Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը՝ ԱՄՆ-ի քաղաքականությունների գործադրման միջոց (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i95207-Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբավորումը_ԱՄՆ_ի_քաղաքականությունների_գործադրման_միջոց_(1)
2018 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գումարված Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժողովը, որը վերջին տարիների սովորության համաձայն կազմակերպվեց արևմուտքցի ու արաբ նախկին պաշտոնատարների ներկայությամբ և եվրոպական երկրների վարձու քաղաքացիների մասնակցությամբ, կրկին անգամ ի ցույց դրեց ոճրագործ այս խմբակի կախված ու հակա-ժողովրդային էությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 21:32 Asia/Tehran
  • Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը՝ ԱՄՆ-ի քաղաքականությունների գործադրման միջոց (1)

2018 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գումարված Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համաժողովը, որը վերջին տարիների սովորության համաձայն կազմակերպվեց արևմուտքցի ու արաբ նախկին պաշտոնատարների ներկայությամբ և եվրոպական երկրների վարձու քաղաքացիների մասնակցությամբ, կրկին անգամ ի ցույց դրեց ոճրագործ այս խմբակի կախված ու հակա-ժողովրդային էությունը:

Այս համաժողովին մասնակցող արևմուտքցի քաղաքական գործիչները, ովքեր ամեն տարի մեծ գումարներ ստանալով մասնակցում են այս համաժողովին կրկին անգամ խոսեցին Մոնաֆեղների օգնությամբ ԻԻՀ համակարգը կործանելու իրենց սին երազանքների մասին, ինչը իսլամական հեղափոխությունից 40 տարիներ անցնելով իրականություն չի դարձել և հակառակ նրանց ցանկության ԻԻՀ համակարգը դեռ շարունակում է կանգուն ու անխախտ մնալ արևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակիցների ու Սիոնիստական ռեժիմի սադրանքների դիմաց:

Իրանի իսլամական խորհրդարանում ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին անդամ Աբբասալի Մանսուրի Առանին հակաիրան գործիչների մասնակցությամբ Ֆրանսիայում ամենամյա համաժողովներ  անցկացնելու Մոնաֆեղին խմբավորման նպատակների մասին ասում է. «Մոնաֆեղին խմբավորումը ամեն տարի նման համաժողովներ է գումարում և հենց այնպես որ ավելի վաղ շահագործման էին ենթարկվում Սադդամի բաըսական կուսակցության կողմից, այսօր էլ տարածաշրջանում նրանց ներկայությունը նման է տեղեկատվական հետախույզների, ովքեր օգնում են Իսրայելին ու ԱՄՆ-ին»:

Իրականության մեջ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը, որ մինչև մի քանի տարի առաջ գտնվում էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ահաբեկչական խմբերի ցուցակում վերջին տարիներին լաբինգի միջոցով և մեծ գումարներ վճարելով արևմուտքցի քաղաքական այրերին դուրս է եկել այդ ցուցակից ու ամեն տարի տարբեր խոստումների միջոցով, այդ թվում եվրոպական մայրաքաղաքներ անվճար շրջագայությունների գայթակղությամբ և  կամ ապաստանյալների կարիքները չարաշահելով Եվրոպայի տարբեր քաղաքներում համաժողովներ է կազմակերպում որտեղ արևմուտքցի երկրորդ կարգի քաղաքական գործիչները մեծ գումարներ ստանալու դիմաց ի պաշտպանություն այդ խմբավորման ելույթներ են ունենում: Մոնաֆեղները դրա համար, որ ձևացնեն վայելում են մեծ թվով իրանցիների աջակցությունը ամեն տարի բազմաթիվ կոչեր հրապարակելով արտասահմանցի կարիքավոր ուսանողներին, տարբեր ազգությունների պատկանող ապաստանյալներին ու նույնիսկ անօթևաններին եվրոպական քաղաքներում շրջագայության, անվճար սննդի ու նույնիսկ կանխիկ դրամի խոստումով խրախուսում են մասնակցել այս համաժողովներին:

Մոնաֆեղների ահաբեկչական խմբին արևմուտքցիների կապած հույսի պատճառներին հայացք նետելով հնարավոր է լինելու բացահայտել այս խմբավորման էությունը և նրա դավաճանական ու ոճրագործական գործունեությունը: Իրականության մեջ ահաբեկչության դեմ պայքարի հարցի հանդեպ արևմտյան երկրների ու մասնավորապես ԱՄՆ-ի երկակի կողմնորոշման պարագաներից մեկը վերջին երեք տասնամյակներում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման  հետ նրանց գործակցությունը կարող է լինել: Այս երկրները Մոնաֆեղների ահաբեկչական քայլերի ականատեսը լինելով հանդերձ, հակառակ իրենց ներքին օրենքներին նրանց ապաստանություն տվեցին, Ֆրանսիայում այս խմբավորման կենտրոնատեղին ոստիկանության ուժերի վերահսկողության տակ առնվեց և այն պայմաններում, երբ այս խմբավորման անունը գրանցված էր ահաբեկչական խմբերի ցուցակում, նրանց եվրոպական շատ երկրներում հանրահավաքների արտոնություն տրվեց ու թեև արևմուտքցիներն անգամներ բացահայտեցին այս խմբավորման ներքին հարաբերություններում մարդու իրավունքների ոտնահարումն ու նաև աղանդավորական կասկածելի վարքագծի գոյությունը, այդուհանդերձ որևէ ջանք չգործադրեցին փրկելու այն անձանց ովքեր հայտնվել էին այս խմբավորման ծուղակում: Մոնաֆեղները, որոնց ցուցաբերված աջակցությունը Սադդամի ոճրագործություններից մեկն էր, Իրաքի բռնազավթումից անմիջապես հետո հայտնվեցին ամերիկացի զորայինների հովանավորության ներքո: Միևնույն ժամանակ այս խմբավորումն Իրանում միջուկային լրտեսության կապակցությամբ մեծ ջանքեր է գործադրել և չնայած նրան, որ շատ փորձագետներ Իրանի միջուկային աշխատանքների մասին Մոնաֆեղների հավակնությունն անիրական ու սխալ են գնահատում, ԱՄՆ-ն ու Իսրայելը նրանց ենթադրյալ տեղեկություններն Իրանի միջուկային աշխատանքների դեմ որպես ապացույց են ներկայացնում:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը ձևավորվելով 1960-ական թվականներին սահմանափակ անդամներ ուներ: 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս խմբավորումը չարաշահելով տիրող պայմանները սկսեց անդամագրում կատարել և 1981 թվականից ԻԻՀ-ի համակարգի դեմ զինված պայքարի կողմնորոշում որդեգրեց և նահատակեց Իրանի հազարավոր քաղաքացիների ու պատասխանատուների: Վիճակագրական տվյալների համաձայն 1980-ական թվականներին ու դրանից հետո այս խմբավորման գործակալների միջոցով նահատակվել է ավելի քան 17 հազար մարդ: Այս խմբավորման տարրերը հաջորդ փուլում Իրաք փախչելով ավելի քան 15 տարի Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմում ու նաև Իրաքի ժողովրդին բռնաճնշման ենթարկելու հարցում համագործակցեցին Իրաքի բաըսական ռեժիմի հետ: Այս համագործակցության կարևոր պարագաներից մեկը 1991 թվականի Իրաքի հարավում շիաներին, իսկ Իրաքի հյուսիսային տարածքներում քուրդ ժողովրդին բռնաճնշման գործին Մոնաֆեղների բերած մասնակցությունն է: Բաըսական իշխանության վերջին օրերին Մոնաֆեղները դարձել էին Իրաքի բռնապետ Սադդամի մասնավոր բանակը և այս ահաբեկչական խմբավորման պարագլուխներն իրենց ու այս խմբավորման գոյությունը պայմանավորված էին համարում Իրաքի բռնապետի գոյությամբ:

2009-ից 2012 թվականների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համադրող Դենիել Բենջամինը «Փոլեթիքո» պարբերաթերթում տպագրված մի հոդվածում թվել է Մոնաֆեղին խմբավորման ահաբեկչական անցյալը և անդրադառնալով հազարավոր իրանցի քաղաքացիների ու պատասխանատուների, այդ թվում Այաթոլլահ Բեհեշթիի նահատակությանը, գրել է. «Այդ պատճառներով Մոնաֆեղին խմբավորման անունը ներառվեց ահաբեկչական խմբերի ցուցակում»:

Հատկապես Սադդամի ռեժիմի կործանումից հետո Իրանի ու Իրաքի ժողովուրդների դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ոճրագործություններն առավել ևս ջրի երես գալով, այդ ահաբեկչական խմբավորման անունը հայտնվեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի ահաբեկչական խմբերի ցուցակում: Բայց հատկապես Իրանի դեմ միջուկային լրտեսության գործում Սիոնիստական ռեժիմի հետ նրանց համագործակցությունը, Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի նպատակների իրագործմանը մատուցած ծառայությունը, ինչպես նաև Իրանի դեմ ճնշում գործադրելու և այլ ներքին նպատակների համար այս խմբավորումից օգտվելը պատճառ դարձան, որ այդ խմբավորումն արժանանա ԱՄՆ-ի քաղաքական աջակցությանը և Վաշինգտոնը հանգի այն եզրակացության, որ Ասիայի արևմուտքում ու Իրանում իր որոշ նպատակները կարող է իրագործել այս խմբավորման վերականգնմամբ: Այսպիսով 2012 թվականից սկսվեց տարբեր երկրների ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից այս ահաբեկչական խմբավորման անվան կրճատման և դրա անդամներին այլ երկրներ փոխադրելու գործընթացը:

Դենիել Բենջամինն ակնարկում է այն խոշոր գումարներին, որ Մոնաֆեղներն ահաբեկչական խմբերի ցուցակից դուրս գալու դիմաց վճարել են ամերիկացի պաշտոնատարներին և գրում է. «Վաշինգտոնում փողով կարելի է լվանալ բոլոր մեղքերը...Թվում է, որ Մոջահեդին խալղը (Մոնաֆեղներ) ֆինանսական գրգռիչ առաջարկներով է իր աջակիցներին ելույթներ ունենալու համար ներգրավում իր համաժողովներում»:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գլխավոր հովանավորը համարվող Սադդամի անկումից և Իրաքում այս խմբավորման ոճրագործական քայլերն ու սև վկայականը բացահայտվելուց հետո այս խմբավորման հանդեպ Իրաքի ժողովրդի ատելությունը հասավ այն աստիճանի, որ այդ երկրում Մոնաֆեղին խմբավորման տարրերի ներկայությունն անհնարին դարձավ: Հետևաբար ԱՄՆ-ն սկսեց Մոնաֆեղներին «Աշրաֆ»-ի զորակայանից «Լիբերթի» զորանոց և ապա Ալբանիա փոխադրելու աշխատանքը:

Մոնաֆեղին խմբավորման անդամներին մեկ այլ երկիր փոխադրելով ԱՄՆ-ն ցանկանում է նրանց օգտագործել իր նպատակների իրագործման ճամփին, մասնավորապես նրանց ներկայացնել, որպես ուշադրության արժանի ընդդիմություն, նրանց տարրերին լծել լրտեսական աշխատանքների ու ահաբեկչական քայլերի և ի վերջո հանգել ԻԻՀ համակարգի կործանմանը: Այս ուղղությամբ տարբեր պատճառներով ու նաև այդ խմբավորման ներքին միատարրությունը պահպանելու նպատակով Մոնաֆեղների մշտական հաստատման համար ընտրվեց Ալբանիան:

Ամերիկացի նախկին սենատոր Ռոբերտ Թոռիչելին Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հաստատման համար Ալբանիայի ընտրության գլխավոր պատճառների շարքում հիշատակում է Ալբանիայի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող ամուր կապերը և ասում է. «Տարբեր հարցերի կապակցությամբ Տիրանայի ու Վաշինգտոնի միջև չափազանց լավ հարաբերություններ գոյություն ունեն, հետևաբար այս հարցով բաց քննարկում էր անցկացվում»:

Ալբանիայի նախկին վարչապետ Սալեհ Բրիշայի կառավարությունը 2013 թվականի փետրվարին Մոնաֆեղին խմբավորման 210 անդամների ապաստանություն շնորհելու պատրաստակամություն հայտնեց: Փոխադրման գործընթացը նաև շարունակվել է գործող վարչապետ Էդի Ռամայի պաշտոնավարության շրջանում: 2013 թվականի մայիս ամսին Մոնաֆեղների 15 հոգանոց առաջին խումբը գործուղվեց այդ երկիր: Մոնաֆեղներին ընդունելու կապակցությամբ Ալբանիայի տարբեր կուսակցությունների ու խմբերի, քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների լռությունը պատճառ դարձավ, որ այդ խմբի անդամների գործուղումը գերազանցի պայմանավորվածության սահմանները և Մոնաֆեղին խմբավորման բոլոր անդամների մշտապես Ալբանիա փոխադրվելու և բնակություն հաստատելու մասին շշուկներ տարածվեն:

2014 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ջոն Քերիի Ալբանիա կատարած այցի շրջանակներում Մոնաֆեղին խմբավորման մինչև 3000 անդամների Ալբանիա փոխադրվելու մասին գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերվեց: «Ասոշիետդպրես» լրատվական գործակալությունն այս այցի մասին գրեց. «Քերին Ալբանիա կատարած այցի ժամանակ փորձեց այդ երկրի իշխանություններին համոզել Վաշինգտոնի նկատի ունեցած դատական մի փաթեթի գործադրման համար, որի նպատակներից մեկը Իրաքում բնակվող Մոնաֆեղին խմբավորման անդամներին ընդունելու հարցում Բալկանյան այս երկրին օժանդակության ցուցաբերումն է»:

Դրանից հետո Մոնաֆեղին խմբավորման անդամների Ալբանիա փոխադրվելու գործընթացին թափ հաղորդվեց և մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերը ոչ-պաշտոնական թվերով ահաբեկչական այս խմբավորման 3250 անդամներ հաստատվել են այդ երկրում: Մոնաֆեղին խմբավորման պարագլուխներն իրենց ոչ թե Ալբանիայում, այլ ԱՄՆ-ի տարածքում են զգում և իրենց անդամներին այնպես են ներշնչում, որ իրենք Պենտագոնի հյուրն են և դա շահագործում են որպես մեծ նվաճում: Այդուհանդերձ Տիրանայում ահաբեկչական այս խմբավորման ներկայության գլխավոր զոհը Ալբանիան ու նրա ժողովուրդն են: