակությունը ընդվզեց այդ երևույթի դեմ և վերջ տվեց ստրկատիրական և ընչաքաղցության տիրող վիճակին: 

 

Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում

 

960 թ.-ին առաջին անգամ պատմության ընթացքում Վենեցիայի (Վենետիկ) դուքս Պիեդրո Կանդինայո չորրորդը չեղարկեց ստրկությունը: Այնուհետև աշխարհում կառավարությունները  արգելեցին ստրուկների առ ու ծախը: Սակայն որոշ ուժերի ընչաքաղցության պատճառով շարունակվեց մարդկաց ստրկատության նոր ձևերը: Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից Աֆրիկյան և Ասիայի որոշ երկրներում իմպերիալիստական տիրապետության ժամանակաշրջանում շարունակվեց ստրկատիրութունը:

Ստրկատիրության  մասին տարածված պատկերացումն ընդհանրապես վերաբերում է Աֆրիկայի սևամորթ ստրուկներին ծանր աշխատանքների համար Ատլանտյան օվկիանոսից դեպի Ամերիկա և  Կարիբյան ծովի շրջանները փոխադրելու ժամանակաշրջանին: Այս ընթացքը շարունակվեց մինչև 1807 թ.-ը երբ արգելվեց ստրկատիրությունը աշխարհում, սակայն ոմանք դեռ համոզված էին որ ստրուկները ստեղծվել են սպիտակամորթներին ծառայելու համար:  

Այն ժամանակ աշխարհը դատապարտում էր ստրկությունը սակայն դեռ տարբեր ձևերով աշխարհի որոշ վայրերում  շարունակվում էր ստրկատիրությունը:  

  

Ստրկատիրությունը պատմության ընթացքում

Չնայած աշխարհում  ստրկությունը դատապարտելի ու չընդունված երևույթ է համարվում, սակայն որոշ հասարակություններ դեռ մյուսներին դիտում են ստրուկի աչքով: Ստրկությունը լիովին չի վերացվել աշխարհում: Ժամանակակից աշխարհում թաքուն ձևով դեռ շարունակվում է ստրկությունը և որոշակի տվյալներ չկան այն մարդկանց մասին ովքեր ենթարկվել են բռնի աշխատանքի և չարաշահման:  

Բրիտանիայի ազգային հանցագործության կազմակերպությունը հայտարարել է, որ  իրավական կառույցների աչքից հեռու այդ երկրում  տարածված է արդիական ստրկատիրությունը: Տվյալների համաձայն տասնյակ հազարավոր մարդիկ ստրկության են ենթարկվում Բրիտանիայում: Բրիտանիայի ազգային հանցագործության կազմակերպության պաշտոնյա Վիլ Քերն  հայտարարել է, որ  Լոնդոնի կողմից ներկայացված տվյալների համաձայն 2016 թ.-ին այդ երկրում 3300 մարդ թրաֆիքինգի է ենթարկվել, սակայն այդ թիվը շատ ավելի բարձր է պաշտոնական տվյալներից: Փաստերը վկայում են որ այդ երևույթը ավելի մեծ տարածում ունի քան ենթադրվում է: Բրիտանիայում կազմակերպված հանցագործությունների  մի խումբ՝ ինտերներտի միջոցով անբարոյական կանանց գովազդը անելով կարողացել է 5 միլիոն եվրո եկամուտ շահել: Զոհերից շատերը Արևելյան Եվրոպայի  երկրներ՝ Վիետնամի ու Նիգերիայի քաղաքացիներ էին: 

Բրիտանիայի ազգային հանցագործության կազմակերպությունը ավելի վաղ տեղեկացրել էր որ այդ երկրում 10-13 հազար մարդ ստրկության է ենթարկվել, սակայն տվյալները շատ ավելի բարձր թիվ են կազմում: Բրիտանիայի ազգային հանցագործության կազմակերպությունը տեղեկացրել է սննդի արդյունաբերության,  ձկնորսության,գյուղատնտեսության, շինարարական ու  ծառայողական ոլորտներում մարդիկ օգտագործվում են որպես ստրուկ: Ստրուկները  փոքր տարիքում վաճառվում են բրիտանացի ընտանիքներին: 

Բրիտանիայում մեծացել է ստրուկների թիվը

Բրիտանիայի ազգային հանցագործության կազմակերպությունը հայտարարել է որ այդ երկրում ավելացել են ստրկության և թրաֆիքինգի դեպքերը: Բրիտանիայի ոստիկանության կողմից իրականացված գործողության արդյունքում  2017 թ.-ի մայիսին և հունիսին 111 հոգի ձերբակալվել են թրաֆիքինգի մեղադրանքով:

Վերջին տարիներին աղքատության, կառավարական կոռուպցիայի և բնակչության թվի ավելացման հետևանքով մեծացել է տարբեր տեսակի ստրկության ցուցանիշներն աշխարհում: 

Թեեւ Բրիտանիան ստրկության վերացման առաջատար երկրների շարքում է, սակայն  այսօր եւս այդ երկրում քաղաքացիների հանդեպ գործադրվում են ստրկության նոր ձեւեր:

Ըստ մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային գործակալությունների եւ ԶԼՄ-ների հաղորդման՝ Բրիտանիայում սեռական չարաշահման ճգնաժամը, ինչպես նաեւ նոր ստրկությունը խիստ մտահոգիչ ձեւով աճում է:

Ներկայումս Բրիտանիայում աշխատող շատ միգրանտներ առանց համարժեք վարձատրության լիաժամ պարտադիր աշխատանքի են ընդունվում:

Բազում կանայք եւ երեխաներ ապօրինի կերպով մտնում են երկիր եւ բռնաբարվում են շահամոլ մարդկանց կողմից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  2014 թվականին բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ «Ստրկության հանցագործությունների» 350 դեպք է արձանագրվել, որից 170 դեպքեր տեղի են ունեցել  Լոնդոնում:

Բրիտանիայի «Ստրկության հանցագործությունների» 

կենտրոնի տնօրեն Էլեն Դոներիի խոսքերով, այդ թվերը իրական չեն, քանի որ այդ հանցագործության զոհերից շատերը չեն հայտնում ոստիկանությանը: Ստրկությունը հանցագործություն է եւ նրա զոհերի ավելի քան 90% -ը երբեք չի նկատվում մեր իշխանությունների եւ կենտրոնների կողմից»:

Ստրկության նոր դարաշրջան 

 

 «Արդարադատության և  հույս»-ի կենտրոնի տնօրենի խոսքերով, անհայտ լինելու  պատճառներից մեկն այն է որ ոստիկանությունը չի կարողանում գտնել  թրաֆիքինգիով զբաղվող իսկական հանցագործներին:

Բրիտանիայում ստրկության մյուս պատճառն այդ երկրի որոշ օրենքներն են:

Բրիտանիայի  իմիգրացիայի մասին օրենքի համաձայն, երկրում աշխատելու համար այդ երկիր մուտք գործած էմիգրանտը իրավունք չունի փոխելու իր աշխատանքը եւ պետք է աշխատի ըստ գործատուի կողմից նշանակված ժամկետի, այլապես կհեռացվի երկրից: Սա Բրիտանիայում նոր ստրկության օրինակներից մեկն է, որի մասին այսօր մտահոգություն են հայտնում իրավապաշտպանները: 

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների համաձայն, չնայած ավելի քան 200 տարի անցել է ստրկության պաշտոնական վերացման շամանակաշրջանից,սակայն մարդկանց շահագործումը դեռեւս հնացած չէ եւ դեռ շարունակվում է:

Ժամանակակից ստրկությունը, թրաֆիքինգը եւ սեռական բռնությունը  այսօրվա աշխարհում, վկայում են  մարդու առեւտրի իրականության մասին:

Ժամանակակից ստրկություն եւ  թրաֆիքինգ 

Ասիական եւ աֆրիկյան երկրներում կազմակերպված խմբավորումների կողմից շատ աղջիկներ եւ կանայք գայթակղվում են, իսկ նրանց նույնականացման փաստաթղթերը  նույն վայրում բռնությամբ խլվում են նրանցից, այնուհետև  նրանց տեղափոխում  Արեւմտյան Եվրոպաում գտնվող սեռական շահագործման ուղղված հատուկ կենտրոններ:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, նոր դարում ստրկությունը պայմանավորված է աղքատության, սոցիալական մեկուսացման, մարդկանց մարգինալացման, կրթության անհասանելիության եւ կոռուպցիայի փաստով:

Այս տեսակի ստրկության  զոհերն ընդհանրապես հասարակության աղքատ և խոցելի մարդիկ են կամ աշխատանքային միգրանտներ, ովքեր իրենց պարտքերը վճարելու համար դիմում են մաքսանենգ բանդաներին, որպեսզի կանանց եւ աղջիկներին բռնությամբ ներգրավեն այդ խմբերում, ովքեր ստիպված են մարմնավաճառություն անել:

Բայց  այն ինչ որ զարմանալի է այս երեւույթի տարածվածությունն է այն երկրներում, որոնք պնդում են, որ հարգում են Մարդու իրավունքները,  եւ դա վկայում է մարդու իրավունքների մասին հայտարարած կարգախոսների և  հասարակության սոցիալական իրողությունների միջեւ առկա խորը ճեղքվածքի մասին: