Սկրիպալի հարցը. Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների նոր ժամանակաշրջանը
Ռուսաստանի ու Արևմուտքի սառն ու լարված հարաբերությունները, Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման դեպքից հետո, թևակոխեցին նոր ժամանակաշրջան: Դեպքը տեղի ունեցավ Լոնդոնի արևմտյան շրջանում, սույն թվականի մարտի 4-ին:
Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի ու արևմտյան երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը, աննախադեպ է սառը պատերազմից մինչ այսօր: Թերևս կարելի է ասել, որ սառը հարաբերությունների նոր ժամանակաշրջանը կարելի է անվանել բացահայտ թշնամանք և Ռուսաստանի ու Արևմուտքի հակադարձ քայլերի ժամանակաշրջան: Մի ժամանակ, երբ չեն հնչում հաճոյախոսություններ և կողմերը պատրաստ չեն լուծել առկա խնդիրները: ԱՄՆ-ն ու իր դաշնակից Բրիտանիան, բացեիբաց խոսում են ՌԴ դեմ թշնամության մասին: 2010թ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լրտեսների փոխանակման ժամանակ, Սերգեյ Սկրիպալն ապաստանեց Բրիտանիայում: Այս ժամանակահատվածում, Մոսկվան չորս լրտեսների փոխանակեց ամերիկացի 10 լրտեսների հետ: Սկրիպալն ավելի վաղ եղել է ռուսական հետախուզական վարչության աշխատակիցը, սակայն Բրիտանիայի կառավարության համար լրտեսություն իրականացնելու պատճառով, 2006թ. ձերբակալվեց Մոսկվայում ու դատապարտվեց 13 տարվա ազատազրկման: Սկրիպալը մեղադրվում էր ռուս լրտեսների վերաբերյալ տվյալները Բրիտանիայի լրտեսական գործակալությանը տրամադրելու մեջ:
Սկրիպալը թունավորվել էր` շփվելով "Նովիչոկ" անունը կրող թույնի հետ: Թույնը վնասում է նյարդային համակարգը: Բրիտանացի փորձագետներին չհաջողվեց գտնել թունավոր նյութի աղբյուրը: Այլ խոսքով, քիմիական զենքի բրիտանացի մասնագետները չկարողացան փաստել, որ այս նյարդային գազը, որով թունավորվել է Սկրիպալը, արտադրվել է Ռուսաստանում: Չնայած դրան, Բրիտանիան Ռուսաստանին մեղադրեց Սկրիպալին ու նրա դստերը թունավորելու մեջ: Թերեզա Մեյը հայտարարեց, որ Ռուսաստանն այսօր սպառնալիք է ոչ միայն Եվրոպայի ու Միջին Արևելքի, այլ ողջ աշխարհի համար: Նա ասաց. "Ես իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում Ռուաստանի սառնալիքների դեմ լուրջ քայլերի դիմել": Եվրոպայի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, նշելով, որ ԵՄ-ն պաշտպանում է Բրիտանիայի դիրքորոշումը, հավելեց, որ Մոսկվայի սպառնալիքների դեմ պայքարելու լավագույն միջոցը միության անդամների միասնությունն է:
Այսպիսով, Ռուսաստանի ու Բրիտանիայի փոխադարձ խիստ դիրքորոշումները, ԵՄ ղեկավարների հայտարարություններից հետո ավելի խորացան: Բրիտանիայի պահպանողական կառավորթյունը, որն իր երկրի ու Ռուսաստանի հավրաբերությունները դրել է անելանելի վիճակի մեջ, պահանջում է, որ Արևմուտքն իրեն համակողմանիորեն պաշտպանի Ռուսաստանից:
Հաջորդ փուլում եվրոպական երկրները դիվանագիտական որոշ քայլեր արեցին` ուղղված Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ն արտաքսեց 60 ռուս դիվանագետների, այդ թվում` ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուչության գրասենյակի աշխատակիցներին: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ պատմության մեջ նման թվով դիվանագետների արտաքսումն աննախադեպ է եղել: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կարծիքով, այս քայլը շրջադարձային էր Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում և դա մեծ հարված էր Ռուսաստանի հետախուզական գործակալության համար, որին երկար ժամանակ է հարկավոր այս հարվածից հետո ոտքի կանգնելու համար: Ամենակարևորն այն է, որ Բրիտանիայի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ այդ երկրի կառավարությունը գաղտնի գործակալի մասին տեղեկությունները տրամադրել է իր դաշանկիցներին: Հենց այս ինֆորմացիայի փոխանցումը պատճառ դարձավ, որ ռուս դիվանագետները վտարվեն արևմտյան երկրներից: Չնայած Ռուսաստանի պահանջին, Բրիտանիայի կառավարությունը չներկայացրեց այս կապակցությամբ որևէ փաստաթուղթ: Դրա փոխարեն, Բրիտանիան հայտարարեց, որ այդ կապակցությամբ գաղտնի ինֆորմացիան տրամարդել է իր դաշնակիցներին: Դրանով Լոնդոնը նպատակ ուներ շեղել հանրային կարծիքը: Փորձագետները քննարկելով Բրիտանիայի գործելակերպը, հարցականի տակ են դնում Սկրիպալի թունավորման հարցում Մոսկվայի դերը: Նրանք կարծում են, որ Լոնդոնի նպատակը անվտանգության կամ հումանիտար հարցերից առավել, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է: Լոնդոնը լրջորեն փորձում է բոյկոտել Ռուսաստանում անցկացվելիք` 2018 թ.Ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը: Բրիտանիայի և ևս վեց երկրների` Լեհաստանի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի ու Ճապոնիայի ղեկավարները, որոնց ֆուտբոլային թիմերը առաջնությանը մասնակցելու հնարավորություն են ստացել, հայտարարել են, որ բոյկոտելու են առաջնությունը: Կարելի է ենթադրել, որ այս երկրների ղեկավարները չեն մասնակցելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի համաշխարհային առաջնության բացման արարողությանը: ՌԴ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նիկիտա Սիմոնյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ սպորտը պետք է հեռու մնա քաղաքականությունից: Արևմտյան երկրներն իրենց բոլոր հայտարարություններով հանդերձ, սպորտն օգատգործում են որպես այլ երկրների դեմ քաղաքական ու քարոզչական զենք: Մոսկվայի տեսակետից, ռուս դիվանագետներին վտարելու արևմտյան երկրների քայլը ցույց է տալիս, որ այդ երկրները կազմակերպված ձևով փորձում են միջազգային ասպարեզում մեկուսացնել Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ասելով, Բրիտանիայում և ԱՄՆ-ում որոշ ազդեցիկ անձինք կանգնած են այս քայլի հետևում: Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն նույնպես հովանավորում է այս քայլը, և այդ դաշինքը նույնպես նպատակ ունի հեղինակազրկել Ռուսաստանին: Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ն նույնպես վտարել էր մի խումբ ռուս դիվանագետների:
Ռուս փորձագետ Դմիտրի Իգորչենկովը համոզված է, որ Սկրիպալի հարցը պատրվակ է, որպեսզի ՆԱՏՕ-ն մեծացնի իր ազդեցությունը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի: Նա նշել է, որ Ռուսասանի դեմ պայքարում Վաշինգտոնը Եվրոպային առաջամարտիկ է համարում: Մոսկվան պնդում է, որ Լոնդոնը ոչ մի փաստ չունի, որպեսզի կարողանա ապացուցել, որ Սկրիպալին թունավորելու հարցում Ռուսաստանը դերակատարություն է ունեցել: Ռուս քիմիական հարցերով փորձագետ Լեոնիդ Ռինկի ասելով, Ռուսաստանը ոչ մի շահ չունի նման քայլի դիմելու համար: Մյուս կողմից Ռուսաստանը չէր կարող դիմել նման քայլի, քանի որ առջևում այդ երկրի նախագահական ընտրություններն էին և Ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Բրիտանիան փորձում է այս դեպքը մեծացնելով, կրկին ձեռք բերել ԵՄ անդամների հովանավորությունը և մյուս կողմից ամրապնդել իր կապերն ԱՄՆ-ի հետ: Հաջորդ փուլում մենք ականատես եղանք, թե Ռուսատսնն ինչ պատասխան քայլերի դիմեց` ռուս դիվանագետներին արտաքսելու կապակցությամբ: Ռուսաստանն արտաքասեց բրիտանացի 23 դիվանագետների, փակեց Մոսկվայում այդ երկրի մշակույթի կենտրոնը: Այնուհետև, մարտի 29-ին, ՌԴ կառավարությունն արտաքսեց 60 ամերիկացի դիվանագետների և փակեց Սանկտ Պետերբուրգում տեղակայված ԱՄՆ հյուպատոսարանը: Դրանից հետո, ԱԳ նախարարություն կանչվեցին Մոսկվայում եվրոպական երկրների դեսպանները: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ արտաքսում է եվրոպական 23 երկրների 59 դիվանագետների: Բացի այդ, Մոսկվան վտարեց ևս 43 եվրոպացի դիվանագետների և հայտարարեց, որ մոտ ապագայում արտաքսելու է 50 բրիտանացի դիվանագետների: Չնայած ԵՄ անդամ շատ երկրները բացասաբար արտահայտվեցին Ռուսաստանի այս քայլի կապակցությամբ, սակայն Կիպրոսը, Սլովենիան, Հունաստանը և Ավստրիան նման քայլի չդիմեցին ու չարտաքսեցին ռուս դիվանագետներին: Եվ դա վկայում է այն մասին, որ ԵՄ-ում Ռուսաստանի կապակցությամբ առկա են տարաձայնություններ: Մյուս կողմից, ԵՄ որոշ դաշնակիցներ, այդ թվում` Թուրքիան և Սերբիան, նույնպես չդիմեցին նման քայլի: Ներկա դրությամբ, ԵՄ-ում կան տարաձայնություններ նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցով: Այս տարաձայնությունները թույլ չեն տալիս, որպեսզի միությունը միաձայն որոշում կայացնի Մոսկվայի դեմ: Չնայած Սկրիպալի դեպքից հետո ԵՄ հակառուսական թևն ավելի է հզորացել, այդուհանդերձ, որոշ եվրոպական երկրներ կողմ չեն հակառուսական քաղաքականությանը: Մյուս կողմից, Ռուսաստանը հակադարձ քայլով փաստեց, որ պատրաստ չէ ենթարկվել եվրոպացիների քմահաճույքներին և դիմելու է փոխադարձ քայլերի: Այդուհանդերձ, Մոսկվան հայտարարեց, որ մշտապես պատրաստ է հարցերը լուծել դիվանագիտական շրջանակներում:
Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ-ն, օգտվելով այս վիճակից, փորձեց հակառուսական քարոզարշավի ղեկավարությունն առնել իր ձեռքը, խաթարելով Ռուսաստանի հեղինակությունը: Այժմ հույս չկա, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները մոտ ապագայում կշտկվեն: Այդ հարաբերություններում վերջին տարիներին առկա լարվածությունն ավելի խորացավ Սկրիպալի դեպքից հետո: Մյուս կողմից դա ցույց տվեց, որ ԱՄՆ-ն մտադիր է տարբեր հարցերի կապակցությամբ մարտահրավեր նետել Ռուսաստանին, ինչն իհարկե անպատասխան չի մնա Դաշնության կողմից: Ռուս փորձագետ Սերգեյ Ռոգովի ասելով, այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սկսվել է նոր սառը պատերազմ: Քանի որ Մոսկվան ոչ միայն դիմադրել է ճնշումներին, այլև փոխադարձ քայլերի դիմելով, փորձել է հավասարը հավասարին քաղաքականություն վարել: Իսկ ամերիկացի դիվանագետների վտարումը և Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսարանի փակումն ապացուցեցին, որ Ռուսաստանը կտրուկ պատասխան է տալիս Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քայլերին: Ռուսաստանի ու Արևմուտքի միջև դիվանագիտական ճգնաժամը շրջադարձային փուլ է թևակոխել: Բրիտանիան այժմ կանգնել է ղեկավարի դիրքում, իսկ Եվրոպայի համընդհանուր հակառուսական դիրքորոշումը ցույց է տալիս, որ դա մի կողմից կապված է Պոտինի հաղթանակի հետ: Այսինքն ռուսները ցույց տվեցին, որ ուշադրություն չեն դարձնում արևմուտքի հակառուսկաան քարոզներին: Հենց այդ պատճառով էլ ըստ երևույթին, Եվրոպան ավելի է ուժգնացրել Ռուսաստանի ու Պուտինի դեմ քաղաքական ճնշումները: Մյուս կողմից, արևմտյան երկրներն ըստ երևույթին հարմար առիթ են գտել` քաղաքական ճնշում գործադրելու Մոսկվայի դեմ: Սկրիպալի հարցով Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը կարելի է բնութագրել որպես արևելքի ու արևմուտքի տարաձայնությունների նոր ժամանակաշրջան, որը հեշտորեն չի լուծվելու: Կարելի է նույնիսկ կանխատեսել, այս տարաձայնության ծավալը մոտ ապագայում ավելի է մեծանալու: