Հոկտեմբեր 24, 2018 01:24 Asia/Tehran

Երբ 2017թ. հունվարին Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, միջազգային ասպարեզում ականատես եղանք նոր լարվածությունների, որոնք կապված են նրա քաղաքականության և քայլերի հետ:

Թրամփի ամենաբացասական քայլերից է նրա վերաբերմունքը միջազգային ու տարածաշրջանային համաձայնագրերի ու պայմանագրերի նկատմամբ: Թրամփը դուրս է եկել մեծ թվով նման պայմանագրերից: ԱՄՆ  կառավարությունը լքեց Փարիզի կլիմայական համաձայնագիրը, ՀԳՀԾ-ն, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ազատ առևտրի պայմանագիրը, ինչպես նաև բողոք է ներկայացրել նավթային պայմանագրերի վերաբերյալ և ճնշում գործադրելով Կանադայի ու Մեքսիկայի վրա, նրանց հետ ստորագրել նոր պայմանագիր: Թրամփը որոշում է կայացրել դադարեցնել Եվրոպայի ու ԱՄՆ-ի  միջև Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության շրջանակներում ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները:

Թրամփն իր առևտրական քաղաքականության շրջանակում, առևտրային պատերազմ է սկսել համաշխարհային այնպիսի գերտերությունների հետ, ինչպես` Չինաստանը: Նա սպառնացել է դուրս գալ նաև Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունից:  ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերտ Մոլի ասելով. «Թրամփի միակողմանի քաղաքականությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն մեկուսանա»:

Թրամփի քաղաքականությունը թևակոխել է նոր` վտանգավոր փուլ: Նա ներկայումս ջանքեր է գործադրում, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա Միջուկային սպառազինության ոչնչացման պայմանագրից: Այլ խոսքով, այս պայմանագիրը վերածվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տարաձայնության առարկայի: Իսկ քանի որ նախկինում ԱՄՆ-ն Թրամփի հրամանագրերով լքել է մի քանի միջազգային համաձայնագրեր, այժմ մեծ է հավանականությունը, որ նա հրաժարվի նաև սպառազինական պայմանագրերից:  Թրամփը փորձում է  փարատել այն միտքը, թե Ռուսաստանն անուղղակիորեն աջակցել է իրեն` նախագահական  ընտրություններում ու նաև փորձել հզորացնել ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունը: Նա Ռուսաստանին մեղադրում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը` INF-ը խախտելու մեջ: Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև INF պայմանագրի վերաբերյալ տարաձայնությունները սկսեցին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահաության ժամանակ: Եվ այսօր այս տարաձայնությունն առավել քան երբևէ սրվել է և կողմերը լուրջ տարաձայնություն ունեն Ստարտ-3 պայմանագրի շուրջ:

Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես` Ազգային անվտանգության խոհրդատու Ջոն Բոլթոնը, պահանջում են, որ Նահանգները հրաժարվի պայմանագրից, այն պատճառաբանությամբ, թե Մոսկվան որոշակիորեն խախտել է այն: Բոլթոնը չի ցանկանում նաև, որ շարունակվեն 2010թ. ստորագրված Ստարտ-3 պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները: Չնայած ԱՄՆ ԱԳ և Պաշտպանության նախարարությունները խստորեն դեմ են Բոլթոնի առաջարկությանը, սակայն քանի որ նրա ազդեցությունը Թրամփի վրա շատ մեծ է, վերջինս համաձայնել է նրա առաջարկին: Հոկտեմբերի 20-ին Թրամփը Ռուսաստանին մեղադրեց Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը խախտելու մեջ և նշեց, որ Վաշինգտոնը դուրս է գալու պայմանագրից: ԱՄՆ նախագահն իհարկե իր հայտարարության համար որևէ կոնկրետ փաստարկ չի ներկայացրել, սակայն սպառնացել է, որ իր երկիրը մեծացնելու է միջուկային սպառազինության  հնարավորությունները, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չդադարեցնեն միջուկային սպառազինության արտադությունը: Թրամփը նշել է, որ Ռուսաստանը մի կողմից խախտում է  այս պայմանագիրը և մյուս կողմից այն թույլ չի տալիս, որ ԱՄՆ-ն կարողանա Ասիայի արևելյան հատվածում դիմակայել Չինաստանի հրթիռային սպառազինությանը: Սա առաջին սպառազինական կարևոր պայմանագիրն է, որ Թրամփը որոշել է լքել: ՌԴ ԱԳ նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս քայլով փորձում է իրականացնել միաբևեռ աշխարհի իր երազանքը: ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը կիրակի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի այս քայլը շատ վտանգավոր է: Նա ասել է. «Եթե ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս գա պայմանագրից, Ռուսաստանը կդիմի պատասխան, այդ թվում` ռազմական քայլերի»: Հատկանշական է, որ վերջին 4 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն Ռուսաստանին բազմիցս մեղադրել է  այս պայմանագիրը խախտելու մեջ: Չնայած դրան, Բարաք Օբաման  չլքեց պայմանագիրը: Մոսկվան իր հերթին ԱՄՆ-ին մեղադրում է  Միջուկային պայմանագիրը խախտելու մեջ: Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև 1987թ. Վաշինգտոնում: Այն գործադրման հանձնվեց 1988թ: ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ ժառանգորդ, շարունակեց անդամակցել դրան: Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվել են չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները: Բացի այդ արգելվում է նաև Բալիստիկ ու Քրուզ տեսակի հրթիռներ տեղակայել Եվրոպայում:

Միացյալ նահանգներն այն պատրվակով որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է կիրառելու Մոսկվայի դեմ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը Ռուսաստանին մեղադրել է արգելված հրթիռային համակարգը գաղտնի կերպով արդիականացնելու մեջ: Նա սպառնացել է, որ Վաշինգտոնը կոչնչացնի  համակարգը, նախքան դրա գործադրումը:  Ռուսաստանի խիստ հակազդեցությունից հետո, Հաթչինսոնը հրաժարվեց իր հայտարարությունից և փորձեց մեղմել այն: Մյուս կողմից, ռուսները, մերժելով ԱՄՆ-ի մեղադրանքները, հայտարարել են, որ նոր միջուկային ռումբեր Եվրոպա տեղախոխելու Միացյալ Նահնագների նախագիծը, որը կոչվում է P6112, նույնպես խախտում է  պայմանագիրը:

Այսպիսով, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից, կարելի է  սպասել, որ ԱՄՆ-ի ու նրա միջուկային մրցակիցների` Ռուսաստանի և Չինաստանի միջև կսկսվի միջուկային նոր հակամարտություն:

Միջուկային ոլորտի գիտնական Լիսբեթ Գրոնլոնդի ասելով. «Թրամփը սկսել է մի գործընթաց, որում հաշվի չեն առնվել հետևանքները: Մի ուղղություն, որը կխաթարի Միացյալ Նահանգների անվտանգությունը և ներկայում և ապագայում»: Այսպիսով, այս երկրներն այլևս որևէ սահմանափակության չեն ենթարկվի` միջուկային կարճ և միջին հեռահարության հրթիռների արտադրության հարցում: Հատկապես որ  սահմանափակությունների վերացման դեպքում,  նկատի առնելով Միացյալ Նահանգների միջուկային դոկտրինան, այդ երկիրը հավանաբար ռազմավարական երկու տարածաշրջաններում` Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ու Արևելյան Ասիայում կտեղակայի հրթիռային համակարգեր ու միջուկային սպառազինություն: Իսկ դա կարող է Ռուսաստանի ու Չինաստանի կողմից արժանանալ պատասխան քայլի: Արդյունքում, միջուկային գերտերությունների հարաբերություններում կսկսվի միջուկային սպառազինության մրցակցության նոր փուլ:

Այսպիսով, կարելի է  ասել, որ Թրամփի կառավարության վերոնշյալ քայլերն արվում են ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինայի շրջանակներում: Դոկտրինա, որը հրապարակվեց 2018թ փետրվարին` միջուկային իրավիճակը վերանայելու անվան տակ և հետևեով այն հայտարարություններին, որ Սպիտակ տանը 2017թ հունվարից առ այսօր արել է Թրամփը: Այս փաստաթղթի համաձայն, նախատեսվել է միջուկային նոր սպառազինության արտադրությունն ու  նաև ոչ միջուկային ռազմավարական հարձակումներին պատասխանել միջուկային զենքով: Իհարկե որպես հարձակման թիրախ, այս փաստաթղում նշված է Ռուսաստանը, որպես առաջին միջուկային գերտերություն: Նախորդ փաստաթղթում միջուկային հարձակումը նախատեսված էր որպես վերջին ելք: Այս փաստաթղթում հստակեցված է, որ ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունը կրում է  պաշտպանական բնույթ և եթե այն չկարողանա իրեն արդարացնել, պետք է թշնամու ոչ միջուկային հարձակմանը պատասխանել միջուկային հարձակմամբ: Այս սցենարը նպատակ ունի արդարացնել միջուկային սպառազինության արդիականացումը, որպեսզի շեշտվի միջուկային զենքով նախահարձակ լինելու փաստը:

Ամերիկացի միջուկային փորձագետ  Քինգսթոն Ռեյֆի ասելով. «Սա մի փաստաթուղթ է, որի համաձայն, ԱՄՆ-ն կարող է օգտագործել միջուկային սպառազինություն, ինչն էլ մեծացնում է միջուկային սպառազինության կիրառման վտանգը: Փաստաթղթում միևնույն ժամանակ կարևորվել է հրթիռների և միջուկային մարտագլխիկների փոխարինումը միջուկային սպառազինությամբ: Դրա համար 2019թ. բյուջեում նախատեսվել է 24 միլիարդ դոլարանոց բյուջե»: Ներկա դրությամբ Պենտագոնն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակին և նպատակ ունի արդիականացնել իր միջուկային սպառազինությունը: ԱՄՆ-ն հայտարարել է, որ դրա համար ունի 1200 միլիարդ դոլարանոց բյուջեի կարիք:

Այսպիսով, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա լարվածությունը կարող է  երկու երկրին ներքաշել ռազմական ուղղակի հակամարտության մեջ և այս երկու միջուկային տերությունների միջև նոր պատերազմ հրահրել: Այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Եթե որևէ երկիր միջուկային հարձակում իրականացնի Ռուսաստանի վրա, դա կհամարվի երկիր մոլորակի վրա կյանքի ավարտը: Ներխուժողները պետք է հասկանան, որ նրանց սպասվում է մեծ պատիժ»: Այլ խոսքով, կարելի է  ասել, որ Վաշինգտոնը  սկսել է ակտիվորեն հակադարձել Ռուսաստանին, տարբեր, հատկապես` ռազմական ոլորտներում: Ռուսաստանը փորձում է  զարգացնել իր ռազմավարական պաշտպանական ուժը, նկատի առնելով ԱՄՆ-ի բացահայտ քայլերը` իր միջուկային ուժը հզորացնելու ուղությամբ և այն, որ ԱՄՆ-ն փորձում է  արդիականացնել իր  միջուկային սպառազինությունը: Այլ խոսքով, սա ըստ երևույթին համարվում է ռազմական  ոլորտում ԱՄՆ-ի համար օրակարգային հարց, իսկ հետագայում թերևս օրակարգային կդառնա Ռուսաստանի համար: Այսպիսով, գալիք աշխարհը միջուկային գերտերությունների մրցակցության պայմաններում դառնալու է անապահով ու ոչ անվտանգ աշխարհ: Աշխարհ, որտեղ սպառազինական ու միջուկային սպառնալիքներն ավելի մեծ ծավալների են հասնելու:

 

 

Պիտակ