Իսլամաֆոբիան արևմուտքում(24)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i85213-Իսլամաֆոբիան_արևմուտքում(24)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն խանի տված հարցազրույցներից մեկին, իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հարցում Բրիտանիայի առաջատար դիրքին ու նույնպես Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ղեկավարների Պրահայում անցկացրած նիստին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 24, 2018 16:38 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն խանի տված հարցազրույցներից մեկին, իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հարցում Բրիտանիայի առաջատար դիրքին ու նույնպես Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ղեկավարների Պրահայում անցկացրած նիստին:

Եվրոպայում Բրիտանիան իսլամատյացության ու իսլամաֆոբիայի կենտրոններից մեկն է: Իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածման հարցում Բրիտանիան վատ անցյալ ունի: Ծագումով հնդիկ և Բրիտանիայի քաղաքացի Սալման Ռոշդին Եվրոպայում իսլամաֆոբիայի շարժման առաջատարներից է: 1980-ականների վերջերը մուսուլմանների Սուրբ Գիրք Ղուրանի և Աստծո մարգարե Մոհամմեդի մասին գրելով «Սատանայական Այաներ» անարգալի գիրքը նա աշխարհում իսալմատյացության ու իսլամաֆոբիայի նոր հոսանք առաջացրեց: Այդ նսեմացուցիչ գրքի հրատարակումը 1.5 մլրդ մուսուլմանների վրդովմունքի պատճառ դարձավ ու համաշխարհային մասշտաբով բողոքների մեծ ալիք բարձրացավ Սալման Ռոշդիի այդ քայլի դեմ: Արևմտյան կառավարությունները նույնպես խոսքի ազատության պատրվակով իրենց աջակցությունը ցուցաբերեցին Ղուրանին ու Մոհամմեդ մարգարեին ուղղված անարգալի վերաբերմունքին:

Սալման Ռոշդի

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան պետությունների և լրատվամիջոցների կողմից այդպես էլ շարունակվել է իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հոսանքը: Ճապոնիայի NHK հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն խանի հետ, որտեղ խոսվում է այդ ոլորտին առնչվող կարևոր խնդիրների մասին: Այդ հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղարն ասել է.«Մուսուլմանների մասին Բրիտանիայի լրատվամիջոցներում տպագրվող նյութերի մեծ մասը խթանում է իսլամաֆոբիայի տարածումը»: Հարցազրույցի ընթացքում Հարուն Խանը խոսել է Բրիտանիայում իրական իսլամը ծանոթացնելու համար գործադրվող ջանքերի մասին ու խստորեն դատապարտել է իսլամի անունով իրականացվող ահաբեկչական գործողությունները: Հարուն խանը կոչ է արել վերջ տրվի մուսուլմանների նկատմամբ խտրական մոտեցումներին, նշելով.«Մենք մուսուլմաններս Բրիտանիայում ճանաչված ենք որպես փոքրամասնություն և ջանքեր ենք գործադրում բոլորին ցույց տալ, որ մեզ հետ պետք է վարվեն այնպես, ինչպես վարվում են մյուս կրոնների հետևորդների հետ: Բրիտանիայում ու եվրոպական այլ երկրներում ահաբեկչական սպառնալիքների ու գործողությունների ավելացման հետևանքով ավելացել են մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումները: Եվրոպայում հակաիսլամական հոսանքների հարձակման թիրախներից մեկը մզկիթներն են:

Բրիտանիայի իսլամական խորհրդի հակազդեցությունը իսլամաֆբիայի տարածման խնդրին

Հակազդելով այդ խնդրին Եվրոպայի մուսուլմանները յուրաքանչյուր ամսվա որոշ օրերը բաց են թողել մզկիթների դռները և իսլամ կրոնի մասին տեղեկություններ են փոխանցել ոչ մուսուլմաններին ու իրական իսլամի ճանաչմանը ձգտող քաղաքացիներին:Այդ կապակցությամբ Հարուն խանը ասել է.«Մենք ձգտում ենք Բրիտանիայում այս մզկիթին ազգային ինքնություն տալ: Այդ նպատակով էլ մենք վեբկայք ենք ստեղծել: Ըստ  վիճակագրական տվյալների 450 հազար մարդ փորձել է այս կայքից տեղեկություններ ձեռք բերել այս մզկիթի մասին: Նրանք ցանկանում են այցելել որևէ մզկիթ: Մզկիթների վերաբերյալ բրիտանացիների մեծ մասը բացասական կարծիք ունեն, ինչը ԶԼՄ-ներում տարածվող լուրերի հետևանքն է: Մզկիթներին հատկացված այս հատուկ կայքը առիթ է ստեղծում որպեսզի մարդիկ կարողանան տեսնել իրականությունը: Նրանք կարող են տեսնել, որ որևէ մզկիթի մեջ ահաբեկչական կամ ծայրահեղական քայլ չի կատարվում: Մենք մզկիթներում ողջունում ենք բոլորի այցը»: Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղարը այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մասին ասել է.«Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը բացահայտ կերպով դատապարտել է և՛ մուսուլմանների և՛ ոչ մուսուլմանների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումները: Փաստորեն պետք է ասենք ահաբեկիչները ոչ մի տարբերություն չեն տեսնում ահաբեկչական հարձակման թիրախ դարձած անձանց մեջ: Նրանք կուրորեն են կատարում այդ հանցագործությունները և սխալի կլինի եթե համարենք, որ նրանք այդ հանցագործությունները կատարում են հանուն հավատի ու հանուն իսլամի: ԶԼՄ-ներում Իսլամական ահաբեկչության նման կապակցությունների կրկնությունը կարող է խնդիրներ ստեղծել: Իմ պարտքն է ասել, որ այդ քայլերը սխալ են: Ես ասում եմ, որ այդ ահաբեկիչները մեր կրոնի և ուսուցումների կրողները չեն: Անհրաժեշտ է, որ մենք ճիշտ ժամանակին լուսաբանենք այս հարցը»: Բրիտանիայում տիրող իսլամաֆոբիայի մթնոլորտի մասին Հարուն Խանը ասում է.«Տարիների ընթացքում իսլամաֆոբիան շարունակ աճել է և շատ է տարածվել: Անտեղյակ անձինք ընկնում են հասարակական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների ազդեցության տակ և հարձակվում են մզկիթների վրա: Մենք տեսնում ենք թե ինչպես են կոտրում մզկիթների ապակիները և մուսուլման կանանց գլխից ինչպես են հանում հիջաբը: Նույնիսկ սպանությունների ականատես ենք եղել: Այս քայլերը մուսուլմանների մասին ԶԼՄ-երից տարածված սխալ տեղեկությունների ազդեցության տակ ընկնելու արգասիքն են»:

Իսլամատյացության տարածումը Բրիտանիայում

Իրական իսլամը ծանոթացնելու համար Բրիտանիայի մուսուլմանների և եվրոպական մյուս երկրների մուսուլման հասարակության կողմից գործադրվող ջանքերով հանդերձ իսլամատյացության ալիքը ավելի մեծ թափով է առաջ ընթանում: Նիդերլանդների հայտնի հակաիսլամիստ Գերտ Վինդերզը վերջերս եվրոպական երկրներին կոչ է արել Եվրոպայի մուսուլմանացման ալիքին դիմակայելու համար հետևել Դոնալդ Թրամփի օրինակին և արգելել մուսուլման փախստականների մուտքը Եվրոպա: Նա ասել է.«Մենք պետք է նոր ռազմավարություն մշակենք և ներգաղթի ընդլայնման փոխարեն համարձակություն ունենանք սահմանափակել օրինական ներգաղթը: Նույնիսկ եթե երբեմն հարկադրված ենք լինում փախստականների մուտքն արգելելենք պատ կառուցելով կամ որևէ այլ արգելքով»: Գերտ Վիլդերսը այս արտահայտությունները կատարել է Եվրոպայի աջակողմյան ծայրահեղական ու հակաիսլամական կուսակցությունների նստաշրջանին: Եվրոպայում աջակողմ ծայրահեղական կուսակցությունները նույնպես վերածվել են քաղաքական հզոր հոսանքի: Եվրոպայի ավանդական ձախակողմյան և չափավորական աջակողմյան կուսակցությունների դիրքերի թուլացմամբ աջակողմյան ծայրահեղական կուսակցությունը նույնպես որպես քաղաքական երրորդ հոսանք մտել է Եվրոպայի քաղաքական հավասարությունների մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ուժի հավասարությունը տատանվում էր չափավորական աջակողմյանների ու ձախերի միջև: Օրինակ Գերմանիայում քվեների ավելի քան 80 տոկոսը բաժանվում է այդ երկու հոսանքների միջև: Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում քիչ թե շատ այդպես է եղել: Սակայն վերջին մի քանի ընտրությունների ընթացքում հիմնովին փոփոխության են ենթարկվել քաղաքական հավասարությունները: Սեպտեմբեր ամսին Գերմանիայի պառլամենտական ընտրություններին աջակողմ ու ձախակողմ չափավորական, քրիստոնյա դեմոկրատական ու սոցիալ դեմոկրատական կուսակցությունները վաստակել էին քվեների 54 տոկոսը միայն:

Գերտ Վիլդերզ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ավանդական աջակողմ ու ձախակողմ կուսակցությունների թեկնածուները որպես առաջին անգամ Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունում երկրորդ փուլ չանցան: Ավստրիայի պառլամենտական ընտրություններում Ազատություն աջակողմ ծայրահեղական կուսակցությունը գրավել է երկրորդ տեղը և կոալիցիոն կառավարություն է ձևավորել ժողովրդական աջակողմ չափավորական կուսակցության հետ:Չեխիայի հանրապետությունում նույնպես աջակողմ ծայրահեղական կուսակցությունները իշխանության են հասել: Այդ կուսակցությունների առանձնահատկություններից մեկը իսլամատյացությունն ու այլատյացությունն է: Նրանք մուսուլման փախստականներին սպառնալիք են համարում իրենց հասարակությունների համար և կոչ են անում հեռացնել Եվրոպայից ու նրանց մուտքն արգելել: Որպես քաղաքական երրորդ հոսանք աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ազդեցության մեծացումը մտահոգում է Եվրոպայի մուսուլմաններին, քանի որ ծայրահեղականների հզորացմամբ Եվրոպայում ավելի է ծավալվելու այլատյացության ու իսլամատյացության ալիքը: