Օգոստոս 20, 2018 16:38 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը տարբեր նահանգներից ժամանակ և տարբեր խավերի պատկանող հազարավոր քաղաքացիների հավաքում ԱՄՆ-ի չարագործությունների և ԻԻՀ-ի հետ բանակցության համար այդ երկրի ներկայացրած առաջարկի կապակցությամբ կարևոր հայտարարություններ կատարեց:

Այս հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզաբանելով ԻԻՀ-ին ու Իրանի ժողովրդին դիմակայելու ԱՄՆ-ի նախագծերն անդրադարձավ բանակցության թեմային և ընդգծեց. «Նրանք իհարկե այս հարցում առաջնորդվում են հասարակ ու անարժեք մի խաղով ու մեթոդով, մեկն ասում է առանց նախապայմանի, մյուսը նախապայման է ներկայացնում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզաբանելով ամերիկացիների հետ չբանակցելու Իրանի տրամաբանությունն, ասաց, որ նրանք բանակցության համար ունեն որոշակի ֆորմուլա, ինչը պիտի ըմբռնել և հետո պատասխանեց այն հարցին, թե որևէ արդյոք որևէ խելացի մարդ պատրաստ կլինի նման ֆորմուլայով բանակցել: ՆՎ Այաթոլլահ Խամենեին քաղաքական չափանիշներով բանակցությունը մի տեսակ առևտուր բնութագրեց և ասաց. «Ցանկացած բանակցության ժամանակ ամերիկացիները հիմնվելով իրենց ռազմական, քարոզչական ու ֆինանսական հզորության վրա փորձում են չեզոքացնել իրենց նպատակների ճամբին առկա ցանկացած դիմադրություն»:

Անկեղծ չլինելն ու ԱՄՆ-ի հանդեպ անվստահությունը

Բանակցություններում ԱՄՆ-ի հանդեպ անվստահությունը տարբեր դրսևորումներն է ունեցել, որոնցից մի քանիսին ակնարկեց իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը: ՀԳՀԾ-ի բանակցություններն ամերիկացիների խոստումնադրժության առարկայական վերջին օրինակն են, երբ երկարատև բանակցություններից հետո պարտավորություններ ստանձնեցին ու հետո դրանց հավատարիմ չմնացին և լքեցին ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումն ունեցող միջազգային համաձայնությունը: Դա ապացուցեց, որ ամերիկացիները որևէ ժամանակ անկեղծ չեն եղել ու միայն գերադասել են իրենց շահերը: ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում անվտանգության ու ռազմավարության «Սքավքրաֆթ» կենտրոնի հետազոտող Հոլի Դագերսը հավատացած է. «Իրանցիները  հավատացած են փոխադարձ հարգանքի հիման վրա բանակցությանը, բայց Թրամփի վարչակազմը մինչև այստեղ ու ՀԳՀԾ-ից միակողմանի հրաժարմամբ ապացուցել է, որ անվստահելի դերակատար է»:

Բանակցություններում ամերիկացի նախընտրած մեթոդը, որը նաև փորձարկվեց Հյուսիսային Կորեայի հետ բանակցության ժամանակ, նկատի ունի սեփական կանխիկ ու վայրկենական շահերը և հետաքրքիր կետն այն է, որ իրենց այդ կողմնորոշման համաձայն դիմացի կողմից պահանջում են անհապաղ իրագործել իրենց պահանջները, ինչը չի տեղավորվում ճիշտ և առևտրի վրա ձևավորված բանակցության շրջանակում: Այս կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ժողովրդի տարբեր խավերի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Բանակցություններում ամերիկացիներն առերևույթ վստահություն ներշնչող բառերով միայն խոստումներ են տալիս, սակայն դիմացի կողմից կանխիկ զիջումներ են պահանջում ու չեն կատարում իրենց խոստումները»:

Դիմացի կողմի հետ բանակցության ժամանակ ամերիկացիների որդեգրած ֆորմուլան հիմնված է գերազանցության դիրքորոշման վրա: Հստակ դնում են իրենց նպատակները և սակարկության ընթացքում պատրաստ  չեն լինում մեկ քայլ նահանջել այդ նպատակներից: Առևտրի շրջանակում բանակցությունը պահանջում է, որ կողմերը արդյունքի հանգելու համար որոշ հարցերում զիջումների գնան: ՀԳՀԾ-ն նման ձևաչափով բանակցության օրինակն է, բայց ամերիկացիները չկատարեցին բանակցությունների ընթացքում տված իրենց խոստումները և ԱՄՆ-ում նոր վարչակազմի գործի անցնելով առաջ քաշվեցին այլ թեմաներ, որոնք ընդհանրապես ՀԳՀԾ-ի բանակցությունների ընթացքում չէին արծարծվել: Սա վկայում է այն մասին, որ ամերիկացիները բանակցության ժամանակ չեն ներկայացնում իրենց բոլոր նպատակները և հետո տարբեր ժամանակահատվածներում երևան հանելով այդ նպատակները գործնականում հավատարիմ չեն մնում տրամաբանական բանակցության սկզբունքներին: ՀԳՀԾ-ն միայն վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրին և որոշված չէր, որ այդ բանակցություններում արծարծվեին հրթիռային հարցերն ու Իրանի տարածաշրջանային ներկայությունը: Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով այդ թեմաները դարձան ԱՄՆ-ի նպատակները, որոնք հանդիպեցին Իրանի կտրուկ հակառակության և ինչպես կարելի էր ակնկալել Թրամփն ի վերջո արձակեց ՀԳՀԾ-ն լքելու հրամանը՝ այդպիսով մեկ անգամ ևս ապացուցելով միջազգային համաձայնությունների հանդեպ ԱՄՆ-ի անտարբերությունը:

Ճնշումն ու պատժամիջոցը՝ ԱՄՆ-ի  արտաքին քաղաքականության հիմնասյունները

Սպառնալիքն ու պատժամիջոցն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր հիմնասյուններն են և Դոնալդ Թրամփի վարչակազմն Հյուսիսային Կորեայի ու ԻԻՀ-ի դիմաց օգտվում է այդ մեթոդից: Այս քաղաքականության նպատակն է խստացնել դիմացի կողմի վրա ճնշումը և նրան նահանջ պարտադրել ու ի վերջո նրան ներքաշել ԱՄՆ-ի նկատի ունեցած բանակցության մեջ: Այս մեթոդը վերջին շրջանում գործադրվեց Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի բանակցություններում, սակայն չնայած Սինգապուրում երկու երկրների ղեկավարների հանդիպմանը և ԶԼՄ-երի  դիմաց Թրամփի  քարոզչական շոուին, Փխենյանը հակառակել է ապազինման համար ԱՄՆ-ի պահանջին ու ներկայացրած ֆորմուլային: ԱՄՆ պետքարտուղար Մայք  Պոմպեոն անցած երեքշաբթի օրը հայտարարեց. «Փխենյանը չի համաձայնել Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունը 60-ից 70 տոկոս կրճատելու Վաշինգտոնի նախագծին»: Սա վկայում է, որ բանակցություններում նպատակների հստակեցման հարցում որևէ հավասարակշռություն գոյություն չունի: Սա ապացուցում է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի այն արտահայտության իրավացիությունը, որտեղ նա հայտարարում է «ամերիկացիները կանխիկ զիջումներ են ցանկանում»: Այդուհանդերձ պարզ է, որ Հյուսիսային Կորեան, որը ԱՄՆ-ի հետ բանակցության առաջին օրերին լավատես էր, այսօր հանգելու է այն եզրակացության, որ բանակցություններում ամերիկացիները միայն իրենց շահերն են որոնում: Այս շրջագծում Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունն անցած հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ Վաշինգտոնին մեղադրեց իր բանակցային գործընկերոջը վիրավորելու և վստահության ստեղծմանն ուղղված ջանքերը ոչնչացնելու մեջ և հայտարարեց. «Նման պայմաններում բանակցություններից ցանկացած արդյունքի ակնկալիքը անմիտ քայլ է լինելու»:

Իրանի  պարագային ճնշման ու բանակցության զուգահեռ քաղաքականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն մտքում ունենալով Հյուսիսային Կորեայի ոչ-այնքան հաջող փորձը և Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումն իր համար քաղաքական հաղթանակ համարելով, Իրանի դեմ սպառնալիքներ հնչեցնելուց հետո թուիթերյան մի գրառման մեջ ԻԻՀ-ի պատասխանատուներին առանց նախապայմանի բանակցության առաջարկ ներկայացրեց: Այս առաջարկը միայն մի քանի ժամվա կյանք ունեցավ և Թրամփի պետքարտուղարը բանակցության համար նախապայման որոշեց: Մայք Պոմպեոն տարածաշրջանում Իրանի կողմնորոշման մեջ փոփոխությունը բանակցությունների գլխավոր նախապայմանը  համարեց:

Ամերիկացիների վարքագծում անկայունությունը վկայում է Իրանի կապակցությամբ նրանց մոլորության մասին և ԱՄՆ-ի գործող վարչակազմը լավապես գիտակցում է, որ ԻԻՀ-ն Հյուսիսային Կորեա չէ և ամերիկացիների հետ խաղում չի խաբվելու: Այս կապակցությամբ ամերիկյան «Լոբլոգ» կայքը մի քանի օր առաջ Իրանի դեմ սպառնալիքների ու բանակցության առաջարկության զուգահեռության մասին գրեց. «Իրանին մեկուսացնելու համար ԱՄՆ-ի սպառնալիքը պարունակում է համաշխարհային ասպարեզում Վաշինգտոնի մեկուսացման վտանգը, քանի որ Իրանը կարող է Չինաստանի ու Ռուսաստանի հետ իր հարաբերություններն ԱՄՆ-ի դեմ ճնշման լծակ ծառայեցնել»:

Նկատի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն այս պահին պայմաններն այնպիսին չեն, որ պատկերացնում էր Թրամփի վարչակազմը: Իրանի դեմ պատժամիջոցն Իրանին մեկուսացնելու միջոց չի կարող լինել, քանի որ եվրոպացիները դիրքավորվել են Սպիտակ տան միահեծանության հանդեպ և չեն ընկերակցում ԱՄՆ-ին: Այս շրջագծում ամերիկացի սենատոր Ջեք Ռիդը կիրակի օրը նկատելով, որ Իրանի դեմ այլևս համաշխարհային միատարրություն գոյություն չունի ասաց. «ԱՄՆ-ն լքեց ՀԳՀԾ-ն այն պայմաններում, երբ այլևս իր կողքին չունի Իրանի դեմ միավորված մի աշխարհ և կորցրել է եվրոպացի դաշնակիցներին»:

Բոլորը լավապես գիտակցում են, որ բանակցությունը պիտի հիմնված լինի անկեղծության և պարտավորությունների հանդեպ հավատարմության վրա, բայց ԱՄՆ-ի ներկա իշխանությունները լքելով ՀԳՀԾ-ն ապացուցեցին, որ զուրկ են այդ սկզբունքից և ինչպես ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անարդար ու անօրինական պատժամիջոցների կիրառման պայմաններում չեն կարող բանակցության հավակնություն ունենալ: Ամերիկացիները, որ Իրանի դեմ եվրոպացիներին իրենց հետ համաքայլ դարձնելու հարցում ձախողեցին, փորձում են բանակցության միջոցով հետապնդել իրենց նպատակներն ու իրագործել իրենց քաղաքականությունը: Այս բանակցությունը քաղաքական ուղղվածության տեսակետից տարբեր լինելով որևէ արդյունքի չի հանգելու: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասաց. «Նկատի առնելով բանակցություններում ամերիկացիների ֆորմուլան աշխարհում նրանց հետ բանակցող ցանկացած պետություն հանդիպելու է բարդության, միթե այն որ դրա ուղղվածությունը համապատասխանի Վաշինգտոնին և իհարկե ԱՄՆ-ի գործող վարչակազմը նույնիսկ բռնություն է գործադրում եվրոպացիների դեմ»:

Թրամփի կեղծարար կառավարությունը

ԱՄՆ-ի գործող վարչակազմը համարվում է այդ երկրի ամենակեղծարար վարչակազմն է և այս ժամանակաշրջանում երբ Թրամփը պաշտոնավարել է, որպես նախագահ մեկը մյուսի հետևից հեռացել է միջազգային համաձայնագրերից և նույնիսկ առևտրական պատերազմ հրահրելով վտանգել է Համաշխարհային առևտրի կազմակերպության առաքելությունը: Այս իրավիճակը կասկած չի թողնում, որ որևէ պարտավորության հանդեպ հավատարիմ չգտնվող ռեժիմի հետ բանակցությունը տրամաբանական չի կարող լինել: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում անվտանգության ու ռազմավարության «Սքավքրաֆթ» կենտրոնի հետազոտող Մաթյու Քրոնիգը վերջերս ասաց. «Իրանի նախագահի հետ հանդիպման ու բանակցության համար Թրամփի հայտնած ցանկությունը կարող է համարվել է ճնշման ու բանակցության ռազմավարության բառարանային մեկնաբանությունը, ինչը տարիներ է ինչ ԱՄՆ-ն գործադրում է»:

Ընդհանուր առմամբ միջազգային հարաբերության փորձագետներն անդրադառնալով առանց նախապայմանի բանակցության ու միևնույն ժամանակ Իրանի հանդեպ թշնամական դիրքորոշման ու սպառնալիքի որդեգրման կապակցությամբ ԱՄՆ նախագահի հակասական վերաբերմունքին հավատացած են, որ Դոնալդ Թրամփը որևէ բարիացակամություն չի ցուցաբերել, որի վրա հիմնվելով հնարավոր կլինի ճամբա հարթել Իրանի հետ բանակցության համար: Նկատի առնելով այս իրողությունները իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկուշաբթի օրը ժողովրդի տարբեր խավերի հետ հանդիպման ընթացքում արգելեց ԱՄՆ-ի հետ բանակցությունը և ասաց. «Նույնիսկ եթե ամերիկացիների հետ բանակցության որոշում ընդունենք, հաստատ գործող վարչակազմի հետ որևէ ժամանակ չենք բանակցելու»:

  

 

 

Պիտակ