Երկսյուն քաղաքականության փլուզումը. Իրանի վրա ԱՄՆ-ի իշխանության ավարտը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i85923-Երկսյուն_քաղաքականության_փլուզումը._Իրանի_վրա_ԱՄՆ_ի_իշխանության_ավարտը
Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանը ենթարկվում էր Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 05, 2018 14:10 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանը ենթարկվում էր Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությանը:

Եվ քանի որ ուներ և հարստություն և մեծ բնակչություն, ռազմավարական դիրք ու ռազմական կարղություն,   վերածվել էր տարածաշրջանի ոստիկանի: Այդ ժամանակ կարևոր դեր խաղաց նավթի գների բարձրացումը: Արդյունքում,  Շահի ժամանակ Իրանն այս ուղղությամբ ավելի կարևոր դեր ստանձնեց  և ապահովեց Պարսից ծոցում Արևմուտքի շահերը: Նիքսոնի տեսության համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունն այն ժամանակ սկսեց ավելի ակտիվանալ տարածաշրջանում, երբ լուրեր տարածվեցին, որ անգլիացիները դուրս են գալիս Պարսից ծոց: Այդ ակտիվությունն ուներ երկու նպատակ: Նախ` թույլ չտալ, որպեսզի ամբողջ աշխարհում Արևմուտքի շահերը խաթարվեն և երկրորդ հերթին` Նիքսոնի տեսության համաձայն, Պարսից ծոցում ստեղծվելու էին ենթակառուցվածքներ` անուղղակի միջամտության համար: Նիքսոնի դոկտրինայի համաձայն, Իրանն ու Սաուդյան Արաբիան համարվում էին Պարսից ծոցում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացման երկու սյուները: Միացյալ Նահանգներն այս երկու երկրներին տնտեսական ու ռազմական օգնություն ցուցաբերելով, փորձում էր նրանց հզորացնել տարածաշրջանում, որպեսզի առանց իր ներկայության, հնարավոր լիներ պաշտպանել իր շահերը: Նիքսոնն ասում էր. "Տնտեսական աճը և Պարսից ծոցի առափնյա երկրներում բարեփոխումները տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության պահպանման կարևոր գործոններն են:  Իսկ Սաուդյան Արաբիան ու Իրանը կարող են սեփական ուժերով տարածաշրջանում խաղաղություն հաստատել": Նիքսոնը Պարսից ծոցում իրանականցրեց տարածաշրջանային եռակողմ քաղաքականություն, որն իրենցի ներկայացնում էր.

Առաջին` սերտ համագործակցություն Իրանի ու Սաուդյան Արաբիայի հետ, որպես տարածաշրջանի կայունության հիմքեր,

Երկրորդ` ԱՄՆ-ի ծովուժի ռազմական ներկայությունն ընդամենը երեք նավով,

Եվ վերջապես`նվազեցնել արածաշրջանի փոքր երկրների ուշադրությունը Բրիտանիայի նկատմամբ, որոնք հույս ունեն այդ երկրի միջոցով պահպանել իրենց կայունությունը:

Այս ռազմավարության մեջ առաջին ընտրությունն Իրանն էր: Իսկ Սաուդյան Արաբիան ավելի շատ դիտվում էր որպես անվտանգության ծրագրերի ֆինանսավորող: Եվ այդ պատճառով, Իրանը կատարում էր տարածաշրջանի ոստիկանի դերը: Նիքսոնի ծրագիրն իրականացվեց այն երկրներում, որոնք կարող էին պաշտպանել ԱՄՆ-ի շահերը: ԱՄՆ-ի համար կարևոր էր, որ տվյալ երկիրն ունենա ռազմավարական նշանակություն: Իրանը միակ երկիրն էր, որ կարողանում  էր վերահսկել Պարսից ծոցը: Դա այն դեպքում, երբ այդ պարտականությունը հանձնվել էր Ծոցի հարավային առափնյա երկրներին: Վաշինգտոնն ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականությունն առաջ տանելու համար, սկսեց համագործակցել վեց երկրների հետ: Իրանի ռազմավարական նշանակությունը կարևորվեց հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվեց Սառը պատերազմ: ԱՄՆ-ի ԶՈՒ շաբի պետերը 1946թ հոկտեմբերի 11-ին, կարևորելով Իրանի ռազմավարական նշանակությունը, հայտարարեցին, որ Իրանին պաշտպանելով, պաշտպանվում են ԱՄՆ-ի շահերը:

Հենց այս հիման վրա, կարևորվեց Իրանի դերը` Միջին Արևելքի հյուսիսային սահմանագծում, Միջերկրականի տարածաշրջանի պաշտպանությունը` հյուսիսային հենակայանների օգտագործմամբ, ԽՍՀՄ-ի վրա օդային ու ցամաքային հարձակումների տեսանկյունից, ինչպես նաև Իրանի և Պարսից ծոցի այլ երկրների նավթը, որի եկամուտներով արևմտյան երկրները կկարողանային սնվել: Ռազմական հրացրեով վերլուծաբան Ջոշուա Իբսթենն ասում է, որ ՆԱՏՕ-ի ու Պենտագոնի փաստերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է Իրանի դերն ԱՄՆ-ի ռազմավարության մեջ: Այդ դերն առանցքային է: ԱՄՆ նախկին նախարարներից Հարոլդ Բրանը պնդում էր, որ եթե ԽՍՀՄ-ը գրավեր Իրանը, դա կնշանակեր, որ գրավել է ողջ Եվրոպան: Իրանը ՆԱՏՕ-ն միացնում էր Սենթոփի դաշինքին: Այս պաշպանական շղթան արգելում էր կոմունիզմի ներթափանցումը, որը սկսվում էր արևմտյան Եվրոպայից, հասնում  Միջերկրականի հյուսիս, Թուրքիա, Իրան, Պակիստան և Ասիայի հարավ-արևելք: Նման պայմաններում Իրանը փորձեց օգտվել իր դիրքից և 1967թ Գարդիան օրաթերթը հայտարարեց, որ Իրանի ուժերը տեղափոխվում են պարսից Ծոց: 1966թ հունիսին Վաշինգթոն Փոսթին տված հարցազրույցում, Իրանի Շահն ասել էր, որ Իրանը Պարսից ծոցում պետք է մշտապես պատրաստ լինի պաշտպանվելու համար, քանի որ Ջամալ Աբդոլ Նասերը ցանկանում է  Բրիտանիացյի դուրս գալուց հետո, Ադանից իր ուժերը տեղափոխել Եմենից Սաուդյան Արաբիա, այնուհետև` Պարսից ծոց:

Արաբների զայրույթն ԱՄՆ-ի ու Իսրայելի նկատմամբ, պատճառ դարձավ, որպեսզի  Իրանը դառնա  Արևմուտքի ամենկարևոր հենակայանը: 1963թ հաստատվեց կապիտուլյացիայի օրինագիծը, որն ապացուցեց, թե որքան է Իրանը կախված ԱՄՆ-ից: Շահը չէր հավատում անկախությանն ու  ինքնիշխանությանը և համոզված էր, որ իր գոյությունն ապահովելու են ամերիկացիները: Հենց այս քաղաքականության շրջանակներում,   արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ արաբները խզեցին իրենց կապն Իսրայելի հետ և դադարեցրին նավթի վաճառքն այդ երկրին, Իրանը դարձավ արմտյան երկրների քաղաքացիների լավագույն ապաստարանը: Նրանք Միջին Արևելքից դեպի Իրան գնացին: Այսպիսով, Իրանը դարձավ տարածաշրջանում Իսրայելի կրկնօրինակը, որպեսզի պաշտպանի ԱՄՆ-ի շահերը: Այլ խոսքով,  ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում մշտապես փորձել է  ձեռք բերել դաշնակիցներ, որպեսզի իրականացնի իր նպատակները: Իսկ Շահի նպատակն էր ամրապնդել իր իշխանությունը` ԱՄՆ-ի խոստումների հիման վրա: Մյուս կողմից, Նիքսոնը և Շահը պաշտպանում էին իրար: Նիքսոնն ասում էր. "Իրանի շահը Միջին Արևելքի ամենատաղանդավոր ղեկավարներից ու դիվանագետներից է, արժանի ղեկավար է, ԱՄՆ-ի դաշնակիցն է Միջին Արևելքում և կայունության գործոն `Միջերկրականից մինչև Աղֆղանստան":

ԱՄՆ-ի արտաքին քաղքականության հեղինակները նշում էին, որ Իրանի և ԱՄՆ-ի շահերը նույնն են: Քիսինջերը նշում էր, որ միջազգային բոլոր խոշոր հարցերում Իրանի և ԱՄՆ-ի քաղաքականությունն անցնում են կողք կողքի և երկու երկրներն աջակցում են իրար: Նա  Շահի քաղքականության մասին ասում էր. "Իրանը տարածաշրջանի երկրների թվում բացի Իսրայելից, ԱՄՆ-ի հետ բարեկամությունը համարում է իր արտաքին քաղաքականության հիմքը: Իրանի օգնությամբ, մենք նույնիսկ կարողանում ենք մեծացնել մեր հնարավորությունները: Նա մեր ամենակարևոր և ամենահավատարիմ բարեկամն է աշխարհում":

1972թ. մայիսին, Ռիչարդ Նիքսոնը և Հենրի Քիսինջերը արևելյան Եվրոպա կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո, Թեհրանում շատ կարևոր բանակցություն անցկացրեցին Իրանի սպառազինության շուրջ: Բանակցությունների ընթացքում Իրանն ուներ ցանկացած տեսակի զենք գնելու հնարավորություն: Իրանին զինելու գործընթացն այնքան արագ էր տեղի ունենում, որ որոշ տեսզի զենքեր գնվում էին նույնիսկ նախքան դրանց արտադրությունը: Որպես օրինակ, բրիտանական արտադրության Շիֆթեն տանկերն ավելի շատ էին, քան Բրիտանիայի ունեցած տանկերը:  Իսկ F 14 ինքնաթիռները, որ 1974 թ հանձնվեցին Իրանին, դեռևս գտնվում էին փորձաքննության փուլում: Նիքսոնի դոկտրինայի համաձայն, Իրանի դերն ավելի կարևորվեց ոչ միայն Պարսից ծոցում, այլև Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում: Արդյունքում, Իրանն ունեցավ հզոր ռազմաօդային կայան, որը կառուցվեց 800 միլիոն դոլարով: Այն համարվում էր ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ ռազմակայանն ամբողջ աշխարհում: Իրանի գործունեությունն ըստ երևույթին ավելին էր, քան անվտանգության  ռազմավարությունը: Քիսինջերն ասում էր, որ 1973թ Իրանի աջակցությունը հարավային Վիետնամին` Փարիզում պայմանագրի ստորագրման ժամանակ, և այդ երկրի օգնությունը 1970թ  Արևմտյան Եվրոպայի տնտեսական ժգնաժամի, Աֆրիկայի չափավորներին աջակցությունը ԽՍՀՄ-ի և Կուբայի հարձակումների ժամանակ, Եգիպտոսում Սադաթին աջակցելը շատ ուշագրավ էր: Նյու Յորք Թայմզը գրում է. "Երբ Իրանում տեղի ունեցավ հեղափոխություն և Շահը եկավ իշխանության, նա վերցրեց իր բաժակը և դիմելով Ռուզվելտին, որն այդ ժամանակ զբացեղնում էր ԱՄՆ-ի հետախուզության վարչության Միջին Արևելքի բաժնի ղեկավարի պաշտոնն, ասաց. "Ես իմ թագի ու գահի համար պարտական եմ Աստծուն, ժողովրդին, բանակին ու նաև Ձեզ": Շահը, հենվելով նավթի և ռամական ուժի վրա Իրանում հիմնեց  բռնապետական պետություն, ունենալով բազմաթիվ ճնշման լծակներ: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը "Ազատություն, անկախություն, իսլամական հանրապետություն" կոչով, հաղթեց: Այս հաղթանակի ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ ԱՄՆ-ի ձեռքը կարճվեց Իրանից և  երկրում հաստատվեց ժողովրդավարություն ու ինքնիշխանություն: Իսլամական հեղափոխությունը, հենվելով մարդկանց վրա, կարողացավ ԱՄՆ-ից պահպանել երկրի ինքնիշխանությունը և վերջին 39  տարիների ընթացքում չեզոքացնել այդ երկրի բոլոր սադրանքները: Մյուս կողմից, կարիքավորներին պաշտպանելը դարձավ կարևոր սկզբունք, իսկ բռնահարված ազգերի պաշտպանությունը` երկրի արտաքին քաղաքականության աենակարևոր առանցնքերից մեկը: Այդ իսկ պատճառով, Իրանն ազատատենչ ժողովուրդների համար օրինակ ծառայեց ու սկիզբ դարձավ մեծ փոփոխությունների համար և' տարածաշրւջանում և' ամբողջ աշխարհում: