Հատուկ հաղորդում նվիրված՝ Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվան
(last modified Wed, 29 Nov 2023 08:03:47 GMT )
Նոյեմբեր 29, 2023 11:33 Asia/Tehran

Նոյեմբերի 29-ը, իրանական ազար ամսի 8-ը, Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է։


 

ՄԱԿ-ի օրացույցում, նոյեմբերի 29-ը (ազարի 8-ը)  հռչակվել  է ,որպես Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության  միջազգային օր։ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեան 1977 թվականի նոյեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ այդ օրը հռչակեց, որպես Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր։ Փաստորեն, 181 բանաձեւի հրապարակման եւ Պաղեստինի բաժանման 30-ամյակին ՄԱԿ-ը նոյեմբերի 29-ը հռչակեց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր։ 1947 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Պաղեստինի բաժանման մասին անարդար բանաձևը  և այն պաշտոնականացրեց: ՄԱԿ-ում, որտեղ նշվում է Իսրայելի անունը և խոսվում  է այս կեղծ կառավարության լեգիտիմության մասին , իրականում այս բանաձեւերի թիկունքում կանգնած են՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան եւ եվրոպական այլ երկրներ։Որովհետև Իսրայելի կեղծ կառավարությունը չէր կարող ձևավորվել առանց Բրիտանիայի և ԱՄՆ-ի  համակողմանի աջակցության: ՄԱԿ-ի թիվ 181 բանաձեւի համաձայն, որը հայտնի է  որպես «Բաժանման» բանաձեւ, Պաղեստինը բաժանվեց երկու մասի: Նրանք Պաղեստինի մի մասը նկատի առան  հրեական պետության և կառավարության ձևավորման համար, իսկ մյուս մասը՝ Պաղեստինի պետության և կառավարության համար։Թեեւ բաժանման  անարդար բանաձեւը, անտեսելով Պաղեստինի պաղեստինյան լինելու փաստը եւ այս հինավուրց երկրի  պատմությունը, Պաղեստինի կեսը հանձնեց Պաղեստինի ժողովրդին, մյուս կեսը՝ սիոնիստներին, սակայն սիոնիստներն այդքանով ևս չբավարարվեցին  և 1948 թվականի մայիսին, գրավելով պաղեստինյան տարածքի  մեծ մասը, կանխեցին դրա մյուս հատվածում անկախ Պաղեստին պետության ձևավորումը,և այդ հրաժարվելն ու կանխարգելումը շարունակվում է մինչ օրս: Բայց Պաղեստինի ժողովրդի պայքարը և Պաղեստինի ազատագրման  համար ջիհադական ​​կազմակերպությունների ստեղծումը, պատճառ դարձան, որ Պաղեստինի ազատագրումը դառնա մի  մեծ գաղափար  ոչ միայն պաղեստինցիների, այլ  համայն աշխարհի մուսուլմանների համար:

Ցավոք սիոնիստները պաղեստինցիների համար գոյության իրավունք նկատի չեն առել և չեն առնում: Այժմ տարիներ անց, Պաղեստինի ժողովուրդը դեռ զրկված է իր  ամենատարրական իրավունքներից: Հարյուր հազարավոր պաղեստինցիներ դեռ ապրում են Գազայի և Արևմտյան ափի ճամբարներում: Միլիոնավոր պաղեստինցի տարագրյալներ  տասնամյակներ շարունակ  ապրելով Սիրիայի, Լիբանանի,և Հորդանանի գաղթակայաններում  դեռ հույս ունեն վերադառնալ իրենց նախնիների հայրենիքը: Որոշ արաբական երկրների և փոխզիջման կողմնակից պաղեստինցիների միջև մինչ այժմ ստորագրված համաձայնագրերը ևս թղթից այն կողմ չեն անցել: Ընդհակառակը, սիոնիստները , Գազայի հատվածում և Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ շարունակելով ագրեսիան և ծավալուն ոճրագործությունները  , և 1967 թվականի պատերազմից հետո օկուպացված տարածքներում քաղաքավանների կառուցումը ընդլայնելով, մտադիր են բռնագրավված Պաղեստինում բնակվող բոլոր պաղեստինցիներին վտարել: Թեպետ Պաղեստինում և Պաղեստինի հարևան երկրներում վերջին չորս տասնամյակում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք սիոնիստների համար մղձավանջի են վերածվել։ Այն բանից հետո, երբ արաբական շատ երկրներ ձգտեցին Իսրայելի հետ հաշտվողականության գնալ, սակայն  Իրանում, իսլամական հեղափոխության հաղթանակը հույսի նշույլ դարձավ  Իսրայելի կեղծ կառավարության դիմաց Դիմադրության առանցքի գոյատևման համար, և Պաղեստինի օկուպացիան ,արաբների և Իսրայելի միջև  հակամարտությունից  վերածվեց համաշխարհային խնդրի։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ լուսահոգի Իմամ Խոմեյնին , Ռամազանի բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի միջազգային օր հռչակելով, Ղոդսի ազատագրման իդեալը  վերածեց համայն աշխարհի ազատատենչների և մուսուլմանների համար մի իդեալի: Այս ուղղությամբ  Պաղեստինում, Լիբանանում,և  Սիրիայում,Դիմադրության հոսանքն ուժեղացավ և հզոր ճակատ ստեղծվեց սիոնիստական ​​ռեժիմի դեմ: Լիբանանի Հեզբոլլահի պայքարի արդյունքում Իսրայելը 2000 թվականին ստիպված նահանջեց այդ երկրից: Սիոնիստները 2006 թվականին Լիբանանի տարածք ներխուժելուց  հետո ,Հեզբոլլահի 33-օրյա դիմադրությունից հետո ծանր պարտություն կրեցին: Օկուպացված Պաղեստինում ևս 2005 թվականին սիոնիստական ռեժիմի բանակը ստիպված հեռացավ Գազայի հատվածից: Իսրայելը Գազայի հատվածից դուրս գալուց ի վեր հինգ անգամ պատերազմ է սկսել Գազայի հատվածում Պաղեստինի իսլամական դիմադրության դեմ և հինգ անգամ էլ ստիպված է եղել ընդունել զինադադար՝ մեծ կորուստներով:

Իհետևանս  այս տարվա հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած իրադարձությունների և սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված սարսափելի հանցագործությունների, որոնք հանգեցրել են շուրջ 15 հազար պաղեստինցիների նահատակության, այդ օրվանից ի վեր  ամեն օր համայն աշխարհում վերածվել է Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ համերաշխության օրվա: Պաղեստինի իսլամական դիմադրությունը հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող գործողության ընթացքում հերթական մեծ պարտություն պարտադրեց սիոնիստական ​​ռեժիմին: Սա այն դեպքում, երբ սիոնիստական ​​ռեժիմը, արեւմտյան երկրների աջակցությամբ,զինվում էր  անհրաժեշտ բոլոր զինատեսակներով,այնպես ,որ Իսրայելի բանակը հիշատակվում էր, որպես աշխարհի ամենամեծ բանակներից մեկը: Նաև, սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական և լրտեսական կազմակերպությունները և դրանցից ամենահայտնին՝ Մոսադը, դասվում են ամենասարսափելի և ամենաուժեղ լրտեսական կազմակերպությունների շարքին: Բացի այդ, Իսրայելն ունի աշխարհի ամենաբարդ պաշտպանական համակարգերից մեկը, հետապնդելու համար՝հրթիռներ, ԱԹՍ-ներ և կործանիչներ, որը հայտնի է ,որպես «Երկաթե գմբեթ»: Բայց չնայած այս բոլոր հանգամանքներին, ՀԱՄԱՍ-ի Իսլամական դիմադրության շարժումը հոկտեմբերի 7-ին անսպասելի գործողությամբ կարողացավ շրջանցել այս բոլոր խոչընդոտները և ներխուժել Իսրայելի  բանակի զորանոցներ և սիոնիստական ​​քաղաքավաններ։ Այդ գործողությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը,սպանել է հարյուրվոր իսրայելցի զինվորների ,գերեվարել տասնյակ իսրայելցի զինվորների և իրենց իսկ բնակարաններում գերի վերցրել մի քանի հրամանատարների: Այս օպերացիան խորապես ցնցել  է Իսրայելի օկուպանտ  ռեժիմին ու նրա ամերիկացի ու եվրոպացի աջակիցներին։ Իսրայելը ,այս կեղծ ռեժիմի ստեղծման սկզբից երբևէ չէր հայտնվել  նման անակնկալ գործողության և մեծ թվով սպանվածների  ու գերիների առջև։«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ապացուցեց  ՀԱՄԱՍ-ի հետախուզական և օպերատիվ բարձր կարողությունները և նրա հրամանատարների ուշիմությունը  նման գործողություն նախագծելու առումով: «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն իրականացվել է այն պայմաններում, երբ Գազայի հատվածը 17 տարի է ինչ գտնվում է ցամաքային ու ծովային շրջափակման մեջ։ Իսրայելն այդ 17 տարիներին Գազայի բնակիչների նկատմամբ ամեն կարգի ոճրագործության է դիմել: Ամեն տարի Գազայում բնակվող հարյուրավոր պաղեստինցիներ նահատակվել են Պաղեստինը օկուպացնողների  միջոցով։Միայն 2022 թվականին Գազայում ավելի քան 220 պաղեստինցի սպանվել է տարբեր ձևերով։

«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությամբ, որն իրականացավ Գազայի ամբողջական պաշարման և Գազայում բնակվող պաղեստինցիների նկատմամբ  Իսրայելի շարունակական ​​սպառնալիքի պայմաններում, ԱՄՆ-ն ​​և եվրոպական երկրները  , սիոնիստ օկուպանտ ռեժիմի կողմից Գազայի վրա ավերիչ հարձակումները և հազարավոր կանանց ու երեխաների սպանությունը որակեցին ինքնապաշտպանություն:Կարծես թե՝ Պաղեստինի պատմությունը վերսկսվել է հոկտեմբերի 7-ից: Պաղեստինցիներն իրավունք չունեն պաշտպանելու իրենց հայրենիքը , իսկ օկուպանտ  սիոնիստները նման իրավունք ունեն։ԱՄՆ-ի և եվրոպական երկրների նման դիրքորոշումն իրականում գալիս է հաստատելու սիոնիստական ​​ռեժիմի ռասիստական ​​գործողությունները: Թեև, հոկտեմբերի 7-ից սկսած, Իսրայելի կեղծ կառավարության նկատմամբ  հայացքները  խորապես փոխվեցին: Սիոնիստների կողմից Պաղեստինի բռնազավթման 75-ամյա պատմության մեջ առաջին անգամը լինելով, Եվրոպայում և ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազարանոց ցույցեր և հավաքներ  իրականացան  ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և Պաղեստին կառավարության ձևավորման։Սա այն դեպքում, երբ եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան, Պաղեստինի ժողովրդին աջակցելը համարեցին  հանցագործություն և արգելեցին  ցանկացած հավաք ու ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի ճնշված ժողովրդի: Չնայած այս արգելքներին՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովուրդները ի պաշտպանություն պաղեստինցիների,  փողոց  դուրս եկան: «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը կարողացավ հեղափոխություն առաջացնել աշխարհի հասարակական կարծիքոի մոտ օկուպացիային դիմակայելու Պաղեստինի ժողովրդի իրավունքի վերաբերյալ։ Բոլոր ցուցարարները աջակցեցին Գազային, մինչդեռ ամբողջ աշխարհում ոչ մի ցույց չանցկացվեց ի պաշտպանություն «Իսրայելի»։ Նեթանյահուն և նրա կաբինետի անդամները փորձեցին ՀԱՄԱՍ-ին  ներկայացնել  ահաբեկչական խմբավորում և քարոզչական նման  քաղաքականությամբ ,արդարացնել պաղեստինցիների զանգվածային սպանությունները՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին։ Բայց լրատվական այս քաղաքականությունը չտվեց սպասված  արդյունքները՝ չնայած արևմտյան կառավարությունների աջակցությանը։ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինի ժողովրդի սրտում է: Նրա անդամները ծնվել են Գազայի այս ճամբարներում, և մեծացել են  իրենց հայրենիքի ազատագրման հույսով  և պայքարում են ընդդեմ  սիոնիստների : «Ալ-Աղսայի  փոթորիկ» գործողությունը և սիոնիստների մանկասպանությունը՝ ի հակազդեցություն այս գործողության, վերջին կես դարվա ընթացքում տեղի ունեցած յուրաքանչյուր այլ իրադարձությունից առավել՝ վերակենդանացրեց Պաղեստինի հարցը և աշխարհին տեղեկացրեց տեղահանված և պաշարված պաղեստինցիների տառապանքների մասին....: