Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում, Երևակայությունից մինչև իրականություն (29)
(last modified Sat, 27 Jan 2018 12:00:09 GMT )
Հունվար 27, 2018 15:30 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք արևմտյան երկրներում փախստականների ու էմիգրանտների իրավունքների մասին:Ընկերակցեք մեզ:

Եվրոպայում  միգրացիոն ճգնաժամը 2018 սկզբին դարձել է ամենաքննարկվող թեմաներից: Վերջին տարիների ընթացքում եվրոպական մի շարք երկրներ, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների  ու ժողովրդավարության պաշտպան, փախստականների ու էմիգրանտների նկատմամբ  գովելի վերաբերմունք չունեն: Դա այն դեպքոմ, երբ  միջազգային օրենքների ու եվրոպական կոնվենցիաների համաձայն, բոլոր մարդկանց համար պետք է ապահովվեն նախնական իրավունքները` կյանքը շարունակելու համար:

Ծրագրի սկզբում ձեզ առաջարկում ենք  լսել  եվրոպական հարցերի փորձագետ Մորթեզա Մաքիին:

«2017թ. կարելի է անվանել էմիգրանտների իրավունքների լայնածավալ խախտման տարի` ամբողջ Եվրոպայում: 2015-2016թթ, Եվրոպան ընդունեց հազարավոր փախստականների, որոնք հնամաշ նավակներով, Միջեկրական ծովից մտել են Եվրոպա: Այս ճանապարհին հազարավոր փախստականներ կորցրեցին իրենց կյանքը: ՄԱԿ-ը հայտարարեց, որ 2016թ. փախստականների համար ամենաողբերգական տարին էր, իսկ Միջերկրական ծովը վերածվեց փախստականների ամենամեծ գերեզմանի: Փախստականները Եվրոպա էին ուղևվորվում հիմնականում Միջին արևելքից և մեծ մասամբ`Սիրիայից: Չնայած եվրոպական երկրների կառավարություններն անում էին ամեն ինչ, որպեսզի արգելեին փախստականների մուտքը Եվրոպա, խախտելով մարդասիրական սկզբունքները: Արդյունքում հատկապես ծանր վիճակ ստեղծվեց այն փախստականների համար, որոնք  գտնվում էին Լիբիայոմ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց. "Երբ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր ավելի լավ կյանքի հույսով մեկնել են Լիբիա և հայտնվել դժոխքում, չեմ կարողանում հանգիստ քնել": Եվրոպայում դժբախտաբար մոլեգնում է  ռասիզմի ալիքը և փախստականների նկատմամբ քաղաքականության մեջ  իշխում է խտրական վերաբերմունք: Ըստ երևույթին յուրաքանչյուր կուսակցություն կամ քաղաքական շարժում, որքան ավելի ծայրահեղ կոչեր անի փախստականների մուտքն արգելելու վերաբերյալ, այնքան լավ վերաբեմունքի կարժանանա Եվրոպայում»: 

Վիկտոր Օրբան

 

Փախստականների ու էմիգրանտների դժվարությոնները չեն սահմանափակվում միայն նախնական կարիքները հոգալով: Եվրոպական որոշ երկրների ռասիստական հատարարություններն ավելի են սրում նրանց առանց այդ էլ ծանր վիճակը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերջերս հայտարարեց, որ մուսուլման էմիգանտների մուտքը Եվրոպա այս մայրցամաքը կանգնեցնում է զուգահեռ հասարակությունների կազմավորման վտանգի աջև: Նա հայտարարեց, որ Հունգարիան այլևս ոչ մի էմիգրանտի չի ընդունելու: Գերմանական Բիլտ օրաթերթի հետ զրույցում նա նշեց. "Մենք այս անձնաց չենք ընդունում որպես մուսուլման փախստականներ: Մենք նրանց նայում ենք որպես ներխուժողներ": Նա հավելեց, որ օրինակ որևէ սիրիացի, Հունգարիա հասնելու համար պետք է անցնի չորս երկրով: "Իսկ դա նշանակում է, որ այդ անձանց խնդիրը գոյատևելը չէ: Նրանք լավ կյանք են փնտրում: Էմիգրանտները, սահմանն անօրինական հատելու փոխարեն, պետք է Եվրոպա մտնելուց առաջ թույլտվություն ստանան: Սա էմիգրանտների ալիք չէ: Սա ներխուժում է": Օրբանի խոսքերով,  ինքը չի կարողանում հասկանալ այնպիսի երկրներին, ինչպես օրինակ Գերմանիա, որոնք կանգնած են անարխիայի վտանգի առջև, սակայն անօրինական կերպով սահմանը հատած մարդկանց ընդունելը համարում են բարի գործ: Հունգարիաւյի վարչապետը եվրոպական երկրներին կոչ արեց հարգել իր երկրի ընտրությունը: "Չնայած Բրյուսելը Հունգարացի պաշտոնյաներին մեղադրոմ է առանց փախստականներին ընդունելու, Եվրոպայի հիմնադրամից օգտվելու մեջ, սակայն այդ երկու հարցերն իրար հետ որևէ առնչություն չունեն: Այս գումարը նվեր չէ, այլ արդար հավասարակշռություն և հատուցում`Բուդապեշտի կրած վնասնեի համար, երբ իր շուկաների դռները բացեց եվրոպական ապրանքների առջև": "Անշուշտ, այս խնդիրը որևէ կապ չունի փապստականների հետ". հավելել է նա:

Գերմանիայի փախստականները

 

Չնայած սկզբում Գերմանիան ընդոնեց անօրինական էմիգրատներին, սակայն երբ երկրում անհետ կորան մեծ թվով էմիգրանտ երեխաներ,  ինչը լուրջ մտահոգության առիթ տվեց երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպություններին, էմիգրանտների խնդիրը բարդացավ: Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային ծառայության հաղորդման համաձայն ` երկրում  շուրջ 5298 փախստական երեխաներ ու պատանիներ անհետ կորել են: Այդ մասին հաղորդել է գերմանական Ցայթունգ օրաթերթը:  Բոլոր այդ երեխաները Գերմանիայի տարածք են մտել առանց ուղեկցի: Նրանք անհետ կորել են գրանցվելուց հետո: Վերջերս իհարկե անհետ կորած փասխատակնների թիվը կրճատվել է:

 2017թ սկզբին անհետ կորել է շուրջ 8350 փախստական երեխա և պատանի: Իսկ վերջին ամիսներին անհետ կորածների թվի պակասի պատճառն այն է, որ ավելի քիչ թվով փախստականներ են մուտք գործում Գերմանիա: Վերջին տվյալների համաձայն`  4928  14-17 տարեկան անհետ կորածներից 968-ը չեն բոլորել 13 տարին և չունեն ուղեկցող: Իսկ թե ինչ կլինի այդ երեխաների ճակատագիրը, հարց է: Որոշ փորձագետների կարծիքով, նրանց գողացել են թրաֆիքինգով, ստրկավաճառությամբ և մարմնավաճառությամբ ու մարդու օրգանների վաճառքով զբաղվող  խմբերը:  Այս ցուցանիշը, այնպիսի երկրի համար, ինչպիսին է Գերմանիան, որն ունի հզոր արդյունաբերություն ու տնտեսություն և մարդու իրավունքների բարձր ստանդարտներ, տարօրինակ է: Եվ Գերմանիայի կառավարությունը հետևողական չէ կորած էմիգրանտ երեխաներին գտնելու հարցում: Այս կապակցությամբ առկա են դեռևս շատ կուլիսային հարցեր, որոնք կպարզվեն ժամանակի ընթացքում: ԵՄ պաշտոնյաները զգուշացրել են, որ վերջին 2 տարիների ընթացքում, ավելի քան 100 անխնամակալ երեխա, որպես փախստական, մուտք  է գործել եվրոպական երկրներ:  Եվրոպայի ոստիկանությունն անցած տարի հայտարարեց, որ ավելի քան 10 հազար փախստական երեխա անհետ կորել է Եվրոպայոմ: Իսկ ներկայումս խոսվում է  այն մասին, որ նրանցից շատերը ներգրավվել են հանցագործ խմբերում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Փրկության միջազգային կոմիտեն  այս կաակցությամբ որոշ առաջարկություններ են արել: Երեխաների փրկության կազմակերպությունն իր վերջին զեկույցում հայտարարել է, որ  2011թ առ այսօր, 70 հազար անխնամակալ երեխա մուտք է գործել Իտալիա: Կազմակեպությունը Հռոմի պաշտոնյաներին կոչ է արել այդ երեխաներին պաշտպանելու համար ջանք չխնայել: Չնայած շատ երկրներում գոյություն ունի  երեխաների պաշտպանության հատուկ համակարգ, սակայն հաճախ մեծ ծախսերի պատճառով, երկրների կառավարությունները անուշադրության են մատնում փախստական երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս հայտարարեց, որ շատ փախստական երեխաներ էմիգրացիայի վտագավոր ճանապարհին հայտնվում են թրաֆիքինգով, թմրանյութերի առու վաճառքով զբաղվող խմբերի ձեռքում, կամ ենթարկվում են սեռական բռնության: Այս երեխաների 3/4-ը ՅՈՒՆԻՍԵֆ-ի պատասխանատուների հետ զրոյցում խոսել է սեռական բռնության մասին Կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան 700 երեխա զոհվել է Միջերկրական ծովն անցնելու ճանապարհին:  

Միացյալ Եվրոպան այսօր կանգնած  է միգրացիոն ճգնաժամի առաջ: Միգրացիայի միջազգային կազմակեպությունը վերջերս հայտարարեց, որ 2017թ 171835 փախստական Միջերկրական ծովով մտել է Եվրոպա: Դա այն դեպքում, երբ 2016թ Եվրոպա մուտք գործած փախստականների թիվը եղել է 363504: Այլ խոսքով, 2017թ նրանց թվիը կրկնակի կրճատվել է: Պատճառն ըստ երևույթին Թուրքիաի և ԵՄ-ի միջև փախստականներին կառավարելու վերաբերյալ համաձայնությունն է: Դրա համաձայն` Թուրքիան մեծ դեր ունի փախստականներին կառավարելու հարցում: Այդուհանդերձ, թվում է, որ մի շարք եվրոպական երկրներ համաձայն չեն Բրյուսել-Անկարա պայմանագրի պայմաներին: 2017թ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ծայր առավ  փախստականների հարցով լուրջ ճգնաժամ, որն ըստ փորձագետների, ավելի կսրվի 2018թ: 2018թ. սկզբին ԵՄ նախագահությունը վարելու է Ավստրիան: Ավստրիայի Ազատություն կուսակցությունը, որն ունի աջ գաղափարախոսություն, այժմ ակտիվ գործունեություն է  ծավալում Ավստրիայի կառավարությունում: Կուսակցության ակտիվությունը կարող է տհաճ լինել Թուրքիայի համար: Անկասկած, Ավստրիայի կառավարությունը, ԵՄ-ում նախագահության 6 ամիսների ընթացքում կփորձի չեղարկել Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այդուհանդերձ, Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը համոզված են, որ չկա այլ տարբերակ և ավելի լավ է, որ ավստրիացի պաշտոնյաները ռեալ վերաբերմունք ցուցաբերեն այս հարցի նկատմամբ:

Պետք է ասել, որ պարզ չէ, թե միգրացիոն ճգնաժամի վիճակը Եվրոպայում, 2018թ. ինչ հանգուցալուծում կունենա: Թվում է, որ այս ճգնաժամը, որի ձևավորման հարցում դեր է ունեցել միասնական Եվրոպան, խնդրահարույց է լինելու եվրոպական երկրների համար: Իհարկե որոշ երկրներ, ինչպես` Գերմանիան ու Ֆրանսիան, ավելի դժվար ճանապարհ են անցնելու, որպեսզի պահպանեն Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանագիրը: Իսկ մյուս կողմից, Եվրոպաի աջ հոսանքները փորձելու են թույլ չտալ, որ այդ համաձայնագիրը գոյատևի: