Ռուսաստանի և ԱՄՆ-ի սպառազինական առճակատման նոր ծավալները
(last modified Mon, 19 Mar 2018 16:10:56 GMT )
Մարտ 19, 2018 19:40 Asia/Tehran

Վերջին տարիներին Ռուսաստանը ԱՄՆ-ի և նրա հրամանատարության ներքո աշխատող ռազմական դաշինք՝ ՆԱՏՕ-ի կողմից աճող մարտահրավերների դիմաց է կանգնել:

Մի կողմից ՆԱՏՕ-ն իր արևելյան անդամների դեմ Մոսկվայի սպառնալիքների հավակնությամբ փորձել է զորուժ ու զինատեխնիկա կուտակել Եվրոպայի արևելքում և մյուս կողմից ԱՄՆ-ն որպես ՆԱՏՕ-ի հրամանատար 2011 թվականից ի վեր Եվրոպայի հարավում ու արևելքում հակահրթիռային համակարգեր տեղադրելով Մոսկվային խիստ մտահոգություն է պատճառել այդ քայլի իրական նպատակների, այսինքն Ռուսաստանի միջուկային կանխարգելիչ կարողության չեզոքացման կապակցությամբ:

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի առաջնորդությամբ և նրա շահերի շրջագծում Սառը պատերազմից հետո հետապնդել է դեպի արևելք ընդլայնվելու գաղափարը և խիստ մտահոգություն է պատճառել Մոսկվային: Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը իրական սպառնալիք է համարում։ Սա Ռուսաստանի քաղաքական ու զինվորական ավագ պաշտոնատարներին հանգեցրել է այն եզրակացության, որ արևմուտքի սպառնալիքները չափազանց լուրջ ու իրական են և ռազմական կարողության ու մասնավորապես ռազմավարական միջուկային զինապահեստի ընդլայնման միջոցով դրանց դիմակայելու համար հարմար քայլեր ձեռնարկել:

Միևնույն ժամանակ հետսառպատերազմյան շրջանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունների աննախընթաց սրումը Վաշինգտոնին ու Մոսկվային մղել է ներկայացնելու այնպիսի ռազմավարություն ու հայեցակարգ, որի մեջ հակառակորդը մասնավորապես միջուկային տեսակի սպառնալիքի տակ հայտնվի և հենց դա էլ մեծացրել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև սպառազինական մրցակցության շուրջ համաշխարհային մտահոգությունը: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ընթացել են տարաձայնությունների ու լարվածության սրման ուղղությամբ և Եվրոպայի արևելքում, Միջին Արևելքում ու հեռավոր արևելքում այս երկու միջուկային ուժերի շահերի հակադրությունը պատճառ է դարձել, որ ամերիկացիներն իրենց գլխավոր փաստաթղթերում, այդ թվում ազգային անվտանգության ու ազգային պաշտպանության ռազմավարություններում և միջուկային նոր հայեցակարգում շարունակ Ռուսաստանին ներկայացնեն, որպես ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն ու նաև միջուկային թիվ մեկ սպառնալիք: Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Վիկտոր Իսինի ընդգծմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ այդ երկիրը միջուկային սպառազինության տեսակետից պիտի գլխավորի աշխարհի բոլոր երկրներին, հետևաբար պիտի սպասել այդ երկրի կողմից առավել մեծ  քայլերի: Բնականաբար Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերը Ռուսաստանի կողմից անպատասխան չեն մնացել և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որպես այդ երկրում գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնյա, ով տարբեր ծավալներով Ռուսաստանի քաղաքականության մշակման ուղղությամբ իր եզակի դերակատարությունն ունի, աննախընթաց դիրքորոշում ընդունելով միջուկային ու սպառազինական ոլորտներում ձեռնոց նետեց ԱՄՆ-ին: Պուտինը հատկապես նկատի առնելով ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգի հրապարակումն ու Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային սպառնալիքը, խիստ ու ուղղակի հակազդեցություն ցուցաբերեց ԱՄՆ-ի քայլերին:

Վլադիմիր Պուտինն իր տարեկան ելույթի ընթացքում Ռուսաստանի պաշտպանական քաղաքականությանը վերաբերող բաժնում հայտարարեց, որ այդ երկրի և նրա դաշնակիցների դեմ միջուկային ցանկացած հարձակմանը կպատասխանի միջուկային անմիջական հարձակմամբ՝ առանց նկատի առնելու դրա հետևանքները: Նրա ընդգծմամբ Ռուսաստանի ռազմական հայեցակարգը թույլատրում է միջուկային զենք օգտագործել այն դեպքում, երբ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային հարձակում և կամ իշխանության ամբողջականությունը վտանգի ենթարկած սովորական սպառազինության դեմ հարձակում կիրականացվի: Պուտինի կտրուկ դիրքորոշումն ու միջուկային սպառազինության օգտագործման վրա նրա դրած շեշտը ուղղակի պատասխան էր Վաշինգտոնի միջուկային նոր հայեցակարգին, որը Ռուսաստանին միջուկային գլխավոր սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար և արևելյան Եվրոպայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ սովորական հարձակման պարագային թույլատրում է ատոմային զենքի օգտագործումը: ԱՄՆ-ի քաղաքական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնատարների դիտանկյունից Ռուսաստանը պիտի համոզվի, որ եթե Եվրոպայում նույնիսկ միջուկային սահմանափակ հարձակման փորձ կատարի, անընդունելի ծանր հետևանքների ականատես կարող է լինել: Ռուսաստանի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները համոզված են, որ նկատի առնելով Ռուսաստանի սպառազինական նոր ծրագիրը կարող են այդ սպառնալիքներին հարմար պատասխան տալ: ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Սուֆերը պատճառաբանելով այդ երկրի նոր ռազմավարությունն ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համոզվել այն հարցում, որ Ռուսաստանը որևէ սխալ թույլ չի տա», Նա հավելել է. «Ռուսաստանը պիտի իմանա, որ նույնիսկ սահմանափակ մասշտաբով միջուկային հարձակմամբ չի կարող հասնել իր նպատակներին, սակայն կարող է հիմնական փոփոխություն մտցնել թշնամության էության մեջ և  անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մոսկվայի համար»: Միշտ էլ այն ակնկալիքն է գոյություն ունեցել, որ ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգը հանդիպելու է Մոսկվայի խիստ հակազդեցությանը և այսօր Ռուսաստանի գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնյաի կողմից նման հակազդեցության ականատես ենք լինում: Այս հակազդեցությունն այն իմաստով է, որ միջուկային և կամ սովորական լայնամասշտաբ հարձակման դեպքում Ռուսաստանը միջուկային լիարժեք ինքնապաշտպանության է դիմելու:

Մյուս կետը, որին Պուտինն անդրադարձավ իր ելույթում Ռուսաստանի ռազմական կարողության հզորացումն ու ընդլայնումը և նոր սպառազինության ցուցադրումն էր: Պուտինը վերջերս ստորագրեց Ռուսաստանի 325 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինական նոր ծրագիրը: Պուտինն անդրադառնալով վերջին տարիներին Ռուսաստանի արձանագրած ռազմական առաջադիմությանն, ասաց. «Ռուսաստանի ռազմավարական սպառազինության թարմացումը կատարվել է ի պատասխան ԱՄՆ-ի ու այլ երկրների ռազմական քայլերի և Մոսկվան պաշտպանելու համար Ռուսաստանի բանակը արդիական համակարգ է տեղադրել այդ քաղաքի շուրջ»: Պուտինն ընդգծեց. «ԱՄՆ-ն 2002 թվականին հրաժարվեց բալիստիկ հրթիռներն արգելող պայմանագրից և չնայած այդ կապակցությամբ Վաշինգտոնի հետ բանակցությանն ուղղված Մոսկվայի շարունակական ջանքերին, ԱՄՆ-ն հրաժարվում է այդ կապակցությամբ իր ստանձնած պարտավորությունները կատարելուց և դա էլ Մոսկվային մղել է հնարավորության սահմաններում ընդլայնել իր պաշտպանական կարողությունները, իսկ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները ցուցադրել են Ռուսաստանի ռազմական ընդունակություններում արձանագրված ուշագրավ առաջադիմությունը: Պուտինի ընդգծմամբ ԱՄՆ նպատակ ունի Ռուսաստանի սահմանների մերձակայքում տեղակայել 5 ռազմանավեր ու 30 նավակործաններ և Ռուսաստանի ռազմական կարողության ընդլայնումը նպատակ ունի պատասխանել ԱՄՆ-ի վերցրած քայլերին:

Այս ելույթի ընթացքում Պուտինի մյուս քայլը, որն իր տեսակի մեջ աննախընթաց է համարվում Ռուսաստանի միջուկային ռազմավարական սպառազինության նոր տեսակի գրաֆիկական աղյուսակների ու պատկերների ցուցադրումն էր, որը ներառում էր ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերը շրջանցելու կարողությամբ օժտված միջմայրցամաքային հրթիռներ, քրուզ տեսակի նոր հրթիռներ, սուզանավային նոր ռոբոտներ և լազերային սպառազինությունը, ինչը նպատակ ուներ ցուցադրել արևմուտքին դիմակայելու համար Ռուսաստանի տեխնոլոգիական կարողությունը: Վերլուծաբանների համոզմամբ այդ սպառազինությունը կարող է փոփոխություն մտցնել խաղի կանոններում և խախտել ռազմավարական հավասարակշռությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն ընդգծել է, որ այն նոր սպառազինությունը, որոնց նախագահ Պուտինն անդրադարձել է իր տարեկան ելույթում Ռուսաստանին օգնելու են հեռու մնալ սպառազինական մեկ այլ մրցակցությունից: Նրա ընդգծմամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են Ռուսաստանին սպառազինական մրցակցության մեջ ներքաշել: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Դմիտրի Ռոգոզինի ընդգծմամբ բարձր տեխնոլոգիաների, այդ թվում ռոբոտիկի, արհեստական ուշիմության, անօդաչու թռչող սարքերի, հակահրթիռային համակարգերի ու ճշգրիտ զինատեխնիկայի բնագավառում ուշագրավ ներդրումներ են կատարվելու:

Վլադիմիր Պուտինն իր տարեկան ելույթում ներկայացված սպառազինության մասին ընդգծեց, որ աշխարհում այդ սպառազինությանը նմուշը գոյություն չունի: Այդ զինամիջոցներից մեկը «Սերմաթ» կոչվող միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռն է, որ կշռում է ավելի քան 200 տոննա, զինվում է առնվազն 10 միջուկային մարտագլխիկներով և հակահրթիռային համակարգերը դժվարությամբ կարող են այն հետախուզել: «Սերմաթ» հրթիռը որի արտադրության աշխատանքները սկսվել են 2009 թվականին դասվում է գերծանր հրթիռների շարքում: Հեղուկ վառելիքով աշխատող այս հրթիռն արձակվում է գետնի տակ գտնվող պատվանդաններից և 11000կմ հեռահարություն ունի: Պուտինի ներկայացրած հիացմունք պատճառող մյուս զենքը «Ավանգարդ» քրուզ տեսակի հրթիռն է, որն անսահմանափակ հեռահարություն ունի և փորձարկվել է հաջողությամբ: Այս հրթիռը կարող է երկրի մթնոլորտի վերին շերտերում ընթանալ ձայնի արագությանը 20 անգամ գերազանցող արագությամբ և այդպիսով դասվում է գերձայնային հրթիռների շարքը: Մյուս զենքը «Քինժալ» քրուզ տեսակի օդից արձակվող հրթիռն էր: Պուտինի ընդգծմամբ «Քինժալ» գերձայնային բարձր ճշգրտությամբ երկիր երկինք հրթիռն աշխարհում եզակի է և հաջողությամբ փորձարկվելուց հետո 2017 թվականի դեկտեմբերի 1-ին հանձնվել է Ռուսաստանի հարավային տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Հրթիռն ընթանում է ձայնի արագությանը 10 անգամ գերազանցող արագությամբ և կարող է հարվածել 2000կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Ցուցադրված սպառազինության շարքում էր գտնվում սուզանավային ռոբոտը: Պուտինի ընդգծմամբ այս ռոբոտը կարող է անսահմանափակ կերպով կտրել մայրցամաքների միջև ընկած տարածությունը, ներթափանցել ջրի խորքն ու ամենաարդիական սուզանավերին գերազանցող արագությամբ շարժվել թևավոր հրթիռների նման: Այս սուզանավը կարող է զինվել միջուկային մարտագլխիկով և կարող է հարվածել ափամերձ կառույցներն ու ավիակիր նավերը: Մյուս զենքը նոր սերնդի քրուզ  տեսակի հրթիռ էր, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել և 2017 թվականին փորձարկման է ենթարկվել: Պուտինը նաև ընդգծեց լազերային սպառազինության նշանակությունը և հայտարարեց, որ այդ բնագավառում Ռուսաստանն առաջատարի դիրք է զբաղեցնում ու նման սպառազինություն ունի, սակայն մինչ այսօր հարկ չի նկատել դրանք ներկայացնել:

Թվում է, որ ԱՄՆ-ի միջուկային ցանկացած հարձակման դիմաց Ռուսաստանի միջուկային հակազդեցության կապակցությամբ Պուտինի խիստ ու աննախընթաց դիրքորոշումն ու նաև Ռուսաստանի հիացմունք պատճառող սպառազինության ցուցադրումը կատարվել են երկու գլխավոր նպատակներով: Նախ այն որ Ռուսաստանի նախագահական ընտրությունների սեմին Պուտինը փորձել է հանդես գալ ազգային առաջնորդի դերում, ով ցանկանում է վերականգնել որպես համաշխարհային գերուժ Ռուսաստանի դիրքերը: Միևնույն ժամանակ Պուտինի տարեկան ելույթին զուգահեռ սպառազինության ցուցադրումը լուրջ ազդարարություն էր ուղղված արևմուտքին ու մասնավորապես ԱՄՆ-ին, ով ենթադրում է, թե ռազմական գերազանցություն ունի հանդեպ Ռուսաստանը: Ռուսաստանի քաղաքական ու զինվորական բարձրաստիճան պաշտոնատարներն այն համոզման են, որ նկատի առնելով Ռուսաստանի սպառազինական նոր ծրագիրը կարող են հարմար հակազդեցություն ցուցաբերել արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի աճող սպառնալիքներին: Միևնույն ժամանակ այնպիսի սպառազինության ցուցադրումը, որոնք այսպես կոչված կարող են «Փոխել խաղի կանոններ»-ը, ազդարարություն էր ուղղված արևմուտքցիներին, որպեսզի սրանից ավելի անվտանգության ու ռազմական մարտահրավերներ չնետեն Ռուսաստանին: Չնայած այդ քայլերին Պուտինը խոհեմ վերաբերմունք և համագործակցության ու բազմակողմանիության վրա հիմնված համագործակցություն ցուցաբերելու կոչ արեց արևմուտքին: Այդուհանդերձ որպես ՆԱՏՕ-ի պարագլուխ ԱՄՆ-ի միակողմանի ու ռազմամոլական կողմնորոշման մեջ փոփոխության որևէ դրական հեռանկար գոյություն չունի: ԱՄՆ-ի ջանքերը բացահայտ կերպով ուղղված են միջուկային սպառազինության առավել ընդլայնմանն ու հատկապես Եվրոպայում Ռուսաստանի հետ ռազմական առճակատման խստացմանը: