Ֆեյսբուքի խայտառակությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89056-Ֆեյսբուքի_խայտառակությունը
Վիրտուալ աշխարհի և ինտերնետի զարգացման արդյունքում, սոցիալական ցանցերն այսօր մեծ դեր են կատարում մարդկանց կյանքում: Դրանց հնարավորությունները թույլ են տալիս տվյալները կիրառել քաղաքական, ֆինանսական, քարոզչական ու անվտանգության ոլորտներում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 18, 2018 16:47 Asia/Tehran

Վիրտուալ աշխարհի և ինտերնետի զարգացման արդյունքում, սոցիալական ցանցերն այսօր մեծ դեր են կատարում մարդկանց կյանքում: Դրանց հնարավորությունները թույլ են տալիս տվյալները կիրառել քաղաքական, ֆինանսական, քարոզչական ու անվտանգության ոլորտներում:

Սոցիալական ցանցերի թույլ անվտանգության մասին շատ է խոսվում և այդ կապակցությամբ ամենատարածվածը ֆեյհսբուքն է: 2018թ մարտի կեսերին , այս կապակցությամբ հրապարակվեց մի զեկույց: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը սկզբում լռեց, սակայն մի քանի օր անց, ընդունեց իր ընկերության սխալը և հայտարարեց, որ որոշակի փոփոխություններ է մտցնելու ցանցի աշխատանքում, որպեսզի օգտատերերի անձնական տվյալների ձեռքբերումը դժվարանա: 2018թ Ցուկենբերգն ընդունեց, որ Ֆեյսբուք ցանցում տեղի է ունեցել տվյալների արտահոսք և դա սխալմունք է եղել: Դիմելով իր օգտատերերին, նա ասաց. “Մենք պատասխանատու ենք ձեր տվյալների նկատմամբ  և եթե չկարողանանք պահպանել դրանք, ուրեմն արժանի չենք ձեզ ծառայելու”: Տվյալների արտահոսքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Global Sience Research ընկերությունը ձեռք բերեց և առանց թույլտվություն ստանալու օգտագործեց ֆեյսբուքի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները: Ընկերությունն այդ տեղեկությունները հանձնեց Cambrige Analitika ընկերությանը: Որոշ տեղեկությունների համաձայն,` ընկերությունն այդ տվյալներից օգտվել է Թրամփի քարոզարշավի ժամանակ: Cambrige Analitika ընկերությունը, ձեռք բերելով ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներն ու քննարկելով նրանց քաղաքական հայացքները, դրանցից օգտվել է Թրամփի նախընտրական շտաբի համար: Դա այն դեպքում, երբ Ֆեյսբուքը, պատասխանատու է, որպեսզի պահպանի օգտատերերի անձնական տվյալները: Ֆեյսբուքում խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ պարզվեց, որ ցանցի տնօրէնությունն այդ մասին տեղյակ էր, սակայն որևէ հակազդեցություն չէր ցուցաբերում: Այս հարցն այնքան խորացավ, որ Whatss App-ի հիմնադիրներից Բրայան Աքթոնը, միանալով Delete Facebook հեշթեգին, պահանջեց չեղարկել ցանցի աշխատանքը: Whatss App-ը 2014թ. 19 միլիարդ դոլարով գնվել էր Ֆեյսբուքի կողմից: Աքթոնը իր Թուիթերում գրեց. “Ժամանակն է ջնջել  Ֆեյսբուքը”:  Այս խայտառակությունից հետո, ֆեյսբուքի բաժնետոմսերի արժեքն իջավ 9 տոկսով, իսկ Ցուկենբերգի եկամուտը նվազեց 6 միլիարդ դոլարով: Իսկ CNBC հեռուստաալիքն այս կապակցությամբ հայտարարեց, որ բաժնետոմսերի արժեքն իջավ այն լուրերի տարածումից հետո, որոնց համաձայն Cambrige Analitika ընկերությունն օգտվել է օգտատերերի տվյալներից` հօգուտ Դոնալդ Թրամփի: Ըստ այս տեղեկության, կազմակերպությունն օգտագործել է ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, առանց նրանց համաձայնության որոշելով, թե նրանք ինչպիսի քաղաքական նախընտրություն ունեն: Դրանից հետո, ԱՄՆ Դաշնային Առևրտրի հանձնաժողովը որոշեց այս կապակցությամբ հետազոտություններ անցկացնել, պարզելու թե արդյոք Ֆեյսբուքը խախտել է մարդկանց անձնական իրավունքները, թե` ոչ: Որոշ կայքեր ներկայացրեցին ուղեցույցներ, թե ինչպես կարելի է  ջնջել Ֆեյսբուքի էջը: Ֆեյսբուքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգն այժմ կանգնել է բազմաթիվ խնդիրների առջև: 2018թ. Ապրիլի 10-ին նա պարտավոր եղավ  ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում, որը տևեց 5 ժամ: Ցուկենբերգը ներողություն խնդրեց միլիոնավոր օգտատերերի իրավունքների խախտման համար: Նա այդ հարցում մեղադրեց Ռուսաստանին, խոստանալով, որ շարունակելու է համագործակցել ԱՄՆ նախագահական ընտրություններւմ ՌԴ մասնակցության հարցով հետաքննություն իրականացնող խմբի հետ: Նա խոստովանեց, որ թերացել է Ֆեյսբուքի օգտատերերի տվյալների պաշտպանության հարցում: Ցուկենբերգը հայտարարեց, որ այդ պատճառով հրապարակվել են անհիմն լուրեր, օտար երկրներից մասնակցել են նախագահական ընտրություններին  և խախտվել են մարդկանց անձնական իրավունքները: “Մենք լուրջ չենք վերաբերվել մեր պատասխանատվությանը և դա եղել է մեր թերությունը”. Ասաց նա: Իհարկե պետք է ասել, որ առաջին անգամը չէ, որ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալները տրամադրվում են որևէ երրորդ կողմի: Վերջին տարիներին այս մասին բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել: Ներկա դրությամբ, սոցիալական ցանցերի համար եկամտի աղբյուր է դարձել օգտատերերի մասին տեղեկությունները, մասնավոր առևտրային ընկերություններին տրամադրելը: Այս ինֆորմացիան օգտագործվում է  հատկապես օգտատերերի նախասիրություններն ուսումնասիրելու և համապատասխան գովազդ պատրաստելու համար: Դա այն դեպքում, երբ արևմտյան պետությունները բազմիցս օգտատերերի ինֆորմացիան ուսումնասիրել են` ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Սակայն սա առաջին անգամն էր, որ բացահայտվեց Ֆեյսբուքի գաղտնի կապը  Cambrige Analitika-ի հետ, ինչը մտահգություններ է առաջացնում այն կապակցությամբ, որ այսպիսով, ընտրությունների ժամանակ, անօրինական կերպով ձևավորվում է հանրային կարծիք: Ֆեյսբուքն ունի 2 միլիարդ 400 միլիոն օգտատեր, նույնիսկ Չինաստանի բնակչությունից ավելի շատ: Հետևաբար, Ֆեյսբուքը կարող է ազդել որոշ քաղաքական  գործընթացների, այդ թվում` ընտրությունների վրա: Հատկապես որ դրա ղեկավարներն այնքան էլ պատասխանտու վերաբերմունք չունեն իրենց օգտատերերի նկատմամբ: Չի թվում, որ Մարկ Ցուկենբերգի կողմից ներղոություն խնդրելը փարատում է  այս կապացությամբ առկա մտահոգությունները: Քաղաքական փորձագետ Դեյվիդ Բրաունը նշում է, որ ամերիկացիների մեծ մասը համոզված է, որ Ֆեյսբուքը ոտնահարում է  մարդկանց իրավունքները, ինչը պատճառ է դարձել, որ օգտատերերը չվստահեն այս սոցիալական ցանցին: Իսկ ինչ վերաբերում է Cambrige Analitika ընկերությանը, պետք է նշել, որ այն բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որը զբաղվում է ընտրությունների ժամանակ տվյալների մշակմամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ և գրասենյակներ ունի Նյու Յորք և Վաշինգտոն քաքաղներում: 2015թ պարզվեց, որ ամերիկացի սենատոր Թեդ Քրուզն իր քարոզարշավի ժամանակ օգտվել է այս ընկերության ծառայություններից: 2016թ. կազմակերպությունը մասնակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավին և  դերակատար եղել վերջինիս հաղթանակի հարցում: Cambrige Analitika-ն մասնակցել է նաև Բրեքզիթի գործընթացին: Այժմ կազմակերպության աշխատանքն ուսումնասիրվում է  երկու երկրների դատական մարմիններում: 2018թ մարտին New York Times-ը և Observer-ը գրեցին, որ ընկերությունը քաղաքական նպատակներով  օգտագործել է մարդկանց տվյալները, որոնք հավաքվել էին գիտական նպատակներով: Guardian-ը գրել է, որ Ֆեյսբուքն ավելի քան 2 տարի է, որ տեղյակ է այս մասին, սակայն որևէ քայլ չի արել ինֆորմացիան պահպանելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, այս ընկերությունն ազդել է նույնիսկ որոշ աֆրիկյան պետությունների, մասնավորապես` Քենիայի և Նիգերիայի  նախագահական  ընտրությունների արդյունքների վրա: Guardian-ը նաև հայտարարել է, որ որպեսզի Նիգերիայի նախագահական ընտրությունների ժամանակ մուսուլմանների դեմ քարոզարշավի շրջանակներում, Cambrige Analitika-ն, հիմնվելով օգտատերերի տեղեկությունների վրա,  տարածել է հակաիսլամական նյութեր: Թերթը գրել է, որ Նիգերիայի նախագահական ընտրություններում Cambrige Analitika-ն աշխատել է Մուհամմադո Բուհարիի դեմ, իսկ իսրայելցի հաքերները, կոտրելով վերջինիս էլեկտրոնային փոստը, Cambrige Analitika-ին փոխանցել են նրա առողջության վերաբերյալ մեծածավալ ինֆորմացիա: Թերթը գրել է, որ նիգերիացի մի միլիարդատեր, այս ընկերությանը վճարել է 2 միլիոն 800 հազար դոլար, որպեսզի Cambrige Analitika-ն նախագահական ընտրություններում աշխատի Ջոնաթան Գուդլաքի օգտին և ընդդեմ նրա հակառակորդ Բոհարիի:

Ֆեյսբուքի խակտառակությունն այն իրողության ապացույցն է, որ սոցիալական ցանցերի հնարավորությունները պատճառ են դարձել, որ ահաբեկչական խմբերը միլիոնավոր մարդկանց իրենց հսկողության տակ են առնեն և օգտագործեն իրենց ոչ մարդկային նպատակների համար: Բրիտանիայի Ազգային անվտանգության նախարար Բեն Ուալասը Ֆեյսբուքին ու Գուգլին անվանել է “անխիղճ շահույթ փնտրողներ”, ասելով, որ նրանք երբեք որևէ օգնություն չեն ցուցաբերել օնլայն ծայրահեղության դեմ պայքարին:

Այժմ, այս ցանցն օգտագործվում է  նաև ինտերնետային գողության, թրաֆիկինգի, անօրինական առևտրի և այլ նպատակների համար: Պետությունների մտահոգություններից մեկն այն է, որ ահաբեկչական խմբերը կարող են օգտվել այս ցանցից: Եվրոպոլի ղեկավար Ռոբ Վայնռայթը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը մեծացնում է սոցիալական ցանցերում իր ակտիվությունը, որպեսզի կարողանա տարածել իր գաղափարախոսությունը: 2017թ մայիսին Եվրոպոլը հայտարարեց, որ Եվրոպայում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը տարածվում է սոցիալական ցանցերում և այս կապակցությամբ առկա է ավելի քան 2 հազար նյութ: Նույն պատճառով, Ռուսաստանը սկսել է պայքարել Թելեգրամ սոցիալական ցանցի դեմ, քանի որ ՌԴ Գերագույն դատարանը հայտարարել է, որ պետք է օգտատերերի մասին տեղեկություններ փոխանցի անվտանգության մարմիններին: ՌԴ անվտանգության, պաշտոնյաները, հատկապես FSB-ն համոզված է, որ ահաբեկիչներն այս ցանցից օգտվել են իրար հետ շփվելու համար, հատկապես 2017թ. ապրիլին Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրականացված ահաբեկչական գործողության ժամանակ: Այս հիման վրա, կառավարությունները, նույնիսկ արևմտյան երկրներում, փորձում են սահմանափակություններ ասռաջացնել որոշ սոցիալական ցանցերի համար: Սա կատարվում է, որպեսզի որոշ խմբեր  հետագայում չկարողանան օգտատերերի հաշիվները ծառայեցնել իրենց քաղաքական,  տնտեսական ու ահաբեկչական նպատակների համար: Այդուհանդերձ, այս կապակցությամնբ  վճռորոշ գործոններից մեկը լինելու է ինտերնետային ընկերությունների` մասնավորապես Գուգլի, ֆեյսբուքի և Թելեգրամի համագործակցությունը: