Շանհայի Համագործակցության Կազմակերպությունն ընդդեմ Յոթնյակի խմբի
(last modified Sun, 17 Jun 2018 16:09:26 GMT )
Հունիս 17, 2018 20:39 Asia/Tehran

2018թ հունիսի 1-ին տեղի ունեցած ՇՀԿ-ի և Մեծ Յոթնյակի նիստերը բացահայտեցին շատ ճշմարտություններ: Մի կողմից Մեծ Յոթնյակի նիստը կայացավ Կանադայում` ԱՄՆ-ի ու մյուս անդամ երկրների տարաձայնությունների պայմաններում:

 

2018թ հունիսի 1-ին տեղի ունեցած ՇՀԿ-ի և Մեծ Յոթնյակի նիստերը բացահայտեցին շատ ճշմարտություններ:  Մի կողմից Մեծ Յոթնյակի նիստը կայացավ Կանադայում` ԱՄՆ-ի ու մյուս անդամ երկրների տարաձայնությունների պայմաններում: Խմբի անդամներն են աշխարհի 7 արդյունաբերական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն: Մյուս կողմից ՇՀԿ նիստում կայացվեցին կարևոր որոշումներ: Սա վկայում է  այն մասին, որ այն պայմաններում, երբ մի շարք երկրներ ու կազմակերպություններ փորձում են ձևավորել նոր միջազգային համակարգ, Յոթնյակի խումբը ոչ միայն կորցրել է իր իմաստն ու խմբում տարաձայնություններն ավելի են խորանում, այլ այն փլուզման շեմին է: Իսկ այս վիճակը բխում է  անդամ երկրների տնտեսական վիճակից ու նրանց կիրառած քաղաքականութունից: ԱՄՆ-ի հովանավորչական քաղաքականությունն ավելի է  բարդացնում Յոթնյակի խմբի վիճակը: Իսկ մյուս կողմից ՇՀԿ-ն օր օրի ավելի է  համախմբվում:

Շանհայի Համագործակցության Կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ հունիսի 15-ին`Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Հնդկաստանն ու Պակիստանն ավելի ուշ դարձան կազմակերպության անդամներ: Իրանը, Բելառուսն ու Մոնղոլիան կազմակերպության դիտորդ անդամներն են: ՇՀԿ-ն աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից է, ունենալով ավելի քան 3 միլիարդ բնակիչ և 36 միլիոն քկմ տարածք: Այստեղ կարևորովում են անդամ երկրների փոխադարձ շահերը: Չնաած ՇՀԿ-ն կազմավորվեց անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն կազմակերպության գործունեությունն այսօր ավելի է խորացել, ներառելով տնտեսական, սոցիալական ու սպորտային ոլորտների համագործակցությունները: Անվտանգության ոլորտում ՇՀԿ-ի առջև դրված ամենակարևոր խնդիրներից է ահաբեկչության դեմ պայքարը:

Չիանաստանի նախագահ  Սի Ցզինփինը, խոսելով ՇՀԿ-ի մասին ասել է, որ անդամ երկրները պետք է ավելի սերտ համագործակցեն անվտանգության ոլորտում: Կազմակերպությունն ունի աշխարհի ամենախոշոր տնտեսական, ռազմական, միջուկային ու տիեզերական կարողությունը: Կազմակերպության անդամներն ունեն համաշխարհային նավթի ռեսուրսների 18  տոկոսը, և գազի պաշարների կեսը: Անդամ երկրների ներքին համախառն արդյունքը կազմում է 14 տրիլիոն դոլար: Չինաստանի նախագահը նշում է. “Այսօր ՇՀԿ-ն ներառում է  աշխարհի տնտեսության 20 և բնակչության 40 տոկոսը”:

Կազմակերպության միջազգային ազդեցությունը գնալով ավելի է մեծանում: Այն շատ կարևոր դեր է կատարում աշխարհում խաղաղության հաստատման ու զարգացման, ինչպես նաև արդարության հաստատման ուղղությամբ: Չնայած ՇՀԿ-ն հավասարակշռող դերակատարություն է  կատարում աշխարհում և տարածաշրջանի անվտանգության , կայունության ու զարգացման ուղղությամբ: Երբ Հնդկաստանն ու Պակիստանը միացան կազմակերպությանը, դրա դերն ավելի կարևորվեց հատկապես անվտանգության հաստատման գործում: Հիմնադրումից 17 տարի անց, կազմակերպությունն այսօր մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Իսկ անդամ երկրները, հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա, ծավալում են կառուցողական համագործակցություն: ՇՀԿ 18-րդ համագումարը տեղի ունեցավ հունիսի 9-10-ը` Չինաստանի Ցինդաո քաղքաում: Նիստի ավարտին, կազմակերպության անդամները հրապարակեցին մի բանաձև, որում կարևորեցին ահաբեկչության, թմրանյութերի ու անվտանգության դեմ պայքարն ու անվտանգությանն ուղղված վտանգների չեզոքացումը: Նիստի ընթացքում կողմերը կարևորել են Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծումը և ողջունել են Կորեական թերակղզու ճգնաժամի լուծմանն ուղղված ԱՄՆ-ի և Հս. Կորեա առաջնորդների հանդիպումը: ՇՀԿ անդամները կարևորել են տեղեկատվության փոխանցումը, նշելով, որ չպետք է թույլ տալ, որպեսզի երիտասարդներն  անդամակցեն ծայրահեղական խմբերին: Համագումարի վերջնական բանաձևում հատուկ կարևորվել են ներդրումային ու առևտրային պայմանները դյուրացնելուն ուղղված քայլերը: Կողմերն ուշադրություն են դարձրել զբոսաշրջության ոլորտում  համագործակցությանը: Դրանից բացի, համագումարին մասնակցող անդամ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են ստորագրել` ահաբեկչության, ինչպես նաև կենսոլորտի աղտոտման դեմ պայքարի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերում է  Կանադայում կայացած Մեծ Յոթնյակի խմբի նիստին, պետք է ասել, որ այն ընթացավ հակառակ ուղղությամբ, վերհանելով անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները: Խմբի անդամ երկրների ղեկավարները հանդիպեցին հունիսի 8-ին և 9-ին` Կանադայում: Նիստի ժամանակ, մի կողմից Թրամփի և մյուս կողմից եվրոպական երկրների ու Կանադայի վարչապետի միջև տեղի ունեցավ լուրջ բանավեճ: Հենց այդ պատճառով էլ փորձագետները նշում են, որ այս խումբը պետք է անվանվի ոչ թե Յոթնյակ, այլ 6+1 խումբ: Խմբի անդամներն են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան,Բրիտանիան, Կանադան և Միացյալ Նահանգները: 

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալի ասելով, ԱՄՆ-ի միակողմանի վերաբերմունքը մեկուսացրել է այս երկրին: ՀԳՀԾ-ից դուրս գալով և անդամ երկրներին մաքսատուրքեր պարտադրելով, Թրամփն ավելի է խորացրել առկա տարաձայնությունները”:  Նիստի ընթացքում ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս փորձեց ճնշում գործադրել խմբի անդամների վրա` Ռուստատանի անդամակցության վերաբերյալ: Սակայն փորձագետները համոզված են, որ խմբի անդամները նախապատրաստվում են դառնալ Վեցյակի խումբ: ԱՄՆ-ի և Յոթնյակի անդամ երկրների միջև տարաձայնությունները բազմաթիվ են: Սակայն դրանցից ամենակարևորներից մեկը Եվրոպական երկրների, Կանադայի ու Մեքսիկայի կողմից պողպատի ու ալյումինի ներմուծման վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն են: Հաջորդ խնդիրներն են Փարիզի կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը, Ազատ առևտրի դաշինքից հրաժարվելը և ՀԳՀԾ-ից հեռանալը:  

Եվրոպայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Թիմերմաննն այս հիման վրա ԵՄ-ին կոչ է արել ԱՄՆ-ի անկանխատեսելի նախագահի նկատմամբ լուրջ վերաբերմունք ցուցաբերել: Նրա ասելով. “1945 թ. առ այսօր, առաջին անգամ է, որ ԱՄՆ նախագահը քայլեր չի անում Եվրոպան ավելի միասնական դարձնելու և օվկիանոսի երկու կողմերում հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ”:

Յոթնյակի խումբն իր աշխատանքն ավարտեց առանց արդյունքի: Ավելին` ԱՄՆ-ի ու անդամ երկրների միջև տարաձայնություններն ավելի խորացան: Ու չնայած նիստի ավարտին հրապարակվեց բանաձև, սակայն Դոնալդ Թրամփը հետ վերցրեց բանաձևի տակ դրած իր ստորագրությունը, ավելի խորացնելով ԱՄՆ-ի ու  անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները: Այս կաակցությամբ, ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով իր ամերիկացի ու եվրոպացի գործընկերների միջև տարաձայնությունների մասին նշեց. “Թրամփը պողպատի ու ալյումինի մաքսատուրքերով դաս տվեց եվրոպացիներին: Եվրոպացի ղեկավարները անտեսել էին իմ նախազգուշացումներն առ այն, որ ԱՄՆ-ին վստահելը վտանգավոր է: Եվ այսօր եվրոպացիները կրում են այն ժամանակների հետևանքները, երբ անվարան պաշտպանում էին ԱՄՆ_ին”: Պուտինի խոսքերով, պողպատի ու ալյումինի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու Դոնալդ Թրամփի քայլը կարելի է Եվրոպայի դեմ կիրառված պատժամիջոց համարել:

Այսպիսով, նկատի առնելով այս իրականությունը, որոշ փորձագետներ պնդում են, որ հնարավոր է ԱՄՆ-ն դուրս գա նաև այս խմբից և Յոթնյակը պարտավոր լինի իր գործունեությունը շարունակել որպես Վեցնյակի ումբ: