Իսլամաֆոբիան արևմուտքում (26)
(last modified Sat, 10 Mar 2018 16:49:50 GMT )
Մարտ 10, 2018 20:19 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան արևմուտքում (26)

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի ու Ավստրիայի մուսուլմանների համար փրկչական նոր տարվա տարբեր մեկնարկներին:

Եվրոպայի որոշ մուսուլմաններ նոր տարվա օրերին իրենց քրիստոնյա հայրենակիցներին իսլամ կրոնը ծանոթացնելու համար գեղեցիկ քայլերի են դիմում: Քայլերից մեկն այն է, որ Բրիտանիայի և Ուելսի հարյուրավոր մուսուլման երիտասարդներ պողոտաներից աղբերը մաքրելու համար արշավ են կազմակերպել:

Փրկչական նոր տարվա առաջին օրը մուսուլման երիտասարդների հատուկ քայլը

Այս արշավը, արդեն 3 տարի է ինչ կազմակերպվել է՝ Լոնդոն, Գլազգո, Քարդիֆ, Բիրմինգեմ, Մանչեսթեր, Լեսթերեր, Նյուքասլ քաղաքների մուսուլման երիտասարդների նախաձեռնությամբ: Մուսուլման երիտասարդները հունվարի 1-ին բոլոր քաղաքացիներին հրավիրեցին տոպրակներով փողոց դուրս գալ և իրենց քաղաքացիական ու կրոնական պարտականությունների սահմաններում մաքրել իրենց քաղաքը: Քարդիֆ քաղաքում այս ծրագրի իրականացնողներից Քալիմ Ահմանդն ասել է.«Մոհամմեդ մարգարեն մեզ ուսուցանել է, որ մաքրասիրությունը մեր կրոնի մի մասն է: Մենք այս գործով մեր երիտասարդներին նույնպես սովորեցնում ենք թե ինչպես կարելի է օրինակելի քաղաքացիներ լինել»: Լեսթեր քաղաքի երիտասարդների արշավի ղեկավար Ամիր Ահմադն նաև շեշտել է.«Իսլամը բոլորին կոչ է անում մասնակից լինել բարի գործերին, որ ուրիշի համար արված չնչին բարությունը նույնիսկ արժևորվում է»: Այս արշավի խոսնակ Ֆարիդ Ահմեդն ասել է.«Կրոնական տեանկյունից բնակության քաղաքի մաքրությունն ու պահպանումը հավատացյալի կյանքի կարևորագույն մասն է»: «Մի օր մաքրություն ամբողջ երկրում» արշավը «Օրհնություն մարդկության համար» 5- ամյա արշավի մի մասն է, որի մեջ ընդգրկված են նվազագույնը 10 հազար ծառի տնկում և 5 հազար անգամ պողոտաների մաքրության ծրագրի անցկացում: Մուսուլմանները այս քայլերով փորձում են Եվրոպայում ի հակադրություն իսլամատյացների ներկայացրած դաժան ու խավար իսլամի ցույց տալ իրական իսլամի դիմագիծը:

Իսլամը խաղաղության, բարության ու մաքրության կրոն է: Իսլամի ուուցումների մեջ բռնություն կամ հարկադրանք անունով ուսմունք չկա: Իսլամի բարոյական բարձունքներից մեկը հավատն է և իսլամի նկատմամբ հավատը ձեռք է բերվում իսլամ կրոնի ընդունմամբ, ուսումնասիրությամբ և մտածումով: Այն մուսուլմանն է կարող հասնել իսլամի ուսուցումների նկատմամբ հավատի ու խոր ընկալման աստիճանի, ով լիովին հասկացել է բարության, խաղաղասիրության և մարդասիրության ոգին ու այն օգատագործում է իր անհատական ու հասարակական կյանքում: Ի տարբերություն արևմտյան ԶԼՄ-ներից տարածվող իսլամի, այս կարգի իսլամը չի կարող բռնության ու ծայրահեղականության տարածող լինել: Ի տարբերություն Բրիտանիայի և Ուելսի մուսուլմանների, ովքեր փրկչական նոր տարին սկսեցին պողոտաների մաքրման գործով ու ցույց տվեցին իսլամ կրոնի կարևորագույն հատկանիշներից մեկը՝ մաքրությունը, Ավստրիայի մուսուլմանները նոր տարին սկսեցին ապագայի հանդեպ մտահոգություններով: Ավստրիայում քրիստոնեական նոր տարվա շեմին այդ երկրի հակամիգրացիոն ու հակաիսլամիստ Ազատություն կուսակցությունը կոալիցիոն կառավարություն կազմեց ժողովուրդների աջակողմյան չափավորական կուսակցության հետ: Իսլամաֆոբիան արևմուտքում միայն չի  սահմանափակվում մուսուլմանների դեմ բռնությունների կամ սահմանափակումների կիրառմամբ: Արևմուտքում իսլամաֆոբիայի դրսևորումներից մեկը նրանց վախի ու սարսափի մատնվելն է: Այդ վախն ու սարսափը արևմուտքի պետայրերի քայլերի ու ԶԼՄ-ների գուրծունեության արդյունքներն են: Կոալիցիոն կառավարությունում Ազատություն ծայրահեղական կուսակցության անդամակցության հետևանքով Ավստրիայում այսպիսի միջավայր է ստեղծվել: Վիեննայում աշխարհի ամենամեծ կառուսել «Ֆրիս Ուելից» հետո Խորհրդի մզկիթն է, որտեղ ամեն շաբաթ բազմաթիվ մուսուլմաններ են հավաքվում նամազի համար: Խորհրդի մզկիթը Ավստրիայի մուսուլմանների 300 պաշտամունքային վայրերից մեկն է: 1912թ. երբ իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայում մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները հավասար իրավունքներ են ունեցել: Այս օրերում սակավաթիվ մզկիթներ են լուռ մնացել և այդ մզկիթների լռությունը հարմար նշան է մեծ թվով մուսուլմանների կարգավիճակի բացահայտման համար, որոնք Ավստրիայում ընկճված են ու փորձում են լուռ կյանք ունենալ:

Մեկնաբանելով այս լռությունը Վիեննայի իսլամական խորհրդի անդամներից Օմար Ալ-Ռավին ասում է. «Մուսուլմանները հատկապես փախստական մուսուլմանները այս օրերում սարսափում են ներկա լինել մզկիթներում»: Նա հավելել է.«Մուսուլմանները ասում են, որ մենք մզկիթ չենք գնում քանի որ հնարավոր է կարծեն մենք ծայրահեղական ենք, հետևաբար քանի դեռ փախստականների կարգավիճակը չի ամրացել ավելի լավ է հավաքական նամազի չմասնակցենք»: Ավստրիայի մուսուլմանների խնդիրների մեծ մասը վերաբերում է այդ երկրի նոր կառավարությանը, քանի որ կոալիցիոն երկու կուսակցությունները խիստ դիրքորոշումներ են որդեգրել մուսուլմանների դեմ: Տեղական օրաթերթերից մեկին տված հարցազրույցում Ավստրիայի կրթության նոր նախարար «Հայնզ Ֆասմանը» հայտարարել է, որ ուսուցիչները չպետք է հիջաբ կրեն: Այդ հարցազրույցի ընթացքում երբ Ֆասմանից հարցնում են հիջաբի արգելման մասին նա պատասխանում է.«Ես աշխարհիկ երկրի կողմնակից եմ և համոզված եմ, որ ուսուցիչները չպետք է հիջաբ կրեն»:

Ավստրիան ձգտում է բոլոր վայրերում արգելել հիջաբը

Մուսուլմանների համոզումների ու հագուստի վերաբերյալ Ավստրիայի նոր կառավարության անդամների տեսակետը վառ պատկեր է ստեղծում մուսուլմանների ապագայի վերաբերյալ: Այժմ մուսուլմանները պետք է նախապատրաստվեն այդ երկրի կառավարության հակաիսլամական որոշումներին դիմակայելու և դատական կառույցներում ու ԶԼՄ-ներում ակտիվ ներկայություն ունենալու համար: Հակազդելով Ավստրիայի կրթության նոր նախարար Ֆասմանի խոսքերին, այդ երկրի իսլամական խորհրդի ղեկավար Էբրահիմ Օլգանն ասել է.«Հիջաբը մեր՝ մուսուլմանների կարմիր գիծն է: Այդ պատճառով էլ մենք թույլ չենք տա այդ քայլն իրագործվի ու մեր բոլոր ջանքերը իգործ կդնենք այն կանխելու համար և անհրաժեշտության դեպքում դատական գործ կհարուցենք»: Օլգանն ասել է.«Ավստրիայի իսլամական հասարակության ներկայացուցիչները շուտով կհանդիպեն նախարարին ու այդ խնդրի մասին կխոսեն նրա հետ: Մեմք կարծում ենք, որ հիջաբի արգելման որոշման հիմքում ընկած է իսլամաֆոբիան»: Իհարկե ավելի վաղ ևս այդ երկրի պառլամենտում սահմանափակումներ են ստեղծվել Ավստրիայի մուսուլմանների համար: Վերջին ամիսների ընթացքում Ավստրիան վավերացրել է հիջաբի օգտագործման արգելման օրենքը: Նախքան այդ օրենքի վավերացումը իսլամական հաստատությունների աջակցման համար արգելվել էր արտասահմանյան կապիտալի ընդունումը, մինչդեռ քրիստոնեական ու հրեական հաստատությունների համար նման օրենք գոյություն չունի:

Սալզբուրգի համալսարանի քաղաքագիտական ու հասարակագիտական դեպարտամենտի անդամ Ավստրիացի գրող ու գիտնական Ֆարիդ Հաֆեզը ասել է.«Ավստրիացի մուսուլմանի համար այսօր կյանքի պայմաններն ավելի են բարդացել քան 2000-2005 թթ.: Ազատություն կուսակցությունը և ժողովրդական կուսակցությունները ավելի վաղ 2000-2005 թթ. նույպես կոալիցիոն կառավարություն էին կազմել, սակայն այս անգամ Ազատություն կուսակցությունը հաջողության հասնելու համար հրեաների փոխարեն մուսուլմաններին է հարձակման թիրախ դարձրել:

Այդ ժամանակներում Ազատություն կուսակցությունը հրեաների համայնքը պատրվակ դարձնելով հաջողեց մտնել կառավարության կազմի մեջ: Իհարկե հրեատյացությունը դատապարտվեց ու ԵՄ-ը այդ կուսակցության գործունեության բերումով ժամանակավոր բանաձևեր վավերացրեց Ավստրիայի դեմ: Սակայն հետագայում իրավիճակը փոխվեց և այժմ այդ ծայրահեղական կուսակցությունը սերտ հարաբերությունների մեջ է սիոնիստների հետ: Ավստրիայի ներկա կառավարությունը հերքում է  մուսուլմաններին հարձակման թիրախ դարձնելու փաստը, և առերևույթ այդ կառավարության նպատակներից մեկը Ավստրիայում անվտանգության մակարդակի բարձրացումն ու այդ երկրում գաղթականների ու փախստականների ու այդ երկրի հասարակության միասնությունն է հայտարարվել: Դպրոցներում գերմաներենի պարտադրումը այդ քայլերից մեկն է:  Ֆարիդ Հաֆեզն ասում է.«Ավստրիական նորմերի խիստ գործադրումը պատճառ է դարձել Ավստրիայում զանազան մշակույթները, կրոններն ու համայնքները պաշտոնապես չճանաչվեն»: Նա բացատրում է.«Սա ռասիստական խաղի մի մասն է և մեր կյանքի իրականության հետ ոչ մի կապ չունի, այլ ռասիստական դատողություն է, որ փորձում է ոչ ավստրիացի անձանց զրկել հավասար իրավունքից: