Արբաինի նպատակներն ու փիլիսոփայությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99966-Արբաինի_նպատակներն_ու_փիլիսոփայությունը
Վերջին տարիներին, 15-20 միլիոն մարդ, իսլամի մարգարեի թոռան նահատակության քառասնօրյակի առիթով, մեկնել է Իրաքում գտնվող Քարբալա, հետևյալ կոչով. «Հոսեյնին սիրողն Աստծո կողմից սիրված է»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 22:46 Asia/Tehran

Վերջին տարիներին, 15-20 միլիոն մարդ, իսլամի մարգարեի թոռան նահատակության քառասնօրյակի առիթով, մեկնել է Իրաքում գտնվող Քարբալա, հետևյալ կոչով. «Հոսեյնին սիրողն Աստծո կողմից սիրված է»:

 

 

Վերջին տարիներին, 15-20 միլիոն մարդ, իսլամի մարգարեի թոռան նահատակության քառասնօրյակի առիթով, մեկնել է Իրաքում գտնվող Քարբալա, հետևյալ կոչով. «Հոսեյնին սիրողն Աստծո կողմից սիրված է»: Բոլորի կոչն է նաև խաղաղությունն ու առողջությունը, քանի որ Աստված էլ այսպես է կամենում: Աստված կամենում է, որ բոլոր ժողովուրդները միմյանց կողքին ապրեն խաղաղությամբ ու հարգեն բարոյական և մարդկային արժեքներն ու միմյանց իրավունքները և խելացի քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն իրեն թույլ չտա իշխանություն հաստատել այլ ժողովուրդների նկատմամբ  և թալանել այդ ժողովրդին: Անկասկած, այդ ժողովուրդներն ինչպես յուրաքանչյուր մարդ, ունեն հատուկ  կարողություններ և ներուժ: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա զարգանալու հնարավորություն, իր ներուժն ու հնարավորությունները լավագույն օգտագործելու համար: Ղուրանն ասում է. «Ով դուք, որ հավատացյալ եք, բոլորդ եղեք խաղաղ ու հանգիստ» (Բաղարա սուրահ, 208-րդ այա):

 

Այժմ Քարբալայում տեղի է ունենում խաղաղության և առողջության մեծածավալ հանրահավաքը: Մի հանրահավաք, որի մասնակիցները ոչ թե երկրների պաշտոնյաներն են, այլ ժողովուրդը`տարբեր երկրներից ու տարբեր դասակարգերից, որոնք չունեն տարաձայնություններ: Բոլորը մտերմաբար ողջագուրվում են: Բոլոր տների դռները բաց են միմյանց առջև: Մարդիկ առատաձեռն են միմյանց նկատմամբ և բոլորը պատրաստ են նվիրել այն, ինչ ունեն: Այս մեծ հավաքը տեղի է ունենում Հոսեյն Իբն Ալիի նահատակության քառասնօրյակի հետ միաժամանակ: Այս մարդիկ Հոսեյնի ուխտագնացներն են, որ ոտքով մասնակցում են այս աննախադեպ ուխտագնացությանը, բոլոր վտանգներով, այդ թվում ահաբեկիչների հարձակման վտանգով հանդերձ: Նրանք Նաջաֆից և այլ քաղաքներից ոտքով քայլում են դեպի Քարբալա, մշակութային ու կրոնական հսկա ներուժով: Նա, ով մասնակցում է Արբաինի քառանսօրյակի քայլարշավին, նկատում է , որ մասնակիցներն անկախ իրենց կրոնից ու հավատքից, եկել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու իմամ Հոսեյնին: Շիա և սուննի մուսուլման,  քրիստոնյա, որ իր վզին կրում է  խաչ և նույնիսկ բուդդիստներ: Այս օրն այնպիսին է, որ վերանում են կրոնական սահմանները և Հոսեյնը ներկայանում է որպես համաշխարհային դեմք` մարդկային ու համաշխարհային մի կերպար: Իսկ ինչ նպատակով է իրականացվում իմամ Հոսեյնի քառասնօրյակի ուխտագնացությունը:

Գրող և փորձագետ Մոհամմադռեզա Սանգյարին ասում է. «Արբաին նշանակում է իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակը: 40-ը կատարելության սահմանն է: Իսլամի մարգարեն մարգարե դարձավ 40 տարեկանում: Ղուրանում ասվում է, որ Աստված Մոսվեսին ասաց. «30 օր մնա լեռներում: Մենք այն 10 օրով  ավելացրեցինք ու ավարտեցինք դա»: Այս ուխտագնացությանը խորհրդանշական մի շարժում է, որպեսզի ասենք, որ ճանապարհը պետք է մինչև վերջ գնալ ու կանգ չառնել: Մի գործողություն շարունակելն ավելի դժվար է, քան այն սկսելը: Ուստի Հոսեյնի հետևորդների քայլարշավի իմաստն է շարունակել հավատալ և կառչել համոզմունքներին, չթուլանաալ և չմոլորվել: Այս քառասնօրյակի ուխտագնացության ժամանակ ընկալում ենք այն փաստը, որ Հոսեյնն իր կյանքը նվիրեց, որպեսզի տգիտությունը ջախջախի և վերջ տա մոլորությանն ու խառնաշփոթին: Այս քայլարշավին մասնակցությունը հենց այս վեհ գաղափարի իրականացման նպատակն ունի: Այսինքն` հետ քաշել տգիտության վարագույրը, հրաժարվել մոլորությունից ու խառնաշփոթից և քայլել դեպի լույս: Սա է քառանսօրյակի լուսավոր ուղերձը»:

Իմամ Հոսեյնի հետևորդների ուխտագնացության արմատները գալիս են հենց նրա ժամանակներից, երբ Ջաբեր Իբն Աբդուլլահ Անսարին, որպես առաջին ուխտագնաց, Իմամ Հոսեյնի մահվան 40-րդ օրը մտավ Քարբալա: Այդ օրը Քարբալա մտան և սգո արարողություն իրականացրեցին նաև իմամ Սաջջադը, Զեյնաբը և 84 այլ ուխտավորներ:

Աթիե Ուֆին ասում է. «Ջաբեր Իբն Աբդոլլահի հետ Հոսեյնի գերեզմանին այցելելու նատակով, դուրս եկա տանից: Եվ երբ հասա Քարբալա, Ջաբերը մոտեցել էր Եփրատ գետին, լվացվել և մաքրվել: Դրանից հետո նա բացեց մի տոպրակ, որն անուշ բույր ուներ և իր վրա շաղ տվեց դրանում եղած փոշուց:  Յուրաքանչյուր քայլ, որ գնում էր, Աստծուն էր հիշում, մինչ հասավ գերեզմանին: Իսկ քանի որ կույր էր, դիմեց ինձ, ասելով. «Ձեռքս դիր գերեզմանին»: Երբ ձեռքը դրեց գերեզմանին, ուշաթափվեց: Երբ  նրա վրա ջուր ցանեցի և ուշքի եկավ, ասաց. «Ով Հոսեյն, ես վկայում եմ, որ դու լավագույն մարգարեների որդին ես և հավատացյալների մեծագույն զավակը: Դու առաքինության ու առաջնորդության զավակն ես: Իսլամի մարգարեից հետո դու ես: Դու լավագույնների ավագ որդին ես և Ֆաթիմայի ավագ որդին: Քեզ սնեցին ու մեծացրին առաքինիները: Դու հավատքի կրծքից կաթ խմեցիր և մաքուր ապրեցիր ու մաքուր հեռացար աշխարհից և քո գնալով հավատացյալների սրտերը տխրեցին: Ուրեմն ողջույն և Աստծո օրհնությունը քեզ: Դու հենց այն ճանապարհով գնացիր, որ քո եղբայրը` Յահիա Իբն Զաքարիան»: Ապա գլուխը շարժելով, ասաց. «Ով դուք, հոգիներ, որ Հոսեյնի կողքին խաղաղվել եք: Վկայում եմ, որ դուք նամազ եք արել և վճարել զաքաթը, հրաժարվել սխալից ու վարվել ճիշտ: Պայքարել եք անհավատների դեմ ու ջիհադ եք արել: Եվ Աստծուն մինչև մահ պաշտել եք: Մենք մասնակից ենք: Մենք էլ ենք այն Աստվածը, որ մարգերին մարգարե դարձրեց : Հանուն այդ Աստծո այն ինչ դուք կատարեցիք, նահատակներ, մասնակից ենք»: Ջաբերին ասացի. «Մենք ոչինչ չենք արել»: Պատասխանեց. «Աստծո իմ սիրելի մարգարեն ասաց. «Ով մի խմբի սիրի, հենց այդ խմբի հետ էլ Աստծո մոտ կկանչվի: Եվ նա, ով այդ խմբի գործունեությունը հավանի, մասնակից է նրանց գործողություններին»»:

Պետք է ասել, որ այս ուխտագնացությունը իրականացվում է միայն իմամ Հոսեյնի համար: Նման ուխտագնացություն չի իրականացվել ոչ մի սրբի համար: Իմամ Սաջջադն այս օրը նահատակների գլուխները դրեց նրանց մարմինների կողքին և այցելեց նրանց մաքարամքուր գերեզմաններին:

Մեծ գիտնական Աբու Ռեյհան Բիրունին ասում է. «Սաֆար ամսվա 20-ին իմամ Հոսեյնի մաքրամաքուր գլուխը վերադարձավ իր մարմնի մոտ և նրա հետ միասին հանձնվեց հողին: Եվ այդ օրը հռչակվեց որպես քառասնօրյակի ուխտագնացության օր»:

Ջաբերից հետո բազմաթիվ իմաստուն մարդիկ ոտքով այցելեցին Քարբալա: Միրզա Ջավադ Ազա Մալեքի Թաբրիզին, շիա աշխարհի կրոնական առաջնորդներից, ով բազմաթիվ անգամներ ոտքով գնացել է մինչև Քարբալա, ասում է. «Անհրաժեշտ է, որ այս քառասնօրյակը համարվի իմամ Հոսեյնի հետևորդների համար սգոր օր և նրանք թեկուզ կյանքում մի անգամ, այցելեն իմամի գերեզմանին: Իսկ ինչպես որ հադիսներում է ասվում, հավատացյալ լինելու նշաններից մեկն այս քառասնօրյակի ուխտագնացությունն է»:

Քառասնօրյակի՝ Արբաինի ուխտագնացությունը դարձել է ավանդույթ, որը վերջերս նոր թափ է ստացել: Մումամմադ Ռեզա Սանգարին այս կապակցությամբ ասում է. «Քառանսօրյակի ուխտագնացությունը միայն պատմական քայլ չէ, այլ իմաստասիրական: Քառասնօրյակի ընթացքում մենք համաքայլ ենք դառնում իմամ Սաջջադի, Զեյնաբի ու գերիների քարավանի հետ: Այդ քարավանը, որ Քարբալայից գերության գնաց, նման էր պարտված քարավանի: Թշնամին նշում էր իր հաղթանակը: Սակայն երբ 40 օր անց այս քարավանը վերադարձավ Քարբալա, արդեն փշրել էր Յազիդի ուժն ու փառքը: Գերիների քարավանը կարողացավ ներկայացնել իմամ Հոսեյնի անմեղությունն ու ապացուցել Բանի Օմայե դինաստիայի բռնությունն ու անարդարությունը: Սա գերիների հաղթանակն էր, որոնց գլխավորում էին իմամ Սաջջադն ու Զեյնաբը: Նրանց շնորհիվ, Յազիդը նույնիսկ իր տանը կորցրել էր ապահովությունը: Եվ նույնիսկ նրա կինն էր բողոքում: Իսկ երբ Յազիդի մոտ աշխարհի տարբեր կողմերից պատվիրակություններ էին գնացել`տոնելու հաղթանակը, հարցնում էին. «Ում գլուխն է սա, որի հետ այսպես եք վարվում»: Եվ երբ պարզվում է, որ դա իմամ Հոսեյնի գլուխն է, Յազիդն արժանանում է ատելության»: Քառասնօրյակի քայլարշավն իմամ Հոսեյնի հաղթանակի խորհրդանիշն է, քառանսօրյակի մասնակիցը մասնակցում է  չարիքի դեմ բարու հաղթանակի տոնին: Եվ հենց սա քառանսօրյակի ամենակարևոր կողմերից է»:

 

ԻԻՀ մեծարգո առաջնորդի ասելով. «Այս քայլարշավը  սկիզբն է հոսեյնական մագնիսական դաշտի: Այն մագնիսի, որ Ջաբերին Մադինեյից տարավ Քարբալա: Այն մագնիսական դաշտը, որ այսօր էլ մեր սրտերում է, անցնելով դարերի միջից»:

Եվ այսպես, քառասնօրյակը, և կրոնական և գաղափարական և քաղաքակրթության առումով, շատ կարևոր է: Տարածաշրջանում ի հայտ է գալիս մեծ ներուժ, որն անվտանգություն է  ուզում և հասարակական բարօրություն: Պայքարում է  չարիքի ու բռնության դեմ ողջ աշխարհում: Հոսեյնի հետևորդների մեծ հավաքը հսկայական մանևր է և շքերթ, որի մասնակիցները հայտարարում են իրենց ատելությունը հակամարդկային քայլերի նկատմամբ: Նրանք նաև իրենց հավատարմությունն ու սերն են հայտնում իմամ Հոսեյնի սրբազան կերպարին: