Փետրվար 24, 2018 20:30 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք էմիգրանտների և մարդու իրավունքների դեմ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների մասին:

 

Վերջերս,  Կոնգրեսի հանրապետականների ու դեմոկրատների ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ ունեցած ելությում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական հայտարարություններ անելով Հաիթիից, Էլ Սալվադորից և մի շարք աֆրիկյան երկրներից այդ երկիր մուտք գործած էմգրանտների հասցեին, ասաց. "Ինչու են այս մարդիկ, իրենց` արտաքնոցի նմանվող երկրներից, գալիս ԱՄՆ":

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, վկայակոչելով անհայտ աղբյուրների, հրապարակեցին այս ելույթի մասին լուրը: Ելույթի վերաբերյալ լուրերի հրապարակումն արժանացել է Կոնգրեսի մի խումբ հանրապետական ներկայացուցիչների հակազդեցությանը: Ավելի ուշ, Սպիտակ տունն այդ կապակցությամբ հայտարարեց. "Վաշինգտում մի շարք քաղաքական գործիչներ գործում են այլ երկրների շահերի համար: Սակայն Դոնալդ Թրամփը մշտապես խոսում է  ԱՄՆ-ի ժողովրդի օգտին": Ավելի վաղ, Նյու Յորք Թայմզը մի հոդվածում  մեջբերելով  Դոնալդ Թրամփի խոսքերը,  գրել էր, որ Հաիթիի բնակիչների մեծ մասը ՁԻԱՀ վարակակիրներ են, իսկ եթե նիգերիացիները ոտք դնեն ԱՄՆ, այլևս չեն վերադառնա իրենց երկիր:

ԱՄՆ-ի հարցերով փորձագետ  Մորթեզա Մաքին ասում է.

«ԱՄՆ-ի կառավարությունը, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո, մշտապես խիստ դիրքորոշում է կիրառել մի երևույթի դեմ, որն անվանել է  "անօրինական էմիգրացիա": Որքան ավելի շատ  ժամանակ է անցնում Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո, այնքան  նա ավելի շատ է բացահայտում իր ռասիստական ու կոպիտ էությունը: Աֆրիկայի, Հաիթիի և Լատինական Ամերիկայի երկրների ներգաղթյալներին վիրավորելու և այդ երկրները «արտաքնոց» անվանելու Թրամփի ռասիստական հայտարարությունը առաջինը  չի եղել և վերջինն էլ չի լինելու:2016թ նախագահական ընտրություններում, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Դոնալդ Թրամփն իր ընտրապայքարը սկսեց  մեքսիկացիների դեմ ուղղված հայտարարություններով: Նա հայտարարեց, որ  մեքսիկացիները հանցագործներ են ու սեռավարակների կրողներ: Այնուհետև Թրամփն իր ռասիստական հայտարարություններն ուղղեց մուսուլմանների դեմ, նշելով, որ Սպիտակ տուն մուտք գործելուց անմիջապես հետո կանի ամեն ինչ, որպեսզի կանխի մուսուլմանների մուտքն այդ երկիր: Սպիտակ տուն մուտք գործելուց մեկ շաբաթ անց, նա գործադրեց իր խոստումը: Այս քայլը ռասիստական էր ու հակաիսլամական և երկրի դատարանները բողոքարկեցին նախագահի որոշումը, պահանջելով դադարեցնել մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու որոշման գործադրումը:Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած անհանդարտությունների ժամանակ, Թրամփը բացահայտորեն հովանավորեց ռասիստական խմբերին և կուկլուս  կլանի անդամներին: Նա հստակ կերպով հասկացնել տվեց, որ ընդունում է սպիտակամորթների գերազանցությունը սևամորթների նկատմամբ:    Որոշ ժամանակ անց, ԱՄՆ նախագահը, իր թուիթերյան էջում տեղադրեց Բրիտանիայի աջակողմյանների կողմից հրապարակված մի շարք հակաիսլամական տեսնայութեր, ևս  մեկ անգամ ապացուցելով իր ռասիստական գաղափարները: Ընդհանրապես, այլ երկրների նկատմամբ Թրամփի վերաբերմունքը և նրա "Առաջին հերթին Ամերիկան" կարգախոսը, բխում են նրա ռասիստական և սեփական անձը ավելի բարձր դասելու գաղափարներից: Նա չի ընդունում հասարակական ու բարոյական արժեքները: Աֆրիկայի երկրներից. Հաիթիից և Էլ-Սալվադորից  եկած էմիգրանտների վերաբերյալ Թրամփի հայտարարությանը հակազդեց նաև Կոնգրեսի անդամներից մեկը, ով նաև երկար անցյալ ունի սևամորթների իրավունքների պաշտապանության ոլորտում: Ջոն Ռոբերթ Լյուիսը, ով 1987թվականից այդ երկրի խորհրդարանում  ներկայացնում է  Ջորջիա նահանգը, Բի Բի Սի-ին տված հարցազրույցում Թրամփին անվանեց ռասիստ: Լրագրողը Լյուսիսից հարցրեց  "Ձեր կարծիքով ԱՄՆ նախագահը ռասիստ  է՞ ". Վերջինս պատասխանեց. "Իմ կարծիքով, Դոնալդ Թրամփը ռաիսիստ է: Մենք պետք է նրա դեմ դուրս գանք: Պետք է բարձր ձայնով խոսենք ու չանտեսենք այս հարցը»:

Ջոն Լյուիս

 

 

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներից Միա Լովն ասում է, որ իր ընտանիքն ԱՄՆ է եկել Հաիթիից: Նա ԱՄՆ նախագահի արտահայտությունները որակել է "անպատասխանատու և սադրիչ": "Մեր երկրի ղեկավարի այս արտահայտություններն անընդունելի են". հավելել է նա: Լովի կուսակիցներից Էրիկ Պոուլսենը Թրամփի հայտարարության կապակցությամբ ասել է, որ այն ընդհանրապես անտեղի էր: Ներկայացուցիչների պալատի այս անդամը հույս ունի, որ Թրամփը ներողություն կխնդրի իր խոսքերի համար:"

Կոնգրեսի դեմոկրատական անդամներից Լյուիս Գուտիերեսն այս կապակցությամբ ասել է. "Հիմա արդեն հարյուր տոկոսով ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը ռասիստ է և անտեսում է  այն օրենքները, որ սահմանված են երկրի Սահմանադրությամբ": Սենատոր Քամալա Դեյվի Հարրիսն ասել է. "Էմիգրանտները, որոնց թվում նաև Հաիթիից ու Աֆրիկայից եկած էմիգրանտներն էին, որ կառուցեցին ԱՄՆ-ն ու նրանց վիրավորելու փոխարեն, նրանցից պետք  է շնորհակալություն հայտնել": ԱՄՆ-ում Հաիթիի դեսպանն այս կապակցությամբ ասել է, որ ինքն անձամբ և իր երկրի կառավարությունը դատապարտում են Թրամփի հայտարարությունը: Նա ասել է. "ԱՄՆ նախագահը կամ անտեղյակ է կամ անգրագետ":

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռուփերթ Քոլվիլն ասել է, որ Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների էմիգրանտներին ուղղված Դոնալդ Թրամփի արտահայտությունները ռասիստական էին և ամոթալի: Նա նշել է. "Եթե քննարկենք ԱՄՆ նախագահի այս արտահայտությունները, ապա բացի ռասիզմ բառը, որևէ այլ բառ չենք կարող օգտագործել դրանք մեկնաբանելու  համար": Քոլվիլի խոսքերով. "Սա միայն տգեղ արտահայտության հարց չէ: Այն բացում է  դուռը դեպի  մարդկային բնույթի ամենավատ կողմը, որը խրախուսում է  ռասիզմը և քսենոֆոբիան ":

Ռուփերթ Քոլվիլ

 

 

Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Հաիթիի էմիգրանտներին ուղղված  Թրամփի ամոթալի ու վիրավորական հայտարարության դեմ միջազգային բողոքի ալիքը շարունակվում է: ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, իր թուիթերյան էջում Թրամփի ելույթի կապակցությամբ գրել է. "Հուսով եմ, որ հաջորդ նախագահը հետ կկանչի բոլոր այն դիվանագետներին, ովքեր հրաժարական են ներկայացրել Թրամփի ռասիստական հայտարարությունների ու ագրեսիվ քաղաքակնության հետևանքով": Օլբրայթը հավելել է. "Բոլորս օգնության կարիք ունենք, որպեսզի վերականգնենք այն ամբողջ վնասը, որ Թրամփը պատճառել է մեր երկրի միջազգային քաղաքականությանն ու շահերին": Հատկանշական է, որ ԱՄՆ-ի հրեական խմբերը նույնպես խստորեն քննադատել են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հաիթիի էմիգրանտներին ուղղված Թրամփի վիրավորական հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, Եգիպտոսի Ալ Ազհարը դատապարտելով աֆրիկյան երկրների էմիգրանտների վերաբերյալ  Թրամփի հայտարարությունը, այն որակել է ռասիստական ու սադրիչ և հույս հայտնել, որ վերջինս ներողություն կխնդրի դրա համար: Ալ Ազհարի հայտարարության մեջ ասված է." Նման թշնամական հայտարարությունը հակասում է խաղաղ համակեցության արժեքներին, որոնց կարիքն այսօր ունի աշխարհը, հատկապես հիմա, երբ տարածվում են  ռասիզմը, իսլամաֆոբիան, ահաբեկչությունը, կարծրամտությունը":  Ալ-Ազհարը, նշելով, նման ռասիստական ու սադրիչ հայտարարությունները չեն վայելում մի քաղաքակիրթ երկրի նախագահին նշել է. "Նման հայտարարությունը վկայում է  ԱՄՆ նոր վարչակազմի կողմից այլ ազգերի իրավունքները ոտնահարելու քաղաքականության մասին":

Իսկ Գանայի նախագահ Նանա Ադդո Դանկվա Ակուֆո-Ադդոն, անդրադառնալով աֆրիկյան երկրների էմիգրանտներին ուղղված Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությանը, իր թուիթերյան էջում քննադատել է վերջինիս: Նա գրել է. "Այն, որ Դոնալդ Թրափն Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներն ու Հաիթիին կեղտոտ երկրներ է անվանել, ցավալի է": Նա հավելել է. "Մենք չենք ընդունում նման հայտարարություն որևէ երկրի կողմից, որքան էլ այդ երկիրը հզոր լինի": Բոթսվանայի կառավարությունը, այդ երկրում ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳ նախարարություն, իր բողոքն արտահայտելու Դոնալդ Թրամփի  ռասիտական ու վիրավորական հայտարարության դեմ:

Նանա Ադդո Դանկվա Ակուֆո-Ադդո

 

 

Նախորդ տարի նույնպես էմիգրանտների դեմ ուղղված Դոնալդ Թրամփի տգեղ հայտարարությունները քննադատության են արժանացել մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության կողմից: Մարդու իրավունքների պաշտպանները, անդրադառնալով "Նորից վերակառուցենք Ամերիկան" նախընտրական կարգախոսին, մի հոդվածում գրել են. "Այս կարգախոսը ոչ թե կուժեղացնի ԱՄՆ-ն, այլ այն կդարձնի անապահով երկիր":

Հաղորդման համաձայն, իր ելույթում, Թրամփն էմիգրանտներին անվանել է "կենդանիներ" և նշել, որ նրանք ցանկանում են ամուսնանալ ամերիկացի կանանց հետ, որպեսզի շահագործեն նրանց: ԱՄՆ նախագահը նաև ասել է. "Կառավարությունը  սաստելու է այն էմիգրատնտներին, ովքեր նպատակ ունեն հանցագործություն գործել և շահագործել մեր երկրի ժողովրդին":

Այս կապակցությամբ, մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը գրել է  "Թրամփի կառավարությունը փորձում է հանցագործությունները կանխելու իր անկարողությունը բարդել էմիգրանտների ուսերին: ԱՄՆ-ում շատ հանցագործություններ, այդ թվում թմրամիջոցների առևտուրը, մարդկանց թրաֆիկինգը և բռնություններն իրականացվում են ոչ էմիգրանտների կողմից": Կազմակերպությունը հայտարարել է, որ բոլոր այն էմիգրանտներին մեղադրելը , ովքեր նոր են մտել ԱՄՆ և որևէ վնաս չեն պատճառել այդ երկրին, սխալ է: Կազմակերպությունը Թրամփի կառավարությունից պահանջել է հավատարիմ  մնալով էմիգրանտների վերաբերյալ ներքին օրենքներին ու միջազգային հանձնառություններին, խուսափել թշնամական հայտարարությունների հետևանքով առաջացող լարվածությունից:

Էմիգրանտներին ուղղված Թրամփի վիրավորական արտահայտությունը շատ քննադատությունների է  արժանացել: Նյու Յորքի գրախունթներից մեկը, հակազդելով Աֆրիկայի, Հաիթիի և Լատինական Ամերիկայի էմիգրանտներին ոււղված Թրամփի վիրավորական հայտարարության դեմ, ներկայացրել է վերջին տարիների լավագույն վաճառված գրքերը, որոնց հեղինակները հենց այդ երկրներից են:

 

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր, Դոնալդ Թրամփի հակաէմիգրացիոն դիրքորոշման դեմ: Միևնույն  ժամանակ ԶԼՄ-ները հրապարակեցին ԱՄՆ-ից  "ապօրինի" էմիգրանտների արտաքսման մասին լուրեր: Անատոլու լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ում իր թղթակցին գրեց, որ այդ երկրում "անօրինական" համարվող էմիգրանտներ ենթարկվում են անվտանգության ուժերի և ոստիկանների կոպիտ վերաբերմունքին: Գործակալությունը գրել է . "Չիկագոյի օդանավակայանում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների մեջ երևում է, որ մի խումբ էմիգրանտներ արտաքսվել են այդ երկրից:  Եվ նրանցից  ոմանց ոտքերին ու ձեռքերին կային շղթաներ": Նշվում է, որ էմիգրանտներին արտաքսման այս գործողությունը տեղի է ունեցել Չիկագոյից 50 կմ հեռավորության վրա գտնվող Գարի օդանավակայանից: Անատոլու գործակալության լրագրողը նշում է, որ գործողությունն իրականացվել է գաղտնի կերպով և էմիգրանտները օդակայարան են բերվել ավտոբուսով: Լրագրողը չի մանրամասնել թե երբ է  տեղի ունեցել գործողությունը:

  

Դոնալդ Թրամփի կողմից աֆրիկյան երկրներին ուղղված վիրավորական հայտարարույթուններին հետևեցին նրա դեմ ուղղված  միջազգային ու ներքին քննադատությունները, որոնք դեռ շարունակվում են:  Դոնալդ Թրամփն իր վերջին ելույթում հայտարարել է, որ ինքը ռասիստ չէ: Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է. "Ոչ, ես ռասիստ չեմ: Ես  ամենահակառասիստ մարդն եմ, ում հետ ձեր կյանքի ընթացքում հարցազրույց եք վարել":

 

 

Պիտակ