Ադրբեջանում Իսրայելի ազդեցության վերաբերյալ մտահագություններն աճում են
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i90818-Ադրբեջանում_Իսրայելի_ազդեցության_վերաբերյալ_մտահագություններն_աճում_են
Իլհամ Ալիևի և Երուսաղեմը զավթող ռեժիմի հայտնի ու բացահայտ կապերը մտահոգիչ են: Չնայած Իլհամ Ալիևի ղեկավարած իշխանությունները մշտապես փորձել են կապեր հաստատել Իսրայելի ռեժիմի հետ, սակայն ժողովուրդը մշտապես դեմ է եղել դրան:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 07, 2018 10:57 Asia/Tehran

Իլհամ Ալիևի և Երուսաղեմը զավթող ռեժիմի հայտնի ու բացահայտ կապերը մտահոգիչ են: Չնայած Իլհամ Ալիևի ղեկավարած իշխանությունները մշտապես փորձել են կապեր հաստատել Իսրայելի ռեժիմի հետ, սակայն ժողովուրդը մշտապես դեմ է եղել դրան:

Այլ խոսքով, որևէ կասկած չկա,որ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի հավատաիքները տարբերվում են Ալիևի կառավարության պաշտոնյաների հայտարարություններից:   Իսրայելի պաշտոնյաներն ու դիվանագետները, ժամանակ առ ժամանակ վիրավորելով Ադրբեջանի հավատացյալ ժողովրդին, ցուցադրում են իրենց ռասիստական գաղափարները: Որպես օրինակ, ադրբեջանցի հայտնի լրագրող Էյնոլլահ Ֆաթոլլաևը վերջերս վիզա ստանալու համար ներկայացավ Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանատուն: Սակայն դեսպանատանը նրան վիրավորեցին: Իսրայելի դիվանագետների վիրավորական վերաբերմունքը ադրբեջանցիների նկատմամբ ցույց  է`տալիս, որ Բաքվում Իսրայելի դեսպանատունը վերածվել է ոչ գրասենյակային աշխատանքների կենտրոնի: Որոշ դեպքերում, իսրայելցի դիվանագետները վիրավորական հայտարարություններ են անում նույնիսկ իսլամ կրոնի մասին  և անգամ Բաքվի կառավարությանը ներկայացրել են կրոնական հորդորներ: Որպես օրինակ, Հոջաթ-օլ-էսլամ Իլհամ Ալիևը, ով Ադրբեջանի “Իսլամ” կուսակցության տեղակալն է 2016թ նոյեմբերին կայացած կուսակցության նիստում, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի պատգամավորներից Աբրամովի ելույթին ասաց. “Աբրամովը բազմաթիվ հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի վերաբերյալ: Նա նույնիսկ  կառավարությանը կոչ է արել թույլ չտալ, որ այս երկրում տարածվի շիա ուսմունքը: Իսկ դա ցույց է տալիս, որ սիոնիտներն Ադրբեջանում իրենց զգում են ինչպես տանը”: Այլ խոսքով, Բաքվում Իսրայելի դեսպանատունը զբաղված է ԻԻՀ, ՌԴ և Ադրբեջանի ու Վրաստանի մուսուլման ժողովուրդների դեմ լրտեսական աշխատանքներ իրականացնելով: Որպես օրինակ,Ադրբեջանից բռնագրավված Պաղեստին գաղթած սիոնիստների,այսպես կոչված Միջին Արևելքում ադրբեջանցիների կոնգրեսի  նախագահ Ալեքսանդր Շապիրո Սոլոմոնը վերջերս խոստովանել է, որ Ադրբեջանում Իսրայելի ներկայության նպատակն է չեզոքացնել Իրանի որոշ գործողություններն այդ թվում` ՀԱՄԱՍ-ին ու Հեզբոլլահին օգնություն ցուցաբերելը»: Քանի որ աշխարհագրական առումով Ադրբեջանն ու Իրանը մոտիկ են իրար, Իսրայելի ռեժիմը ռազմավարական նպատակներ է հետապնդում` հարավային Կովկասի մուսուլմանական երկրներում: Եվ դա այն դեպքում, երբ  Սիոնիստական ռեժիմի ներկայությունը գնալով ավելի  է ընդլայնվում, տարածվելով Ադրբեջանի հասարակական, տնտեսական, քաղաքական ու անվտանգության ոլորտներում: Բնականաբար, Ադրբեջանի մուսուլման ժողովրդի և նույնիսկ ազերի ազգայնականների համար սա կարող է  մտահոգիչ լինել: Հատկապես որ Երուսաղեմը բռնագրաված ռեժիմը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի ռազմավարական առավել խորը կապեր հաստատի Իսրայելի հետ: Չնայած նման կապեր հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերն ունենան դեսպանատուն: َԱդրբեջանում Իսրայելի դեսպանատունը հիմնվել է 1998թ. Բաքվում տեղակայված «Փարք» հյուրանոցում: Որպես պատասխան քայլ, Բաքվի կառավարությունը Իսրայելում դեռևս դեսպանատուն չի հիմնել: Իսրայելը նպատակ ունի Իլհամ Ալիևին հրավիրել Ադրբեջան, որպեսզի վերջինիս խրպխուսի բռնագրավված տարածքներում դեսպանատուն բացել: Դա այն դեպքում, երբ  Իսրայելի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են իրար հանդիպում: 2013թ Երվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամադ Սեյեդովն այցելեց Իսրայել: Եվ կարելի է  ասել, որ ըստ երևույթին Ադրբեջանը կուլ է  գնում իսրայելի դիվանագիտական ջանքերին ու ենթարկվում այդ ռեժիմի  հորդորներին: Այդուհանդերձ, Իսրայելը ոչ մի ջանք չի խնայում, Ալիևի կառավարությանը հեղինակազրկի: Այդ ջանքերն ուղղված են հատկապես Ալիևի ընտանիքի դեմ: Որպես օրինակ, Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լևինը վերջերս հայտարարեց, որ ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահի ընտանիքը վերջին ամիսներին այցելել է Իսրայել ,որտեղ   ներդրումներ է կատարել  ու գնել տարածքներ:

Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի որդին երբևիցևէ չի այցելել Իսրայել”: Ավելի վաղ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալիևների ընտանիքը անշարժ գույք է գնել Էմիրություններում ու Եվրոպայում: Չնայած պաշտոնական Բաքուն զայրացած հերքում է  նման լուրերը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, վերջերս կազմակերպված շոույում փորձեց աշխարհին համոզել, որ Իրանը շարունակում է  միջուկային ոչ խաղաղանպատակ աշխատանքները: Սակայն այդ հայտարարությունը չընդունվեց ոչ միայն հանրության այլ նաև շատ երկրների կողմից: Որպես օրինակ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հեքմաթ Հաջիևը ժխտեց Իսրայելի կողմից ներկայացված որոշ սուտ տեղեկություններ, թե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ փաստաթղթեր տեղափոխվել են Ադրբեջանի տարածքով: Չնայած այս ամենին, Իլհամ Ալիևը շարունակում է ապահովել Իսրայելի շահերն ու պահանջները: Իսրայելական լրատվամիջոցներից մեկի լրագրող Ռաբ Աշմանի ասելով, Ադրբեջանն Իսրայելի հետ պաշտպանական ռազմավարական բնույթի համագործակցություն է ծավալել :Նրանք կնքել են 5.5 միլիարդ դոլարի զենքի առևտրի պայմանագիր: Նա նշել է, որ 2016թ Ալիևը 2 միլիոն դոլարի ներդրում է  կատարել հրեական աղոթավայրեր կառուցելու համար: Իսկ հրեական դպրոցների ծախսերն Ադրբեջանում հոգում է Բաքուն: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանի դպրոցներն ունեն  բազմաթիվ դժվարություններ և դպրոցականները դժվարությամբ են հոգում իրենց ծախսերը: Բացի այդ, Ադրբեջանն ապահովում է նաև նավթի նկատմամբ Իսրայելի ունեցած կարիքի 60 տոկոսը: Ադրբեջանն ու Իսրայելն ունեն ռազմական լուրջ կապեր: ԼՂ հակամարտության պատճառով, Իլհամ Ալիևը դիմել է Իսրայելին` սպառազինություն գնելու համար: Այլ խոսքով, մի քանի տարի հետո, Իսրայելը դառնալու է Ադրբեջանի զենքի կարևոր մատակարարը: Դա այն դեպքում, երբ Բաքվի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նպատակ չունի խորացնել Հայաստանի հետ հակամարտությունը: Այդուհանդերձ, հարց է  ծագում, թե ինչու պետք է  երկրի նավթային եկամուտները ծախսվեն սպառազինություն գնելու համար: Որոշ աղբյուրների համաձայն, լրտեսական սպառազինությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմաններին: Ի վերջո կարելի է ասել, որ ազերի պաշտոնյաները, ենթարկվելով  Սիոնիստական ռեժիմի հորդորներին, օրեցոր զարգացնում են իրենց կապերն այս ռասիստական ռեժիմի հետ: Դա այն դեպքում, երբ այս քայլը միայն ու միայն խայտառակելու է Ադրբեջանի պաշտոնյաներին: