Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (61)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Յասուջի համալսարանի գիտնականները պատրաստել են կլանիչ նանոտարրեր, որոնք ավելի են հեշտացնում արյան կամ մեզի մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկող դեղերի մնացած մասի ծավալները: Օգտագործվող դեղի դոզան և եղանակն ուղղակի կապ ունեն դեղի կողմնակի հետևանքների հետ: Այդ դեղերից է արյան գլյուկոզայի մակարդակն իջեցնող Glibenclamide դեղը, որն օգտագործվում է երկրորդ կարգի շաքարային դիաբետիկ հիվանդների համար: Նախագծի հեղինակի ասածով, օրգանիզմի բիոլոգիական հեղուկներում ՝ արյան և մեզի մեջ դեղերի մնացորդներն ուղղակի կապ ունեն օրգանիզմին անհրաժեշտ դեղերի դոզայի և այդպիսով էլ ՝ մարդու առողջության հետ: Սակայն քանի, որ բիոլոգիական հեղուկները բարդ կառուցվածք ունեն, հնարավոր չէ ուղղակի եղանակով գնահատել դեղերի դոզան: Դրա համար նախախտացման փուլերի օգնությամբ կատարվում է դեղի տարանջատում: Նախագծում, մոլեկուլային ֆոնի պոլիմերային մասնիկների հիմունքով պատրաստվել է նանոկլանիչ, որը կարող է բարձր արդյունավորմամբ ավարտին հասցնել նմուշների նախախտացման փուլերը: Նմուշների նախապատրաստման համար պահանջվող ժամանակի կրճատումը և ավելի քիչ ծավալներով ածխաջրային նյութերի օգտագործումը համարվում են այդ նախագծի առավելությունները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Chromatography A հանդեսի 2017 թվականի համարում:
Եվրոպայի դեղագործական կազմակերպության փորձագետների կողմից իրանական մի դեղագործական ընկերությանը տրվել է Եվրամիության հաստատում EU GMP -ն: Կազմակերպության փորձագետները GMP արտադրման օպտիմալացման սկզբունքների հարգման առումով ուսումնասիրել են «Սինաժեն» ընկերության տվյալները և քանի որ դեղերի արտադման գործընթացի բոլոր գնահատականները եղել են դրական և ոլորտի միջազգային նորմերին հակասող դեպք չի նկատվել , ուստի ընկերությունը ստացել է EU GMP միջազգային ստանդարտացման սերտիֆիկատը: Ընկերությունը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիոլոգիական դեղարտադրությունների առաջին ընկերությունը, որը ստացել է նման սերտիֆիկատ:
Իրանի Ռոյան հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները պարզել են, որ սաղմի վիժման անցյալ ունեցող կանայք վաղաժամ ծննդաբերություն են ունենում: Հղիության առաջին քսան շաբաթների ընթացքում վիժումը համարվում է ինքնըստինքյան տեղի ունեցած դեպք: Դա գլխավորապես տեղի է ունենում պտղի կրոմոզոմային խանգարումների և այլ պատճառներով: Հղիության 37-րդ շաբաթվանիցի ավելի շուտ ծննդի դեպքերը համարվում են վաղաժամ , իսկ նորածինը ՝ թերաճ: Վաղաժամ ծնունդը համարվում է մինչև հինգ տարեկան նորածինների ու երեխաների մահվան գլխավոր պատճառը:
Թեհրանի և Մարաղայի բժշկական գիտությունների համալսարանների , նաև Ռույանի հետազոտական կենտրոնի գիտնականներն ուսումնասիրություններ են իրականացրել ՝ բնական վիժումների , վաղաժամ ծննդաբերության և հետագա հղիությունների միջև առկա կապը պարզելու համար: Ոուսումնասիրությունը կատարվել է Թեհրանի 103 հիվանդանոցների ծննդաբերության դեպքերի հիման վրա: 4991 ծննդաբերության դեպքերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ վաղաժամ ծննդաբերության թվերն ավելի մեծ էին այն կանանց դեպքում , որոնց մոտ մի քանի անգամ վիժում էր գրանցվել: Վաղաժամ ծննդաբերության ցուցիչներ են գրանցվել մեկ անգամ և ավելին վիժում ունեցած կանանց մոտ: Այդպիսով մեկ անգամ վիժում ունեցած կանանց մոտ 1.33 , իսկ երկու և ավելին անգամ վիժում ունեցած կանանց մոտ 4.10 անգամ ավելին է եղել վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Համեմտությունը կատարվել է վիժում չունեցած կանանց հետ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Gynecology & Obstetrics հանդեսում:
John Hopkins Kimmel քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնի գիտնականներին հաջողվել է արյան ստուգման միջոցով պարզել քաղցկեղի ութ տեսակների պատճառները: Արգանդի, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, հաստաղիքի, թոքերի և կրծքագեղձի քաղցկեղների գնահատման աշխատանքներն արդեն կատարված են: Գիտնականները թեստ են պատրաստել, որը դիտարկում է մարդու օրգանիզմում քաղցկեղի հանգեցնող բիոլոգիական երկու գործոնները: Կենսաբանական գործոնների հայտնաբերումը դժվար աշխատանք է, որը սակայն իրականացվել է վերջին տարիներին: Տեստը կոչվում է CancerSeek , որն արգանդի, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի, հաստաղիքի, թոքերի և կրծքագեղձի քաղցկեղների գնահատման երկու մեթոդ է ներկայացնում:
Նախագծի ավագ փորձագետի խոսքերով, քաղցկեղի նախնական փուլի գնահատման համար կիրառվում է բոլոգիական մի քանի համատեղ ցուցիչներ, որոնց միջոցով հնարավոր են դառնում հաջորդ փուլերի ստուգումները: Տեստն ընդգրկում է հետապնդման մասնիկ, որը կենտրոնանում է ութ տեսակ սպիտակուցների և գեների 16 բաժինների վրա: Հիշյալ մեթոդը փորձարկվել է 1005 հիվանդների վրա: Ուսումնասիրությունը կատարվել է հիվանդության տարբեր փուլերում: Միջին հաշվով հիշյալ արյան անալիզը հաջողությամբ է բացահայտել քաղցկեղի դեպքերի 70 տոկոսը: Որոշ դեպքերում ուսումնասիրությունն ավելի լավ արդյունքներ է տվել: Օրինակ արգանդի քաղցկեղի դեպքում, հաջողությունը եղել է 98 տոկոս: Ուսումնասիրության համար առավել հստակ արդյունքներ ստանալու համար պահանջվելու են ավելի մասշտաբային հետազոտություններ : Ներկա փուլում ուսումնասիրությունում ընդգրկվել են տասը հազար առողջ մարդիկ: