Հայացք` իրանցի անիմատոր և գեղանկարիչ Ալի Աքբար Սադեղիի կյանքին ու ստեղծագործությանը
“Ակնարկ` Ալի Աքբար Սադեղիի ստեղծագործություններին” ցուցահանդեսն անդրադարձ է Իրանի ժամանակակից արվեստին և ներկայացնում է այս արվեստագետի 70 տարվա աշխատանքի արդյունքը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք անիմատոր և նկարիչ Ալի Աքբար Սադեղիի կյանքի ու ստեղծագործությունների մասին:
“Ակնարկ` Ալի Աքբար Սադեղիի ստեղծագործություններին” ցուցահանդեսը կազմակերպվել էր Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում և տևեց երեք ամիս: Ցուցահանդեսում ներակայացված են ավելի քան 200 ստեղծագործություններ` նկարներ, նկարազարդումներ, վիտրաժներ, բանաստեղծություններ, քանդակներ, և առաջին անիմացիաները, որ ստեղծվել են Սադեղիի կողմից: Բացի այդ, Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի ցուցասրահներում ցուցադրվել են Սադեղիի կողմից ցուցահանդեսի ընթացքում պատրաստված 4 անմիացիաների փոփոխված տարբերակները: Այս ցուցահանդեսում, կտորի վրա կարմիր գույնով գրված, ներկայացվել էր Սադեղիի բանաստեղծություններից 300 տող, վարպետի ձայնի ուղեկցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեցին նիստեր, որոնց ընթացքում փորձգատեներն ու գիտնականները քննարկեցին Սադեղիի ստեղծագործությունները` դիցաբանական ու մարդաբանական տեսակետից: Նիստերի ընթացքում քննարկված թեդմաներից էին “Սյուրռեալիզմն ու իրականությունը”, “Մարդաբանությունն ու արվեստը”, ինչպես նաև Սադեղիի դիցաբանությունը: Քննարկվեց նաև “Դիցաբանությունը և պատերազմը” թեման:
Ալի Աքբար Սադեղին ծնվել է Թեհրանի Փամենար թաղամասում` 1937թ.: Փոքր հասակից սիրում էր նկարել, և արդեն դպրոցում սկսեց ավելի լուրջ սովորել նկարչություն: 1958թ ընդունվեց Թեհրանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետ: Մեկ տարի անց սկսեց աշխատել որպես վիտրաժային նկարիչ` ստեղծագործական նոր ոճով: Այնքան էր սիրում գեղանկարչությունը, որ ուսումնասիրեց այս ոլորտի բոլոր ուղղությունները: Այդ ամենից բացի, նա աշխատեց նաև գովազդային գրաֆիկայի, փաթեթավորման տեսակների, ֆիլմերի պոստերների, և գրակազմության ոլորտներում:
Ալի Աքբար Սադեղին Իրանի Մանուկների ու երիտասարդների մտավոր զարգացման կենտրոնի առաջին արվեստագետներից էր և հանդիսանում է այս կենտրոնի անիմացիոն ֆիլմերի հիմնադիրներից: 1971-1977թ. Նա այս կազմակերպությունում ստեղծեց մի շարք անիմացիոն ֆիլմեր, ինչպես օրինակ`”Գոլբարան”, “Ռոխ”, “Մալեք Խորշիդ”, և “Զալ ու Սիմորղ” աշխատանքները: Այս ֆիլմերը մեծ ճանաչում ձեռք բերեցին ոչ միայն Իրանում, այլ նաև մի շարք միջազգային փառատոններում, արժանանալով մրցանակների և հանդիսանալով իրանական անիմացիայի լավագույն նմուշներ:
Սադեղին Իրանի ամենահաջողակ գեղանկարիչներից ու արվեստագետներից է: Նա նշում է, որ փոքր տարիքից, լսելով Շահնամեի պատմությունները, ցանկանում էր նկարել դրանք: Հետագայում, այս դիցաբանության շատ կերպարներ դարձան նրա ստեղծագործությունների մի մասնիկը: Նրա աշխատանքի հիմքը իրանական սյուրռեալիզմն է, որ հիմնված է ավանդական գեղանկարչության վրա: Սադեղիիի սկզբնական մեծ թվով աշխատանքներում կան մի կամ մի քանի զինվորներ, իրանական ռազմական հագուստներով: Այդ կերպարներից շատերն ունեն նկարչի դեմքը:
Նրա ստեղծագործական աշխարհը ֆիգուրատիվ աշխարհ է և նման է հին մանրանկարներին, ավելի ավանդական ձևերով: Ալի Աքբար Սադեղին իր ստեղծագործություններում սյուրռեալիստական ոճով ներկայացրել է պարսկական լավագույն ավանդույթները, լավագույնս օգտվելով գույնից ու ձևից: Նրան համարում են հեքիաթասաց նկարիչ: Նրա ստեղծագործությունների հիմքում պարսկական հարուստ աղբյուրներն են:
Սադեղիի ստեղծագործությունները
Ձախ կողմում` “կրկնություն” և երկրորդը` “Խաղ”
60 տարեկան հասակում Սադեղին ակտիվ էր շատ ոլորտներում, իսկ նրա ստեծղագործությունների ծավալն անհավատալի մեծ է: Եվ զարմանալի է, որ կյանքում ունեցած բոլոր դժվարություններով հանդերձ, նա կարողացել է ստեղծել գործեր, որոնք որակապես չեն զիջում մեկը մյուսին: Ալի Աքբար Սադեղիի միջազգային ձեռքբերումներից կարելի է նշել Ասիա գրքի նկարազարդման մրցույթի առաջին մրցանակը, ինչպես նաև Լայպցիգում անցկացված և Թեհրանի գրաֆիկական մրցույթների առաջին մրցանակները: Իսկ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 6-րդ և 7 –րդ փառատոններում նա ներկայացել է որպես ժյուրի, կազմակերպել է անհատական ու հավաքական ցուցահանդեսներ: 2008թ. Ալի Աքբար Սադեղին ներկայացվեց որպես Իրանի մնայուն դեմքերից մեկը:
Ալի Աքբար Սադեղին նեոկլասիկ ու պատմող նկարիչ է: Այլ խոսքով, նա այն արվեստագետն է, որը շատ լավ ծանոթ է Իրանի ու համաշխարհային դասական գեղանկարչությանն ինչպես նաև իրանական մանրանկարչությանը: Սակայն նրան մյուսներից տարբերում է նոր աշխարհայացքը` գրականության ու էպոսի նկատմամբ: Որպես օրինակ, երբ Սադեղին դիտում է այդ նկարների մեջ ներկայացված պատերազմը, զվարճանքները, իրանական այգիները, էպոսներն ու հեքիաթները, ամեն ինչ տեսնում է անկայուն: Նրա գործերում չի կարելի գտնել պատմական ու էսթետիկ վերաբերմունքը, որը հատոկ է իրանական մանրանկաչրությանը: Սադեղիի գեղանկարչությունները հատկապես առաջին շրջանբում, գույնի ու պատկերի կիրառման առումով խիստ իրանական էին, ինչը նրա ու մյուս սյուրռեալիստ նկարիչների միջև մեծ տարածություն էր առաջացնում ու նկարչի աշխարհին նոր գույն ու փայլ էր տալիս: Սակայն երկրորդ շրջանում Սադեղին զգալիորեն հեռացավ այդ տարրերից, փորձելով իր գեղանկարչության սահմանները կտավից դուրս բերել: Սադեղիի գործերի գնահատողները սիրում են հատկապես նրա առաջին շրջանի գործերը: Նրա ստեղծագործությունների մեծ մասում վերարտադրվել է փողոցային մշակույթը, իրանական էպոսը, սրճարանային գեղանկարչությունն ու իրանական պատկերային ավանդույթները: Սադեղիի ստեղծագորխությունների մեծ մասում հանդիպում են տղամարդիկ, ովքեր կրում են զրահապատ գլխարկներ ու վահաններ: Նրանց դեմքերը հենց նկարչի դեմքն են: Այնպիսի տպավորություն է, որ նա Իրանի պատմությունը շաղախել է իր դիմանկարով: Սադեղին ասում է, որ 5 արվեստագետներ ազդել են իր կյանքի վրա` Ֆիրդուսին` Շահնամեով, Մոլավին, որը նրան տվել է բամաթիվ գաղափարներ ու նրա կարծիքով մի գանձ է, որն աշխարհին կարող է նվիրել սեր, ազատություն ու գեղեցկություն: Սակայն Գաբրիել Գարսիա Մարկեսն ու նրա սյուրռեալիստական գաղափարները, որոնք հատկապես նկատելի են “Հարյուր տարվա մենություն” գրքում, մեծ ազդեցություն է թողել նկարչի վրա: Սաղեդիի խոսքերով, իր վրա ազդել է նաև Արեֆե Ղազվինին, որը ժամանակին գրել է երգեր ու նրա ազատատենչ երաժշտությունն ու բանաստեղծությունները հետագայում ուենացան մեծ լսարան: Սադեղին ասում է. “Նա հայրենասեր մարդ է: Ինձ համար էլ Իրանը շատ սիրելի է: Երդվում եմ պարսից Ծոցի անվամբ”: Վերջինը բանաստեղծ Սոհրաբ Սեփեյրին է, որը եղել է Սադեղիի ըբնկերներից և որի բանաստեղծություններից շատերը նկարիչը պատկերել է իր կտավներում: Եվ ամեն անգամ այդ բանստեղծությունները կարդալիս, նրա մոտ արթնանում են հուշեր:
Ալի Աքբար Սադեղիի դասախոսույթունը` իր ստեղծագործությունների ցուցահանդեսում
Ալի Աքբար Սադեղին խելացի գեղանկարիչ է: Գեղանկարչական ուշիմությունը, որ առկա է նրա մոտ, ավելի վեր է ուշիմության սովորական գործակցից: Նրա բոլոր ստեղծագործություններում դա կարելի է նկատել: Օրինակ, կտավներից մեկում, որում ցուցադրվում են նրա դեմքն ու շարժումները մոտիկից, հստակ նկատելի է արվեստագետի մարմնական ուշիմությունը: Նրա բազմաժանր ստեղծագործությունները տարբեր ոլորտներում, սկսած գրքերի նաշխազարդումներից, գեղանկարչութունից, շրջանակներ /յուղաներկ և այլն/, ծավալ և դիզայն, անիմացիա և կինո, գրականություն, այս ամենը ցույց են տալիս, որ նա իրոք լավ նկարիչ է, և ներկայացնում են նրա գեղարվեստական ու գաղափարական խնդիրները: Ալի Աքբար Սադեղին փաստել է, որ փորձում է գտնել արվեստի լեզուն և այս ճանապարհին ունի ընտրելու իրավունք: Սադեղին Իրանի ամենաաշխատասեր ստեղծագործողներից է: Նրա աշխատանքերը սիրված են բոլորի կողմից: Մարդիկ նրա հետ կարող են շատ հեշտ կապ հաստատել: Սադեղին նոր գաղափարներով արվեստագետ է: Այն արվեստագետներից, որ երբեք չեն հմայվում իրենց ստեղծագործություններով ու այդ իսկ ատճառով փորձում են ավելի նորն ու ավելի լավը ստեղծել: Այս տարի լրացավ նրա 80 ամյակը, սակայն նա շարունակում է աշխատել օրական 7 ժամ, ինչպես որ 5 տարեկանում առաջին անգամ վերցրեց վրձինն ու հիացավ կտավի սպիտակ էջի վրա արված գույնի կախարդանքով: