Թրամփն ու Հիտլերը` Մայքլ Մուրի նոր վավերագրական ֆիլմում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99961-Թրամփն_ու_Հիտլերը_Մայքլ_Մուրի_նոր_վավերագրական_ֆիլմում
Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրն իր նոր վավերագրական ֆիլմով պատերազմ է հայտարարել Դոնալդ Թրամփին: Ֆիլմը կոչվում է «Ֆարենհեյթ 11/9»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 21:03 Asia/Tehran

Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրն իր նոր վավերագրական ֆիլմով պատերազմ է հայտարարել Դոնալդ Թրամփին: Ֆիլմը կոչվում է «Ֆարենհեյթ 11/9»:

 

Ֆիլմում Մուրը ամերիկացիներին կոչ է անում դեմ դուրս գալ նախագահին ու նրա վարած քաղաքականությանը: Նա Թրամփին նմանեցնում է  Հիտլերին: Իհարկե սա առաջին անգամը չէ, որ այս երկուսը նմանեցվում  են իրար: Այս 64-ամնյա ամերիկացի ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունը նրա սուր լեզուն է` ուղղված քաղաքական գործիչներին, որոնք ցանկանում են ուժ կիրառել այլ երկրների դեմ:

2004թ. էկրան բարձրացած «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմում Մուրն անդրադարձել էր Ջորջ Բուշի քաղաքականությանն ու ահաբեկչության դեմ մղած պայքարին: Եվ այսօր, 14 տարի անց, ներկայացնում է  Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս ֆիլմն ավելի շատ փորձում է  պատասխանել այն հարցին, թե ինչպես դա պատահեց: Ֆիլմը սկսվում է 2016թ նոյեմբերի 9-ի նիստով, որում հայտարարվեց, որ Թրամփը դարձել է ԱՄՆ նախագահ: Իսկ դա ԱՄՆ քաղաքական կյանքում նման էր երկրաշարժի: Մուրը խոսում է  այն մասին, թե Թրամփն ինչպես իշխանության եկավ ամբոխավարական խոստումներով: Նա Թրամփի գոռոզությունն ու հայհոյանքները, որ ուղղում է  լրատվամիջոցներին ու մեդիա դաշտին և  Սպիտակ տուն նրա մուտք գործելը համեմատել է 1930թ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի հաղթանակի հետ: Ֆիլմն առաջին անգամ էկրան բարձրացավ սեպտեմբերի 21-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

 

Մուրը Տորոնտոյում հայտարարեց. «Մենք` ամերիկացիներս, ներկա դրությամբ խոստումների ու երազանքների կարիք չունենք: Մենք գործի կարիք ունենք: Մենք կռվում ենք մեր երկիրը վերադարձնելու համար»: Նա իր կողմնակիցներին կոչ արեց նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին մասնակցելով, ամեն ինչ անել, որ հանրապետականները պարտություն կրեն: Ռեժիսորն ընդգծել է. «Եթե ցանկանում ենք հարված հասցնել Թրամփին, ու ժամանակ շահել, պետք է անենք այնպես, ինչպես արեցին ֆրանսիացիներն իրենց ազգային դիմադրության օրերին: Այս ֆիլմով փորձել եմ ցույց տալ, թե որքանով են կարևոր ներկա պայմանները և դա պետք է ընկալել»:

«Ֆարենհեյթ 11/9» ֆիլմը բովանդակային առումով նման է Մայքլ Մուրի նախկին ֆիլմերին: Այս ֆիլում ևս հանրապետականներն ու հատկապես Դոնալդ Թրամփն արժանացել են սուր քննադատության:

Հաֆֆինգտոն Փոսթ ինտերնետային լրատվական ծառայությունը Մուրից հարցրել է, թե ինչ նպատակով է նկարահանել ֆիլմը: Վերջինս պատասխանել է. «Դոնալդ Թրամփն ունի  սատանայական էություն և նպատակ չունի լքել Սպիտակ տունը: Եթե նա լսում է, որ որևէ երկրում նախագահը ցմահ պաշտոնավարում է, ոգևորվում է և մտածում, թե ինչ լավ կլիներ, որ իրեն նույնպես նման բախտ վիճակվեր»: Ռեժիսորի ասելով. «ԱՄՆ-ի ժուռնալիստիկայի դպրոցները չեն դաստիարակել այնպիսի ուսանողների, որ վերջիններս իմանան, թե ինչպես պետք է դիմակայեն գոռոզամիտ մի նախագահի: Նրանք իրականում ճանապարհ են հարթում նախագահի համար, քանի որ Թրամփը շատ լավ է ընկալում լրատվությունը, քան  լրատվական ոլորտի մասնագետները: Սա մեզ դրել է վտանգավոր վիճակի մեջ: Առնվազն հույս ունեմ, որ ֆիլմի ցուցադրությունը կկարողանա մարդկանց ներկայացնել այն մեծ վտանգը, որ սպառնում է  մեզ և նրանց ցույց տալ, թե ինչպես կարելի է  դուրս գալ այս ճգնաժամից: Հարց է ծագում, թե ինչու է Մայքլ Մուրը Թրամփին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ: Բնականաբար, Թրամփը 2018 թվականին չի կարող հիմնել դիկտատուրա, քանի որ չունի ոչ անկախ կուսակցություն և ոչ էլ իրեն հավատարիմ զորայիններ: Հաստատված օրենքները կարող են մերժվել դատարանի կողմից, իսկ լրատվամիջոցների վերաբերյալ օրենքները գործում են: Բացի այդ, Կալիֆորնիայի և Վաշինգտոնի նահանգապետերը նախագահի հրամանով չեն կարող պաշտոնանկ արվել: Այսպիսով, Թրամփի առջև գոյություն ունեն սահմանափակություններ, որ չկային Հիտլերի առջև: Դրանից բացի, Հիտլերն ու Թրամփն ունեցել են տարբեր մանկություն և տարբեր հայացքներ կնոջ մասին: Այդուհանդերձ, պետք է նշել, որ այն պատմական պայմանները, որոնց արդյունքում նրանք իշխանության ղեկն առան իրենց ձեռքը, նման են: Իսկ դա առիթ է տալիս, որ նրանց միջև համեմատություն անցկացվի:

 

Որպես օրինակ,Թիմոթի Սնայդերն իր «Բռնատիրության դեմ» գրքում ներկայացնում է 20-րդ դարի մարդկային ողբերգությունը, երբ ողջ աշխարհում տիրում էր բռնատիրություն: Այնուհետև, նա ներկայացնում է  Թրամփի վարքագիծը: Գրքի սկզբում գրողը ներկայացնում է որոշ օրինակներ` 20-րդ դարի դիկտատուրայի մասին, ինչպես` Հիտլերի իշխանությունը, երկրորդ աշխարհամարտը, Խորհրդային իշխանության  սարսափն ու հեղձուցիչ մթնոլորտն ու Չեխիայում կոմունիստների հաղթանակը: Հեղինակը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի ու նացիստական Գերմանիայի ծրագրերը: Գրքի մի հատվածում  ներկայացվում են Հիտլերի քալերը, դրանք համեմատելով իշխանության գալուց հետո Թրամփի քայլերի հետ: Սնայդերն անդրադառնում է նաև ամերիկյան լրատվությանն ու հեռուստատեսային ծրագրերին: Նա գրում  է. «Հեռուստատեսային ծրագրերը դիտելը երբեմն  չի տարբերվում նրանից, երբ նայում ես մի մարդու, ով ինքը նայում է  մեկ այլ բանի: Մենք այս խմբային թմբիրը և հմայքը սովորական ենք համարում և կամաց կամաց խորտակվում դրա մեջ»: Նա առաջարկում է  հեռուստատեսությունը դուրս բերել սենյակից և  տունը լցնել գրքերով: Նրա կարծիքով, ժամանակակից հեռուստատեսությունը բռնատիրության գործիք է: Նյու Յորք Թայմզը նույնպես Դոնալդ Թրափին համեմատել է   Հիտլերի հետ, հատկապես նրանց ամբոխավարական քաղաքկանությունների պատճառով:  Փորձագետ Չարլզ Բլուն Նյու Յորք Թայմզում գրում է. «Որոշ ռազմավարական քաղաքականություն գոյություն ունի, որից օգտվելով, Հիտլերն ուժ ձեռք բերեց: Սրանք կարող են մեզ համար դաս լինել: Իսկ դասերից ամենակարևորն այն է, թե ինչպես կարելի է սուտ խոսելը որպես նպատակ օգտագործել`քարոզչության համար: Այնուհետև, հոդվածի հեղինակը հավելում է. «Թրամփը Հիտլեր չէ: Սակայն նա իր ստերով ԱՄՆ-ի ժողովրդին խաղացնում է: Իսկ դա հիշեցնում է  Հիտլերի ժամանակաշրջանը: Ըստ երևույթին, ամբոխավարական ձևերը չեն փոխվել: Թրամփը բռնել է ստախոսության այնպիսի ուղի, որին մարդիկ հավատում են: Այդ ստերը նա ինքը չի հորինում, այլ վկայակոչում է  ուրիշներին»:

 

Վաշինգթոն Փոսթի  լրագրող Ջանեթ Ջոնսոնը գրում է. «Թրամփն իր խոսքը շատ հաճախ սկսում է  հետևյալ նախադասությամբ. «Շատերն ասում են... »: Սա նրան թույլ է տալիս հասարակության մեջ տարածել որևէ ասեկոսե կամ սադրիչ հայտարարություն,  առանց դրա նկատմամբ պատասխանատվություն զգալու: Եթե հակազդեցությունները լինեն դրական, նա այլևս իր և տվյալ լրատվության աղբյուրի միջև տարածություն չի դնի: Հակառակ դեպքում, Թրամփը կհայտարարի, թե երբեք նման բան չի ասել»: Լրագրողը հավելում է. «Այն ինչ Թրամփն անում է  իր քաղաքական նպատակների համար, նույնն է, ինչ անում էր Հիտլերն իր սարսափելի նպատակների համար:  Սա նշանակում է  դիմել ամբոխավարության` որպես քարոզչական ամենակարևոր ռազմավարություն:

Հետաքրքիր է, որ վերջերս «Իմ նոր համակարգ» գրքի շապիկի հետևի մասում հրատարավել է Դոնալդ Թրամփի պատկերը: Գրքում ներկայացված են Ադոլֆ Հիտլերի ելույթները: Նկարում Թրամփի բարևելու ոճը շատ նման է նացիստ զինվորների բարևելու ոճին: Որոշ լուրերի համաձայն, Թրամփն այս գրքից պահում է իր մահճակալի մոտ: Գրքի հրատարակիչը Թրամփի նկարի վերաբերյալ ասում է. «Թրամփն ու Հիտլերը շատ նման են իրար: Ոչ Հիտլերն ընունեց իր սխալը և ոչ էլ Թրամփն է դա անում: Նրանք երկուսն էլ քննադատություններ չեն ընդունում: Հիտլերը քննադատություններին վիրավորանքով էր պատասխանում, և Թրամփը նույն կերպ է վարվում: Երկուսի բառապաշարը շատ ցածր մակարդակաում է  գտնվում: Երկուսն էլ խոսում են ամենապարզ նախադասություններով, որ ընկալելի է նույնիսկ ամենանգրագետ մարդու համար»:

 

Աերիկացի փորձագետ Նոամ Չամսկին նույնպես նմանություններ է անցկացնում Թրամփի ու Հիտլերի միջև: Նա ասում է. «Թրամփը նույնիսկ ավելի վատ է, քան Հիտլերը: Թրամփն ամերիկացի կապիտալիստների շահերն ապահովելու համար, աշխարհին կանգնեցրել է կործանման եզրին»: Նա հավելում է. «Արդյոք նրա քայլերը մարդկության պատմության մեջ երբևէ կրկնվել են: Չեմ կարծում: Թերևս սրանք սուր խոսքեր են: Սակայն իմ կարծիքով, այսօրվա Հանրապետական կուսակցությունն ամենավտանգավոր կազմակերպությունն է մարդկության պատմության մեջ: Նույնիսկ Հիտլերը չէր ցանկանում մարդկային  կյանքի հեռանկարը երկրում ոչնչացնել»: