Մարդկային միայնության ճգնաժամն Արևմուտքում (Մաս 1.Տարեցների միայնությունն արևմուտքում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i85407-Մարդկային_միայնության_ճգնաժամն_Արևմուտքում_(Մաս_1.Տարեցների_միայնությունն_արևմուտքում)
Վերջերս Բրիտանիայի կառավարությունը նշանակել է նոր նախարար, ով փորձելու է պայքարել միայնության ճգնաժամի դեմ: Վերջին տասնամյակների ընթացքում, քաղաքացիների միայնությունն ու մեկուսացումը լուրջ խնդրի են վերածվել արևմտյան հասարակություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 15:21 Asia/Tehran

Վերջերս Բրիտանիայի կառավարությունը նշանակել է նոր նախարար, ով փորձելու է պայքարել միայնության ճգնաժամի դեմ: Վերջին տասնամյակների ընթացքում, քաղաքացիների միայնությունն ու մեկուսացումը լուրջ խնդրի են վերածվել արևմտյան հասարակություններում:

Վիճակագրական տվյալների համաձայն, միայն Բրիտանիայում գոյություն ունի 9 միլիոն միայնակ մարդ: Իսկ ինչպես են միայնությունն ու մեկուսացումն առաջացել արևմտյան հասարակություններում: Երկու մասից բաղկացած այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:

Փորձագետների կարծիքով, ժամանակակից աշխարհում մարդու ամենամեծ խնդիրը ոչ թե պատերազմը կամ աղքատությունն են այլ միայնությունը:  ԱՄՆ-ի Brigham Young համալսարանի հոգեբանների կողմից իրականացված հետազոտությունների համաձայն, մարդկանց միայնությունն ու սոցիալական մեկուսացումը մեծ վտանգ են ներկայացնում ժամանակակից աշխարհում: ԱՄՆ հոգեբանների ասոցիացիայի ամենամյա համագումարի շրջանակներում տպագրված հետազոտության արդյունքները վկայում են, որ հասարակության մեջ ուրիշների հետ փոխհարաբերությունները դրական են ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա և հանդիսանում են մարդկության գոյատևման բանալին: 2017թ. հրապարակված զեկույցի համաձայն, միայնության հասցրած վնասը հավասար է օրական 15 սիգարետ ծխելու վնասին: Ցավոք սրտի, միայնությունը և մեկուսացումն այսօր հատկապես արևմտյան հասարակություններում վերածվել են համաճարակի, առանց տարիքային սահմանափակման:

Մարդկային միայնության ճգնաժամն Արևմուտքում

Միայնությունը խնդիր է, որի շուրջ հետազոտություններ են անցկացվել և' անցյալում և' մեր օրերում: Հոգեբանները գտնում են, որ միայնությունը բարդ խնդիր է, որն առաջ է գալիս հասարակությունից մեկուսանալու կամ զրուցակիցների պակասի հետևանքով:  Այս վիճակն ուղեկցվում է շփման պակասի վերաբերյալ անհանգստությամբ, որը սկսվել է անցյալից և շարունակվելու է նաև ապագայում: Իհարկե այս զգացողությունը կարող է գոյություն ունենալ  նաև այն ժամանակ, երբ անձը գտնվում է ինչ որ խմբի մեջ: Միայնությունը կարող է լինել տարբեր գործոնների արդյունք, ինչպես օրինակ` հասարակական, մտավոր ու զգայական: Փորձագետները նշում են, որ հասարակական շփումների ու հարաբերությունների բացակայությունը կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ քաղաքացիների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա, մինչև իսկ նվազեցնել մարդկանց կյանքի տևողությունը:

 

AARP կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների համաձայն, 45 տարեկանից բարձր մոտ 7 միլիոն ամերիկացիներ, ունեն միայնության խնդիր: 2014 թվականի  տվյալների համաձայն, ԱՄՆ-ի հասարակության 1/4-ը միայնակ է ապրում, իսկ բնակչության մոտ կեսն ամուսնացած չէ: Բրիտանիայի կառավարության և Կարմիր Խաչի  տվյալների համաձայն, այդ երկրի քաղաքացիների մոտավորապես 15-20 տոկոսը, կամ ավելի քան 9 միլիոն մարդ, ապրում է  միայնակ: Այս երկրում բժիշկների այցելուներից 1-5 հոգին մարդիկ են, ովքեր սեփական միայնությունից փախչելու համար,  հիվանդության պատճառաբանությամբ այցելում են բժշկին, որպեսզի  մի քանի րոպե զրուցեն նրա հետ: Այս տվյալներն ավելի ցնցող են դառնում, երբ իմանում ենք, որ տվյալների համաձայն, Բրիտանիայում, վերջին մեկ ամսվա ընթացքում 200 հազար մարդ, նույնիսկ մի հոգու հետ մի քանի րոպե չի զրուցել:

Ցավոք սրտի արևմտյան հասարակություններում միայնության խնդիրը տարեցների շրջանում ավելի լուրջ է: Այս օրերին արևմտյան ԶԼՄ-ները լի են գովազդներով այն մասին, որ մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում աշխատել են, ծերության օրերին պետք է վայելեն կյանքը:  Եվ չնայած  արևմուտքում թոշակառուներն իսկապես ունեն ապրելու համար լավ պայմաններ ու հնարավորություններ, սակայն նրանք միայնակ են ապրում: Արևտյան հասարակություններում ծերերը սոված չեն և նրանց նախնական կարիքները բավարարվում են: Սակայն քանի որ չունեն զրուցակիցներ, նրանք իրենց շատ միայնակ են զգում:

Կանանց ու տղամարդկանց շրջանում միայնության խնդիրը տարբեր է: Սովորաբար կանայք տղամադկանցից ավելի հեշտ են հարմարվում ծերության խնդիրների հետ: Տղամարդկանց շրջանում անպաշտպանության ու անկարողության զգացողությունը շատ շուտ է ազդում նրանց մտավոր ու հոգեկան վիճակի վրա: Այդ իսկ պատճառով, նման պայմաններում, տղամարդիկ կանանցից ավելի շատ են մտածում ինքնասպանության մասին և շատ ավելի հաճախ իրականացնում այդ միտքը: Նրանք  իրենց կյանքին վերջ են տալիս  կամրջից կախվելու կամ տան պատուհանից նետվելու  կամ զենքի միջոցով: Տվյալների համաձայն, ինքնասպանություն գործած 3 անձանցից երկուսը տղամարդիկ են:

Ծերերի միայնությունը արևմտյան հասարակություններում

 

 

Ծերերի ինքնասպանությունն, ի տարբերություն երիտասարդների, բողոքի արտահայտման ճանապարհ չէ: Նրանք հոգնել են կյանքից և ցանկանում են վերջ տալ իրենց կյանքին: Նրանք այդ որոշումը կայացնում են ինքնասպանությունը գործելուց շատ առաջ: Եվ առաջին ֆիզիկական ու հոգեկան խնդիրների առաջացման դեպքում, իրականացնում են այդ որոշումը: Տղամարդիկ, իրենց կյանքի այս վերջին որոշումը կայացնելու հարցում նույնպես կտրուկ են: Փորձագետները համոզված են, որ արևմտյան հասարակություններում ծերերի ինքասպանության ծավալներն աճում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ամեն տարի, աշխարհում ինքնասպանություն է  գործում ավելի քան մեկ միլիոն մարդ: Փաստերի համաձայն, արևմուտքում ինքնասպանությունների թիվն ավելի մեծ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպացիների հոգեկան առողջության ոլորտի մասնագետներից մեկը, ինքնասպանությունների մասին ասում է. "Եվրոպայում ինքնասպանությունների թիվն աճել է,  դառնալով սոցիալական լուրջ խնդիր: Ներկա դրությամբ, միայնության զգացողությունն ամենակարևոր պատճառն է, եվրոպացիների համար, որպեսզի վերջ տան իրենց կյանքին":

 

Որպես օրինակ, տվյալների համաձայն, յուրաքանչյուր 47 րոպեն մեկ, Գերմանիայում ինքնասպանություն է  գործում մեկ մարդ: Տարեկան կտրվածքով այդ թիվը կազմում է 11 հազար մարդ: Սակայն 65 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիների շրջանում այս թվերն ավելի մեծ են: Հետազոտությունների համաձայն, Գերմանիայում տեղի ունեցող ինքնասպանությունների ավելի քան մեկ երրորդն իրականացնում են այս տարիքայի խմբի մարդիկ:

Փորձագետները կանխատեսում են, որ արևմուտքում  ծերերի շրջանում ինքնասպանությունների թիվն ավելի կշատանա, քանի որ եվրոպական երկրներում տարեցների թիվը երիտասարդների համեմատությամբ ավելանում է: Ներկա դրությամբ, Եվրոպայում 60 տարեկանից բարձր անձանց թիվն ավելի շատ  է 20 տարեկանից ցածր տարիք ունեցող երիտասարդների թվից: Իսկ տարեցների թվի աճը կարող է բերել նաև նրանց շրջանում ինքնասպանությունների աճին:

Մունսթերի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նորբերթ Էրլեմեյերը համոզված է, որ Գերմանիայում ծերերի շրջանում ինքնասպանության պատճառներից մեկն անօգուտ լինելու զգացողությունն է: Նրանք մտածում են, որ իրենց գոյությունը որևէ մեկի  համար օգտակար չէ: "Դոյչե Վելլե" -ին տված հարցազրույցում, նա այդ մասին ասել է. "Այս տարիքային խմբին պատկանող անձինք կանգնած են շատ խնդիրների առջև: Նրանք ունեն մշտական ֆիզիկական ցավեր, որոնք շատ դեպքերում առաջացնում են սթրես և դեպրեսիա: Նրանց մյուս ամենակարևոր խնդիրը միայնության զգացողությունն է: Շատ հաճախ, նրանք ապրում են միայնակ, քանի որ կորցրել են իրենց կողակիցներին, իսկ նրանց երեխաներն ապրում են այլ քաղաքներում: Այդ ծերերը չունեն որևէ մեկի, որ իրենց օգնի և քանի որ թոշակառու են, շատ հաճախ չունեն նաև աշխատանք, որի միջոցով տարիներ շարունակ եղել են ուշարդության կենտրոնում:  Այս մարդիկ չեն կարողանում հարմարվել իրենց նոր վիճակի հետ և այդ վիճակից դուրս գալու համար սկսում են մտածել ինքնասպանության մասին":

Ժամանակակից տեխնոլոգիաների պատճառով, մարդկային փոխհարաբերություններն իրենց տեղը զիջել են վիրտուալ շփումներին:  Եվ այս ծերերի զավակները, իրենց ծնողներին այցելելու փոխարեն,  նրանց հետ շփվում են վիրտուալ միջավայրի միջոցով: Սակայն միթե կարելի է ծնողներին գրկելու և համբուրելու փոխարեն, նրանց ուղարկել համբույրի ստիկեր: Նրանցից  շատերը, իրենց սոցիալական էջերի ստիկերների միջոցով, ամեն առավոտյան ու ամեն գիշեր ծնողներին բարի լույս և բարի գիշեր են մաղթում: Այս մարդկանցից շատերը մի քանի տարի անց են հասկանում միայն, որ իրենց ծնողների մահից հետո  նույնպես համակարգը շարունակել է ուղարկել ստիկերները:

 Միայնության խնդիրը շատ ավելի խորն է, որպեսզի հնարավոր լինի այն մի բացիկով կամ ստիկերով լուծել: Այս խնդիրն այնքան լուրջ է, որ Բրիտանիայի կառավարությունում նշանակվել է միայնության հարցերով նախարար, որը պետք է զբաղվի մարդկանց միայնության խնդրով: Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2017 թվականին առողջության համաշխարհային օրն անցկացրեց միայնության ու դեպրեսիայի դեմ պայքարի և «Եկեք զրուցենք» կարգախոսով: