Փրկենք մոլորակը պլաստմասե թափոններից(Նվիրված Երկիր մոլորակի միջազգային օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i89314-Փրկենք_մոլորակը_պլաստմասե_թափոններից(Նվիրված_Երկիր_մոլորակի_միջազգային_օրվան)
Ապրիլի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես «Մաքուր երկրի համաշխարհային օր»: Այսօրվա մեր հաղորդումը վերաբերում է այդ օրվան:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 21, 2018 16:40 Asia/Tehran

Ապրիլի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես «Մաքուր երկրի համաշխարհային օր»: Այսօրվա մեր հաղորդումը վերաբերում է այդ օրվան:

Այս օրը հռչակվել է այն նպատակով, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռվի մոլորակի այսօրվա դժվարությունների վրա և նրանք տեսնեն, թե ինչպես է այսօր ոչնչանում մոլորակի կենսոլորտը, ինչի արդյունքում ոչնչանում են նաև բույսերն ու կենդանիները: Պլաստմասե աղբը մեծ վնաս է հասցրել մոլորակին: Հենց այս պատճառով էլ այս տարի “Մաքուր երկրի համաշխարհային օրն” անցկացվում է “Հրաժարվել պլաստիկ աղբից” կոչով, որպեսզի մարդկանց վերաբերմունքն այս  խնդրի նկատմամբ փոփոխվի:

 

 

Արեգակնային համակարգում Երկիր մոլորակն իր մեծությամբ 5-րդն է, որը միլիոնավոր տարիներ առաջվանից  եղել է բույսերի, կենդանիների ու մարդու բնակավայրը: Ղուրանում բազմիցս խոսվել է մոլորակի, դրա արարման ու այն մասին, թե ինչ նշանակություն ունի այս բարիքը մարդկանց կյանքում: Ղուրանում երկիրը ներկայացվում է որպես ապաստարան, հանգստի վայր և օրրան: Ղուրանը նաև ասում է, որ երկիրը մեծ բարիք է: Երկիրը սակայն բազմաթիվ դժվարությունների առջև է կանգնել մարդու սխալ վարքագծի պատճառով, որ ցուցաբերվել է նրա նկատմամբ: Այդ վարքագիծը մոլորակը կանգնեցրել է բազմաթիվ խնդիրների առջև: Այսօր մոլորակին սպառնում են այնպիսի խնդիրներ,  ինչպես` հողի քայքայումը, որոշ բույսերի ու կենդանատեսակների ոչնչացումը, թույների  ու քիմիական նյութերի անկառավարելի օգտագործումը և թունավոր գազերի արտանետումը: Իսկ այսօր այս ոլորտի մասնագետներին ամենաշատը մտահոգում է  պլաստիկ իրերի օգտագործումը, որի ծավալներն օր օրի ավելի են մեծանում: Պլաստիկն այսօր աշխարհում ամենաշատ օգտագործվող նյութն է: Այն իրերը, որ պատրաստվում են պլաստիկից, բնության մեջ նետվելուց հետո չեն քայքայվում: Արհեստական պոլիմերները, ինչպես նայլոնը,  բնական պոլիմերների նման չունեն անզիմներ և հարյուրավոր տարիներ մնում են հողի մեջ, առանց քայքայվելու: Այս նյութերը պատճառ են դառնում, որ հողի ու ջրի փոխանցումը դժվարանա ու բնության մեջ առաջանան բազմաթիվ խնդիրներ: Որպես օրինակ, բույսի արմատները, շրջապատվելով պլաստիկ իրերով, չեն կարողանում հեշտությամբ ջուր կլանել ու սնունդ ստանալ: Ժամանակի  ընթացքում, բույսի արմատի շուրջն առաջանում է ոչ սովորական ջերմություն, խոնավություն ու քիմիական գործընթացներ, որոնք կամ չորացնում են բույսը, կամ թույլ չեն տալիս, որ այն նորմալ ընթացքուվ զարգանա: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդն ամեն տարի միջինը 275 միլիոն տոննա պլաստիկե աղբ է արտադրում, որից  3 տոկոսը  թափվում է  ծովեր ու օվկիանոսներ: Դա պատճառ է դարձել, որ այս աղբը կուտակվի ծովափնյա շրջաններում: Փորձագետները վերջերս հայտարարել են, որ ծովերի մեջ գտնվող պլաստիկե աղբի 30 տոկոսի արտադրողը Չինաստանն է, հանդիսանալով առաջին երկիրն աշխարհում, որ առաջացնում է ծովային աղտոտվածություն: Մյուս երկրներն են Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Շրի Լանկան, Թայլանդը, Եգիպտոսը, Մալայզիան, Նիգերիան և Բանգլադեշը:   

 

Դժբախտաբար պլաստիկի հատկությունն այնպիսին է, որ անգամ հողի մեջ թաղվելուց հետո, այն վնասում է  էկոլոգիային, քանի որ դրա մեջ կան նավթային նյութեր, այն շատ դանդաղ է քայքայվում: Հողի մեջ թաղվելուց հետո պլաստիկե աղբը արտադրում է  մի տեսակ շիրա, որը ներթափանցելով ստորգետնյա ջրերի ու հողի ընդերքի մեջ, մտնում է  մարդու սննդի մեջ: Այս կապակցությամբ նշվում է, որ պլաստիկե աղբի հրկիզումը նույնպես մեծ վնաս է հասցնում բնությանը: Պոլիմերային աղբն արտադրում է  այնպիսի գազեր, ինչպես` ածխաթոթու, Սուլֆորեն, Անդիրիդ և այլն: Պետք է ասել, որ այս աղբը վառելու դեպքում, այն վնասում է  հողի ընդերքին ու ազդում գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հողի վրա: Այդ նութերն արտադրում են շուրջ 60 տոկոս մեթան և 30 տոկոս ածխաթթու  գազ, որոնք խանգարում են բույսերի բնական աճին: Պլաստիկե աղբի մեջ, պլաստիկե տոպրակները մինչև 500 տարի կարող  են գոյատևել հողի մեջ: Զեկույցների համաձայն, ամեն տարի բնության մեջ հայտնվում է  ավելի քան 4 միլիոն տոննա տոպրակ և եթե դրանք կապվեն  իրար, կարելի է 63 անգամ պտտվել երկիր մոլորակի շուրջ: Այդ տոպրակները քամու միջոցով տեղափոխվում են մի վայրից մյուս վայրը և ոչ միայն աղտոտում են բնությունն այլ առնում են ջրերի ընթացքի դիմացը և վնասում ծովային էկոլոգիային ու կենդանիների սնունդին: Տարեկան հազարավոր կենդանիներ, ինչպես` դելֆինները, փոկերը, կրիաները և կետերն ու ծովային թռչունները, ուտելով այս տոպրակները, խեղդվում են: Էկոլոգիայի մասնագետ Դեյբվի Լասսի ասելով, պլաստիկները հատկապես վնասում են ջրային կենդանիներին այնպես, ինչպես կարող է վնասել նավթի արտահոսքը կամ ծանր մետաղները: Որպես օրինակ, ծովահարսը համարվում է  կրիաների ու ծովային թռչունների սնունդը: Կրիաներն ու թռչունները հեշտությամբ կարող են ուտել պլաստիկ աղբը, մտածելով, որ դրանք ջրահարսեր են: Մինչև այսօր 42 տեսակ ծովային թռչուններ կերել են պլաստիկ աղբ: Չնայած արգելվում է  աղբը նետել ծով, սակայն աշխարհի տարբեր շրջաններում, նավերն ամեն օր ավելի քան 500 հազար պալստիկե իրեր են նետում օվկիանոս: Որոշ փորձագետներ նշում են, որ ծովային մարջանները, Ավստրալիայի հյուսիս-արևելքում ամենաշատը վնասվում են պլաստիկներից, որովհետև այդ շրջանում նկատվել է  պլաստիկե աղբ, որը լրջորեն խաթարում է  ծովային մարջաններին:

 

Միա Հուգենբուրգը հետազտոկան խմբի ղեկավար է, որին անդամակցում են Ջեյմս Կուկ համալսարանի դասախոսներ: Նա ասում է, որ ծովային մարջաններն սնվում են միկրոսկոպիկ նյութերով որոնք գտնվում են ջրում: Իսկ քանի որ ջրերում առկա է նաև միկրոպլաստիկ, այն մյուս նյութերի հետ մտնում է  մարջանների օրգանիզմ ու խեղդում դրանց:

Նման ողբերգությունները պաճառ են դարձել, որ այսօր բազմաթիվ բնապահպաններ հայտարարեն, որ պլաստիկը համարվում է  բնության ոճրագործը: Նրանց ասելով, իհարկե կարելի է քիչ օգտվել պլաստիկե իրերից: Սակայն նրանք պնդում են, որ պլաստիկ չօգտագործելու մշակույթը  պետք է զարգանա օրեցոր և միայն դա է փրկությունը: Այս ոլորտի մասնագետները համոզված են, որ  նիստերն ու դասախոսություններն արդյունավետ չեն ու չեն փոխում վիճակը: Նրանք նշում են, որ անհրաժեշտ է դիմել գործնական քայլերի` մոլորակը փրկելու համար: Մեզանից յուրքանչյուրն այս հարցում կարևոր դեր ունի: Մեզ պետք է մշտապես հուզի այն հարցը, թե որքանով ենք դերակատար երկրի պաշտպանության գործում և հաստատ իմանանք, որ մոլորակը պահպանելու մեզանից  յուրաքանչյուրի ջանքը կարևոր է: