Մայիս 23, 2018 16:51 Asia/Tehran

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից: Կարևոր իրադարձություն, որը կարող է ազդել Միջին Արևելքի և աշխարհի անվտանգության ու կայունության վրա: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ միջուկային համաձայնագիրը թերի է և մեծ սուտ: Այդ կապակցությամբ իր ելույթներում նա բազմաթիվ անհիմն հայտարարություններ է արել ՀԳՀԾ-ի և Իրանի վերաբերյալ:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, ասել է. “Թրամփը բացարձակ սուտ է խոսում: Նրա հայտարարություններում առկա է առնվազն տասը սուտ: Թրամփը ոչ միայն Իրանի իսլամական համակարգին է  սպառնում, այլ Իրանի ժողովրդին: Մեզ համար ԱՄՆ-ի նման վարքագիծն անսպասելի չէր, քանի որ այն առկա էր նաև այլ նախագահների օրոք”:

Քանի որ Թրամփը բազմիցս կրկնել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր անհիմն հայտարարությունները, ապա անհրաժեշտ է ևս մեկ անգամ անդրադառնալ դրանց, առավել ևս որ այդ հայտարարություններն արժանացել են բազմաթիվ արևմտյան ԶԼՄ-ների քննադատությանը:

Որպես օրինակ, Սքայ Նյուզ լրատվական ծառայությունը գրել է. “Չնայած ԱՄՆ նախագահը հպարտ է ինքն իրենով և կարծում է, թե ասում այն ինչ իրականում կա, սակայն ամեն օր քայլում է  հակառակ ուղղությամբ: Թերևս այն, որ ԱՄՆ նախագահն անկեղծ չէ, նորություն չէ: Սակայն նրա անիրական, սխալ, սադրիչ ու անբարո հայտարարությունները պետք է մտահոգեն բոլորիս: Այս հայտաարությունները կարելի է անվանել, սուտ, չափազանցված կամ սխալ: Սակայն պետք է ասել, որ նման հայտարարություններն ազատ աշխարհի առաջնորդի կողմից, հղի են լուրջ վտանգներով”:

Քաղաքական փորձագետ Դանիել Դեյլն իր թուիթերյան էջում գրել է “Թրամփն իր նախագահության 458 օրերի ընթացքում ստել է 1486 անգամ”: Իր ելույթներում Թրամփը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն Իրանին թույլ է տալիս շարունակել ուրանի հարստացումը և դառնալ անկառավարելի՝ միջուկային զենքի արտադրության հարցում: Իհարկե սա ճիշտ է.  միջուկային համաձայնագիրն Իրանին թույլ է տալիս հարստացնել ուրան: Սակայն այն, որ Իրանը հնարավորություն ունի արտադրել միջուկային զենք, ստուգվել է տարբեր  կառույցների կողմից: Իրանը միջուկային զենքի կապակցությամբ ընդունել է բազմաթիվ սահմանափակումներ և պարտավորություն, այդ կապակցությամբ որևէ փորձ չանել: ԱՄՆ  էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մոնիսի ասելով. “Եթե Իրանը նման ցանկություն էլ ունենա, այդ գործընթացը կտևի մոտավորապես մեկ տարի”: Դա այն դեպքում, երբ ԱԷՄԳ-ի տեսուչները բազմիցս հայտարարել են Իրանի միջուկային էներգիայի խաղաղ բնույթի մասին: Դրանից բացի, Իրանը հնարավորություն է  ընձեռել, որպեսզի իր գործողությունների վրա միջազգային վերահսկողությունն ավելի մեծանա: Այսպիսով, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հայտարարությունը, որը կրկնել է նաև Թրամփը, մեծ սուտ է: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հիմնվելով իր կրոնական ուսմունքների և առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կրոնական հրամանի վրա, որն անթույլատրելի է համարում միջուկային ռումբ արտադրելը, նման նպատակ ընդհանրապես չունի: 2011 թ.առաջին «Զինաթափման միջազգային կոնֆերանսին» հղած ուղերձում  Այաթոլլահ Խամենեին նշել էր “Մեր կարծիքով, ոչ միայն ատոմային, այլ ընդհանրապես ցանկացած տեսակի զանգվածային ոչնչացման զենք, այդ թվում՝ քիմիական և բիոլոգիական, լուրջ սպառնալիք է՝ ուղղված մարդկության դեմ: Իրանի ժողովուրդը տուժել է քիմիական զենքից և ավելի քան որևէ այլ ժողովուրդ, գիտի դրա վտանգները: Իրանը պատրաստ է իր բոլոր հնարավորություններն օգտագործել զանգվածայն ոչնչացման զենքի դեմ պայքարի համար”:

Թրամփի ասելով, միջուկային համաձայնագիրն Իրանին քայքայող տնտեսական պատժամիջոցները վերացրեց,միջուկային ծրագրի աննշան սահմանափակումների դիմաց: Իսկ այն ինչ Թրամփի կողմից աննշան է համարվում, հետևյալն է. Իրանը պարտավորվել է 98 տոկոսով կրճատել հարստացված ուրանի պահեստավորումը: Իսկ հարստացման չափը պետք է  հասնի 67.3 տոկոսի: Իրանը պարտավորվել է նաև «Ֆորդո»-ի ստորգետնյա օբյեկտներում ուրանի հարստացման որևէ աշխատանք չիրականացնել մինչև 2031թ: Բացի այդ, Իրանն իր ցենտրիֆուգների քանակը կրճատել է, 20 հազարից հասցնելով  5 հազարի: Թեհրանը համաձայնել է նաև վերանախագծել Արաքի ծանր ջրի օբյեկտները: ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի ասելով, այս վերահսկիչ մարմինը հետևում է միջուկային ոլորտում Իրանում տեղի ունեցող ամենաչնչին փոփոխություններին: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հայտարարում է, որ այդ վերահսկողությունն ապարդյուն է  եղել: Սակայն գործակալության զեկույցներում նշված է, որ մոնիտորինգի խմբերն Իրանում իրականացրել են ընդհանուր առմամբ մոտ  3000վերահսկիչ աշխատանք: Գործակալությունը նաև հայտարարել է, որ ավելի քան 2000 կնիքներով կնքվել են Իրանի մեծ թվով սարքավորումներ: Բացի այդ, օրական արվել է ավելի քան 100 հազար լուսանկար Իրանի միջուկային կառույցներից, որոնք հանձնվել են դիտորդական խմբերին: Գործակալության զեկույցի համաձայն, լուսանկարների քանակը 2013թ. հետո կրկնապատկվել է:

Թրամփը նաև հայտարարել է, որ այդ երկիրը չի կարող փտած ու մաշված համաձայնագրի միջոցով կանխարգելել միջուկային զենք արտադրելու Իրանի աշխատանքները: Նրա ասելով, համաձայնագիրը չունի այս կապակցությամբ անհրաժեշտ մեխանիզմներ և նույնիսկ մոնիտորինգի խմբերն իրավունք չունեն առանց որևէ նախապայմանի այցելել կարևոր կառույցներ, այդ թվում՝ ռազմական: Դա այն դեպքում, երբ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ավելի մեծ հնարավորություններ տրամադրել վերահսկողության համար, ընդունելով համաձայնությանը կից պրոտոկոլը, որը չունի կոնկրետ ժամանակաշրջան և անկախ ՀԳՀԾ-ի բովանդակությունից, անընդհատ շարունակվել է: Իսկ մեծ մասամբ արևմտյան ղեկավարներն ու դիվանագետները համոզված են, որ այս ծրագիրն ամենալիարժեք վերահսկողության ծրագիրն է Իրանի միջուկային գործողությունների կապակցությամբ: Այս շրջանակներում, մոնիտորինգի խմբերը կարող են առանց նախազգուշացնելու վերահսկողություն իրականացնել Իրանի միջուկային օբյեկտներում: Իսկ պրոտոկոլի և ՀԳՀԾ-ի համաձայն, եթե գործակալության մոտ կասկածներ առաջանանան, Իրանը պետք է հնարավորություն տա ավելի ընդլայնել վերահսկողությունը: Հակառակ դեպքում  կվերականգնվեն հակաիրանական պատժամիջոցները: 2017թ. ավարտին և  2018 թ. սկզբին, ԱԷՄԳ-ն չորս զեկույց ներկայացրեց և ընդհանուր առմամբ տասը զեկույց՝ ծրագրի իրականացումից հետո: Եվ բոլոր զեկույցներում գործակալությունը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին: Գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն մեծ բարիք է և գործակալության համար չկա որևէ սահմանափակություն:

Թրամփը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ չի եղել իր միջուկային պարտավորությունների նկատմամբ, ինչին համաձայն է  նաև Իսրայելը: Վերջերս, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանհայուն, հեռուստատեսությամբ ունեցած ելույթում հայտարարեց, որ ինքն ունի փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Իրանը ստում է: Թրամփը, հղում անելով այդ փաստաթղթերին հայտարարեց. “Այսօր մենք ունենք փաստեր, որ Իրանը ստել է: Անցած շաբաթ Իսրայելը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, որոնք Իրանը գաղտնի է պահել: Իսկ դրանք վկայում են, որ Իրանը նպատակ ունի միջուկային զենք արտադրել”: Պետք է ասել, որ Նեթանյահուն ներկայացրել է փաստաթղթեր, որոնք, ինչպես Թրամփն է նշել, Իսրայելը դուրս է բերել Իրանից՝ բարդ գործողության ընթացքում: Սակայն այդ փաստաթղթերը վերաբերում են նախքան 2003թ Իրանի միջուկային գործունեությանը և որի պատճառով, նույն թվականին, ԱԷՄԳ-ն այդ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի ԱԽ-ում: Սակայն դրանից հետո որևէ երկիր կամ կառույց չհայտարարեց, որ Իրանի միջուկային  գործունեությունը ռազմական նպատակ չի հետապնդում: Դրանից հետո, գործակալությունը փակեց Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչների՝PMD գործը: Յուկիա Ամանոն հայտարարեց, որ 2009 թ. առ այսօր, Իրանի գործողությունները  ռազմական բնույթ չեն կրում: 2007թ ԱԷՄԳ-ն ներկայացրեց մի զեկույց, որում նշեց, որ  2003 թ. հետո Իրանը դադարեցրել է իր միջուկային ծրագիրը: Իրանը երբեք չի ընդունել ԱՄՆ-ի ու Իսրայելի այն հայտարարությունները, թե մտադիր է միջուկային զենք արտադրել: Իսկ ԱԷՄԳ զեկույցներում նույնպես այս կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել:  

 

Պիտակ