Մարտ 03, 2018 18:43 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի մուսուլման մանուկների շրջանում իսլամաֆոբիայի տարածմանը և դրա հետևանքներին:

Ցանկացած երկրում մանուկները հասարակության խոցելի խավն են համարվում, սակայն Եվրոպայի հակաիսլամիստները նույնիսկ չեն խնայում մուսուլման մանուկներին: Ընտանիքի ու մանուկների հարցերով մի փորձագետի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Բրիտանիայի մուսուլման մանուկները շարունակ բռնությունների են ենթարկվում ռասիստների ու իսլամատյացների կողմից և դա նրանց առօրյա կյանքի մի մասն է: Մուսուլմանների նկատմամբ ատելությունը և ռասիստական մոտեցումները հասել են այն աստիճանի, որ որոշ երեխաներ նույնիսկ վախենում են մզկիթ գնալ: Լոնդոնում «Վենիեր» մանուկների կենտրոնի մանուկների ու ընտանիքի հարցերով փորձագետ «Սահամ Ալ-Ղասեմը» Բրիտանիայում իսլամատյացության ոլորտում մուսուլման երեխաների շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում  ասում է.«Բազմաթիվ մանուկներ խոսում են այս ճշմարտության մասին, որ մուսուլման լինելու համար սարսափելի ժամանակներ են»: Այս հետազոտությունները, որ անցկացվել է Քինգզ համալսարանի ու Լոնդոնի հասարակական աջակցման իսլամական կենտրոնի համատեղ համագործակցությամբ ցույց տվեցին, որ մուսուլման մանուկները իրենց կրոնական պատկանելիության համար անապահովության զգացողություն ունեն: Ալ-Ղասեմի հետազոտությունների մեջ հարձակման թիրախ դառնալու սարսափը մուսուլման մանուկների առօրյա կյանքի կարևոր խնդիրներից մեկն է: Այդ հետազոտության շրջանակներում աշակերտներն ասել են, որ կրոնական համոզումներին հավատարիմ մնալու դեպքում ծաղրի են ենթարկվում և մշտապես նրանց զգուշացնում են, որ պետք է հեռանան Բրիտանիայից: Աշակերտության մեծ մասը երբ հասկանում են, որ դասընկերների ու հարևանների հայացքները տարբերվում են  իրենց հայացքներից, հոգեկան ծանր հարվածներ են ստանում: Ալ-Ղասեմը նախազգուշացրել է, որ այդ նախանձախնդրությունները և խտրականությունները անփոխարինելի հետքեր են թողնում մուսուլման երեխաների վրա: Այդ խնդրիների լուծման համար նա լավագույն ելք է համարում հասարակության իրազեկված խավի համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը: Կանադայի մուսուլմանների խորհրդի մարդկային իրավունքների կոմիտեի անդամ Միհադ Ֆահմին այս կապակցությամբ ասել է.«Մուսուլմանները միշտ իսլամ կրոնի մասին սխալ ու բացասական ընկալումների զոհ են դարձել: Հատկապես նրանց կողմից, ովքեր բնավ չեն ընկալում իսլամ կրոնը: Նրանք կարծում են, որ մուսուլման երեխաները ճնշված ընտանիքների զավակներ են, սակայն այդ կարծիքը սխալ է և իրականությունից բավական հեռու»:

Մուսուլման մանուկների սարսափելի առօրյան արևմտյան երկրներում

Եվրոպայում իսլամաֆոբիայի հոսանքի տարածումը ցույց է տալիս, որ այդ հասարակություններում խորանում է իսլամատյացությունը և աճում է այնպիսի սերունդ, որ խոր ատելություն ունի մուսուլմանների նկատմամբ: Մյուս կողմից հենց մանուկ հասակից վնասվում է մուսուլման երեխաների ինքնավստահությունն ու անհատականությունը: Արևմտյան հասարակության պարծանքներից մեկը հանդուրժողականությունն ու խոսքի ազատությունն է: Արևմտյան երկրների մշակույթի ու  օրենքների  համաձայն՝   անհատների համոզումներն ու նրանց անհատականությունը հարգելի են: Մինչդեռ Եվրոպայում ու արևմտյան երկրների մեջ իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան հակառակն են ապացուցում: «Վենիեր» մանուկների կենտրոնի մանուկների ու ընտանիքի հարցերով փորձագետ «Սահամ Ալ-Ղասեմի» ուսումնասիրությունների համաձայն այդ հասարակություններում իսլամաֆոբիայի ալիքը տարածվել է մուսուլման մանուկների շրջանում: Սա վտանգի ազդանշան է եվրոպական երկրների համար, քանի որ այդ վիճակի շարունակումը կհանգեցնի Եվրոպայում հակաիսլամիստ աջակողմյան ծայրահեղական հոսանքների հզորացմանը: Ներկա դրությամբ այդ հոսանքը արևմտյան երկրների մշակութային միաբանության ու կայունությանն ուղղված սպառնալիք է: Ասվում է թե Եվրոպայի երիտասարդության մոտ թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին հարելու ազդակներից են արևմտյան հասարակություններում առկա խտրականությունները, ճնշումներն ու նսեմացումները: Արևմտյան կառավարություններն ու լրատվամիջոցները իսլամատյացությունից ու իսլամաֆոբիայից օգուտ չեն քաղելու: Իրենց երկրներում աջակցելով իսլամատյացության ու իսլամաֆոբիայի հոսանքին նրանք գուցե կանանց հիջաբի արգելմամբ կամ մզկիթներում ու իսլամական վայրերում մուսուլմաններին սահմանափակելով արդարացնում են այդ քայլերը, սակայն երկարաժամկետ հեռանկարում արևմտյան հասարակություններում այդ քաղաքկանությունների բացասական ազդեցությունները ավելի շատ են լինելու: Իսլամատյացության ու իսլամաֆոբիայի հոսանքը արևմտյան հասարակություններին հեռացնելու է բանականության ու հանդուրժողականության ուղուց և վտանգելու է նրանց քաղաքական ու հասարակական կայունությունն ու ապահովությունը:

Արևմուտքում աջակողմ ծայրահեղականների տարածումը

Իհարկե արևմտյան հասարակություններում ապրող մուսուլմաններն էլ չեն հանձնվել ու պասիվ դիրք չեն ընդունել իսլամատյացության հոսանքների դեմ: Նրանք տարբեր իրավիճակներում ու բազում քայլերով ջանքեր են գործադրում արևմտյան հասարակություններին ծանոթացնել խաղաղասեր և արդարատենչ իսլամը: Աստծու վերջին մարգարե Մուհամմեդի բնավորության կարևորագույն յուրահատկություններից մեկը բարությունն ու սիրալիր վերաբերմունքն է: Ղուրանում էլ որպես մարդկային բնավորության ամենագերազանց հատկանիշ բազմիցս կարևորվել է բարությունը: Մուհամմեդ մարգարեի կանչվելուց 25 տարի անց իսլամի տարածման կարևորագույն պատճառներից մեկն էլ մարգարեի անհատականությունն է եղել: Մոհամմեդ մարգարեն ինքն իրեն ժողովրդի հայր էր անվանում և ոչ միայն իր կենդանության օրոք այլև բոլոր ժամանակներում: Իսլամատյացության հոսանքին դիմակայելու և իրական իսլամը ներկայացնելու համար վերջին տարիների ընթացքում արևմուտքի մուսուլմանները ավելացրել են իրենց գործունեությունը: Նրանց քարոզչության առանցքներից մեկը Մոհամմեդ մարգարեին ծանոթացնելն է: Օրինակ Եվրոպայի և ԱՄՆ-ի մուսուլմանները Քրիստոսի Ս. Ծննդյան օրերին շնորհավորական բացիկներ են ուղարկում բնակարաններ, որոնց վրա գրված են Ղուրանից քաղված ուսուցումներ Քրիստոսի և Ղուրանում ու իսլամ կրոնում նրա դիրքի ու դերի մասին ու այդպիսով փորձում են արևմտյան հասարակություններում ընդլայնել բարեկամության ու ընկերության ոգին:

Մուսուլմանների կողմից Ս. Ծննդյան առիթով շնորհավորական բացիկների բաժանում

Լոնդոնի իրանցի ուսանողների իսլամական միությունը փրկչական նոր տարվա նախօրեին կենտրոնի հարևանությամբ ապրող քաղաքացիներին շնորհավորական բացիկներ էր բաժանում, որոնց վրա Քրիստոսի մասին Ղուրանից քաղված գրություններ են եղել: Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող Ղուրանի ուսուցման կենտրոնի անդամներից մեկը Քրիստոսի մասին Ղուրանի այաներով ու Ալ-Աղսա մզկիթի պատկերով բացիկներ է ուղարկել Հռոմի Պապին, Բրիտանիայի Թագուհուն, դիվանագետներին, եկեղեցիներին և իր գործընկերներին ու հարևաններին: Արդեն 10 տարի է ինչ Դոկտոր Մոհամմեդ Ֆահիմը փրկչական նոր տարվա օրերին 4 հազար շնորհավորական բացիկներ է ուղարկում պատասխանատուներին, եկեղեցիներին ու իր ընկերներին: Նա ասել է.«Այդ բացիկները ես ուղարկում եմ՝ Բրիտանիայի թագավորական ընտանիքին, պառլամենտի անդամներին, եկեղեցիներին, համալսարաններին, Հռոմի Պապին, ԵՄ-ի ղեկավարներին և հարևաններիս և հետաքրքին այն է, որ շատ գեղեցիկ պատասխաններ եմ ստանում»: Ֆահիմը հավելել է.«Հպարտ եմ, որ ամեն տարի Բրիտանիայի թագուհին, Բրիտանիայի վարչապետը և Հռոմի Պապը պատասխանում են իմ շնորհավորական բացիկներին»: Դոկտոր Ֆահիմը հույս ունի իր բացիկները կնպաստեն իսլամի մասին սխալ կարծիքների փարատման գործին:

Պիտակ