Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (18)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i88848-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտարհրավերներ_(18)
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե ինչ շարժառիթներով են օգտատերերը մտնում սոցիալական ցանցեր:Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 16, 2018 16:16 Asia/Tehran

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, թե ինչ շարժառիթներով են օգտատերերը մտնում սոցիալական ցանցեր:Այսօր կշարունակենք մեր զրույցը այդ կապակցությամբ:

Իրական աշխարհին զուգահեռ վիրտուալ աշխարհը ձևավորվելով, տեղեկությունների փոխանակման աներևակայելի ծավալների ու հնարավորությունների և հիմնադիրների առանձնահատուկ քաղաքականությունների շնորհիվ միջազգային հանրությունը վիրտուալ աշխարհ մուտք գործեց և հետզհետե վիրտուալ միջավայրում ներկայությունը մարդկանց հիմնական կարիքը դարձավ: Ներկայիս աշխարհի բնակչության ավելի քան մեկ հինգերորդն անդամակցում են սոցիալական ցանցերին:

Սոցցանցերում օգտատերերը բարեկամական խմբեր են ձևավորում և հաշվի առնելով մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ անձնական միջավայրի մատչելիությունը, տեսակետ արտահայտելու ազատությունը, նոր ծրագրերին ծանոթանալը, նոր տեղեկություններ ներկայացնելը և հետաքրքիր գործառույթները օգտատերերը գոհունակություն են զգում և նրանց մոտ առաջանում է անհատական կամք ու վերահսկողության զգացողություն:

Սոցցանցերի օգտատերերի մեծամասնությունն իր հոգեկան ու հաղորդակցական կարիքներին հագուրդ տալու համար, որոնցից լիովին կամ մասամբ զրկված է իրական կյանքում, անդամակցում է այդ ցանցերին:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, նորարարության ձգտելու, սիրվելու, մենության մեջ մյուսների հետ շփումը պահելու, դրսի լարված մթնոլորտից խույս տալու և երկրորդ ինքնության քողի տակ հարգված լինելու ցանկությամբ, առանց կատարելապես այդ միջավայրերին տիրապետելու մարդիկ անդամակցում են սոցիալական ցանցերին:

***

Ինչպես իրական սոցիալական ցանցերի գոյության փիլիսոփայությունն է ընդհանուր համոզմունքների, տնտեսագիտության, քաղաքականության և սոցիալական խնդիրների վրա հիմնված սոցիալական խմբերի ձևավորումը և միավորումը, այնպես էլ համացանցում սոցցանցերից շատերը ձևավորվում են տարբեր ընդհանրություններով վիրտուալ սոցիալական  խմբերին համակարգելու նպատակով: Ակնհայտ է, որ այս խմբերի  անդամներն իրական կյանքում ընդհանուր նպատակ են հետապնդում: Այդ նպատակները հիմնականում քաղաքական, հասարակական կամ մշակութային են լինում:

Սոցիալական ցանցերում մարդիկ ուղղակի կամ անուղղակի կերպով խրախուսվում են հասարակական կյանքում իրական աշխատանքներին մասնակցելու համար: Տարբեր հասարակություններում սոցիալական աշխատանքներին մասնակցելու համար սոցիալական ցանցերի ազդեցությունն այնքան մեծ է, որ վերջերս մեծ թվով սոցիալական ցանցեր ձևավորվել են տարբեր ոլորտներում հասարակության համագործակցությունը մեծացնելու նպատակով:

Սոցիալական ցանցերում օգտատերերը համօգտագործում են, միմյանց հետաքրքրող նյութեր: Սոցիալական ցանցերում համօգտագործելը հույժ նշանակալի է, այնպես որ կարելի է ասել, որ առանց նյութերի համօգտագործման սոցիալական ցանցերը ոչ մի իմաստ չեն ունենալու: Այդ քայլի նպատակն է օգտատերերը կարողանան կիսվել իրենց մահոգություններով: Սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերը կարող են հասանելիություն ունենալ այն ծրագրերին, որոնք համօգտագործվել են մյուս օգտատերերի կողմից:

Ի տարբերություն այլ լրատվամիջոցների, որտեղ լսարանը դերակատարություն չունի բովանդակության ստեղծման և բովանդակության ընտրության հարցում, սոցցանցերում օգտատերերը կարող են լինել ստեղծարար, ազդեցիկ և ընտրելու իրավունքի տեր, ինչը նրանց դրդում է ավելի մեծ ներկայություն ունենալ այդ միջավայրում: Նկատի առնելով այս իրողությունը, սոցիալական կայքերը առավել քան որևէ այլ լրատվամիջոց կարող են հասարակությունների ընդլայնման ու տեխնոլոգիաների զարգացման հետ միաժամանակ, վերջ դնել այլ լրատվամիջոցների, այդ թվում հեռուստատեսության գերազանցությանը, որոնք օգտվում են տեսողական ու լսողական հնարավորություններից:

Համացանցում սոցիալական կայքերն ամենակարևոր աղբյուրներից են գովազդի միջոցով եկամուտ վաստակելու համար: Սոցիալական կայքերի օգտատերերն իրենց էջերում խոսում են իրենց հետաքրքրող նյութերի մասին և գովազդային ընկերությունները հաշվի առնելով նրանց հետաքրքրության ոլորտները, գովազդներ են ուղարկում: Մեծ թվով ընկերություններ ևս հեղինակավոր ցանցերում անձնական էջ ստեղծելով, կապ են հաստատում մյուս օգտատերերի, իրենց հաճախորդների և տարբեր ընկերությունների հետ և այդպիսով իրականացնում իրենց առևտրային գործունեությունը: