Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (87)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Ռոյան հետազոտական ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մաքս Պլանք Max Planck ինստիտուտի համագործակցությամբ, դաշտային մկան բջջային հեռացման մեթոդով սիրտանոթային բջիջների օգնությամբ բաբախող սիրտ են արտադրել: Տարեկան մեծ թվով հիվանդներ են մահանում ՝ սրտի դոնոր չունենալու պատճառով: Խնդիրը լուծելու համար, գիտնականները փորձել են բջջային հեռացման մեթոդով , բնական ֆոնի վրա ցողունային բջիջների առանձնացումից ստացված սիրտ-անոթային բջիջներ ստանալ:
Հետազոտողներն ուսումնասիրություն են կատարել, որի ընթացքում դաշտային մկան բջջային հեռացման մեթոդով աշխատող սիրտը բաբախել է ցողունային բջիջների առանձնացումից ստացած բջջային համակարգով:
Գիտնականները բազմացրել ու առանձնացրել են բիոռեակտորային և մեծամասշտաբ ցողունային բջիջներ և փուլ առ փուլ (երեք փուլերում ՝ 60 միլիոն բջիջ, 20 միլիոն բջիջներ 1-5 ժամ տարածությամբ) փոխանցել են դաշտային մկան սրտին, որը եղել է բիոճարտարագիտական մեթոդներով ֆիբրոբլաստ աճի բաղադրիչը: Բիոճարտարագիտական սրտի պատրաստման մեթոդը, կարող է կարևոր քայլ լինել սիրտ-անոթային հիվանդներին բուժելու համար: Ուսումնասիրությունը մանրամասնությամբ հրապարակվել է Biomaterials Բիոմատերիալզ հեղինակավոր միջազգային հանդեսում:
Մոհաղեղ Արդեբիլի , Թարբիաթ Մոդարես և Թեհրան համալսարանների գիտնականները նոր համակարգ են նախագծել ու շահագործման հանձնել, որի օգնությամբ հնարավոր է մեծացնել արեգակնային էներգաարդյունավետությունը: Հաշվի առնելով բրածո վառելիքների ռեսուրսների սահմանափակումը, նաև այդ վառելիքների հարուցած խնդիրները, այդ թվում ջերմոցային գազերի տարածումը և գլոբալ ջերմացումը, մարդկությունը փորձում է էկոլոգիապես մաքուր ու վերականգնելի էներգիայի աղբյուրներ գտնել : Արեգակնային էներգիան համարվում է ամենամաքուր էներգիայի աղբյուրներից մեկը:
Նախագծի հեղինակի ասածով, արեգակնային էներգիայի կլանման ակտիվ համակարգերի ցածր արդյունավետության պատճառով , երկու լուծում է ներկայացվել: Առաջինը ՝ խոռոչային կլանիչների , իսկ երկրորդը ՝ որպես արեգակնային սկավառակային կենտրոնացման համակարգող գործոն նանոհեղուկների կիրառումը: Հարկ է նշել, որ երկու լուծումները կիրառվում են միաժամանակ: Ուստի նախագծվել ու պատրաստվել է նանոհեղուկ պարունակող ցիլինդրային խոռոչներ ու սկավառակային կլանիչներ: Քննարկվել է արեգակնային էներգիայի կլանման համար նոր գյուտի արդյունավետությունը: Ըստ գիտնականների, նախագծված համակարգը որպես արեգակնային էներգիայի կլանիչ համակարգ, կրճատելու է կլանման պահին արեգակնային էներգիայի վատնումը, ինչի արդյունքում մեծանալու է էներգաարդյունավետությունը: Նանոհեղուկներն ունենալով ջերմային կլանման հատկություն, կարող են նվազագույն վատնումներով փոխանցել էներգիան: Ուստի նախագծում արեգակնային էներգիայի կլանիչ համակարգի օպտիմալացման համար կիրառվել է նման նանոնյութեր: Ջերմային ածխածնային նանոհեղուկների օգնությամբ այդ համակարգի կլանման արդյունավետությունը 13.12 տոկոսով ավելի բարձր է նախկին տարբերակների համեմատությամբ:
Գիտնականները Եվրոպայի տիեզերական կազմակերպությունից , ՆԱՍԱ-ի արեգակնային և Հելիոսֆերային աստղադիտարանից քսան տարիների ընթացքում ստացած տեղեկությունների օգնությամբ, պայմաններ են ստեղծել արեգակի ձայները լսելու համար: Փաստորեն արեգակի մթնոլորտի դինամիկ շարժումների տեղեկությունների օգնությամբ են հնարավոր դարձրել այդ աստղերի ձայների լսումը: Թվում է, որ արեգակն ունի փոքր ու շարունակական ձայներ: Արեգակի ձայների լսումը գիտնականներին օգնելու է նոր ուսումնասիրություններ կատարել այդ ոլորտում:
ՆԱՍԱ-ի աստղադիտարանի գիտական բաժնի վարիչի ասածով, արեգակի մեջ կան տատանվող ալիքներ, որոնք իջնում ու բարձրանում են: Եթե մարդու տեսությունը լիներ բավականին զգայուն, ապա կարող էր տեսնել այդ ալիքները: Աստղադիտարանում արեգակի ճառագայթների գնահատումը ցույց է տալիս իրադարձությունների էությունը և գիտնականներին օգնում է ուսումնասիրել բոլոր երևույթները: Ստենֆորդի փորձարարական ֆիզիկայի լաբորատորիան(Stanford Exprimental Physics Lab) աստղադիտարանի տվյալները երաժշտության է վերածել: Նրանք այս երաժշտությունը ստացել են արեգակի բնական ճառագայթների ռիթմերի օգնությամբ:
Մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ առաջին անգամ Մարս մոլորակի ընդերքում մեծ լճակ են հայտնաբերել: Եվրոպայի տիեզերական կազմակերպությանը պատկանող ուղեծիրային որոնող սարքը Մարսի ընդերքում հեղուկ պարունակող 20 կմ. երկայնքով լիճ է հայտնաբերել: Գիտնականները հուսով են, որ այդ մոլորակում ջրից բացի , նաև կյանք են գտնելու: Լիճը գտնվում է սառցե շերտի տակ : Դա համարվում է Մարս մոլորակում հայտնաբերված ջրի ամենամեծ շերտը: Իտալիայի տիեզերական կազմակերպության «Մարս էքսպրես»-ի առաքելության բաժնի տնօրենը վստահ է, որ Մարս մոլորակում ջուր կա: Նրա ասածով, այսօր մոլորակը սառն է ու չոր , իսկ նախկինում այն եղել է տաք ու խոնավ : 3.6 միլիարդ տարի առաջ , այդ մոլորակում ընդարձակ լճեր են եղել : Ի հարկե դա խմելու ջուր չէ: Լիճն ունի շուրջ 1.6 կիլոմետր խորություն: Ջրի ջերմաստիճանը մինուս զրո է, սակայն մագնեզիումի, կալցիումի և նատրիումի առկայության պատճառով, ջուրը պահպանել է իր հեղուկ տեսքը:
Գյուտը կատարվել է ռադարային սարքի միջոցով , որը տեղադրվել է Եվրոպայի տիեզերական կազմակերպությանը պատկանող «Մարս էքսպրես» ուղեծիրային որոնող սարքի վրա: Սարքը պատրաստվել է ընդհատակյա ջրեր գտնելու համար: